1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ոչ միայն Սպիտակը, այլ նաեւ իմ տարածաշրջանը կուզենամ տեսնել ծաղկուն,մարդաշատ, ու ամենակարեւորը՝ աշխատանքով ապահովված

Fnews.am-ի զրուցակիցն է թիվ 29 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ում հետ փորձեցինք զրուցել ապրիլի 17-ին Սպիտակ քաղաքում սպասվող ՏԻՄ ընտրությունների շուրջ:

-Պարոն Համբարձումյան, տեղյակ ենք, որ ապրիլի 17-ին Սպիտակ քաղաքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Առաջադրված թեկնածուները Սպիտակի նախկին եւ ներկայիս քաղաքապետերն են: Հետաքրքիր կլիներ իմանալ Ձեր դիրքորոշումը թեկնածուների վերաբերյալ: Հատկապես որ այս մարզում եւ հայրենի Սպիտակ քաղաքում Ձեր հեղինակությունը բարձր է եւ Ձեր խոսքն արժեք ունի:

-Առաջադրված թեկնածուներն այո, երկուսն են, եւ ես նրանց լավ եմ ճանաչում: Ժամանակին նրանցից յուրաքանչյուրն էլ ժողովրդի կողմից վստահություն է ձեռք բերել: Կարող եմ ասել, որ աշխատել են իրենց ուժերի ներածին չափով: Իհարկե անսխալական մարդ չկա, բայց եւ պետք է նկատենք, որ նրանք իրենց աշխատանքային տարիներին ե՛ւ հաջողություններ, ե՛ւ բացթողումներ են ունեցել:

-Իսկ կոնկրետ Ձեր դիրքորոշումը թեկնածուներից որեւէ մեկին սատարելու վերաբերյալ այնուամենայնիվ կհայտնե՞ ք: Եթե իհարկե, գաղտնիք չէ...

-Ես Ձեզ ասեմ, որ իմ ժողովրդից ես գաղտնիքներ չունեմ: Տարածաշրջանում կատարվող իրադարձությունները միշտ էլ եղել են իմ ուշադրության կենտրոնում: Այս պարագայում սատարել մեկին՝ կնշանակի նեղացնել մյուսին: Օրենքով սահմանված կարգով մրցակցության դաշտն ազատ է, թող պայքարեն, ում կընտրի ժողովուրդը՝ նա էլ կհաղթի:

-Պարոն Համբարձումյան, իսկ չկա՞ որոշակի պատկեր, կամ, այսպես ասած, հավաստի տեղեկություններ, թե ում հետեւից կգնա ժողովուրդը:

-Ես, ճիշտն ասած, սոց.հարցում չեմ անցկացրել եւ չեմ էլ պատրաստվում նման բան անել, քանի որ արդեն ասացի՝ դաշտն ազատ է, թեկնածուները թող պայքարեն եւ ստանան իրենց արժանի քվեն: Բայց եւ ասեմ, որ ես թեկնածուների հետ հանդիպել եմ, զրուցել ու հորդորել, որ մրցակցությունն ընթանա առանց ինտրիգների ու ավելորդ լարվածության: Այսինքն՝ պետք է տեղի ունենան օրենքի տառին ու բառին համապատասխան ընտրություններ: Ես հարգում եմ իմ ժողովրդին, եւ ինձ համար կարեւորը ժողովրդի քվեն է: Իսկ թե ով կընտրվի Սպիտակի քաղաքապետ՝ կորոշի ժողովուրդը, եւ այդ մասին էլ, բնականաբար, դուք  էլ կիմանաք:

-Շատ լավ: Օգտվելով առիթից, ուզում էի նաեւ տեղեկանալ Ձեր հետագա անելիքների մասին: Տեղյակ ենք, որ այս տարածաշրջանում մեծ թվով աշխատատեղեր եք ստեղծել: Առաջիկայում ինչ նոր անելիքներ կլինեն: 

-Այո, 2015 թվականին կառուցել ենք թռչնաֆաբրիկան եւ համակցված կերերի գործարանը, որտեղ այս պահին աշխատում է շուրջ 200 մարդ: Իսկ ոլորտի ընդլայնման հետ կապված, արդեն իսկ աշխատանքներ են սկսվել (ի դեպ, 50 տոկոսով ընդլայնվելու են այդ աշխատանքները), ինչը հնարավորություն կտա ավելացնել եւս 30-40 աշխատատեղ: Նպատակ ունենք նաեւ այս ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնել՝10-15 մլն դոլարի չափով: Այս պահին տարվում են նախագծային աշխատանքներ: Կիրականացնենք նաեւ գյուղմթերքի մթերման հետ կապված աշխատանքներ, այսինքն՝ գյուղացին հնարավորություն կունենա իր բերքն իրացնել տեղում: Ընդհանրապես Սպիտակ քաղաքում նպատակ ունենք ստեղծել 500-700 աշխատատեղ: Ամեն դեպքում, եկեք փակագծերը չբացենք: Աշխատանքները տարվում են, դուք էլ, կարծում եմ, հետեւողական կլինեք:
-Եւ վերջում մեկ հարց եւս. ո ՞ րն է Սպիտակ քաղաքի վաղվա օրվա Ձեր տեսլականը:

-Ոչ միայն Սպիտակը, այլ նաեւ իմ տարածաշրջանը կուզենամ տեսնել ծաղկուն,մարդաշատ, ու ամենակարեւորը՝ աշխատանքով ապահովված:

Դիտվել է 7847 անգամ
ԿԲ-ն «նյարդեր է շոշափում» Գործարարները հաշվի կնստեն Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»... Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 3-րդ երեխայի ծ... Կանդելակին հիացած է ՊՆ ո՞ր պաշտոնյան է պաշտոնական դիրքը չարաշահել... "Ոնց կարելի է մոռանալ, որ անմեղ 26 տարեկան տղ... «Եվրատեսիլ-2018»-ում Ֆիլիպ Կիրկորովը կպրոդյու... Շուշանն իմ ընկերն ա, բայց ելույթը ինձ էլ դուր... Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրո... Դեն Բիլզերյանը մտադիր է ստեղծել իր առաջին համ... Վրաստանի նախագահը կրկին հայր է դարձել «Գումարը ողորմելի է եղել, դաստիարակը չի ընդու... Քառօրյա պատերազմը հաղթահարած, բայց դասակի հրա... Ի՞նչ է նշանակում դեմքի խալը Ողբերգական դեպք Չարենցավանում. 34-ամյա վարորդ... 10 միլիոն դրամանոց սանհանգույց՝ Շիրակի պետհամ... Շամիրամում 4 անձի սպանության դեպքի մանրամասնե... Ինչ զարդեր են կրում առաջին տիկնայք Զատիկյանների սպանությունը պատվիրողին մեծ գում... Ինչու «Ծառուկյան» դաշինքը չաջակցեց «Ելք»-ին․ ... Շարմազանովն էլ է պայքարում ԱԺ նախագահ դառնալո... Ճըվճվ Արոյի աները թոռների դեպքից հետո առողջակ... Եթե Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետի պաշտոն ստա... Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Աչքերս լցվեցին.բանակում զոհ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո...
«Գումարը ողորմելի է եղել, դաստիարակը չի ընդունել, հիմա պետք է լրացնեն». ահազանգում է ծնողը «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վիրտուալ տիրույթում վերջին օրերին թեժ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում էր Երեւանի N68 մանկապարտեզին: Ծնողներից մեկի՝ այդ քննարկումները հարուցած գրառումը նաեւ պատճառ էր դարձել, որ այսօր մանկապարտեզում ժողով հրավիրվեր: Ծնողը, որի անունը լայն հասարակության համար հրապարակված գրառումներում ջնջված է, տեղեկացրել էր. «Նախկին տնօրենը անտանելի դրամահավաքներ էր անում ու Զատիկյանների սպանությունը պատվիրողին մեծ գումարի դիմաց կազատեն «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ առ ժամանակ հանրությունը ցնցվում է աղմկոտ սպանության հա­մար դատապարտված անձանց նկատմամբ իշխանության դրսևորած մարդասի­րական վերաբերմունքից: Հավանաբար, շուտով ազատության մեջ կհայտնվի ևս մեկ առանձնապես ծանր հանցագործ: «Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում պատրաստվում են բանտից ազատ արձակել 100,000 դոլարի դիմաց Սեդրակ և Անդրանիկ Զատիկյ Շարմազանովն էլ է պայքարում ԱԺ նախագահ դառնալու համար «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս ընթացքում ջանք չի խնայել, որպեսզի ապրիլից հետո ինքը դառնա ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն: Ըստ նույն աղբյուրների, սակայն, վերջինիս ջանքերը որևէ արդյունք չեն տվել: Այդուամենայնիվ, Շարմազանովը դեռ հույսը չի կորցրել, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի հասնել նպատակին: Հիշեցնենք, անցյալ շաբաթ Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձև Ճըվճվ Արոյի աները թոռների դեպքից հետո առողջական լուրջ խնդիրներ ունի «Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ «Տրանսգազ» ՍՊԸ-ի 20 տարվա տնօրեն, 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանն այս օրերին առողջական լուրջ խնդիրներ ունի: Խոսքը` Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի աներոջ՝ գազի Կոլյայի մասին է: Թերթի տեղեկություններով՝ նրա առողջական վիճակը վատացել է թոռան՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հունվարի 8-ի լուսադեմին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքից հետո: « Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար «Փաստ» օրաթերթը գրում է. Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օրերս պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։ Քննարկումից հետո զինվորական ղեկավարությունը նստել է հացի: Սերժ Սարգսյանը մասնակցել է ճաշին: «Փաստի» աղբյուրի հավաստմամբ` նախագահի հարևանությամբ նստած ե
website by Sargssyan