1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մասին...

Լուսանկարում` Քանաքեռցի Տույն է` Արթուր Ղազարյանը:

Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած քրեական հեղիանակություն երրորդ մասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանությունից անմիջապես հետո, մամուլը հասցրեց տարբեր վարկածներ ու տեսակետներ առաջ քաշել նրա սպանության հնարավոր պատճառների, ինչպես նաեւ երրորդ մասցի Լյովիկի ունեցած ու չունեցած հին ու նոր հաշիվների մասին:

Ինչեւէ, քանի դեռ այս գործի հետ կապված իրավական տեսանկյունից վերջնական գնահատական չի տրվել, անիմաստ է մերկապարանոց հայտարարություններ հնչեցնելն ու մեկնաբանություններ անելը, քանի որ այս սպանության հետ կապված դեռ բազմաթիվ ինչուներ կան, որոնց պատասխանները կարող է տալ միայն ժամանակը:

Բացառությամբ այն, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք նաեւ, որ որ սույն քրեական հեղինակությունն առավել հայտնի է Օշականցի Գևորիկի հետ ունեցած տարաձայնություններից հետո, երբ նախորդ տարվա մարտ ամսին «օրենքով գող» Օշականցի Գևորիկի՝ Գևորգ Մելքոնյանի, քրեական հեղինակություններ երրորդ մասցի Լյովիկի ու Քանաքեռցի Տույի `Արթուր Ղազարյանի միջեւ ծեծկտուք էր տեղի ունեցել: Տեղի ունեցածի շրջանակներում շոշափվեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի անունը: Սակայն թե´ Աբրահամյանի որդին, թե´ Օշականցի Գևորիկի ընտանիքը հերքեցին տեղի ունեցածը: Մինչդեռ միջադեպն, այնուամենայնիվ, տեղի էր ունեցել, և կատարվածն իր բնույթով բավականին լուրջ խմորումներ է առաջացրել Հայաստանի կրիմինալ շրջանակներում: Միջադեպի առանցքում նշվել էր հիմնականում երրորդ մասցի Լյովիկի ու Օշականցի Գևորիկի անունը, մինչդեռ միջադեպին իրականում մասնակցել էր նաեւ քրեական հեղինակություն Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ:

Սակայն, կատարված միջադեպից մոտ մեկ ամիս անց կրիմինալ աշխարհում կարելի է ասել կրքերը մասնակիորեն հանդարտվեցին, եւ ինչպես մամուլը գրեց երրորդ մասցի Լյովիկ- Քանաքեռցի Տույ-Օշականցի Գեւորիկ եռյակը` մի քանի հայտնի «սխոդկաներից» հետո կարելի է ասել համերաշխության ձեռք մեկնեց` փորձելով զերծ մնալ հնարավոր արյունալի բախումներից ու նոր ցնցումներից:
Ու հիմա ինչքան էլ որ երրորդ մասցի Լյովիկի սպանության հետքերը չեն տանում դեպի օրենքով գող Օշականցի Գեւորիկ, քանի որ նրա շրջապատի ու նրա մարդկանց մասին խոսք անգամ այս օրերին չի գնում (բացառությամբ Լյովիկի սպանության օրը),այնուամենայնիվ կարծես թե փորձ է արվում տաք պահել երրորդ մասցի Լյովիկ-Քանաքեռցի Տույ-Օշականցի Գեւորիկ միջադեպը, ինչը անխոս լավ տեղ տանել  չի կարող…

Ինչեւէ երրորդ մասցի Լյովիկի սպանությունից անմիջապես հետո, մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ քրեական հեղինակություն  Քանաքեռցի Տույը` Արթուր Ղազարյանը, ով այս օրերին, դարձյալ մամուլի հրապարակումների համաձայն, զրահապատ մեքենա է ձեռք բերել եւ շրջում է հենց այդ մեքենայով, եւ որ ավելին, բանից պարզվում է «օրենքով գող» Օշականցի Գեւորիկը մինչ օրս վրդովված է Արթուր Ղազարյանից, ով իրականում մասնակից է եղել այդ միջադեպին:
Եւ քանի որ կրմինալ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները մշտապես շարունակում են մնալ ընթերցողի ուշադրության կենտրոնում, Fnews.am-ը փորձեց կապ հաստատել քրեական հեղինակություն Տույի` Քանաքեռցի Արթուր Ղազարյանի հետ, սակայն վերջինս չպատասախանեց մեր հեռախոսազանգերին, փոխարենը մեզ հաջողվեց մի քանի հարցի պատասխան ստանալ Տույին շատ մոտ կանգնած եւ նրա աջ ձեռք համարվողներից մեկից , ով մեզ հետ զրույցում հավաաստիացրեց. որ Տույը զրահապատ մեքենայով շրջում է մոտ 7-8 ամիս, եւ որ իրենց շրջապատում որեւէ մեկը ինտրիգ ու արհեստական լարում չի ստեղծում, եւ որ իրենք շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով:

Իսկ այն հարցին, թե իրականում կա՞ լարվածություն ու չլուծված հարցեր Քանաքեռցի Տույի ու օրենքով գող Օշականցի Գեւորիկի միջեւ, Տույի մտերիմը փոխանցեց, որ նման բան իրականում չկա.«Ընդհակառակը ե'ւ Տույը, ե'ւ Օշականցի Գեւորիկը շատ նորմալ ու ջերմ հարաբերությունների մեջ են: Ճիշտ ա կոնֆլիկտ, անհարթություն եղել ա, բայց դուք էլ մեզանից լավ գիտեք, որ էդ թեմայով հայտնի մարդիկ հավաքվել են, զրուցել են, մարդիկ իրար ձեռք են սեղմել, անցել-գնացել ա: Մենք Օշականցի Գեւորիկին շատ հարգում, ընդունում ենք, ու եթե մի քանիսի անունը առանձնացնելու լինենք` հարգանքի տեսակետից ապա առաջիններից մեկը իրա անունը կնշենք: Ինքը շատ բարձր հատկանիշներով օժտված մարդ ա, ու մեր շրջապատն էլ նրան շատ հարգում ա:

Իսկ երբ փորձեցինք հետաքրքրվել , թե ինչո՞ւ է Քանաքեռցի Տույի անունը կրկին հայտնվել ուշադրության կենտրոնում, եւ թե իրականում ի՞նչ խմորումներ ու լարվածություններ կարող են լինել մոտ ապագայում, ապա նրա մտերիմը նշեց.«Նման բան չկա, եւ չի էլ կարող լինել: Մենք ապրում ենք մեր կյանքով ու որեւէ մեկի հետ կիսելու ոչ մի բան չունենք»:

Զարմանալին այն է, որ այսքան խմորումներից ու միջադեպերից հետո էլ շարունակվում է մարած կրակի վրա յուղ լցվել ու նոր ինտրիգների ալիք բարձրանալ, այնինչ հարկ է նկատել մեկ բան, ինչի ականատեսը եղել են շատերը, եւ ինչի մասին գրել է նաեւ մամուլը. Իսկ ո՞վ չգիտի, որ այդ հայտնի միջադեպից հետո ե'ւ Տույը, ե'ւ Օշականցի Գեւորիկը բազում անգամներ իրար հետ աղ ու հաց են կիսել, Մարիոտներում ու տարբեր սրճարաններում միասին նստել, վեր են կացել ու իրար ձեռք սեղմել…Ի վերջո ձեռք սեղմողներից մեկն օրենքով գող է եղել, մյուսն էլ`քրեական հեղինակություն, եւ ով չգիտի, որ այս կյանքում այստեսակ մարդկանց կռվի ու պայքարի առանցքը` արդար պահանջն է…

 

Տաթեւիկ  Աբրահամյան

 

Դիտվել է 44680 անգամ
Շիրակի պետհամալսարանը 2018-2019 ուստարին դիմա... Photo,Video.Համացանց նետված այդ լուրերը՝ ապատ... Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապա... Ողբերգական ավտովթար Սևանում. ոստիկանության 32... Տեսանյութ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի ... Բաքուն կրկին խավարի մեջ է 9 մլն դրամի յուրացումներ` Վարդենիսի սոցիալակա... ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հ... «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտ... Վաչագան Ղազարյանն ազատ կարձակվի 1 միլիարդ դրա... Անհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը.Video Առանցք ընկերությանը շնորհել է հավաստագիր,որպե... Արարատի նախկին մարզպետը հաղորդել է, որ կաշառք... Կվերադառնանք՝հուլիսի 22-ին Հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյան... Աշխարհի մեծ բեմերը նվաճես. Ալինա Մարտիրոսյանի... Գեղարքունիքի Գեղամավան գյուղում սպանության գո... Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ հարուց... Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հ... Քոչարյանը կպատասխանի ՀՔԾ հարցերին` Երևան վերա... «Իմ տղայի՜ն, իմ հպարտությա՛նը և մեր բոլոր զին... Նիկոլ Փաշինյանի որդին այսօր մեկնում է ծառայու... Հանրությանը հայտնի «Գազի Կոլյան» ինքնասպան է ... Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հայտնել ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Չոր գողական.Վաչոն հրաժարվում է ցուցմունք տալ «Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից նախօրեին բերման ենթարկված և այնտեղ գտնվող Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն, հրաժարվում է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ& Ո՞ր խցում է պահվում Մանվել Գրիգորյանը. նրան , մեղմ ասած, լավ չեն դիմավորել «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, նաև յուրացումների մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, պահվում է Երևան կենտրոն ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալում»: Նրան, մեզ հասած լուրերի համաձայն, պահում են նույն այն 315 խցում, որտեղ ավելի քան մեկ տարի անցկացրեց ԼՂՀ ՊԲ նախկին Մանվել Գրիգորյանի շրջապա­տի մարդիկ ավտոմեքենաների պետհամարանիշները փոխել են, որ իրենց վրա հարձակումն... «Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Էջմիածին քաղա­քում և Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում լարված իրավիճա­կը շարունակվում է: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայ­տումներից հետո նրա հետ փոխկա­պակցված մարդիկ վախենում են ան­գամ տանից դուրս գալ, իսկ նրան պատ­կանող բիզնեսներն էլ մի քանի օր շարունակ չեն աշխատում: Պատճառը հն­չող սպառնալիքները, հնարավոր վենդ Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է. ազատման դիմում է ներկայացրել նաև նրա որդին «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ նրա որդին` Հայկ Խլղաթյանը: Նշենք, որ կրտսեր Խլղաթյանը աշխատում է Արմավիրի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում որպես 2-րդ կարգի մասնագետ: Բացի այս, այս ընթացքում քաղաքապետարանից իրար հետեւից աշխատանքից ազատման դիմումներ կներկայացնեն Խլղաթյաններին մտերիմ մարդիկ: Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ «Հրապարակ» թերթը գրում է. Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեեւ ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։   Քաղաքապետարանի աշխատակիցն
website by Sargssyan