1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քաղաքի «ավտարիտետները» լծվել են ձայներ բերելու սուրբ գործին

2016թ. փետրվարի 14-ին տեղի կունենան Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Նշենք, որ Դիլիջան համայնքը ներառում է Դիլիջան քաղաքը եւ Դիլիջանի տարածաշրջանի 6 գյուղեր. որոնք այժմ մեկ համայնք են կազմում: 2015թ. մայիսի 17-ին Դիլիջան քաղաքում եւ այդ տարածաշրջանի Գոշ, Հաղարծին, Թեղուտ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք գյուղերում կայացան համայնքների խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվեներ: Հայտնի է, որ քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկանծուները երկուսն են՝ ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի կողմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, 2005 թվականից Դիլիջանի քաղաքապետ, 1968թ. ծնված Արմեն Սանթրոսյանը եւ անկուսակցական, Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածու ինքնաառաջադրված. 1946թ. ծնված Ժորա Սահաբալյանը: Հետաքրքրականն այն է, որ տեւական ժամանակ պահպանած քար լռությունից հետո, քաղաքի համայնքի ղեկավարի պոտենցիալ թեկնածուներն արդեն իսկ անցել են «թաքնված քարոզչության» ակտիվ փուլի:

Հաշվի առնելով հայաստանյան ընտրությունների անցկացման մեխանիզմները՝ միանգամայն հասկանալի է, որ առանց վարչական լծակի և իշխանությունների օժանդակության քաղաքի ղեկավար «ընտրվելը» գործնականում հեշտ գործ չէ: Ճիշտ է, ՀՀԿ-ական քաղաքապետ՝ իշխանության նախընտրած թեկնածու, Արմեն Սանթրոսյանը «երդումներ» է տալիս, որ ինքն այս պահին որպես թեկնածու որեւէ քայլ չի կատարում, հկ-ների հետ չի բանակցում եւ որ ընդհանրապես ձայն հավաքելու տարատեսակ տեխնոլոգիաներից չի օգտվում, բայց արի ու տես, որ քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքապետի օգտին ձայներ բերելու գործում այնուամենայնիվ «գլուխ է ջարդում» քրեական ռեզերվը, ովքեր շատ հաճախ են քաղաքապետի կռուգի հետ քեֆ-ուրախությունների մասնակցում: Այնպես որ ,զարմանալու չէ, որ ցանկացած ընտրական կամպանիայի ժամանակ իշխանական «դաբրոն» ի ցույց դնելու բոլոր հնարավորություններից պետք է որ իր բաժին օգուտը քաղի ժամանակի կրիմինալն ու քրեական ռեզերվը, առանց որի մասնակցության ընտրական գործընթացները «հորով- մորով» չեն արվում: Եվ այսպես, Դիլիջանում շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքապետի «թայֆան», որի բաղկացուցիչ մասը ընտրությունից ընտրություն Դիլիջանում թեւ առած ու «ավտարիտետներն» են, ամբողջ ուժով ու եռանդով լծվել են Սանթրոսյանի օգտին ձայներ բերելու ազգանվեր աշխատանքներին։

Ու ինչպես որ սպասվում էր, ընտրական գործընթացների մեջ գլխավոր «խաղացողի» դերում են հայտնվել Դիլիջանի քաղաքապետի «ախպերություն» Արմեն Աբգարյանի՝ Ցոլակի Արմենի շրջապատի «ջահելները», ովքեր այս օրերին լծվել են «ախպերության» ֆոնդին ձայներ բերելու սուրբ գործին: Փոխարենը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ Սանթրոսյանի օգտնին կարծես թե ակտիվություն չի ցուցաբերում քաղաքապետի նախկին «նիշտատնի տեղակալ», քաղաքապետի նախկին «ախպերացու»՝մականունավոր «Զիբիլ Գագոն», ով Սանթրոսյանի հետ քավոր- սանիկական հարաբերությունների մեջ է եղել: Այսօր նրանց հարաբերությունները, կարելի է ասել, զրոյական մակարդակի են հասել, քանի որ ըստ պտտվող լուրերի՝ քաղաքապետի «թեթեւ ձեռքով» քաղաքի աղբահանության և սանմաքրման աշխատանքների շահութաբեր գործով «Զիբիլ Գագոն» այլեւս չի զբաղվում: Հիմա գանք քաղաքապետի իսկական տեղակալ, ոչ պակաս հարցեր լուծող Արմեն Մակարյանին, որն էլ իր հերթին անմնացորդ նվիրումով գործում է հանուն Արմեն Սանթրոսյանի հաղթանակի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ա. Մակարյանը, ոչ միայն ջերմագին հարաբերություններ է պահպանում  քրեական շրջանակների  հետ, այլեւ այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում պետական հիմնարկների՝ մասնավորապես դպրոցի, մանկապարտեզների տնօրենների հետ ու հիշեցնում, որ նրանք պետք է ընտրեն Սանթրոսյանին, քանի որ նա է միակ ու անկրկնելի թեկնածուն: Դե այսպիս «նվաճողական» քաղաքականությունից, ինչպես նաեւ քրեաօլիգարխիկ ու պետական չինովնիկներից կազմված այս հզորագույն «բույլից» հետո միանգամայն կարելի է կռահել, թե ինչ տրամաբանությամբ են Սանթրոսյանի թիմակիցներն աջ ու ձախ հայտարարում, թե իրենց թեկնածու Արմեն Սանթրոսյանը հաղթանակած թեկնածու է: Այս եւ այլ իրողությունները հաշվի առնելով էլ, եւս մեկ անգամ գալիս ես այն եզրահանգման, որ Հայաստանում, ի դեմս նման գիգանտների, թեւածում է «Պետությունը դա ես եմ» հայտնի բանաձեւը։

Կամա թե ակամա, ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղական «իշխանիկների» ու նրանց կողմից սնած ու պահած խումբ-խմբակների վարքագիծը նույնիսկ կենսական առումով հակասում է հասարակության շահերին։ Իսկ նման դեպքերում, ցավոք սրտի, որպես թիրախ ընտրված է հասարակությունն ինքը` որպես վարչախմբի գոյությունն ապահովելու համար ընտրված զոհ։

Ու իշխանությունների ուղեգծում ինչքան ավելի ընդգծված է դառնում օլիգարխիկ կրիմինալ տարրերի հնարավորությունները սահմանափակելու կամ նրանցից ընդհանրապես ազատվելու գիծը, այնքան ավելի հրատապ է դառնում նրանց խաղի մեջ ներդնելը, քանի որ քվեներ բերելու տեսանկյունից քրեական տարրերն անգերազանցելի մարտիկներ են: Այլ հարց է, թե դրանից ինչքանով կպակասի, կամ կփոշիանա ժողովրդի ունեցած վստահությունը իշխանականների հանդեպ: Այս պարագայում պետք է արձանագրել, որ հայ հասարակությունը հավասարապես տուժում է ե՛ւ իշխանական հատվածի որդեգրած քաղաքականությունից, ե՛ւ թե անպատասխանատու ու կանխատեսելի ընդդիմությունից, որը չունենալով ոչ մի ռեսուրս և տեսլական՝ կանխելու հնարավոր վնասներն ու վտանգները, մշտապես զբաղված է հասարակությանը համոզելով, որ ինքը դրան ընդունակ էր, բայց ստացվեց ինչպես միշտ: Եւ Հայաստանի քաղաքական դաշտում տիրող մշտական անպատասխանատվությունն է, որ հանգեցրել է երկրում նման խայտառակ իրավիճակի, եւ ինչն էլ, գուցե, գլխավոր պատճառներից մեկն է, որ Հայաստանում իշխանությունը տարիներ շարունակ ,ցավոք սրտի, ձևավորվել է թաղային կրիմինալի համակարգմամբ և օժանդակությամբ:

Գայանե Զարգարյան 

Դիտվել է 8339 անգամ
Էրդողանը «գորշգայլային» հաղթանակ է տանում Թու... Կրակոցներ ու դանակահարություն գիշերային ակում... Դադարեցվեցին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լի... Նախքան զոհվելը 3 օր ոչինչ չէր կերել.պատմում է... Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Արմեն Ս... Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է.... Դիրքերում պայմանագրային զինծառայողի դի է հայտ... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետ... Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տես... Քրեական աշխարհում հայտնի Դքի Նորիկի բարեկամ Վ... Տեսանյութ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կնոջ և... Կոմունալ վարձերը մարելու համար, ծախսը ցրել են... Մկրտիչ Արզումանյանի նոր հումորային լուսանկարը... Սիրուշոն կիսվել է իր ամառային նոր լուսանկարնե... Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդո... Ես իմ օրինակով ցույց կտամ, որ պաշտոնատար անձը... Հայկ Մարությանը դարձել է «Քաղաքացիական պայման... Ես իմ բոլոր զենքերը՝ հոժարակամ հանձնել եմ ԱԱ... Իրանից ցեմենտ ներկրողները բողոքում են ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Շմայսի ... Արժանացել են խրախուսանքների Օրենքով գող Անդիկը ձերբակալվել է Այսբերգի չերեւացող կողմում ծվարածները պիտի ծն... «Մարտի 1-ի գործով» դատապարտված գեներալի որդին...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է. ազատման դիմում է ներկայացրել նաև նրա որդին «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ նրա որդին` Հայկ Խլղաթյանը: Նշենք, որ կրտսեր Խլղաթյանը աշխատում է Արմավիրի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում որպես 2-րդ կարգի մասնագետ: Բացի այս, այս ընթացքում քաղաքապետարանից իրար հետեւից աշխատանքից ազատման դիմումներ կներկայացնեն Խլղաթյաններին մտերիմ մարդիկ: Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ «Հրապարակ» թերթը գրում է. Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեեւ ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։   Քաղաքապետարանի աշխատակիցն Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տեսնել փոքր որդուն «Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը բավական զգացմունքային պահեր են նախորդել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալության օրը՝ հունիսի 16-ին, Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ եղել է ԵԿՄ-ի բաժանմունքում, եւ այդ ընթացքում նրա մոտ պարբերաբար մարդիկ են մտել եւ դուրս եկել, այդ թվում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ մեկ այլ Քրեական աշխարհում հայտնի Դքի Նորիկի բարեկամ Վավիկը նշանակվեց ՔԿՎ պետի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Քրեակատարողական վարչությունում հեղափոխությունից հետո բոլոր նշանակումներն արդեն կատարվել են։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՔԿՎ պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը նշանակվեց ՔԿՎ պետի տեղակալ։ Ծաղիկյանի նշանակումը այնքանով է ուշագրավ, որ նա մականունավոր է, բոլորը նրան ճանաչում են «Վավիկ» մականունով։ Վավիկը քրեական աշխարհում հայտնի Նորիկ Թադեւոսյանի՝ Դքի Ն Կոմունալ վարձերը մարելու համար, ծախսը ցրել են բնակիչների վրա «Հրապարակ» օրաթերթը գրում է. Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դատավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ Էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել եւ «Լվա ինքդ» սպասարկում էր իրականացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում։ Գուցե ապօրինությունների բացահայտման վախը կամ հանրային ճ
website by Sargssyan