1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արկադի Համբարձումյանի անունը շահարկելով ինքներդ եք վարկաբեկվում

Հայտնի է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին ցավալի դեպք էր տեղի ունեցել «Արմենիա» ԲԿ-ում, որտեղ բուժօգնության տեղափոխված Տաթև Գասպարյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր: 

Նախնական քննության տվյալների համաձայն, ծննդկան Տ.Գասպարյանը կեսարյան հատման եղանակով 2016 թվականի հուլիսի 26-ին ծննդաբերել է «ՍլավՄեդ» ԲԿ-ում, որտեղ հետագա բարդացումների պատճառով ենթարկվել է վիրահատության, այնուհետև հուլիսի 27-ին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ մահացել է: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում ծննդկան Տ.Գասպարյանի մահվան հանգամանքները: Նշանակված դատաբժշկական փորձաքննությունը, անշուշտ կտա բոլորի հարցերի պատասխանները…

Սակայն, ինչպես միշտ է պատահում, որոշ պատեհապաշտներ՝ ովքեր ճառելիս ի ցույց են դնում իրենց դիլետանտությունն ու անտեղյակությունը, փորձում են իրենց «ունեցածը»-ը ռասկռուտկա անելու համար հոլովել հայտնի ու ազդեցիկ մարդկանց անուններ, ովքեր կենսագրություն ու անցած ճանապարհ ունեն: 

Եւ քանի որ այս օրերին, որոշ մանր-մունր արձանագրիչների համար, այնպիսի տպավորություն է, որ օրը բացվում ու փակվում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի անունը հոլովվելով, ու նրա դեմ արշավներ իրականացնելով, ապա հարկ համարեցի որոշ խամաճիկների հուշել, որ նախ եւ առաջ Արկադի Համաբարձումյանը ԱԺ պատգամավոր է, հետո նոր տարիների փորձառություն ունեցող սրտաբան Արմինե Հովակիմյանի եղբայրը:

 

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի գոյությունը կարծես թե կանգնել է շատերի կոկորդին...

Ի դեպ, որոշ գիտունիկների համար նշենք նաեւ, որ նույն Արմինե Հովակիմյանը, ով հանդիսանում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի տնօրենը, (իսկ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիրը բժիշկ է), նոր չէ, որ առողջապահության ոլորտում պետք է իր ասելիքն ասի: Նույն Արմինե Հովակիմյանը, ում շատ-շատերը մատնանաշում են որպես լավագույն ու բանիմաց սրտաբանի, առողջապահության ոլորտում եւ ընդհանրապես իր ապրած տարիների ընթացքում, որքան կարողացել է մարդկանց օգտակար է եղել՝ թե' որպես բժիշկ, եւ թե' որպես մարդ: Այլ հարց է, որ այսօր «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը, կարծես թե իր գոյությամբ կանգնել է շատերի կոկորդին...

Իսկ մեկը կասի՞, թե ո՞ր բժշկական կենտրոնում ավաղ նման ցավալի դեպքեր չեն գրանցվել.եթե չեմ սխալվում, նմանատիպ դեպքեր գրանցվել են ե՛ւ Արմենիա ԲԿ-ում, ե՛ւ Էրեբունի-ում, ե՛ւ Շենգավիթ բժշկական կենտրոնում (մինչ օրս բժիշկ Շուշանիկ Բախշյանը դատական քաշքշուկների մեջ է): Բայց մի անգամ լսել ե՞ք, որ իրենց դատավորի գործառույթներով օժտած ինքնակոչները հոլովվեին կամ շեշետեին նշածս հիվանդանոցների՝ ընդ որում ոչ թե սեփականատերերի, այլ նաեւ նրանց մերձավորների անունները: Ասելիքս այն է, որ այս դեպքում մի տեսակ երկար ականջների առկայություն է նկատվում: Բայց մի մոռացեք. ժամանակը պատռում է բոլոր դիմակները...

Համբարձումյանները պատվախնդիր են բոլոր ձեռնարկների մեջ

Հիմա, ինչ վերաբերում է առհասարակ Համբարձումյան ընտանիքին ու հատկապես ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին, ապա միանգամից նշեմ, որ ոչ մի տիպի կեղտոտ խաղ ու բանսարկություն չի պակասացնելու այս ընտանիքի ազդեցիկությունն ու Համաբարձումյան ընտանիքի հանդեպ ունեցած մեծ հարգանքը, առավել եւս նրանց հարազատ ծննդավայրում, ուր մեծից փոքր այս ընտանիքին վերաբերում են մեծ հարգանքով, եւ ամեն պատեհ առիթով չեն զլանում իրենց շնորհակալության ու երախտիքի խոսքը ասել: Այո, նույն ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին, ով տարիներ շարունակ կանգնել է Հայաստանի Հանրապետության, իր սպիատակցու եւ իր տարածաշրջանում ապրող ժողովրդի կողքին, փորձելով տարեցտարի իրականացնել նոր ներդրումային ծրագրեր, որն էլ իր հերթին լուծել է ոչ պակաս թվով աշխատատեղերի խնդիրը:

Ու ինչպես Սպիտակի հայտնի մտավորակններից մեկն էր Fnews.am-ի հետ զրույցում նշել.«Համաբարձումյանների ընտանիքի հանդեպ ունեցած հարգանքը ո'չ մի օրում, եւ ո'չ էլ մի ժամում է ստեղծվել, նրանք այս պետությանը նվիրված, իրենց հող ու ջրի մարդկանց կողքին կանգնած ու կենսագրություն կերտած ՄԱՐԴ են: Իսկ Արկադի Հաաբարձումյանը ՝ իր համեստությամբ, իր ազդեցիկությամբ եւ իր ունեցած հարգանքով մեզ համար անփոխարինելի է»:

Այնպես, որ Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Սպիտակում եւ իր տարածաշրջանում իրականացրած բազմաթիվ բարեգործությունների, անապահով ընտանիքների սոցիալ-կենցաղային կարիքները հոգալու, ուսանողների վարձերի վճարման, քաղաքի բարեկարգման ու շենացման նպատակով հատկացված գումարների և մշտապես իր հայրենակիցներին սատարելու հանգամանքը` անժխտելի իրողություն է, որի մասին խոսում են բոլորը: 

Ի դեպ, նույն Արցախյան քառօրյայի ընթացքում մեծ հպարտություն ապրեցի, երբ տեղեկացա, որ Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի հիմնադրած «Համբարձումյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախին է նվիրաբերվել «ՆԻՎԱ» մակնիշի 10 ավտոմեքենա, ինչպես նաեւ Արցախին է տրամադրվել ֆինանասական մեծ աջակցություն:

Հենց այդ համատեքստում էլ, Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հատուկ շնորհակալություն էր հայտնել Համբարձումյան ընտանիքին՝ նշելով, որ Արցախը մշտապես զգացել է այդ ընտանիքի թե´ բարոյական և թե´ նյութական օժանդակությունը:

Ու այսքանից հետո հարց է առաջանում.ինչի՞ց ելնելով են մերօրյա «փաստաբաններ»-ն ու անտեղյակները հոլովվում մարդկանց անուններ, ովքեր հարց է. 100 տարի ապրելով կարող ե՞ն այս ընտանիքի արած գործերից մազաչափն անգամ իրենք անել:

Ուղղակի ամո'թ է, երբ մարդկանց մասին դատում են նրանք, ովքեր դրա իրավունքը չունեն. նախ նրա համար որ չեք ճանաչում մարդկանց, ում անունից կառչել եք, եւ երկրորդ՝ քննադատողը նախ ինքը պետք է անբասիր կենսագրություն ունենա, հետո նոր համարձակվի ճամարտակել:

Այնպես որ, Համբարձումյանների հաշվին Ձեր ռեյտինգը բարձրացնելու ճիգերը կարծում եմ ջուրն ընկան, քանի որ ստի ու կեղծիքի դեպքում խեղդվում է ամեն բան…
Լավ կանեք, Ձեր ախորժակներին հագուրդ տալու համար այլ տեղ ու վայր գտնեք: Ու կարեւորը՝ Ձեր «թայ»-երի հետ միասին:
Եւ վերջապես մի մոռացեք. ամեն մարդ վերջում ընկնում է իր իսկ լարած թակարդի մեջ:

Fnews.am.

Լուրեր Հայաստանից 

 

Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը.... «Վազգենն ասաց՝ էս ի՞նչ արինք. էս Քոչարյանը հա... Հակառակորդին թերագնահատել պետք չէ. սաբոտաժի հ... Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդա... Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ինչից է սկսել ... Ինչպե՞ս են ոստիկանները Երևանում բերման ենթարկ... Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյա... Դիմակավորված անձը մտել է բնակարան, կպչուն ժապ... Գլխատեք, մորթեք, սպանեք, կալանավորեք, 35 ուսո... Մարմաշեն համայնքի ղեկավարը յուրացրել է ազատամ... Եթե այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբ... Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Մա... ԱԱԾ-ի տրամադրած տեղեկություններով բացահայտվել... Հիմի ոստիկանը մերն ա՞, թե՞ այնուամենայնիվ հա... Դավիթ Տոնոյանը Կարմիր խաչի պատվիրակության ղեկ... Լարված իրավիճակ Արաբկիր բժշկական կենտրոնում. ... Սպառնացել էր տարածել լուսանկարները, եթե իր հե... Ոստիկանության զորքերի ծառայողը սահմանին զիծառ... Թրամփը քննադատել է Fox News-ին՝ իր սիրելի աշխ... Նոր Զելանդիայից Անկարային ուղղված և ընկալված ... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մեքենան դուրս է ... Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ... ԱԱԾ-ն՝ «Յունիսերվ»-ի վերաբերյալ ենթադրյալ քրգ... «Պանտերա» գիշերային ակումբում 26-ամյա երիտասա... Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Բ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը. որդու տարեդարձն է նշում արտերկրում. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը, որպեսզի մարտի 20-ին արտերկրում նշի որդու ծննդյան տարեդարձը: Ծառուկյանն իր ծննդյան տարեդարձները ևս նշում է Հայաստանից հեռու և հիմա նույնն անում է որդիների դեպքում՝ դրանով նրանց հասկացնելով, որ չի կարող ուրախություն և տոն լինել, եթե Հայաստանում ես»: Մանրամասները՝ թերթի համարում: Հակառակորդին թերագնահատել պետք չէ. սաբոտաժի հնարավորությունները սպառված չեն. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը բավականին երկար տևեց՝ ավելի քան 4 ժամ: Հարցերը վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, նաև անձնական՝ իր ու ընտանիքի անդամների հետ կապված: Փաշինյանը չշրջանցեց նաև նախկին իշխանությունների թեման. «Նախկին իշխանության ներկայացուցիչները չեն կարող ժողովրդին ոտքի հանել։ Եթե փորձեն հանել, ժողովո ՍԴ-ն մերժել է դատավորներին. Համաներումն օրինական է «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ՍԴ-ում վիճարկել են «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Այդ դրույթը վերաբերում ՀՀԿ-ն հետ է վերցրել երիտասարդական հիմնադրամին անվարձահատույց տված տարածքը   «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է. հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Ու հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են: Ավելին, պարզվում է՝ այս հիմնադրամի` Շիրակի մարզային կենտրոնը, որ նախկինում տեղակայված էր ՀՀԿ մարզային գրասենյակում, հայտնվել է դրսում: ՀՀԿ-ն հետ է վերցր Սերժ Սարգսյանը դեռ Արցախում է. Սպասում էր ԱԽ արտագնա նիստին՝ իր անելիքները որոշելու համար. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել դեռևս մարտի առաջին օրերին, շարունակում է մնալ Արցախում: Սարգսյանը սպասում էր երեկ կայացած ԱԽ արտագնա նիստին, որ ըստ դրա որոշի իր հետագա անելիքները: Սարգսյանը այս ընթացքում շարունակել է ակտիվ շփումները ԱՀ վերնախավի ներկայացուցիչների հետ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
website by Sargssyan