1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Պատվերն այնպես է եղել, որ պետք է սպանեին ինձ, ոչ թե՝ Անի Մաջնունյանին». պայծառատես Անի Գրիգորյան

«Ես դեռ նախորդ տարի եմ կանխատեսել, որ Մերի Մակարյանի կյանքում նման փոփոխություն է սպասվելու»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց պայծառատես Անի Գրիգորյանը` անդրադառնալով նախորդ օրվա Մերիի խոստովանությանն Asekose.am-ին

Անիի խոսքով՝ ինքն ասել էր, որ Մերին ունենալու է ամուր սեր, իսկ շատերը դրան թերահավատորեն էին մոտենում.

«Երբ ասացի դա, ոմանք հավատացին, ոմանք ոչ, բայց ինչպես տեսնում ենք` ես չսխալվեցի: Մերիինման կան էլի շոու բիզնեսի մի շարք  ներկայացուցիչներ, ում անձնականը ևս տեսնում եմ, բայց այս պահին դեռ լռում եմ»:

Անի Գրիգորյանը խոսեց «Վեցերորդ զգայարան»  հաղորդման 4-րդ եթերաշրջանին մասնակցություն չունենալու պատճառի մասին:

«Շատերի կարծիքով՝ ես վատ հարաբերություններ ունեմ ստեղծագործական անձնակազմի հետ, բայց ոչ: Կարծիքներ էլ կան, որ ես վախեցել եմ Անի Մաջնունյանի սպանությունից ու փորձում եմ խուսափել հաջորդը լինելուց, բայց սա ևս ճիշտ չէ: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց ես ինձ ու իմ աշխատանքը բարձր եմ գնահատում, հետևաբար՝ չեմ կարող աշխատել մարդկանց հետ, ովքեր իրենց գործում պրոֆեսիոնալ չեն: Բացի այդ, ժամանակին պայմանավորվածությունն այնպիսին է եղել, որ ես պետք է մասնակցեմ միայն 1-ին եթերաշրջանին, բայց քանի որ թիմը չուներ պրոֆեսիոնալ մասնագետներ, չմերժեցի հետագա համագործակցության առաջարկը»:

Պայծառատեսն անդրադարձավ 2015 թվականի օգոստոս ամսին Անի Մաջնունյանի սպանությանը.

«Անիի սպանությունից առաջ ես նրան ասել էի, որ չեմ տեսնում նրան օգոստոս ամսից հետո: Նա շատ սրտնեղեց, ասաց, որ միգուցե իրեն թուղթ ու գիր են արել և այլն: Անիի սպանությունն առեղծված է: Ես չեմ հավատում, որ այն մարդը, ով հիմա ճաղերի հետևում է, իրական մեղավորն է: Այդ տղամարդը չէր կարող սպանել Անիին: Ես վստահ կարող եմ ասել, որ սա սուտ է: Հուսով եմ՝ իրական մեղավորը շուտով կպարզվի: Ասեմ ավելին` ասում են, որ պատվերն այնպես է եղել, որ պետք է սպանեին ինձ և ոչ թե Անի Մաջնունյանին, այսինքն՝ Անիի փոխարեն ես պետք է լինեի: Մոգ Գաբրիելն ասում է, որ հաջորդը ես եմ լինելու, բայց ես ուզում եմ մարդասպանին ասել, որ Մաջնունյան Անիի փոխարեն ես մեջք ու հզոր թիկունք ունեմ, նման մոլախոտերը շատ փոքր են, որ ինձ ու իմ ընտանիքին հասնեն»:

Անին անդրադարձավ նաև այն փաստին, որ շատերն են իրեն ու իր աշխատանքին քննադատորեն մոտենում, ինչն էլ պատճառ է հանդիսանում է մի շարք բացասական մեկնաբանությունների ու գրառումների.

«Շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ ասում են, թե չեն նկատում և կարդում իրենց հասցեին ուղղված այն վիրավորական մեկնաբանություններն ու գրառումները, որոնք հանդիպում են համացանցում: Ես չեմ կարող նրանց պես ասել, որ չեմ կարդում, ես կարդում եմ, միգուցե շատ անգամ՝ դրանցից վիրավորվում: Մարդիկ գրում են, որ ես սխալ եմ, որ ինչպես կարող է քրիստոնյա մարդը նման գործով զբաղվել: Իսկ ես նրանց նույն պատասխանն ունեմ` ինչպե՞ս կարող են Աստվածշունչը կարդացած քրիստոնյա հայ կինն ու տղամարդը նման գռեհիկ արտահայտություններ գրել իրենց ազգակցի մասին: Մի տղա իմ մասին շատ վատ բաներ էր գրել, նկարիս տակ հայհոյանք էր գրել, ու երբ մենք պարզեցինք նրա ինքնությունը, նա անդադար լաց էր լինում: Մենք ցանկացածին շատ արագ կարողանում ենք գտնել, դրա համար պետք է գրելիս մի քիչ զգույշ լինել:  Երգչուհիներից մեկը մի հաղորդման ժամանակ, խոսելով իմ մասին, ասաց, որ ես չարիք եմ տարածում երկրի երեսին, որ ինչպես կարող է քրիստոնյա մարդը հավատալ ինձ ու առհասարակ դիմել ինձ: Ես ինձ երբեք չեմ գովերգում ու երբեք թույլ չեմ տալիս վիրավորել մյուսներին, բայց նման արտահայտություն արած երգչուհուն չկարողացա չպատասխանել ու ասացի՝ ո՞նց կարող է քրիստոնյա կինն ամուսնացած տղամարդու տուն քանդել ու անբարոյականություն անել: Այնպես որ, ամեն մեկը ճիշտ կանիւ, որ իրեն նայի ու քննադատելուց առաջ մտածի`արդյո՞ք ինքը քննադատվելու տեղ չունի»:

Զրույցի վերջում Անի Գրիգորյանը նշեց, որ շուտով հեռուստադիտողին ներկայացնելու է իր իսկ հեղինակած հաղորդումը, սակայն մանրամասներ դեռ չցանկացավ հաղորդել:

Աղբյուրը՝ Asekose.am

Դիտվել է 2087 անգամ
Արդարացման հիմքով հարկադիր կատարողների նկատմա... Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին Գոլերից հետո խաղի թելը մեր ձեռքում էր. Հենրիխ... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանո... Ապարանում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, ո... Video. Ստեղծելու ենք աշխատատեղեր, որպեսզի մար... Վարչապետը ծանոթացել է Գյումրիում տեքստիլ արդյ... Video. Թե ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը եկավ Միհ... Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 40 անգա... Արտաշատում հայտնաբերվել է 53-ամյա բնակչի դին Մեկ է, խեղճ ես դու, ու հոգիդ, այսօր ,Խնկարկմ... Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Վանաձորի հրշեջների... Հայաստան ժամանեց ռուսական էստրադայի աստղ Լեո... «Ընտրելով Ա.Արսենյանին` դուք ընտրում եք ոչ թե... ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Կարեն Բոթոյանի նախ... Սրվում են թուրք-շվեյցարական հարաբերություններ... Աչքս չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդ... Այս տարածաշրջանում պատերազմ զսպողը դուք եք․ Ս... Սամվել Բաբայանի փաստաբանը` ՀՀ գլխավոր դատախազ... Շարունակվում են Արկադի Համբարձումյանի նախընտր... Կարամ լալերեն ձեզի բան անեմ, պատասխանեմ. Սամվ... ՀՀ ոստիկանությունը ընտրողների ռեգիստրի վարման... Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում ... Սիրուշոյի և հանրահայտ PicsArt հավելվածի էքսկլ... Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Բացառիկ տեսանյութ.Հայկական ուղղաթիռի խոցման ի... Այլմոլորակայինների հետքեր Հայաստանում.ցնցող փ... ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայ օրենքով գող Անդրանիկ Սողոյանը` ԶԱՊ-ը, դատ... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ինչպես են ապրում օլիգարխների կանայք.ՏԵՍԱՆՅՈՒԹ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Ավետ Բարսեղյանից այսպիսի աշխատանք չէի սպասում... Ռամզան Կադիրովը` փոքրիկ Սերյոժայի մահվան ու ո... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Խայտառակ միջադեպ`Արմավիրի մարզում.աղջիկը քեռ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ...
ՀՀԿ-ն հանձնարարել է աշխատել նաև Դաշնակցության օգտին «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով Հանրապետական կուսակցությունը որոշ մարզերում տեղական պաշտոնյաներին հանձնարարել է առաջիկա ԱԺ ընտրությունների համար զուգահեռաբար աշխատել նաև Դաշնակցության օգտին։ Այդ մարզերից է նաև Շիրակը։ Այդ նպատակով, նախ, Շիրակում փոխմարզպետ նշանակվեց Խաչատուր Վարագյանը, որը ՀՅԴ անդամ է, այն դեպքում, երբ նրա եղբայր Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ի կողմից Արթիկում քաղաքապետ է դարձել։ Երկուսին էլ հա Սասնա ծուռ Արամ Հակոբյանի կյանքին վտանգ է սպառնում «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ՝ երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի կալանքի ժամկետը՝ մերժելով նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Դռնփակ դատական նիստի ընթացքում նախաքննական մարմինը, ըստ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի, պնդել էր, որ ազատության մ ՀՀԿ-ականների տնօրենների սկանդալային ձայնագրությունների բացահայտման դեպքով ուսումնասիրություններ են ս... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը նախընտրական լուրջ սկանդալի մեջ է հայտնվել: ԱԺ ընտրություններին իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը երեկ ապացուցվեցին կոնկրետ փաստերով: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել է Երեւանի եւ ՀՀ մարզերի թվով 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ արված ձայնագրություններ, որտեղ նրանք պատմում են, Նուշիկյանին փորձել են «քցել». նա այդ հարցով դիմել է խնամուն «Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս հերթական խարդախության սկանդալային սխեման է բացահայտվել: Մեր տեղեկություններով՝ մարտի 8-ի առթիվ մեկը զանգահարել է ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Բուրմունք» խանութ-սրահ եւ նշել, թե 5 մլն դրամի օծանելիք են ցանկանում: Խանութից նրանց հայտնել են, որ մինչեւ գումարը չփոխանցեն, չեն կարող ապրանքը տալ: Որոշ ժամանակ հետո նույն անձը զանգահարել է եւ նշել, թե ՀՀԿ-ն փոխհատուցել է նախկին պատգամավորին. թոռանը պաշտոն են տվել Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետականը որոշել է փոխհատուցել նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին։ Նրան ավելի վաղ հեռացրել էին ՀՀԿ խորհրդի կազմից, անգամ չէին ընդգրկել ավագների խորհրդում։ Չնայած՝ Ռաֆիկ Պետրոսյանը վստահեցրել էր, որ ՀՀԿ-ից նեղացած չէ, չի հեռանա, հո դավաճան չէ՞։ Հավատարմությունն ըստ էության գնահատվել է։ Նրա թոռանը՝ Գարեգին Պետրոսյանին, ով 2,5 տարի է՝ ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալն էր,
website by Sargssyan