1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Երևանում հայրը դաժան ծեծի է ենթարկել 8-ամյա դստերը՝ խանութից գարեջուր չբերելու համար

1in.am գրում  է.

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվեց Արտյոմ Ս.-ի գործի դատական քննությունը:

34-ամյա Արտյոմը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ձեռքերով ու ոտքերով ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ դատական ակտի՝ Արտյոմ Ս.-ն ամուսնացել է 2006 թվականին: Ամուսնական կյանքի ընթացքում ծնվել են նրա երեք երեխաները՝ ավագ դուստրը՝ 2008 թվականին, որդին՝ 2010 թվականին ու կրտսեր դուստրը՝ 2013 թվականին:

Ընտանիքում Արտյոմը հաճախ է վիճաբանել կնոջ հետ, հատկապես՝ ալկոհոլ օգտագործած վիճակում:

Կինը հանուն երեխաների դիմացել ու ամեն անգամ հաշտվել է Արտյոմի հետ:

2016 թվականի օգոսոտոսի 26-ին, ժամը 21-ի սահմաններում Արտյոմը տանը խմիչք է օգտագործել, եղել է հարբածության վիճակում: Նա 8 տարեկան աղջկանից պահանջել է, որ երեխան գնա խանութ՝ գարեջուր գնելու: Պահանջել է նաև, որ աղջնակը չխաղա 6-ամյա եղբոր հետ:

Աղջնակը չի ենթարկվել հոր պահանջներին, խանութ չի գնացել, շարունակել է խաղալ եղբոր հետ:

Հայրը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել աղջնակի դեմքին, ձախ ոտքին, քաշքշել է նրա պարանոցից՝ երեխային պատճառելով վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:

Երեխայի նկատմամբ իր «ուժը» ցուցադրելուց հետո Արտյոմը դուրս է եկել բակ: Հենց այնտեղ էլ նրան տեսել են ահազանգով նրանց տուն գնացած ոստիկանները ու բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Դատարանում Արտյոմ Ս.-ն իրեն մեղավոր ճանաչեց ու հրաժարվեց է ցուցմունքներ տալուց:

Անչափահաս տուժողը՝ 8 տարեկան երեխան, հայտնեց, որ դեպքի օրը՝ երեկոյան, հայրը պահանջել է, որ ինքը գնա խանութ՝ գարեջուր գնելու: Ինքը չի գնացել: Հայրը պահանջել է, որ ինքը չխաղա վեց տարեկան եղբոր հետ: Ինքը շարունակել է խաղալ:

Հայրը բռնել է իր պարանոցից, քաշքշել է, ձեռքով երկու անգամ հարվածել է իր դեմքին, գցել է գետնին, ոտքով երկու անգամ խփել է իր ձախ ոտքին: Իր մարմինը ուժեղ ցավել է, ոտքն էլ կապտել է: Ինքը գետնից վեր է կացել, գնացել ու պառկել է մահճակալին: Քիչ հետո տուն է մտել մայրը, հետո էլ՝ ոստիկանները…

Տուժող երեխայի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, ով նաև ամբաստանյալի կինն է, դատարանում օգտվեց իր սահմանադրական իրավունքից ու հրաժարվեց ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ կինը հայտնել է, որ ամուսինը, խմած վիճակում, խանութ չգնալու և կրտսեր եղբոր հետ խաղալու պատճառով ծեծել է իրենց ավագ դստերը: Ինքը ներկա է եղել երեխայի ծեծին, բայց չի կարողացել միջամտել, քանի որ փոքր երեխան՝ 3 տարեկան դուստրը, իր գրկում էր: Ինքը ուղղակի հուզված տանից դուրս է եկել, գնացել է քրոջ մոտ, պատմել է կատարվածը: Քույրն էլ է զայրացել ու ահազանգել է ոստիկանություն:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված գնահատեց Արտյոմ Ս.-ի մեղքը մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Դատարանը հաշվի առավ, որ Արտյոմ Ս.-ի խնամքին 3 անչափահաս երեխաներ կան, այդ թվում՝ մինչև 8 տարեկան 2 երեխա:

Արտյոմ Ս.-ն դատապարտվեց 30 հազար դրամ տուգանքի:

 

 
 
Դիտվել է 1640 անգամ
Ավազակային հարձակում Խոր Վիրապի մոտ․ մեկ անձ ... Վալերի Օսիպյանը պարգևներ հանձնեց ոստիկանությա... Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրք... Արմեն Սարգսյանն իր ֆին գործընկերոջը հրավիրել ... Երկրից դուրս գալու համար, անկախ տարիքից, քաղա... «Վերջին զանգին» շրջանավարտների մասնակցությամբ... Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական ... Սարի-թաղում կատարված դանակահարությունը բացահա... Մեկ օրում բացահայտվել է 33 հանցագործության դե... ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բ... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Սամվել Ալեքսանյանը շրջանավարտների հետ պարում,... «Պետք է մտնես մարդու հոգու մեջ, որ մարդու ս... Ուշադրություն. ովքեր ճանաչում են Էրեբունիում ... Video.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ շրջանավ... ԱԱԾ-ն ձերբակալել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի տնօ... Կալանավորված անձին կկարողանան տեսակցել մերձավ... Լուսինե Բադալյանը՝ մարդկանց պրոպագանդայի գործ... Նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի ա... Զեյնալյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կո... Գյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխ... «ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում ... ԲՀԿ կվերադառնա հայտնի «տրիոն» Արթուր Աղաբեկյան. ամենաանպատրաստ գեներալը նշա... Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքաց...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ Ժամանակ»-ը գրում է. «Բոլորն անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները և երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը: Բայց մարզպետների նշանակումներն ուշանում են, որովհետև նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի վստահել այդքան կարևոր պաշտոնները: Հիմա նո Գյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխարինում են Սեյրան Սարոյանի լուսանկարներով «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի գյուղապետների գերակշիռ մասը աննախադեպ որոշում է ընդունել։ Գյուղապետները իրենց աշխատասենյակներում կախել են ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի մեծադիր լուսանկարը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղապետները միահամուռ որոշել են, որ Սերժ Սարգսյանի լուսանկարին փոխարինելու է իրենց տարածքից ընտրված պատգամավ «ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում է, թե իրեն ստիպել են դուրս գալ ԲՀԿ-ից «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը պարզվում է հարազատ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն լքել է ՀՀԿ-ի սպառնալիքների պատճառով: «Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, մենք բարեկամներ ենք։ Մեր մեջ այն ժամանակ եղել է պայմանավորվածություն։ Եվ ես հիմա առաջին անգամ կխոսեմ դրա մասին։ ԲՀԿ-ից դուրս գալու ժամանակ ես Ծառուկյանի հե ԲՀԿ կվերադառնա հայտնի «տրիոն» «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ն արդեն տեւական ժամանակ զբաղված է իր կառույցների ուժեղացմամբ, երիտասարդների լուրջ ներգրավմամբ եւ խիստ «ինստիտուցիոնալ» պատրաստվում է առաջիկայում սպասվելիք ընտրություններին, քանզի մտածում է՝ երբ «կռվում» են երկուսը, երրորդի բախտը միշտ բերում է։ ԲՀԿ-ում փորձում են ուժեղացնել նաեւ իրենց քաղաքական բլոկը։ Մեր տեղեկություններով՝ կրկին ԲՀԿ կվերա Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա «Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի, դատավորը նախորդ տարի վաճառել է իր մեքենան գնելու համար մեկ ուրիշը: Այսպես, 3 միլիոն 650 հազար դրամով վաճառել է «SUZUKI SX4 1.6» մակնիշի ավտոմեքենան, իսկ 6 միլիոն 300 հազար դրամով գնել «
website by Sargssyan