1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ծառուկյանից հետո կարծես թե ԲՀԿ-ն դարձավ ՀՀԿ-ի արբանյակներից մեկը, իսկ Դաշնակցությունը...

ՎԱՐԿԱՆԻՇ 

Ներքաղաքական կյանքում սպասվող հնարավոր վերադասավորումների, նոր խմորումների ու զարգացումների շուրջ Fnews.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

 

-Պարոն Համբարյան, Ձեր կարծիքով՝ կլինի՞ կոալիցիոն իշխանություն, թե՞ ոչ: Թե, այնուամենայնիվ, այս ամենը դեկլարատիվ բնույթ կկրի, քանի որ ամեն ինչ սկսվում է իշխող կուսակցությունից՝ ՀՀԿ-ից…

-Իրականում, ՀՀ-ում կոալիցիա ձևավորելու կարիք էլ չկա, քանի որ հենց միայն ՀՀԿ-ն լիովին վերահսկում է ամբողջ իշխանությունը: Պետք է դեռ անցած շաբաթ հրապարակվեր նոր կառավարության կազմը, բայց, հավանաբար ՀՅԴ-ն կադրային քաղց ունի, որի հետևանքով էլ չէր կարողանում կոնկրետ թեկնածուներ առաջադրել: Կարծում եմ՝ խնդիրը կապված է Շիրակի մարզի ու, առհասարակ, մարզպետների հետ: Ամեն դեպքում, ըստ իս՝ կոալիցիան կձևավորվի և դրանից ամենից շատ կշահի ՀՀԿ-ն, քանի որ ՀՅԴ-ն հասարակության մեջ ռեսուրսներ եւ այդքան վարկանիշ չունի: Ինձ համար շատ զարմանալի է, թե ինչպես են համագործակցելու աջակողմյան հայացքներով ՀՀԿ-ականները և սոցիալիստական հայացքներ ունեցող ՀՅԴ-ականները:

-Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատումը Դաշնակացության և Հանրապետականի համագործակցության առաջին արտահայտությունն էր: Արդյո ՞ք այս երկու նախարարություններն իրար միացնելուց ու անջատելուց հետո, այնուամենայնիվ խնդիրներ չեն առաջանա:

-Չեմ կարծում, իսկ այն տրոհելը՝ տարրական հաշվարկ էր: Իշխանությունները չէին ցանկանում նեղացնել Արմեն Երիցյանին, ով իրականում շատ լավ ղեկավարում է ՏԿԱԻՆ-ը: Պարզապես պետք էր աշխատանքով ապահովել ընկեր ՀՅԴ-ին և դրա համար էլ նորից այն դարձրին երկու նախարարություն՝ ամենքն իր նախարարով: Չնայած որ ՀՀ-ում կան շատ այլ նախարարություններ, որոնք այդքան էլ պետք չեն ՀՀ-ին:


-Խոսենք պարոնայք ընդդիմադիրների մասին. Ըստ Ձեզ, բացի իշխանականներից, ո ՞ր ուժերը շանս ունեն հայտնվելու ընդդիմադիր հատվածում:

-Ընդդիմադիր դաշտը բավականին խայտաբղետ է և չկան միավորվելու նախադրյալներ: Օրինակ՝ անցալ տարի, փետրվարի 12-ին, իշխանությունն «ապտակ» հասցրեց ԲՀԿ-ին և Գագիկ Ծառուկյանին, որը ծանր հետևանքներ ունեցավ՝ Ծառուկյանի ԲՀԿ-ի կազմը քանդվելուց հետո: Մեր ընդդիմությունը բավականին աղքատ է՝ նման հարվածներին դիմակայելու համար:

-Ի դեպ, այս օրերին ոչ պակաս ակտուալ հարցերից մեկն այն է , թե արդյոք կարկառուն ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը կշարունակի՞ մնալ մեծ քաղաքական խաղի մեջ, թե ոչ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշոտյանը նախորդ տարի լուրջ «ճակատամարտ » տվեց Գագիկ Ծառուկյանի դեմ:

-Արմեն Աշոտյանն ամենախարիզմատիկ դեմքերից է. նրան կամ շատ սիրում են, կամ առհասարակ չեն սիրում: Աշոտյանն ամենավառ քաղաքական գործիչներից է և նրան «գահընկեց» անելն այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ նա ՀՀԿ փոխնախագահն է: Ամեն դեպքում, նա անգործ չի մնա, եթե այլևս չլինի ԿԳ նախարար: Ինչպես գյումրեցիներն են ասում. «Տաշած քարը գետնին չի մնա»: Նա լեզու և բերան ունի, կարողանում է մտածել ու արտահայտվել: Նա երկար չի մնա անգործ, եթե անգամ ԿԳ նախարարի պորտֆելը տան Լևոն Մկրտչյանին: Հարց է ծագում՝ ինչու՞ հենց Լեւոն Մկրտչյանին: Հավանաբար, ամենակարևոր պորտֆելներն են դաշնակները ցանկացել ունենալ , օրինակ՝ Տարածքային կառավարումը, Կրթության և Գիտության նախարարությունը: Ես պետք է նաև զարմանքս արտահայտեմ, որ ՀՀԿ-ն համաձայնվել է այդ կարևոր պորտֆելները վստահել հենց ՀՅԴ-ին, չէ՞ որ հենց այս նախարարությունն ունի մեծ ազդեցություն երիտասարդների ոլորտում, եւ վերջապես այս նախարարությունն է կարգավորում դպրոցների ու ԲՈՒՀ-երի կոլեկտիվ աշխատանքը:

-Բայց այդ հաստատությունները պետք է որ ապակուսակցականացված լինեն...

-Եկեք հիշենք, թե ինչպես ԿԳՆ-ն կտրականապես սկսեց չթույլատրել Գագիկ Ծառուկյան հիմնադրամին՝ հովանավորել ուսանողներին: Դա եղավ այն ժամանակ, երբ սրվեցին իշխանությունների և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները:

 

Հասարակության մեջ սկսեց կասկած առաջանալ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած ԲՀԿ-ի հանդեպ...

-Քանի որ խոսք գնաց նաեւ ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի մասին, կխնդրեի մեկնաբանեիք, թե ինչպիսի ՞ ընկալում ունի այսօրվա ԲՀԿ-ն հասարակության մեջ:

-Իմ կարծիքով՝ Ծառուկյանի ԲՀԿ-ն շատ է տարբերվում այսօրվա ԲՀԿ-ից: Ընդհանրությունը միայն լոգոն է, որը մնացել է անփոփոխ: Երբ Ծառուկյանի ԲՀԿ-ն փլուզվեց, իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցները սկսեցին քարկոծել ԲՀԿ-ին ու հասարակության առաջ նսեմացնել ԲԿՀ-ականներին: Սկսվեցին խոսակցություններ պտտվել, թե ԲՀԿ-ի թիկունքում Հովիկ Աբրահամյանն է կանգնած: Ծառուկյանից հետո ,կարծես, ԲՀԿ-ն դարձավ ՀՀԿ-ի արբանյակներից մեկը: Հասարակության մեջ սկսեց կասկած առաջանալ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած ԲՀԿ-ի հանդեպ: Իսկ Զոհրաբյանի հնարավորությունների մասին կասեմ՝ իհարկե, նրա հնարավորությունները թույլ են ամեն առումով ՝ նա չունի այդքան փորձ եւ դրամական ռեսուրսներ, որքան Ծառուկյանը: Նա հիմա անում է ամեն ինչ, որ ԲՀԿ-ն մաքրվի իր վատ անունից և,հավանաբար, հենց դրա համար չմտավ ՀՀԿ-ՀՅԴ խաղի մեջ և ասաց, որ չի համագործակցի ոչ մի կուսակցության հետ: ԲՀԿ-ն դեռ ինքնամաքրվում է : ԲՀԿ-ն լքում են այն կուսակցականները, որոնք մտել էին ԲՀԿ՝ զուտ Գագիկ Ծառուկյանի անձի և ուժի համար: Շատերն էլ ուզում են ավելի ուժեղ հովանավորներ գտնել, քան Զոհրաբյանն է: ԲՀԿ-ն ամբողջությամբ կորցրեց Շիրակի մարզը, որը Կոտայքի մարզից հետո երկրորդ ոստանն էր:  

-Պրն Համբարյան, բացի քաղաքական կուսակցություններից, այսօր, ըստ Ձեզ, ունե՞նք պետական ու քաղաքական գործիչներ, որոնց հանդեպ  հասարակությունը քիչ թե շատ վստահություն ունի: 

-ՀՀ-ում հասարակության համար մեծ հեղինակություն են հենց ՀՀ նախագահը, շատ նախարարներ… Դե քանի որ մենք շատ պաշտոնամոլ ժողովուրդ ենք, հիմնականում շատերին ընդունում են հենց պաշտոնի համար, բայց կան շատերը, որոնց մարդիկ ընդունում են իրենց մարդկային արժեքների համար, այլ ոչ թե միայն պաշտոնի համար: Գործչին պետք է հարգեն և ընդունեն իրենց ծրագրերի և կատարած լավ ու արդյունավետ աշխատանքի համար:

Դիտվել է 9552 անգամ
ԿԲ-ն «նյարդեր է շոշափում» Գործարարները հաշվի կնստեն Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»... Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 3-րդ երեխայի ծ... Կանդելակին հիացած է ՊՆ ո՞ր պաշտոնյան է պաշտոնական դիրքը չարաշահել... "Ոնց կարելի է մոռանալ, որ անմեղ 26 տարեկան տղ... «Եվրատեսիլ-2018»-ում Ֆիլիպ Կիրկորովը կպրոդյու... Շուշանն իմ ընկերն ա, բայց ելույթը ինձ էլ դուր... Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրո... Դեն Բիլզերյանը մտադիր է ստեղծել իր առաջին համ... Վրաստանի նախագահը կրկին հայր է դարձել «Գումարը ողորմելի է եղել, դաստիարակը չի ընդու... Քառօրյա պատերազմը հաղթահարած, բայց դասակի հրա... Ի՞նչ է նշանակում դեմքի խալը Ողբերգական դեպք Չարենցավանում. 34-ամյա վարորդ... 10 միլիոն դրամանոց սանհանգույց՝ Շիրակի պետհամ... Շամիրամում 4 անձի սպանության դեպքի մանրամասնե... Ինչ զարդեր են կրում առաջին տիկնայք Զատիկյանների սպանությունը պատվիրողին մեծ գում... Ինչու «Ծառուկյան» դաշինքը չաջակցեց «Ելք»-ին․ ... Շարմազանովն էլ է պայքարում ԱԺ նախագահ դառնալո... Ճըվճվ Արոյի աները թոռների դեպքից հետո առողջակ... Եթե Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետի պաշտոն ստա... Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Աչքերս լցվեցին.բանակում զոհ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո...
«Գումարը ողորմելի է եղել, դաստիարակը չի ընդունել, հիմա պետք է լրացնեն». ահազանգում է ծնողը «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վիրտուալ տիրույթում վերջին օրերին թեժ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում էր Երեւանի N68 մանկապարտեզին: Ծնողներից մեկի՝ այդ քննարկումները հարուցած գրառումը նաեւ պատճառ էր դարձել, որ այսօր մանկապարտեզում ժողով հրավիրվեր: Ծնողը, որի անունը լայն հասարակության համար հրապարակված գրառումներում ջնջված է, տեղեկացրել էր. «Նախկին տնօրենը անտանելի դրամահավաքներ էր անում ու Զատիկյանների սպանությունը պատվիրողին մեծ գումարի դիմաց կազատեն «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ առ ժամանակ հանրությունը ցնցվում է աղմկոտ սպանության հա­մար դատապարտված անձանց նկատմամբ իշխանության դրսևորած մարդասի­րական վերաբերմունքից: Հավանաբար, շուտով ազատության մեջ կհայտնվի ևս մեկ առանձնապես ծանր հանցագործ: «Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում պատրաստվում են բանտից ազատ արձակել 100,000 դոլարի դիմաց Սեդրակ և Անդրանիկ Զատիկյ Շարմազանովն էլ է պայքարում ԱԺ նախագահ դառնալու համար «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս ընթացքում ջանք չի խնայել, որպեսզի ապրիլից հետո ինքը դառնա ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն: Ըստ նույն աղբյուրների, սակայն, վերջինիս ջանքերը որևէ արդյունք չեն տվել: Այդուամենայնիվ, Շարմազանովը դեռ հույսը չի կորցրել, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի հասնել նպատակին: Հիշեցնենք, անցյալ շաբաթ Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձև Ճըվճվ Արոյի աները թոռների դեպքից հետո առողջական լուրջ խնդիրներ ունի «Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ «Տրանսգազ» ՍՊԸ-ի 20 տարվա տնօրեն, 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանն այս օրերին առողջական լուրջ խնդիրներ ունի: Խոսքը` Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի աներոջ՝ գազի Կոլյայի մասին է: Թերթի տեղեկություններով՝ նրա առողջական վիճակը վատացել է թոռան՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հունվարի 8-ի լուսադեմին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքից հետո: « Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար «Փաստ» օրաթերթը գրում է. Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օրերս պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։ Քննարկումից հետո զինվորական ղեկավարությունը նստել է հացի: Սերժ Սարգսյանը մասնակցել է ճաշին: «Փաստի» աղբյուրի հավաստմամբ` նախագահի հարևանությամբ նստած ե
website by Sargssyan