1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ իր անվան շուրջ պտտվող խոսակցությունների մասին.VIDEO

2015 թվականի մայիս ամսին, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված, դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով առավել հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ, ամուսնացել է: Լիլիա Խաչատուրովան, Fnews.am-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե ո ՞վ է իր կողքի տղամարդը, եւ ի ՞նչ պայմաններում է տեղի ունեցել նրանց ամուսնությունը, միայն ասաց, որ.«Կարեւորը ես սիրում եմ իմ կողքի տղամարդուն, եւ նա էլ ինձ է սիրում ու ընդունում այնպիսին, ինչպսին, որ ես կամ: Ամենագլխավորը՝ ես վերադարձել եմ նորմալ, բնականոն կյանք, որտեղ շատ անելիքներ, ու ծրագրեր ունեմ իրականացնելու, բայց դրանց մասին հետո կխոսեմ: Իսկ հիմա իմ ամբողջ ուշադրությունը՝ իմ ընտանիքին է ուղղված, քանի որ ես շատ նպատակներ ու երազանքներ ունեմ՝ հատկապես երեխաներ ունենալու հարցում»...

Ավելին, Լիլիա Խաչատուրովան, մեզ հետ զրույցում պնդեց, որ ինքը փակել է անցյալի դժվար ու բարդ էջերը, եւ որ հիմա նա իր կյանքը սկսում է նոր տողից ու նոր կետից: 
Իսկ Լիլիա Խաչատուրովայի անցյալի էջերը իրականում բարդ ու մշուշոտ են եղել:


Նախ ինչու էր Խաչատուրովան, տարիներ շարունակ գտնվում կալանավայրում…


Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր կազմակերպված խմբի հետ Նաիրա Թ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մասնակի մեղավոր է ճանաչել: Դեպքը տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերի 10-ին: 
Ինչպես տեղեկանում ենք մեղադրական եզրակացությունից`այս գործով մեկ այլ մեղադրյալ` Ելենա Ս.-ն, իր  ընկերուհիներ՝  Աննա Ղ.-ի, «Մաշա» մականունով Նունե Ա.-ի, «Կարիճ» մականունով Լիլիա Խաչատուրովայի հետ որոշել են պատժել Նաիրային` Ելենային «Մամա Ռոզա» անվանելու համար: Եվ կանայք Կարիճի «Պորշ Կայեն» ավտոմեքենայով նշված օրը` ժամը 03։40-ի սահմաններում, գնացել է Նաիրա Թ.-ի տան մոտ, ում հետ նախապես պայմանավորվել էին հանդիպել: Ավտոմեքենայում սկսված խոսակցության ընթացքում Ելենան կոպիտ արտահայտություններ անելով Նաիրայի հասցեին` իր ձեռքի գարեջուրը լցրել է վերջինիս վրա և նույն ապակյա գարեջրի շշով 2 անգամ դիտավորությամբ հարվածել Նաիրայի գլխին։ Սակայն միջադեպն այսքանով չի ավարտվել: Լիլյան ու Ելենան մեքենայի մեջ պահված փայտե մահակներով հարվածել են Նաիրային։

Աննան ևս այս ամենից անմասն չի մնացել. նա էլ գրկել է «զոհին», որպեսզի վերջինս չշարժվի կամ պաշտպանվի: Նաիրայից «ազատվել են»` դանդաղ ընթացող ավտոմեքենայից գցելով: Ավելին, մոտ 200 մետր հեռանալուց հետո, Լիլիան ավտոմեքենան շրջադարձ է կատարել և վերադառնալով Նաիրայի ընկած վայրը, ավտոմեքենայի դիմացի անվադողով հարվածել է գետնին ընկածին և հեռացել։ Հետագայում պարզվել է, որ Նաիրայի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Թեպետ Կարիճն ու հանցակից ընկերուհիները վստահեցնում էին, որ նշված աղջիկը (խմբ. Նաիրան) ողջ-առողջ ապրում է իր համար, իսկ իրենք «անտեղի փակվել են չորս պատի մեջ»: Լիլիա Խաչատուրովան, նույն ինքը՝ Կարիճը, առավել հայտնի է դարձել քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում: Նրան շատերը ՔԿՀ-ի հեղինակություններից էին համարում:

Դեռևս նախորդ տարի մի խումբ կին դատապարտյալներ բողոքի ալիք էին բարձրացրել` ընդդեմ իրենց բախտակցի` ասելով, թե «օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»: Պատճառը այդ օրերին, Կարիճի` բաց ռեժիմում կամ, ինչպես ընդունված է ասել դատապարտյալների շրջանում, «բաց գաղութում» հայտնվելն էր: 
Ի դեպ, բողոքավոր կալանավորները կարծիք էին հայտնել, թե բաց գաղութ են դուրս գալիս մարդիկ, որոնք կամ համագործակցում են վարչակազմի հետ, կամ «վերևներում» ընկերներ ունեն: Ավելին, այդ օրերին տեսակետներ էին պտտվում, որ Խաչատուրով Լիլիան կալանավայրից ազատվել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի զանգի շնորհիվ:

Խաչատուրովան, Fnews.am-ի հետ զրույցում մեկնաբանելով իր անձի շուրջ պտտվող խոսակցությունները, նախ հարցի վերջից սկսեց, հարցադրում անելով թե. «Եթե ինձ համար բարձրաստիճան պաշտոնյա է զանգել, ու ես էլ ազատ եմ արձակվել, ապա ինչո՞ւ այդքան տարի ես իմ պատիժը կրեցի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Ո՞րն էր իմաստը: Միայն խոսելով չի. ես սխալ թույլ եմ տվել, այդ սխալիս համար հատուցել եմ: Եւ հիմա էլ, որպես քաղաքացի, իրավունք ունեմ իմ կյանքը նորմալ կերպով կազմակերպելու: Բոլորն էլ մարդ են, կարող են սխալվել: Որեւէ մեկը չգիտի, թե վաղը իր հետ ինչ կարող է պատահել: Ինչքան կարելի է գրել ու խոսել, որ մենք արտոնյալ ենք եղել, եւ այլն, եւ այլն: Չկա նման բան. գուցե այդ տարիներին, քրեակատարողական հիմնարկի անձնակազամից շատերի հետ ստեղծվել են լավ, մարդկային ու բարեկամական կապեր, բայց դա չի նշանակում, որ որեւէ մեկը արտոնյալ է եղել»:

Հարցին, թե բացի Խաչատուրավայից ու նրա մտերիմ ընկերուհիներից, ճի՞շտ է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող կանանց նկատմամբ այդուհանդերձ եղել է ոչ այնքան բարեհաճ վերաբերմունք, Խաչատուրովան, պնդեց, թե «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականում կանանց նկատմամբ առողջ ու մարդկային վերբերմունք է դրսեւորվել:

Իսկ թե ինչքանո՞վ են ճիշտ պտտվող այն խոսակցությունները, որ «Զոն նայող» Կարիճ Լիլոն, հիմա էլ է շարունակում այսպես ասած «նայել» Աբովյան քրեակատարողական հիմնարկը, եւ երբեմն էլ ճնշել կանանց,  վերջինս հարցին հետեւյալ կերպ պատասխանեց.

Ես  ինձ չեմ կարող նման բան թույլ տալ...

Խաչատուրովան, մեզ հետ զրույցում, չառարկեց  պատասխանելու նաեւ այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն խոսակցություններին, (եւ ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը), որ նա շարունակում  է զբաղվել մարմնավաճառությամբ, ասելով, որ հարցը շոկային է, բայց ինքը դրան պատրաստ էր: Վերջինս նշեց, որ չի կարող չհարգել մարդկանց եւ չասել ճշմարտությունը...Այն է, որ տարիներ առաջ, այո,  ցավոք սրտի նա գնացել է այդ ճանապարհով, ու շատ դառնությունների միջով է անցել, բայց այսօր այդ ամենը եւս մնացել է անցյալում, քանի որ հիմա Խաչատուրովայի գլխավոր նպատակը՝ ամուր ու երջանիկ ընտանիք ունենալն է. 
Դիտվել է 35341 անգամ
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորը հանկարծամա... Մեծամորում հանցավոր մեծ խումբ է վնասազերծվել ... Ջրամբարում հայտնաբերել են 36-ամյա տղամարդու դ... «Պամպերսը» դրսից եք բերում, խայտառակվել եք. Վ... Video «Տնօրենին ասեք, որ երեկոյան կգամ». Ռուբ... Երեւանում երկհարկանի տուն է այրվում. Դեպքի վա... «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է ԵՊՀ-ի իրավաբանական ... Երեւանյան վերելակի ճոպանները պոկվել են, 8-րդ ... Լճի ափին հայտնաբերվել է 36-ամյա քաղաքացու հագ... Արագած-Արագած լեռ ճանապարհին «ՈՒԱԶ»-ն ընկել է... Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհին Mitsubishi Pajero... Զորամասի մոտ կախված հայտնաբերված զինծառայողը ... Պայթյուն Արտաշատի գազալցակայաններից մեկում. մ... 19-ամյա զինծառայողը զորամասն ինքնակամ լքել է ... Այսօր Ակնայի (Աղդամի) ազատագրման 24-ամյակն է Շքեղ հարսանիք՝ Սամվել Կարապետյանի ընտանիքում Մարտունիում հանրային լողափի բացմամբ նշվեց Վար... Ժամանակն է, որ «Լույս» հիմնադրամի աշխատանքներ... Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնար... photo Ողբերգական վթար Արծվի արձանի մոտ. «Օպ... Գնորդն Ալեքսանյանն է ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան դաշինքի» պահվ... Զինված խումբը քննարկել է թռիչքի պահին Սերժ Սա... Շիրակի դաշնակցական մարզպետը կառույցը վերածվել... Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման ե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Բացառիկ տեսանյութ.Հայկական ուղղաթիռի խոցման ի... ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Ռամզան Կադիրովը` փոքրիկ Սերյոժայի մահվան ու ո... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գողերը էլ ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ...
Զինված խումբը քննարկել է թռիչքի պահին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը. «ՀԺ» «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երեկ շարունակվեց զինված խմբի գործով դատական նիստը: Նիստը սկսվելուն պես ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դատական նիստերի դահլիճ բարձրացնել իր պաշտպանյալին, ինչպես նաև թույլ տալ Վահան Շիրխանյանին ոտքի չկա Շիրակի դաշնակցական մարզպետը կառույցը վերածվել է «մշակութային մարզպետարանի» «Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարան ոտք դնելուն պես անգույն պատերը զարդարել է սիրելի դերասանների լուսանկարներով, որոնք հիմնականում վերցված են Գյումրիում նկարահանված հայտնի ֆիլմերից։ Մարզպետարանի շենք մտնելուն պես քաղաքացիներին դիմավորում են Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցը։ Մարզպետարանցիների բնութագրելով` իրենց կառույցը վերածվել է «մշակութային մարզպետարանի»։ Արթուր Խաչատրյանն Aravot. Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված մարզադաշտը Հրապարակ թերթը գրում է. «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված մարզադաշտը։ «Մենք չենք կարողանում պահել, մեկը պետք է գնի, որ վերականգնի»,- ասել է նա։ Աուդիտորական ընկերությունը գնահատել է մարզադաշտը՝ 113 միլիոն դոլար։ «Դա շուկայական գին է, բայց Հայաստանում էդքան չեն տա, թեպետ 4-5 հարյուր միլիոն դոլար էլ ծախսեն, նման ստադիոն չեն կարող ստեղծել Ո՞վ է «ժուչոկ» դրել տնօրենի մոտ «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.cօm-ը դեռ ապրիլի 25-ին տեղեկություն էր հրապարակել, որ Շիրակի մարզի Արթիկի թիվ 4 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակում հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, որն այս պահին գտնվում է նախաքննության փուլում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Լևոն Հայրապետյանի դեմ ցուցմունք տված, ցմահ ազատազրկման դատապարտված նախկին սենատոր Իզմեստևին կարող են... «Փաստ» օրաթերթը գրում է. Ռուսական արդարադատությունն «անխոցելի» է: Պատվիրված սպանությունների, ահաբեկչության կազմակերպման, հարկերից խուսափելու և այլ ծանր հանցանքների համար ցմահ ազատազրկման դատապարտվածին կարող են ներել, իսկ ահա խիստ կասկածելի և մինչ օրս չապացուցված փաստերի հիման վրա 4 տարվա ազատազրկման դատապարտված մարդուն, ով կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի, շարունակել
website by Sargssyan