1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում

Ռուսաստանցի փորձագետներ Վլադիմիր Եվսեեվը եւ Ալեքսանդր Արեշեվը մայիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել են, թե օգոստոսին Ադրբեջանը կարող է ռազմական ուժգին սադրանքների դիմել հայ-ադրբեջանական սահմանին:
ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Եվսեեվը հայտարարել է, որ նախորդ օգոստոսին գործի էին դրվել նռնականետերը, գալիք օգոստոսին կարող են տանկերը գործի դրվել, իսկ հետո դիվիզիաները: Եվսեեւը հայտարարել է, որ մինչ օգոստոս Ադրբեջանը չունի սադրանքի գնալու շահ, քանի որ հունիսին պետք է ընդունի եվրոպական օլիմպիական խաղերը: Եվսեեվը նաեւ հայտարարել է, որ լայնածավալ ռազմական սադրանքը պետք է կանխեն Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, իսկ ԱՄՆ-ն ունի ապակայունացնելու մեծ փորձ:
Այդպիսով, փորձագետ Եվսեեւը ամեն ինչ դնում է իր տեղը: Ռուսական պետական քաղաքականության մեջ էլ փորձագետները ունեն իրենց յուրահատուկ տեղը: Քանի որ այդ երկրում մեծապես բացակայում է իշխանությունից անկախ փորձագիտական հանրությունը, կամ եղածը երբեք չի գա Հայաստանում ասուլիս տալու, ռուսական փորձագիտական սեգմենտը շատ հաճախ օգտագործվում է ասելու բաներ, որոնք պետական, պաշտոնական մակարդակով ասելը ինչ-ինչ նկատառումներից ելնելով Կրեմլը համարում է աննպատակահարմար:
Բնական է, որ պատերազմի օր կամ ժամ նշանակելը հանդիսանալու է հենց այդպիսի իրողություններից մեկը, որը պաշտոնապես ասել չես կարող: Դրա համար էլ այդ հարցերը թողնվում են փորձագիտական սեգմենտին: Պաշտոնապես Ռուսաստանն առանց այդ էլ ասում է առավելագույնը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի միջոցով հայտարարելով, որ հայ-ադրբեջանական թեժացմանը ՀԱՊԿ-ն չի միջամտի, քանի որ դա կհակասի Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման այդ կազմակերպության սկզբունքին: Պարզվում է, որ ՀԱՊԿ-ը ոչ թե անվտանգության ռազմա-քաղաքական դաշինք է, որի առաջնային նպատակը պետք է լինի անդամների, իր պատասխանատվության գոտու անվտանգությունը, այլ «խաղաղասիրական» կազմակերպություն, որի համար իր անդամն ու ոչանդամը տարբերություն չունեն, եւ առաջնորդվում է չմիջամտելու սկզբունքով:
Դրանից հետո, մնացածը պետք է անեն փորձագետները, երբ հարկ լինի: Հարկը առաջացել է, ու շատ հատկանշական է, որ փորձագետը փաստացի լայնածավալ ռազմական գործողությունների օր ու ժամ եւ նույնիսկ զինատեսակ է ազդարարում այն ժամանակահատվածում, երբ հետաքրքիր զարգացումներ են նախանշվում հայ-ամերիկյան հարաբերության ուղղությամբ:
Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել ԱՄՆ, որտեղ ստորագրվելու է հայ-ամերիկյան շրջանակային նոր համաձայնագիր առեւտրի եւ ներդրումների վերաբերյալ: Միաժամանակ հայտնի է դարձել, որ հայերի ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողությանը, որ տեղի կունենա Վաշինգտոնի մայր տաճարում, Սերժ Սարգսյանի հետ մասնակցելու է նաեւ ԱՄՆ երկրորդ դեմքը՝ փոխնախագահ Ջո Բայդենը:
Եվ ահա, հենց Երեւանից Ռուսաստանը հնչեցնում է սպառնալիքը՝ Ադրբեջանը օգոստոսին կվերսկսի ռազմական ծավալուն սադրանքները, այն էլ տանկերով: Հասկանալի է, որ մոսկովյան որեւէ պաշտոնյա չէր կարող այդ մասին հայտարարել պաշտոնապես: Միաժամանակ նրանք դա կարող են անել իհարկե մայիսի 8-ին Մոսկվայում, ուր Վաշինգտոնից մեկնելու է Սերժ Սարգսյանը:
Բայց Ռուսաստանի համար խնդիրը միայն Սերժ Սարգսյանին ասելը չէ: Ռուսաստանի համար կարեւոր է, որպեսզի Հայաստանի հասարակությանը ցույց տա, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե հանկարծ Հայաստանը որոշի տնտեսա-քաղաքական հարաբերություն խորացնել այլ երկրների, հատկապես Միացյալ Նահանգների հետ եւ այդպիսով ստեղծել տնտեսա-քաղաքական դիվերսիֆիկացիայի եւ ինքնիշխան քաղաքականության թեկուզ տեսական հեռանկար:
Ռուսաստանի համար դա շատ կարեւոր հանգամանք է, որպեսզի Հայաստանի հասարակության եւ այսպես կոչված քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը Սարգսյանին ոչ թե Մոսկվայի քաղաքականության հաճկատարության համար քննադատեն կամ մեղադրեն, Սարգսյանից ոչ թե պահանջեն չտրվել ռուսական կայսրության գերիշխանությանն ու սպասարկել Հայաստանի պետական շահը, այլ նրան քննադատեն Ռուսաստանին բարկացնելու, զայրացնելու համար, քննադատեն, որ առանց Ռուսաստանին հարցնելու փորձել է հարաբերություն խորացնել ԱՄՆ հետ եւ այլն:
Մի խոսքով այն, ինչին ականատես եղանք Եվրասոցացման գործընթացի ընթացքում, երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի խայտառակ որոշումից հետո նա քաղաքական ուժերի եւ նրանց սպասարկող շրջանակների համար քննադատության թիրախ էր ոչ թե Եվրասոցացման Հայաստանի համար կարեւոր գործընթացը ամոթալի կերպով տապալելու, այլ մինչ այդ առանց Ռուսաստանից թույլտվություն հարցնելու Եվրամիության հետ հարաբերության գնալու համար:
Ընդ որում, Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ Ռուսաստանից թույլտվություն լավ էլ հարցրել էր, այլապես նա 2008 թվականի մարտի 1-ից հետո Պուտինին շնորհակալություն չէր հայտնի ընտրությանն իրեն աջակցելու համար, իսկ մեկ տարի անց առանց նրա հետ ճշտելու չէր գնա Եվրասոցացման: Պարզապես Ռուսաստանին պետք էր Հայաստանը դնել հենց այդօրինակ ամոթալի փաստի առաջ, դրանով իսկ ցցուն կերպով ցույց տալով Արեւմուտքին, թե ինչ աստիճանի ազդեցություն ունի Հայաստանի վրա:
Այդպիսով, Մոսկվայի համար ոչ միայն Սերժ Սարգսյանին տետատետ հանդիպման միջոցով զգուշացնելն է էական, այլ նաեւ Հայաստանի քաղաքական դաշտի եւ նրան սպասարկող հատվածի ծառայական պատրաստակամությունը սպասարկելը, այսպես ասած «ինֆորմացիոն առիթներով» ապահովելը: Հենց դա էլ արել է փորձագետ Եվսեեւը, հայտարարելով օգոստոսի հնարավոր պատերազմի մասին:
Հատկանշական է նաեւ այն, որ փորձագետը այդ վտանգը կանխելու ձեւաչափ է դիտարկում Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձեւաչափը, ԱՄՆ համարելով ապակայունացնող գործոն: Փաստացի, Մոսկվան նաեւ առավել լայն շանտաժի է դիմում, ակնարկելով նաեւ Իրանին, որ եթե չթողնի ԱՄՆ հետ հարաբերության կարգավորման մտադրությունն ու ձեռնամուխ չլինի ռուս-թուրքական դաշինքի հետ պայմանավորվածության, ապա կարող է իր հյուսիսային սահմանի մոտ ստանալ պատերազմ:
Ադրբեջանին մատակարարելով միլիարդավոր դոլարների մահաբեր սպառազինություն, Ռուսաստանը Բաքուն վերածել է իր շանտաժի գործիքի, լարել պատերազմի յուրօրինակ մի զարթուցիչ: Այն դեպքում, երբ Մոսկվայի համար տարածաշրջանային կայունության ապահովումը պահանջում էր երկու պարզ քայլ՝ հրաժարվել Ադրբեջանին սպառազինության վաճառքից, առնվազն այն ծավալներից, որոնք խախտում են հավասարակշռությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, եւ հայտարարել, որ Հայաստանի անվտանգության փոքր ինչ սպառնալիքի դեպքում անհապաղ ձեռնամուխ կլինի պաշտպանության հարցում դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարման:
Ռուսաստանի ընդամենը այդ երկու քայլը բավական կլինեին տարածաշրջանի խաղաղության հեռանկար ստանալու համար: Մինչդեռ, դրա փոխարեն, Մոսկվան զբաղված է պատերազմի ժամանակացույց կազմելով:

 

Lragir.am

Դիտվել է 41344 անգամ
Շամիրամում զոհվածների թվում եզդի հեղինակությո... Լոռու մարզում հրդեհը մարվել է հրշեջ-գնացքի օգ... Ինչո՞ւ ուշացավ ԻԼ-76-ը, եթե հայկական կողմը դե... Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞ Երկրաշարժ` Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք «Քիմը, որ հետույքը մեծացնում է, բոլորը գրում ... PHOTO Լոռու մարզում հրդեհը շարունակվում է. Ն... Ավտոմեքենան փախցնողի դեմքը ֆիքսել է տեսախցիկը... Հիվանդանոց տեղափոխված 18-ամյա ուսանողը հայտնե... Երևան-Իջևան ճանապարհին 49-ամյա վարորդը Нива-ո... Կրակոցներ՝ «Բեկոն» մսամթերքի կոմբինատի մոտ. մ... Հրդեհ Լոռու մարզում. մոտեցման ուղիների բացակա... Իրականացվել է օդանավով 6 հրդեհաշիջման թռիչք Ալլա Լևոնյանը 2 տարի է` պայքարում է իրեն սպառ... Ոստիկանությունը որոնում է սիրված ու ճանաչված ... Երևանի ավագանու «Երկիր ծի­րանի» խմբակցություն... Հայաստանում կալանավորների շրջանում բողոքի ալի... Այսօրվանից Կարեն Կարապետյանը արձակուրդում է. ... Երկրաշարժ՝ Ամասիա քաղաքից 8 կմ արևելք. ուժգնո... Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Ֆանտան գյուղու... Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն պոտենցիալ ունի, բայց կան... Կինոմիությունը զբաղված է միայն օգնություն բաժ... Նոր մանրամասներ Վանաձորում հնչած կրակոցների դ... «Քնելա հետս, տուն տանելու չի». երիտասարդը սպա... Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդոն» հրազենային վն...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Ռամզան Կադիրովը` փոքրիկ Սերյոժայի մահվան ու ո... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գողերը էլ ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... ՇՏԱՊ: Գյումրիի ողբերգությունը քննարկելիս հայը...
Շամիրամում զոհվածների թվում եզդի հեղինակություններ կային Օգոստոսի 1-ի առավոտյան Շամիրամ գյուղի սգո սրահում կրակ բացած 4 անձանց սպանության մեջ կասկածվող Թելման Քալաշյանը դեռ հետախուզման մեջ է: Նրա լուսանկարը տարածվել է, նրան փնտրում են ոչ միայն ոստիկանները, այլև արագ հարստացման սիրահարները:Նրա մասին տեղեկություն տվողին ոստիկանությունը խոշոր դրամական պարգև է խոստացել:Մեր ոստիկանության համար սա անսովոր պրակտիկա է, որը կիրառվում է ծայրահեղ դեպքում, առանձնապես «կարևոր» հ Ինչո՞ւ ուշացավ ԻԼ-76-ը, եթե հայկական կողմը դեռ օրեր առաջ էր դիմել ՌԴ-ին՝ այն տրամադրելու խնդրանքով Երեկ ԱԻՆ-ը օրսն սկսեց լավ լուրերով: Նախ՝ հայտարարվեց, որ Վայոց ձորի անտառապատ տարածքում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է:Ինչ վերաբերում է Խոսրովի արգելոցին, ապա երեկ վաղ առավոտից ռուսական ԻԼ-76 ինքնաթիռն անցել է գործի:Ի դեպ, երեկ նախագահական նստավայրի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Ռուսաստանից ԻԼ-76 ինքնաթիռը խնդրելու գաղափարի հեղինակը Սերժ Սարգսյանն է եղել:Ստացվում է, որ հայկական կողմը դեռ օրեր առա Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞ Խոսրովի արգելոցի տարածքում և Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհները, բացի բնապահպանական հետևանքներից, քաղաքական հետևանքներ նույնպես կունենան:Իրավիճակի քաղաքական կոմպոնենտը լավ պատկերացնելու համար պետք է հիշենք, թե ինչ պայմաններում է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը նախարար նշանակվել և այս ընթացքում քանի անգամ է մամուլում շոշափվել վարչապետի և ՀՅԴ-ական նախարարների անհարթ հարաբերությունների թեման:Արծվիկ Մինասյանը այդ պորտֆելը, մասնավ «Քիմը, որ հետույքը մեծացնում է, բոլորը գրում են». Վարդան Ղուկասյան «Հայկական ժամանակ-ը որոշ գերատեսչություններից հետաքրքրվել է, թե որտեղ են հանգստանալու կամ հանգստացել ղեկավարները: Ըստ թերթի, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանգստանում է օգոստոսի 7-18-ը, սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը տասնօրյա հանգստի է մեկնել՝ օգոստոսի 14-24-ը: Ինչ վերաբերում է մյուս նախարարներին, ապա կառավարության կայքում նրանց արձակուրդի մասին վարչապետի համապատասխան որոշում չկա: «Գյ Երևանի ավագանու «Երկիր ծի­րանի» խմբակցությունից դուրս եկած Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը չեն ... Սեպտեմբերը մոտ է, պատրաստվում են ոչ միայն դպրոցականները, այլեւ մեր Երեւանի ավագանու անդամները, ոմանք ամառային հանձնարարությունները կա­տարած, ոմանք էլ՝ «դասընկերների» հետ կռված: Երեւանի ավագանու անդամ Հայկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, առաջիկայում ինչպես են պատրաստ­վում աշխատել ավագանիում, «Երկիր ծի­րանի» կուսակցության հետ, գուցե միանան «Ելքին»: «Մենք պատրաստ
website by Sargssyan