1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

video Լարսում մնացած բեռնատարների վարորդներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Ստեփանծմինդա - Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:


Արդեն մոտ 2 շաբաթ է` ձյան առատ տեղումների և բքի պատճառով ճանապարհահատվածը որոշակի սահմանափակումներով բաց էր միայն մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Բեռնատարները 10 օրից ավելի է` սահմանակետում սպասում են եղանակային պայմանների բարելավմանը: Նախարարը զրուցել է վարորդների հետ, հետաքրքրվել, թե ինչպիսի աջակցության կարիք ունեն:


Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Խուցիշվիլին, սահմանային անցակետի վրացական կողմում նախարար Վահան Մարտիրոսյանին ներկայացնելով իրավիճակը, նշել է, որ Վրաստանի համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, իրականացնում են ճանապարհների մաքրման աշխատանքներ, սակայն եղանակային պայմաններն անհնարին են դարձնում տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկը:

 

Սահմանային անցակետի վրացական հատվածում բեռնատարների վերջին օրերի շարժը նախարարին ներկայացրել է նաև Վրաստանի մաքսային դեպարտամենտի ղեկավարը, ընդգծելով, որ եթե եղանակը բարենպաստ լինի՝ օրական մեծ թվով մեքենաներ կարող են հատել սահմանը։

 

«Թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմի մաքսային ծառայության ղեկավարները վստահեցրին, որ եղանակի թեկուզ կարճաժամկետ բարելավման դեպքում հնարավորին արագ կկազմակերպեն կուտակված ծանրաքարշ մեքենաների մաքսային ձևակերպումները, որպեսզի առավելագույն քանակի մեքենաներ շարունակեն ճանապարհը»,- հայտնեց նախարար Վահան Մարտիրոսյանը:


Երկու օր առաջ ձյունը կարճ ժամանակով դադարել էր, Լարսի ճանապարհը բացվել էր։ 50 բեռնատար մեքենա, հատելով սահմանը, հնարավորություն էր ստացել շարունակելու ճանապարհը։ Սակայն տեղումներն ու բուքը վերսկսվել են։ Ճանապարհի մնացած հատվածը դարձել է անանցանելի, ու մեքենաները մնացել են ճանապարհին։

Նույն օրը` երեկոյան, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային և Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Զուրաբ Ալավիդձեին։ Իսկ դեկտեմբերի 14-ին նախարար Վահան Մարտիրոսյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են խնդրի լուծման հնարավոր տարբերակներ։ Վրաց պաշտոնյաները Վահան Մարտիրոսյանին վստահեցրել են, որ վարորդներին կտրամադրվի ցանկացած օժանդակություն և օգնություն, իսկ առաջին հնարավորության դեպքում՝ կկազմակերպվի նաև մեքենաների անվտանգ երթևեկությունը։

Սաստիկ բքի և առատ տեղումների պատճառով այս պահի դրությամբ Ստեփանծմինդա - Լարս ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում...

Դիտվել է 440 անգամ
Գազի բալոնը հանկարծակի պայթել է Խոսքի ազատությունը՝ դա խոսքի անարխիան չէ, և ա... Այ ընկեր, այ թագավոր, այ եղբայր, այ պարոն ջան... «Հիմա մարդիկ վախենում են նրանցից, ովքեր ցերե... Իգլա օպերացիան դեռ չբացահայտված սկսվում է՝ «2... Ինչ նոր զարգացումներ կլինեն Զատիկյանի աղմկահ... ՀՀԿ-ում խստիվ արգելել են Բաշինջաղյան փողոցում գտնվող դպրոցում հրդեհ է ... Ահաբեկչությունը չարիք է, որը կարող է հայտնվել... Կառավարությունում կադրային տեղաշարժեր տեղի կո... Լյովա Խաչատրյանը համաձայնվել է դանակահարությա... ԱԱԾ-ն Սամվել Բաբայանի ձերբակալության գործով ձ... Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հե... «ԻԳԼԱ»-ի գործով հնարավոր են նոր ձերբակալությո... Ի՞նչ էր պլանավորվում մարտի 27-ին, եւ ինչո՞ւ է... Ախալքալաքում մոտ 5 բալ ուժգնության երկրաշարժ ... Պայթյուն Նոր Գեղի գյուղում.քաղաքացին մնացել է... Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի ... Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աս... Հայաստանում պարտադիր ժամկետային զինծառայողներ... ԿԲ-ն կարող է նպաստել վարկային տոկոսների նվազե... Սամվել Բաբայանն ու մյուսները մուտիտ արին, սաղ... «Կարիճ Լիլո»-ի կյանքում ամեն ինչ լավ է.զրուցե... Ուղարկված կանայք էին․ Ալիկ Սարգսյանը պարզաբան... Հրանտ Գրիգորյանը՝մեր թեկնածուն է.նա լուրջ կշի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Բացառիկ տեսանյութ.Հայկական ուղղաթիռի խոցման ի... Այլմոլորակայինների հետքեր Հայաստանում.ցնցող փ... ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայ օրենքով գող Անդրանիկ Սողոյանը` ԶԱՊ-ը, դատ... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ինչպես են ապրում օլիգարխների կանայք.ՏԵՍԱՆՅՈՒԹ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Ավետ Բարսեղյանից այսպիսի աշխատանք չէի սպասում... Ռամզան Կադիրովը` փոքրիկ Սերյոժայի մահվան ու ո... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Խայտառակ միջադեպ`Արմավիրի մարզում.աղջիկը քեռ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ...
ՀՀԿ-ում խստիվ արգելել են «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով' ՀՀԿ-ում խստիվ արգելել են որեւէ մեկին մասնակցել քաղաքական բանավեճերի, որոնք կազմակերպում են որոշ հեռուստաընկերություններ՝ ընտրություններին մասնակից տարբեր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Մեկ է, ինչ էլ ասենք, մեր դեմ է դուրս գալու»,- բացատրել են շարքերին։ Սակայն հրահանգը եթերի կարոտ որոշ ՀՀԿ-ականների սրտով չէ, նրանք հազիվ են իրենց զսպում, որ ֆեյսբուքյա Կառավարությունում կադրային տեղաշարժեր տեղի կունենան «Հրապարակ»-ի տեղեկություններով` ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կառավարությունում տեղի կունենան կադրային տեղաշարժեր, բայց` ոչ արմատական:Փոփոխությունները հիմնականում կառնչվեն տնտեսական բլոկի նախարարներին:Թերթը նշել է, որ հնարավոր է «վերանայվի» սփյուռքի նախարարի պորտֆելը: Լյովա Խաչատրյանը համաձայնվել է դանակահարության թեման փակել մինչև ընտրությունների ավարտը «Օրեր առաջ Ապարանի տարածաշրջանի Դարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից՝ Լյովա Խաչատրյանի շտաբի պետը՝ 32-ամյա Արամ Ասատրյանը (ով նաև Լ. Խաչատրյանի սանիկն է), շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ նկատելով. Վիճակը կայան է, բայց ծանր։ Դեռ չենք կարողանու ԱԱԾ-ն Սամվել Բաբայանի ձերբակալության գործով ձայնագրություն ունի «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ-ն եւ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիք Քալաշյանն առայժմ չեն մեկնաբանում՝ ինչ ապացույցների հիմքով է ձերբակալվել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը, բայց արդեն տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն որոշակի ձայնագրություններ է ունեցել: Քաղաքական ու իրավապահ նեղ շրջանակում երեկվանից պտտվող տեղեկությունների համաձայն, դրանց մեջ լսելի է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ «Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից։ Ի սկզբանե, Սահմանադրական փոփոխությունները նպատակ են ունեցել քաղաքական դաշտի բոլոր հիմնական դերակատարների համար տեղ ապահովել խորհրդարանում, սակայն ծրագիրը խափանել է Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքականություն, որը օրըստօրե «խժռում» է ընդդիմության ձայները՝ ավելի ու ավելի մեծացնելով հավանակա
website by Sargssyan