1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվան շուրջ բարձրացած աղմուկի հետքերով.ինչու են աղմկում Ավագյանի նախկին կինն ու կնոջ քույրը.PHOTO,VIDEO

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի ( հայտնի է Տուգո մականվամբ) փաստաբաններ Արտակ Քոչարյանը և Գայանե Լյուդվիգյանը հերքում են համացանցում օրերս տարածված այն լուրերը, թե նախկին պատգամավորը իր երրորդ կնոջը` 33-ամյա Լուսինե Ավագյանին բռնությունների է ենթարկել և փորձում է հաշվեհարդար տեսնել նրա հետ` սուտ մատնությամբ:

Նշենք , որ ըստ Լուսինե Ավագյանի քրոջ` Էլեոնորա Մանուկյանի, 55-ամյա Արսեն Ավագյանն ու նրա մայրը` Նինա Գաբունինան դիմել են ոստիկանության Աբովյանի բաժին և հայտարարություն տվել, որ Լուսինեն տնից գողացել է ոսկյա զարդեր: Էլիոնորան նշել է, որ իր քույրը չէր կարող գողանալ ոսկին, քանի որ ամուսնալուծված է եղել և այդ ժամանակ արդեն այդ տանը չի եղել: Նա վստահեցրել է, որ շանտաժների միջոցով Արսեն Ավագյանն ու իր մայրը փորձում են իր քրոջից «խլել», 7-ամյա աղջկան` Քրիստինային:

Տեղեկատվությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեցին Արսեն Ավագյանի ու նրա մոր՝ Նինա Գաբունինայի  փաստաբանները, նշելով որ իրականության հետ կապ չունեցող այդ հայտարարություններին անդրադարձ չէին կատարի, եւ չէին համաձայն հանդիպել լրագրողների հետ,  եթե խոսքը չգնար հանրային մարդու՝այս դեպքում Արսեն Ավագյանի, ինչպես նաեւ նրա մոր՝վրացուհի Նինա Գաբունինայի մասին, ում Ավագյան քույրերը վիրավորել էին ՝անցնելով բոլոր սահմանները... 

Փաստաբանները անդրադարձան նաև մեկ այլ ուշագրավ փաստի. Գայանե Լյուդվիգյանը մասնավորապես նկատեց, որ Լուսինեն վերցրել է երեխային ու հեռացել տանից: Իսկ Ավագյան ամուսինների վայբեր-խոսակցություններից պարզ երևում է, որ նա ամուսնուն մի շարք պահանջներ է ներկայացրել: «Խոսակցությունից երևում է, որ նա անշարժ գույքի սեփականաշնորհման հարց է բարձրացրել… Արսենը փորձում է համոզել, որ համաձայնության գան… հետո մի պահ տեսնում ենք, որ որոշակի համաձայնություն կա, բայց նորից դա ընդհատվում է…»,-ասում է Գայանե Լյուդվիգյանը:

Արտակ Քոչարյանն էլ ընդգծում է, որ կողմերի փաստաբանների բանակցությունները դադարեցին այն պահից, երբ Լուսինեն իր 7-ամյա աղջկան երկրից գաղտնի դուրս տարավ` անհայտ ուղղությամբ, առանց հորը տեղյակ պահելու:

«Արսեն Ավագյանը պահանջ է դրել. Երբ աղջկան վերադարձնեն Հայաստան` բանակցությունները կշարունակվեն… գիտենք միայն որ այդ ընթացքում Լուսիենեն միայնակ եկել է Հայաստան, երեխային մեկ ամիս թողնելով չգիտենք, որտեղ, ում մոտ ու ինչ պայմաններում, դիմում գրել, որ երեխային դպրոցից ազատի և կրկին մեկնել է»,- ներկայացրեց փաստաբանը: Երեխայի հետ կապված դրվագը սակայն այսքանը չէ: Արսեն Ավագյանի 7-ամյա աղջնակին նկարահանել և տեղադրել են համացանցում, որտեղ անչափահաս Քրիստինան պատմում է, թե ինչ վատ է հայրը իրենց հետ վարվել և, որ ինքը վախենում է հորից…

 

Երեխան պետք է մեծանա բարենպաստ հոգեբանական պայմաններում 

Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ, որպես փորձագետ բացատրեց, որ եթե երեխային դպրոց չեն տանում, ոապա դա արվում այն պատճառով, որ նա հանկարծ չհայտնաբերվի: Բացի այդ, նրա խոսքով, հոր նկատմաբ բացասական վերաբերմունք ձևավորելը իր բացասական արդյունքը կունենա նրա զարգացման գործում: Ահարոն Ադիբեկյանը նկատում է, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվը ավելացել է և հիմանկանում դրանց խոցելի կողմը հանդիսանում են հենց երեխաները: «Ծնողները իրավունք չունեն իրենց փոխհարաբերությունները լուծեն երեխայի անքակտելի իրավունքների հաշվին: Երեխան պետք է մեծանա բարենպաստ հոգեբանական մթնոլորտում…»,-ընդգծեց Ահարոն Ագիբեկյանը:

Թեմայի ուշագրավ այլ մանրամասները՝ տեսանյութում:

Արսեն Ավագյանի նախկին կինը՝ Աննա նույնպես հերքում է 

Ի դեպ, Լուսինե Ավգյանի քուրյը՝ Էլեոնորան անգամ հայտարարել է,

թե նույն կերպ Արսեն Ավագյանը վարվել է նաև իր նախորդ 2 կանանց հետ.

պահել է փակի տակ, նրանց ենթարկել բռնության ու ոսկու գողության հետ

կապված պատմության միջոցով` շանտաժել է ու փորձել խլել երեխաներին:

Լուսինեյի քրոջ հայտարարությունները հերքեց նաև Արսեն Ավագյանի երկրոդ

կինը` Աննան, ում հետ հենց տեղում կազմակերպվեց հեռախոսազրույց:

 

 
Ինչ է պատմում Լուսինե Ավագյանի վարորդը՝ Էլեոնորա Ավագյանի մասին... 
Շրջանառվող լուրերի համաձայն, Էլեոնորա Մանուկյանը ԱՄՆ-ում սպառնալիքի 
համար տուգանվել է 50 հազար ԱՄՆ դոլարի չափով: 

 Հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, հեռախոսակապ հաստատվեց նաև

Լուսինե Ավագյանի վարորդի` Ռաֆիկ Խաչիկյանի հետ, քանի որ Լուսինեի քրոջ

հայտարարության մեջ շոշոափվել էր նաև նրա անունը: Մասնավորապես Էլեոնորան

հայտարարել էր, թե կանանց բռնության ենթարկելու մասին լուրերը իմացել է վարորդից

և Արսեն Ավագյանիանվտանգության աշխատակիցներից:

Նախկին պատգամավորի վարորդը իր խոսքում ոչ միայն հերքեց այդ լուրերը,

այլև նոր հայտարարություն արեց.«Լուսինեին կարելի է ասել Ավագյանը թագուհու

պես է պահել… որ ժամին ուզել` գնացել է ընկերուհիների հետ հանդիպման,

ուշ տուն եկել… ինչ վերաբերվում է Էլեոնորային, ես նրան առաջին անգամ տեսա,

երբ ԱՄՆ-ից եկավ: Ես Լուսինեյին և նրանց մորը տարել էի դիմավորելու քրոջը…

նա նարկոտիկի ազդեցության տակ էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում:

Մենք հաջորդ օրը Լուսինեյի հետ նրան տարանք նարկոլոգիական դիսպանսեր`

բուժվելու»,- պատմեց Ռաֆայելը: Նա նշեց նաև, որ բուժվելուց հետո Էլեոնորան

գնացել է Դուբայ և որոշ ժամանակ անց արդեն եկել հղի վիճակում:

Ավելին` Էլեոնորան նրան անսովոր առաջարկություն է արել: «Նա արաբից է հղիացել…

նա. ուզում էր, որ իրա հետ զագս ընկնեմ, երեխային հայրություն ճանաչեմ,

որ էդ մարդը չկարողանա գա ու պահանջի երեխային…»,- ասաց

Ռաֆայելը` հավելելով, որ պատրաստ է պատասխանել

նաև մեզ հուզող այլ հարցերի:

Ուշագրավ մանրամասները՝ Տեսանյութում: 

 

 Պատրաստեց Ա. Սահակյանը 

 

Դիտվել է 42965 անգամ
ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեար... Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական մ... Հայաստանի "նախիջևանյան" գլխացավանքը Սոչիի հայ համայնքը`ակտիվ է բոլոր ժամանակներու... Ի՞նչ է հայտնաբերվել «Օշականցի Գեւորիկի» եղբոր... Ներդրողներն ուսումնասիրում են Հայաստանում պղն... «Ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությու... Video. Մենք աբիժնիկ չենք Կործանիչ ավիացիան մեր ռազմական թատերաբեմում ա... ԱԺ ընտրություններին «Սասնա ծռեր» կուսակցությա... «Հայերը գրավել են ռուսաստանյան հեռուստաեթերը»... «Прогресс» сегодня занимает важную нишу в стр... «Հասկանալի է, որ ամեն երկիր իր շահն է ներկայա... Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կարող է տեղ... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի քույրը... Տարոն Մարգարյանը ՀՀԿ ցուցակում չկա Վրաերթեր. Հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ, այ... Աննա Հակոբյանը և Արմեն Ջիգարխանյանը պայմանավո... Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ո... Երևանի Սայաթ Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց խ... Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հետ է կա... Փաշինյանն ու Խաղաղության համաժողովի մասնակից ... «Այսօրվա ողբերգական վթարը պետք է լրիվ, բազմակ... Ո՞վ կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար.Մոսկվան կար... Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ...
ՀՀԿ-ն գտել է ռեյտինգային թեկնածուների Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Մասնավորապես, ՀՀԿ վերնախավը մեծ հույսեր է կապում Մուրադ Մուրադյանի հետ, ով պետք է առաջադրվի Արարատի մարզում եւ Գալո Քննիչ հանձնաժողով կհրավիրեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին «Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը: Եվ հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։ Կհասցնե՞ք մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել՝ հարցրինք հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանին։ «Լրջորեն Արթուր Գևորգյանը ՔՊ-ի՞ց կառաջադրվի. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին հարցրինք՝ կառաջադրվի՞: Ռեյտինգայինով թերևս՝ այո։ «ՔՊ»-ի՞ց։ «Կորոշենք»։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, առաջ գտնում էր, որ դժվար թե առաջադրվի, հիմա ասում է՝ «օրը գա՝ բարին հետը»։ Քրգործ կար Ձեր նկատմամբ, դրա համա՞ր չեք առաջադրվի։ «Իմ նկատմամբ չի կ ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին՝ չունեն ռեյտինգային թեկնածու և ֆինանսական աղբյուր. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության: ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն և ընտրու Գորիսում որոշել են «գիտությունների դոկտոր» Լիսկայի դասախոսություններով սերունդ կրթել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թեև ժամանակավորապես հեռացել է Հայաստանից, բայց նրա հայրենի Գորիսի պետական համալսարանում, որի ռեկտորին ժամանակին ինքն է նշանակել, որոշել են «գիտությունների դոկտոր Լիսկայի» դասախոսություններով սերունդ կրթել։ Վերջերս լույս է տեսել «Սյունիք հայագիտական հանդես»-ը, որը որպես դասագիրք է կիրառվում Գորիսի համալսարանում: Հանդ
website by Sargssyan