1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դա ամենասոսկալի գողությունն էր, որ կարող էին անել մարզիկից և մարդուց. Միհրան Հարությունյան

Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են: Անկախ Հայաստանի պատմության լավագույն Օլիմպիական խաղերում հայ մարզիկները նվաճեցին 4 մեդալ` մեկ ոսկե և երեք արծաթե: Սա, իհարկե, պաշտոնապես: Բոլորի համար Հայաստանն ունի երկու չեմպիոն` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը: Մրցավարների կողմից գողացված ոսկե մեդալը չի զրկել Հարությունյանին չեմպիոն լինելուց: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքինտված հարցազրույցում Միհրան Հարությունանը խոսել է անցած ուղու, գողացված երազանքի, արցունքների և հետագա ծրագրերի մասին:

- Միհրան, ցանկանում ենք սկսել ամենասկզբից: Ի՞նչ նախապատրաստական փուլեր եք անցել մինչև Ռիոյի Խաղերը:
- Եվրոպայի առաջնությունից հետո երկու հավաք եմ անցկացրել առանձին, հետո ևս չորսը՝ հավաքականի հետ: Քանի որ հոգեբանորեն շատ լավ էի տրամադրված, բոլոր հավաքներն ինձ համար շատ հաճելի ընթացք ունեցան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հավաքականի ավագ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին և մարզչական շտաբին այսպիսի աշխատանքի համար:

- Եվրոպայի առաջնության ժամանակ` քո մրցելույթից հետո, շատերը կամա-ակամա սկսեցին թերահավատորեն մոտենալ քեզ:
- Այո, ինձ թերահավատորեն սկսեցին նայել շատերը: Ասեմ, որ ի սկզբանե մտածում էինք, որ 71 կգ քաշային կարգում կմրցեմ, որպեսզի այդքան քաշ չգցեմ, սակայն հետո որոշվեց, որ կներկայանամ իմ քաշային կարգում:

- Օլիմպիական խաղերին դու նախապատրաստվում էիր լուրջ վնասվածքով, կարելի է ասել` մեկ ձեռքով: Չէ՞ր մտահոգում այն փաստը, որ ձեռքդ պարզապես ամենակարևոր պահին կարող է քեզ կանգնեցնել:
- Ես և օրգանիզմս պայքարում էինք միմյանց դեմ (ծիծաղում է): Չէի ուզում ընդունել այն, ինչ ինքն էր պահանջում ինձանից, իսկ ինքը չէր ընդունում իմ որոշումը: Վերջին հավաքի ժամանակ այնքան ցավազրկողներ էի խմել, որ ամբողջ օրակարգս խախտվել էր: Ցավի պատճառով չէի քնում: Սակայն սեղմելով բռունցքներս և ատամներս` ինձ և օրգանիզմիս համոզում էի, որ քիչ է մնացել, պետք է պարզապես դիմանալ:

- Մարդիկ, ովքեր միշտ հետևել են քեզ, նկատել էին, որ Ռիոյում մեկ այլ Միհրան է` դեմքի սառը, ինչ-որ տեղ անգութ արտահայտությամբ: Ո ՞ վ էր այդ Միհրան Հարությունյանը:
- 4, 5, 8 տարի առաջ` մինչև Ռիոն, ես ասում էի, որ Խաղերին հատուկ եմ նախապատրաստվելու: Առաջին հերթին ես ինձ հոգեբանական տեսանկյունից նախապատրաստեցի: Կարողացա հավաքվել գորգից դուրս, իսկ երբ հավաքվում եմ գորգից դուրս, նրա սահմաններից ներս ինձ հաջողվում է հավաքվել առանց որևէ դժվարության: Գնում էի այնտեղ միայն մեկ մտքով` հաղթելու: Ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում, ոչ մի կասկած չկար: Այդ մտքերը ես վանել էի, քանի որ, եթե մեկ ակնթարթ անգամ վարանեի, իմ ներսում պարտված կգնայի Ռիո: Բացի այդ, ինձ շատ օգնեցին հարազատներս և նրանց հավատը: Իսկ ամենակարևորն Աստծո ներկայությունն զգալն էր: Ես միշտ զգում եմ նրա աջակցությունը գորգի ներսում, դրանից դուրս, գոտեմարտերից առաջ և հետո: Գորգում, երբ արդեն թվում էր, թե հոգնել եմ, զգում էի ինչ-որ գերբնական ուժ, որ իմ ներսից ինձ առաջ էր մղում: Կարծում եմ, որ դեռ 3 գոտեմարտ էլ կարող էի նույն մակարդակի վրա անցկացնել:

- Կիսաեզրափակչից հետո, երբ առավելության հասար աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ռասուլ Չունաևի նկատմամբ, հաղթանակդ տոնեցիր` պատվի առնելով: Ժեստ, որով հայտնի էր հենց Չունաևը: Ցանկությունը հենց այդ պահի ՞ ն առաջացավ:
- Ցանկանում եմ անկեղծ նշել, որ այդ պահին զուտ մարդկային տեսանկյունից իմ ներսում ոչ մի կաթիլ ատելություն չկար Չունաև մարդու և Չունաև մարզիկի նկատմամբ: Ես երբեք ատելությամբ լցված չեմ եղել ո'չ թուրք, ո'չ էլ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ: Այդ ժեստն ինքնաբուխ ստացվեց: Ես շատ գոտեմարտեր եմ հիշում, երբ Չունաևը հայ մարզիկներին հաղթելուց հետո այդ ժեստով տոնում էր հաղթանակը: Հիշում եմ` 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, երբ Վարշամ Բորանյանը լուրջ վնասվածքով բարձրացավ գորգ և վնասվածքի պատճառով մի քանի վայրկյանում պարտվեց Չունաևին, ամբողջ աշխարհը դրա մասին խոսեց` ասելով, որ ադրբեջանցին խայտառակեց հային, հաղթեց և պատվի առավ իր նախագահին: Ես դա արեցի, որ ոչ մի մարզիկ Ադրբեջանից, Թուրքիայից կամ որևէ այլ երկրից երբեք նման բան իրեն թույլ չտա, քանի որ իրենք էլ մի օր պարտվելու են: Ես, որպես մարզիկ, խնդրում և դիմում եմ նրանց, որպեսզի չանեն այնպիսի ժեստեր, որով կարող են վիրավորել իմ երկիրը և ազգը: Ցանկանում եմ իմ հարգանքը արտահայտել հենց նույն Չունաևին, նա իսկապես հրաշալի մարզիկ է, կարծում եմ, որ լավ մարդ է նաև: Չէի ցանկանա, որ այդ ժեստը նրան անձնական վիրավորանք հասցրած լինի:

- Միհրան, արդեն մի քանի անգամ է` դառնում ես մրցավարության կողմնակալ որոշման զոհ: Ռիոյում եղածն անգամ սպորտից հեռու մարդիկ տեսան ու հասկացան: Ըստ քեզ` ի՞նչ է սա, և ե՞րբ այս ամենը կդադարի:
- Երևի դա նրանից է, որ ժամանակին իմ մեջ ուժ եմ գտել՝ համապատասխան մարդկանց ասելու, որ գնում եմ, բավական է, վերջ: Եկել և ներկայացրել եմ իմ երկիրը, իմ հայրենիքը: Շատերին դա դուր չեկավ: Մրցավարական այդ կողմնակալություններն ինձ վրա, որպես մարզիկի, չեն ազդել: Սակայն ստացվում է այնպես, որ այդ որոշումներն ինձ զրկում են ամենաբաղձալի մեդալներից: Մինչև Ռիոն ես բացատրություններ էի փնտրում, ինձ հանգստացնում էի այն մտքով, որ Խաղերի ուղեգիր ունեմ և, դառնալով օլիմպիական չեմպիոն, այդ ոսկե մեդալի մեջ կտեսնեմ իմ 3 մեդալները` միանգամից (խմբ. Եվրոպական Խաղերի, աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի): Սակայն ստացվեց այն, ինչ ստացվեց: Հիմա ես ոչ մի բացատրություն և արդարացում չեմ գտնում, ոչ մեկի բացատրությունները լսել չեմ ցանկանում. սա ամենասոսկալի գողությունն էր, որ կարող էին անել մարզիկից և մարդուց, ով այդ մեդալի հետևից գնացել էր 15 տարի: Որպես օլիմպիական չեմպիոն` ես ձեռնունայն մնացի, որպես մարդ` հարստացա: Ես երջանիկ եմ: Տեսնում եմ, որ մարդիկ ինձ սիրում են, կարեկցում են, չեն համաձայնվում եղածի հետ, ցանկանում են փոխել, սակայն ինչ-որ բան փոխելը սովորական ժողովրդի ուժերից վեր է: Սա հրաշալի զգացում է, աննկարագրելի է: Բայց այդ սերն ու մեծարումը ոչ մի կերպ չեն փոխի իմ մարդկային տեսակը:

- Ե՞րբ հասկացար, որ ամեն ինչ վերջացավ: Սուլիչից հետո՞, թե ՞...
- Երբ մարզիչներս բողոքարկման բարձիկը նետեցին, 5 վայրկյան էր մնացել գոտեմարտի ավարտին: Մտածեցի մի վերջին փորձ էլ կանեմ, սակայն երբ վերսկսեցինք գոտեմարտը, մրցակիցս բավական հեռու էր կանգնել: Այդ պահին հասկացա, որ վերջ` գոտեմարտը փչացրել են: Այն, որ գոտեմարտը փչացրել էին, ես հասկացա հենց առաջին պարտերից, բայց միևնույն է, չես ցանկանում այդ մտքերը ներս թողնել:

- Ի՞նչ եղավ սուլիչից հետո` հանդերձարանում:
- Ողբերգություն...(լռում է): Ընդհանրապես, էմոցիաներս արտահայտելու մեջ շատ զուսպ եմ: Ես կարողանում եմ զսպել առավել ևս ցավը: Երեխաները, երբ ծնվում են, լաց են լինում, ես քնած եմ ծնվել, իսկ Ռիոյում հենց այդ լացն էր, այդ արցունքներն էին, որ հոսեցին 27 տարի անց: Ներսումս ամեն ինչ խառնվել էր: Ցանկանում էի հանգստացնել ինձ, չէի ցանկանում ներկաներին ցույց տալ արցունքներս, բայց չէր ստացվում: Միգուցե դա էլ փրկեց ինձ:

- Պարգևատրության ժամանակ դու բարձրացրել էիր գլուխդ և խոսում էիր: Կարծում եմ` Աստծուն ինչ-որ բան էիր ասում: Ի՞նչ խոսքեր էին դրանք:
- Նկատվել է (ժպտում է): Ես բարձրացրի գլուխս և ասացի. «Աստված իմ, ինչու այսպես...»: Սակայն հենց անմիջապես հետո զղջացի ասածիս համար, մեղա եկա: Կրկին գլուխս բարձրացրեցի և ներողություն խնդրեցի: Ես իրավունք չունեմ նրան ասելու` ինչու, իրավունք չունեմ բողոքելու այն ամենի համար, ինչ ունեի: Նա ինձ հնարավորություն տվեց պատմություն կերտելու, դա ես չարեցի, իմ միջոցով նա արեց:

- Մրցանակաբաշխությունից հետո թվում էր` արծաթե մեդալը պատրաստվում ես մեկին տալ, վերադարձնել: Ի՞նչը հետ պահեց քեզ:
- Երբ պարգևատրությունից հետո լուսանկարվում էինք, ցանկանում էի հանել մեդալը, կախել Ստեֆանեկի պարանոցից և լուռ հեռանալ` անվերադարձ: Կանգնել և նայում էի, թե ինչպես է նա «համտեսում» իմ ոսկե մեդալը, տեսախցիկների առաջ ցուցադրում այն, ինչ ինձ է պատկանում: Ցանկանում էի հեռանալ, բայց այդ պահին աղջիկս հայտնվեց աչքերիս առաջ, և մտածեցի, որ եթե ես այդ մեդալը տամ, որը թեկուզ սխալ գույն ուներ, դրանով Ստեֆանեկին կտամ իմ տանջանքը, աշխատանքը և անցած ուղին: Հետ կանգնեցի այդ մտքից, չնայած գիտեի, որ այդ քայլը շատերին դուր կգար, հատկապես` հանդիսատեսին, սակայն չարեցի: Լուռ հեռացա՝ միգուցե կրկին վերադառնալու համար։

- Այսպիսի ընդունելություն ակնկալո ՞ ւմ էիր:
- Ջերմ ընդունելություն սպասում էի, բայց այսպիսի` ոչ:

- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը քեզ ոսկե մեդալ շնորհեց, լուսանկարդ փակցված է օլիմպիական չեմպիոնների կողքին:Սփոփանք կա՞:
- Ամենուր տեսնում եմ լուսանկարներ, հագուստներ, հոլովակներ, որտեղ գրված է. «Օլիմպիական խաղերի չեմպիոն Միհրան Հարությունյան»: Ամեն տեղ ասվում է` օլիմպիական խաղերի չեմպիոն: Խոսք չկա անգամ փոխչեմպիոնի մասին: Այդ ամենը ոգևորում է, սիրտդ արագ է խփում, փշաքաղվում ես, աչքերդ փայլում են, բայց ոչինչ չի փոխում պաշտոնական փաստը: Իմ ադրբեջանցի ընկերը գրել էր ինձ, որ եթե ես պաշտոնապես ունենայի այդ ոսկե մեդալը, չէի ունենա իմ ժողովրդի սերը: Նա ինձ ասաց. «Ես հպարտ եմ և ուրախ եմ քեզ համար: Այո, դու Օլիմպիական խաղերի չեմպիոն չդարձար, բայց դարձար ժողովրդական չեմպիոն, իսկ դա ավելի կարևոր է»:

- Օդանավակայանում անընդհատ ինչ-որ բան էիր բղավում:
-Հարցնում էի` ուր է Մոնիկան` աղջիկս: Ես չհասցրեցի ոչ մեկին տեսնել: Այնպիսի ալիք էր...Աննկարագրելի էր:

- Կրկին արտասվեցիր: Ուրախությա՞ն արցունքներ էին:
- Այդ պահին նորից ամեն ինչ վերապրեցի: Արտասվում էի և' այդ ջերմությունից, սիրուց, և' ափսոսանքից: Գիտակցում էի, որ այս մարդկանց, որ իմ ժողովրդին ես կարող էի ոսկե մեդալ պարգևել: Նրանք արժանի են:

- Ինչպիսի ՞ նն է Միհրան Հարությունյանը «Ռիո-2016»-ից հետո:
- Ոչինչ չի փոխվել` հասարակ, համեստ, հրաշալի:

- Ի ՞ նչ է լինելու:
-Սկսվելու է նոր դարաշրջան` իմ դարաշրջանը թե' կյանքում, թե' սպորտում: Եվ եթե ես վերադառնամ, կվերադառնամ ոչ թե 100 տոկոսով պատրաստված, այլ ավելի շատ:

Դիտվել է 875 անգամ
Զարուհի Փոստանջյանի՝ «Ժառանգությունից» դուրս ... Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ՄՌՈւ-ի պե... «Եթե իմը չես, ուրիշինն էլ չես լինի». 39-ամյա ... Նոր Կյանքի դպրոցի տնօրենին ու նրա պաշտոնյա մո... «Սասնա ծռեր»-ից Արթուր Սողոմոնյանի առողջական ... ԼՂՀ-ն ունի բոլոր նախադրյալները անկախ պետությո... Արա Օսկանյանը գրավի դիմաց ազատ է արձավել Եղանակը Հայաստանում Մարտուն Գրիգորյանի որդին՝ խոշոր վթարի հեղինա՞... Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք առաջադրվեց.... Սեյրան Օհանյանը սեր է խոստովանում կնոջը Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում գործող «Քրեզի»... Սիրուշոյի նոր՝ «Դեր Զոր» տեսահոլովակը «Ճնշումը իմ քաղաքականությունը չի, իմ մեթոդը չ... Ժամանակը կգա և կհայտնեմ. Բակո Սահակյանը՝ իր թ... Հրդեհ Նորատուս գյուղում Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել ՍԱՊԾ ՊՈԱԿ-ում խոշոր չափերով յուրացման դեպքի ա... Դոնբասում այսօր ուժի մեջ է մտնում հրադադարի ռ... Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրվել է ... Մենք կքննարկենք տարատեսակ խնդիրներ՝ արդեն կեն... ՎՊ նախագահի թեկնածուի անունը հայտնի է. Սերժ Ս... Վերջապես բնակարան գնեցի. Հրանուշ Հակոբյան (VI... Հրդեհ տան տանիքում Զարուհի Փոստանջյանը դուրս եկավ «Ժառանգություն...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Բացառիկ տեսանյութ.Հայկական ուղղաթիռի խոցման ի... Քանաքեռցի Տույ-Երրորդ Մասցի Լյովիկ-Օշականցի Գ... Այլմոլորակայինների հետքեր Հայաստանում.ցնցող փ... Կես տարի է՝ սկեսրայրս իմ հանդեպ ոտնձգությունն... ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Ի՞նչ վիճակ է տիրում Նախիջևանում Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գ... Դոն Պիպո են, Գոն են, Դոն են, Վարդան են..ինձի ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Հայ օրենքով գող Անդրանիկ Սողոյանը` ԶԱՊ-ը, դատ... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ինչպես են ապրում օլիգարխների կանայք.ՏԵՍԱՆՅՈՒԹ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Ավետ Բարսեղյանից այսպիսի աշխատանք չէի սպասում... Ռամզան Կադիրովը` փոքրիկ Սերյոժայի մահվան ու ո... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ...
Թալիշի բնակիչները նույնպես կմասնակցեն հանրաքվեին Ապրիլյան պատերազմի հետևանքով տուժած Թալիշ գյուղի բնակչությունն Արցախի Սահմանադրական հանրաքվեի փետրվարի 20-ի քվեարկությունը կկազմակերպվի ԼՂՀ Մարտակերտի շրջանում և Երևանում: Փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն հայտնեց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի ԱրզումանյանÕ ¨։ «Թալիշն ապրիլին ռազմական գործողությունների հետևանքով տուժած գյուղն է, որը ռազմական գործողությունների թատերաբեմ էր դ Մի տարի՝ էս կողմ, մի տարի՝ էն կողմ . «Հրապարակ» Երեկ «Ժառանգություն» կուսակցության մի խումբ անդամներ եւ համակիրներ դիմել էին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ պահանջելով չգրանցել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածուներին, քանի որ, ըստ նրանց, 2016 թ․ հունիսի 28-ից կուսակցության վարչությունը դադարել է գործել, քանի որ ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը։ «Րաֆֆի Հովհաննիսյանը, չունենալով վարչության նախագահի լիազ Կատաղի պայքար. Միհրան Պողոսյանը հեռախոսներ է բաժանում «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ինչպես նաեւ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող Միհրան Պողոսյանը ընտրակեղծիքների նոր եւ թանկարժեք տեխնոլոգիա է կիրառելու: Միհրան Պողոսյանը պայքարելու է Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ հանդիպում է տարբեր խավի բնակիչ Անդրանիկ Թևանյանը հարվածել է Վարդան Օսկանյանին «Ժամանակ»-ում կարդում ենք. «Նախընտրական այս օրերին կրքերը թեժ են նաև Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, որտեղ ոչ միայն ֆինանսական խնդիրներ կան, այլև ներանձնային: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ 7оr.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թևանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին: Ծեծկռտուքի վերածված թեժ զրույցի պատճառը Վահե Հովհաննիսյանին դաշինքի համամասնական ցո Մեծ քրեական գործ է բացվելու, ձերբակալություններ են լինելու. առանցքում Սեյրան Օհանյանն է «Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։ Արշավ իսկապես սկսվել է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը բազմաթիվ չարաշահումների, յուրացումների մասին։ Մեզ հասած տեղեկություններով՝ բենզինի,
website by Sargssyan