1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պատրաստ ենք և´ խաղաղության, և´ պատերազմի. Սենոր Հասրաթյան

Իրականում ինչպիսի՞նն է այս պահին իրավիճակն առաջնագծում, դեպքերի ի՞նչ զարգացում սպասել: Այս և այլ հարցերի մասին «Արցախպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:

– Դատելով մամուլում տեղ գտնող օպերատիվ հաղորդագրություններից, տպավորություն է ստեղծվում, որ սահմանում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, եթե չասենք լարված է: Իրականում ինչպիսի՞նն է իրավիճակը շփման գծում:

– Իրոք վերջին շրջանում ղարաբաղա – ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին նկատվում է անկանխատեսելի հետևանքներով հղի լարվածության նշանակալի աճ, որն արտահայտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված նպատակային գործողություններով: Հատկապես մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ եթե սույն թվականի ապրիլին տեղի ունեցած սրացումներից հետո ընկած որոշ ժամանակահատվածում ադրբեջանական կողմը ձեռնպահ էր մնում առաջնային գծում տարբեր տրամաչափի ականանետային ու նռնականետային զինատեսակների կիրառումից, ապա վերջին երկու ամիսներին դրանց օգտագործումը ստացել է պարբերական բնույթ:

Համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, միայն նոյեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի ականանետերից հասցրել է 143, իսկ նռնականետերից` 65 հարված: Ընդհանուր առմամբ վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ` արձակելով մոտ 24.000 կրակոց: Կրակոցներից ավելի քան 1750-ը իրականացվել են «Իստիգլալ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից: Սա է առաջնային գծում տիրող իրական վիճակը:

– Իսկ ղարաբաղյան կողմը պատասխան գործողություններ չի՞ իրականացնում:

– Իհարկե, խիստ անհրաժեշտության դեպքում իրականացնում է, բայց միայն հրաձգային զինատեսակներից, նպատակ ունենալով ճնշել հակառակորդի սադրիչ գործողությունները: Ինչ վերաբերում է ականանետային կամ նռնականետային զինատեսակներին, ապա ապրիլյան առճակատումից հետո ընկած ողջ ժամանակահատվածում ղարաբաղյան կողմը երբևէ չի օգտագործել նման միջոցներ: Իսկ դրա պատճառը մեկն է` չսրել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը և տեղի տալ չարդարացված մարդկային զոհերի: Հակառակորդը պետք է հասկանա, առավել ևս նրա շարքային քաղաքացին, ով պատերազմի դաժան հետևանքների հիմնական կրողն է, որ հայկական կողմն ունի նախահարձակին ուժով սանձելու և’ համարձակություն, և’ հնարավորություններ ու միջոցներ: Իսկ դրանում նա մեկ անգամ չէ, որ համոզվել է… Համոզվել է և’ Արցախյան առաջին պատերազմում, և’ այս տարվա ապրիլյան առճակատման ընթացքում:

Ով-ով, բայց ադրբեջանական հրամանատարությունը` առաջնագծում կիրառելով ականանետեր, չպետք է մոռանա ապրիլյան սրացումների ժամանակ հայ հրետանավորների հասցրած թիրախային հարվածների ծանրությունը: Աստված մի արասցե, որ դրա անհրաժեշտությունը նորից զգացվի…

 

 Պարո ՛ն Հասրաթյան, իսկ հակառակորդի կողմից իրականացվող արկակոծումների հետևանքով զոհեր ունենու՞մ ենք:

– Բարեբախտաբար ոչ, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հակառակորդը դրանով ապահովագրվում է իրեն հասցվելիք անհամարժեք ու կորստաբեր հակահարվածներից: Մեր համբերությունը սահման ունի և ադրբեջանական կողմը դա պետք է հասկանա: Հակառակ դեպքում պատասխանը լինելու է շատ ցավոտ… Չի կարելի անընդհատ հանդես գալ նախահարձակի դերում, բայց ներկայանալ որպես անմեղ ու կառուցողական:

– Այդ դեպքում, ինչպե՞ս վերաբերվել Ադրբեջանի ՊՆ-ի կողմից գրեթե ամեն օր տարածվող այն հաղորդագրություններին, որոնցում հրադադարի ռեժիմի խախտման մեջ մեղադրվում է հայկական կողմը:

– Որպեսզի պարզ դառնա թե ով է իրական նախահարձակը, կողմերից յուրաքանչյուրին հարկավոր է անել ընդամենը մեկ բան` ընդունել ս.թ. մայիսին Վիենայում կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունը, այն է` հակամարտության գոտում ներդնել վերահսկման մեխանիզմ և հետևել դրանց կատարմանը: Ինչպես գիտեք հայկական կողմն այդ առաջարկությանը տվել է իր համաձայնությունը, իսկ Ադրբեջանը` ոչ: Այնպես որ, այն, ինչ այսօր կատարվում է առաջնագծում, բավականին պարզ տրամաբանության մեջ տեղավորվող իրողություն է, որն, ի դեպ հասկանում է ոչ միայն միջազգային հանրությունը, այլև ադրբեջանական հասարակության գիտակից մասը:

– Ըստ Ձեզ դեպքերի ինչպիսի զարգացում է սպասվում առաջիկայում:

– Մեզ համար դեպքերի ցանկալի զարգացման տարբերակը խաղաղությունն է: Բայց ապրելով բավականին բարդ տարածաշրջանում և ունենալով անչափ անկանխատեսելի հակառակորդ, պարտավոր ենք սպասել նաև անցանկալի զարգացումների: Այնպես որ մենք պատրաստ ենք և´խաղաղության, և´ պատերազմի:

Դիտվել է 864 անգամ
Շատ բան են խոսում. Տարոն Մարգարյանը՝ տեղերում... «Է՜, առավոտից էս ի՞նչ եք իմացել, բոլորդ զանգո... Այսօրվա կուրսով 1 ձայնը՝ 50 000 դրա՞մ է... ի ... Մուրադյանի ու նրա բեսպրեդելշչիկ թայֆայի դեգե... 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ... Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հետախու... Մասիսում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հ... Մուրադ Մուրադյանը պետք է պատժվի առաջին հերթին... ՖՈՏՈ. Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 ... «Անունս մոռացի՛ր, եւ զբղվի՛ր քո կյանքով».Ալիկ... Ինչ որ բա՞ն է սպասվում. Ադրբեջանում անակնկալի... Զինծառայողներին ծխախոտ չեն տա, ԱԱԾ-ին՝ նաեւ լ... «Դրանց գլուխը թաղեմ, ուզում էի երկուսից էլ փո... Նոր պատերազմի ուրվականը Ձայնի «փոխարժեքն» աճում է . «Հրապարակ» Եղանակը Հայաստանում Ոնց որ սրտով չեք հանում, ցանկանալով չեք հանու... Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել ... Պարտավոր եմ լինել այնպիսին, որ չասեն՝ Վազգենը... Ինչ է կանխատեսել Վանգան 2017 թվականի համար.VI... Այս գիշեր Արցախում մահացած 26-ամյա զինծառայող... «Ես ՀՀԿ-ից ոչ մի անգամ չեմ նեղացել, ու նեղանա... Տիգրան Աբրահամյանը՝ Բակո Սահակյանի խորհրդական Դրանք պռովոկացիաներ են. կգա ժամանակը, կասենք ... Արտակարգ դեպք. հարբած անձը ներխուժել է ՊՆ տար...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Բացառիկ տեսանյութ.Հայկական ուղղաթիռի խոցման ի... Քանաքեռցի Տույ-Երրորդ Մասցի Լյովիկ-Օշականցի Գ... Այլմոլորակայինների հետքեր Հայաստանում.ցնցող փ... Կես տարի է՝ սկեսրայրս իմ հանդեպ ոտնձգությունն... ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Ի՞նչ վիճակ է տիրում Նախիջևանում Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գ... Դոն Պիպո են, Գոն են, Դոն են, Վարդան են..ինձի ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Հայ օրենքով գող Անդրանիկ Սողոյանը` ԶԱՊ-ը, դատ... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ինչպես են ապրում օլիգարխների կանայք.ՏԵՍԱՆՅՈՒԹ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Ավետ Բարսեղյանից այսպիսի աշխատանք չէի սպասում... Ռամզան Կադիրովը` փոքրիկ Սերյոժայի մահվան ու ո... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ...
Ձայնի «փոխարժեքն» աճում է . «Հրապարակ» Ապրիլի 2-ի նախաշեմին գոնե Երեւանում նոր մասնագիտություն է ձեւավորվել՝ ընտրական բրոքերի։ Թաղային «ակտիվիստները», որոնք դեռ մի քանի ամիս առաջ «բեսեդկեքում» «կարտ» էին խաղում, բրոքեր են դարձել եւ ցուցակները ձեռքներին, լուրջ դեմքով շրջում են հարեւանների տներով, անձնագրային տվյալներ հավաքում, գումարներ խոստանում, մարդկանց վստահեցնում, որ փողերը կստանան ժամանակին։ Իհարկե, նրանք իրենց բրոքեր չ Սեյրան Օհանյանը չի վաճառել իր առանձնատունը. Վահագնի թաղամասից հերքում են «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վահագնի թաղամասում, որտեղ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տուն է վարձել, առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսում է 3000 դոլարից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցել է Վահագնի բնակելի թաղամասի վարչական աշխատակիցը: Մենք փորձեցինք հետաքրքրվել, թե վաճառվե՞լ է արդյոք Սեյրան Օհանյանի կիսակառույց առանձնատունը: «Ոչ, ո Ինչու է Սերժ Սարգսյանը մեկնում Բրյուսել Սերժ Սարգսյանը պատրաստվում է փետրվարի 28-ին աշխատանքային այցով մեկնել Բրյուսել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Բրյուսելում քննարկումների հիմնական թեման լինելու է Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագիրը, որը գրեթե պատրաստ է նախաստորագրման, եւ մի քանի վերջնական հարցերի քննարկումից հետո այն ներկայացվելու է նաեւ ԵՄ անդամ երկրներին: Ի դեպ, արդեն նկատելի է, որ այս անգամ ԵՄ-ի հետ փաստաթղթի Իշխան Զաքարյանի նոու-հաուն ոմանց ինֆարկտի է հասցնելու «Հրապարակ» թերթը գրում է. «Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը, մնացածները չգիտեն՝ իրենք կա՞ն ցուցակում եւ որ հորիզոնականում են։ Սա շտաբի պետ Իշխան Զաքարյանի նոու-հաուն է, որը չի բացատրվել նրա կողմից։ Անգամ հումոր են անում, թե ԲՀԿ ակտիվը մինչեւ ընտրությունները կարող է նոսրանալ՝ ոմանք ինֆարկտ կստանան եւ կլքեն ցուցակը։ Ոմանք էլ տարբեր «կանալներով» փորձու Ուռճացված ընտրացուցակներով դեպի ընտրություններ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Հայաստանում արտագաղթի ահռելի ծավալներին՝ ընտրողների թիվը գնալով ավելանում է, ընդ որում, երկրաչափական պրոգրեսիայով: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին` 2008-2017թթ ընթացքում, Հայաստանից ամենատարբեր հաշվարկներով արտագաղթել է մոտ 350-400 հազար մարդ: Միաժամանակ այս տարիների ընթացքում ընտրացուցակներում ՀՀ-ում ընտրողների թիվն ավելացել է 235 հազար 503 հոգով: ԱԺ ընտրությ
website by Sargssyan