1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ Ալիկ Բանդուրյանները՝ գլխավոր դերակատարներ...քաղաքապետի թեկնածուին «ֆուկ» ե՞ն արել...

ՀՀ մարզերում ու համայնքներում տիրող նախընտրական իրավիճակը օր-օրի կարծես թե հասնում է իր պիկին՝ խոտանալով թեժ ու անկանխատեսելի «հերոսապատումներ»։ Այս օրերին նախընտրական ինտրիգը  մեծանում է  Գեղարքունիքի մարզում՝ մասնավորապես Սեւան քաղաքում, ուր իշխանական թեկնածու Սարգիս Մուրադյանին քաղաքապետ դարձնելու գործին են լծվել իշխանական էլիտայի կակառուն դեմքերն ու ինչ խոսք՝ քրեական ռեզերվը, որոնց մասնակցությունն ու դերակատարությունը ընտրական գործընթացներում անգնահատելի է:

Եւ այսպես, (շրջանառվող լուրերի համաձայն), իշխանության միասնական «սինխրոնով» հանդես գալու օպերացիայի դերակատարներն են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանի աներ՝հայտնի գործարար Սերգեյ Մանուկյանը(Եվրոպայի Սերգեյ), Սեւանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը, եւ շատ ուրիշներ, որոնց միասնությունն ինչ խոսք լուրջ խոչընդոտների առիթ կհանդիսանա Սեւանի քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի համար, ով բոլորովին վերջերս համարձակվել էր հրապարակային սկանդալի մեջ մտնել ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ:
Ավելին, այս ընտրություններում խոսվում է, որ քրեական հատվածի գլխավոր դերակատարներ՝ Արա, Ալիկ Բանդուրյան եղբայրները նույնպես, սատարում են Սարգիս Մուրադյանին, ում «ռասկրուտկա» անելու գործընթացը ասում են այնքան էլ հեշտ գործ չէ:

Իսկ որ ամենաուշագրավն է, (մեզ հասած տեղեկությունների համաձայն), ժամեր առաջ հանցաշխարհում հայտնի Ալիկ Բանդուրյանն իր շքախմբով հանդիպում է ունեցել Սեւանի քաղաքապետի թեկնածու, Սեւանի նախկին քաղաքապետ Գեւորգ Մալխասյանի հետ, եւ որոշ բացատրական աշխատանքներից հետո Մալխասյանին «ռամկաներ»-ի մեջ է դրել, ասելով որ նա ճիշտ կանի`դադարեցնի իր մասնակցությունը ընտրարշավին: Նույն լուրերի համաձայն խոսվում է, որ Մալխասյանը հլու-հնազանդ կերպով հետեւել է Բանդուրյանի հորդորներին, ասելով որ «Մեծ ախպոր ասածը իր համար օրենք ա»:
Ստացվում է,  Սեւան քաղաքում նոր թափ առած նախընտրական «բազարում» գլխավոր խաղացողի դերում են լինելու
մաֆիոզ կլաններն ու հանցաշխարհի դեմքերը, ովքեր հայտնի է, թե ինչ կանոններով են գործում…

 

ԹԵԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք Սեւանի ընտրություններում առաջադրվել էին 3 ՀՀԿ-ականներ՝ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը՝ հայտնի Ուդոն, նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը, Սեւանի մեկ այլ նախկին քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը: Ի թիվս թվարկվածների՝ Սեւանում ընտրապայքարի մեջ է մտել նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանը, ում վրա էլ կանգ է առել ՀՀ իշխանությունների ընտրությունը:
Այնպես որ, Սեւան քաղաքում տիրող խուճապային տրամադրությունները, ամենեւին էլ զարմանալու առիթ չեն տալիս: Մի կողմից կրիմինալի, քրեա-օլիգարխիկ կլանի ակտիվությունը, մյուս կողմից՝ քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանի՝ հռչակավոր Ուդոյի խաղերը, շատ հանգիստ կարող էին խառնաշփոթի ու լուրջ իրարանցման պատճառ դառնալ այս քաղաքում:
Ի դեպ, նկատենք , որ նախորդ ընտրություններում Ուդոյին պաշտպանելու ու նրան քաղաքապետ դարձնելու վեհ գաղափարը(ըստ տարածված լուրերի) պատկանում էր հենց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, ում հետ Ուդոն երկար ու ձիգ ճանապարհ է անցել։ Իսկ այս երկու ֆիգուրներին կապող օղակը, ոչ միայն հարազատ կուսակցություն՝ ՀՀԿ-ն էր, որի տանիքի տակ պատսպարվել են իբր թե մի ուղղությամբ մտածող տղերքը, այլ այն, որ տարիներ շարունակ ՀՀԿ-ական ներկայիս մարզպետը (որը ժամանակին եղել է նաեւ նույն Ուդոյի տեղակալը), հանուն իրենց ընկերության Սեւանի քաղաքապետի թեկնածու Ռ. Ղուկասյանին «չոր» է հանել բազմաթիվ խճճված պատմությունների միջից՝ ապահով պայմաններ ստեղծելով նրա փափուկ կարիերայի համար։ Իսկ թե ստեղծված իրավիճակում ինչքանով կկարողանա նույն Ուդոն արդարացնել իրեն «կռիշություն» անողների հույսերը՝ հետագայի հարց է, քանի որ ներկա փուլում քաղաքապետի թեկնածուի թիվ մեկ խնդիրը իր անձը սեւանցիների շրջանում վերստին «իրացնելն» է:
Սեւանցիների բնորոշմամբ իրենք Ուդոյի քաջագործությունների ականատեսը եղել են դեռ վաղ անցյալում ու հիմա էլ անհանգստացած են, որ Սեւան քաղաքը նոր «ռազբորկաների» թատերաբեմ չդառնա։

Նշենք նաեւ, որ ընտրական խաղի մեջ մնացած ոչ իշխանական թեկնածուն՝ նույն Ուդոն, իր ոչ փառահեղ անցյալի ու տեսակի շնորհիվ պառակտում է մտցրել անգամ ՀՀԿ համակիրների շրջանում, որոնցից շատերը առանց վարանելու խոստովանում են, որ Սեւանում առկա տրամադրությունները հաշվի առնելով չեն բացառում «բոյ բեզ պրավիլ»-ն ու դրա հետեւանքները…
Իսկ թե որքանով հնարավոր կլինի խուսափել հնարավոր բախումներից ու ընտրական թոհ ու բոհից, այս պահին դժվար է որեւէ բան ասել. այն պարզ պատճառով, որ ոչ ոք չի կարող կանխատեսել թե ինչպիսին կլինի ընտրական ֆինիշը. սալյուտը ներսից կլինի, թե՞ դրսից…

ԲԱՆԴՈՒՐՅԱՆՆԵՐԸ ԽԱՂԻՑ ՀԱՆԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ 

Картинки по запросу Ալիկ Բանդուրյան

Նամանավանդ, որ այստեղ խաղի մեջ են հայտնի Բանդուրյաններն ու նրանց մաֆիոզ կլանը, որոնց անուններն էլ անցնում է ոչ պակաս քրեական պատմությունների ու դեպքերի միջով:

Հիշեցնենք, որ նույն հայտնի Նորատուսցի Ալիկը եւ նրա եղբայրը` Արան, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից են:
Դեռեւս, 2011թ-ին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայաստան են գալու հանցաշխարհի հեղինակություններ՝ Դեդ Հասանի գլխավորությամբ, եւ քննարկելու են Հայաստանում նրան «օրենքով գող» կարգելու հարցը: Եւ հենց նորատուսցի Ալիկ Բանդուրյանն էր հանցաշխարհում դարձյալ հայտնի եւ այդ ժամանակ դեռեւս նոր սպանված Արմեն Կանեւսկու մտերիմներից մեկը։
2012թ-ին եւս Բանդուրյան եղբայրները հայտնվեցին քրեական նոր պատմության մեջ: Ոստիկանությունը ձերբակալեց Բանդուրյաններին` տեղեկացնելով, որ նրանք գտնվում էին միջազգային հետախուզման մեջ` Ֆրանսիայի Հանրապետության կողմից: «Մարտի 20-ին հայտնաբերվել եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող եղբայրներ, 1980 եւ 1981թթ. ծնված Արա եւ Ալիկ Բանդուրյանները: Նրանք հետախուզվում էին Ֆրանսիայի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով` կազմակերպված խմբի կողմից անձի առեւանգում իրականացնելը կամ կազմակերպելը»,- հաղորդում էր ոստիկանությունը»:

Картинки по запросу Ալիկ Բանդուրյան

Դեռևս 2003թ.-ին, ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում Բանդուրյանները ավտոմատից եւ որսորդական հրացանից կրակելով` վիրավորել էին երեք հոգու, իսկ մեկին` դանակահարել: Վիրավորներից մեկը, նույն հաղորդագրության համաձայն, մահացել էր: 

Հ.Գ Ընդամենը մեկ շաբաթ առաջ էլ, «Եվրոպա» ռեստորանում մեծ շուքով նշել են հանցաշխարհում հայտնի հեղինակություն՝ Նորատուսցի Ալիկի տարեդարձը: Տարեդարձին մասնակցել են մի շարք հեղինակություններ, պաշտոնյաներ, եւ օրենքով գողեր: Ի դեպ, Նորատուսցի Ալիկի նախորդ տարեդարձներին, ըստ լրատվամիջոցներում տարածված տեսանյութի, մասնակցել են նաեւ Հովիկ Աբրահամյանի, Սաշիկ Սարգսյանի որդիները, պատգամավորներ, օրենքով գողեր:
Այնպես, որ այսքանից հետո առաջանում է հարցերի հարցը. արդյո՞ք իշխանությունը կկարողանա քրեաօլիգարխիկ համակարգից բացի ապավինել հանրությանը՝ ժողովրդին:
Ի վերջո,  կգա՞ այն օրը, երբ վստահության երաշխիք  կլինի նաեւ համակարգի ու սեփական իշխանության  նկատմամբ: 

 

Գայանե  Զարգարյան 

ՀՀ 24 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին... Բաքվում սարսափած են չեչեններից. Գագիկ Համբարյ... ԽՈՍՔՍ ՀՂՈՒՄ ԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է... Մայրը որդուն բերել էր հիվանդանոց, ծեծված էր, ... Դավիթ Թուջարյանը՝ առաջին անգամ իր և Լիլիթ Կար... ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՓՈԽԱՆ... Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ումի՞ց են սկսել կրճատումները «Կարելի է եզրակացնել, որ քրդերին միջազգային հ... «Սեփական պաշտպանյալին հրապարակային պախարակելը... Թրամփի հայտարարած արտակարգ դրությանը ռեժիմում... Զոհրաբ Մնացականանը Միացյալ Թագավարության պետն... Զովունիում կոտրել են պատշգամբի ու ննջասենյակի... Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն. ... Բաժանված ընտանիք, խարխլված ճակատագիր. դժոխայի... Դժվար էր դուրս գալ ակտիվիստի «հագուստից» ու լ... Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցա... Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձ... Կրակոցներ Լոռու մարզում. «Ֆավորիտ» գիշերային ... 2008թ․ մարտիմեկյան իրադարձություններում բանակ... Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ ... ՊԵԿ. հայտնաբերվել է 53.79 գրամ ընդհանուր քաշո... Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում ... Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթը՝ ուղիղ միացմա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնա Հերթը հասավ մասնավոր հատվածին. «Գազպրոմ Արմենիա»-ում մտադիր են կրճատել 1200-1500 աշխատակցի «Ժամանակ»-ը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլ նաև մասնավոր հատվածում: Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակիցների: Նման իրավիճակ է նաև այլ բազմաթիվ ընկերություններում, որովհետև երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին և նրանց հ Ինչ նպատակով է Արփինե Հովհաննիսյանը ՀԿ բացել «Ժամանակ» թերթը գրում է․ «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ, և նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է: Հովհաննիսյանը, նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում, ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնա
website by Sargssyan