1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արմենիա ԲԿ-ն պարզաբանում է

Ի պատասխան ՛՛Հանրապետական հիվանդանոցում թոշակառուից գումար են վերցրել՝ չարված վիրահատության դիմա՞ց՛՛ հոդվածին՝ ի պատասխան Արմենիա ԲԿ-ն դեպքի հետ կապված ներկայացրել է պարզաբանում, որն էլ ներկայացնում ենք ստորեւ.

Քաղաքացի Ռազմիկ Արամայիսի Զաքարյանը, ծնված 11.08.1938թ., դիմել է ՛՛Արմենիա՛՛ ՀԲԿ Վիրաբուժական կլինիկա 16.06.2016թ. ՛՛Երկկողմանի աճուկային ռեցիդիվ ճողվածքներ՛՛ ախտորոշմամբ:
Ընդունվել է ստացիոնար բուժման, ձևակերպվել ՝ հիվանդության պատմություն, ստորագրվել է բժշկական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր N3117:
Աճուկային ճողվածքների առկայությունը հաստատվել է հիվանդի դիտման ժամանակ: Հիվանդը հետազոտվել է, կատարված հետազոտությունների հիման վրա սրտաբանի կողմից ախտորոշվել է ՛՛Սրտի իշեմիկ հիվանդություն, դիֆուզ մանրօջախային կարդիոսկլերոզ, զարկերակային հիպերտենզիա Io, բարձր ռիսկ, NYHA I՛՛: Ուռոլոգի կողմից ախտորոշվել է ՛՛Ինտրավեզիկալ արտահայտված օբստրուկցիա” և խորհուրդ է տրվել կատարել նախ ուռոլոգիական միջամտություն՝ ինտրավեզիկալ օբստրուկցիայի վերացում, որից հետո միայն կատարել ճողվածքի վիրահատություն, այլապես հնարավոր են բարդություններ: Երբ ուռոլոգի կոնսուլտացիայից հետո հիվանդին բացատրվեց, որ պետք է կատարվի նախ ուռոլոգիական վիրահատությունը, ընդ որում նրա մուծած գումարը կարող է ընդգրկվել ուռոլոգիական կլինիկայի բուժման արժեքի մեջ, հիվանդը և նրա որդին հրաժարվեցին հետագա հետազոտությունից և բուժումից, պատճառաբանելով, որ ֆինանսական միջոցները բավարար չեն: Նրանց բացատրվեց, որ հիվանդանոցը կարող է կատարել զեղչ, քանի որ սպասվում են երկու վիրահատություններ, տեղեկացվեց, որ հիմքերի, համապատասխան կազմակերպություններից /ՀՀ առողջապահության նախարարություն, Երևանի քաղաքապետարան և այլն/ անհրաժեշտ ուղեգրի առկայության դեպքում հիվանդի բուժումը կարող է կատարվել նաև անվճար, պետական պատվերի սահմաններում:
Հիվանդը խնդրեց կատարել վերահաշվարկ: Կատարված համապատասխան ֆինանսական, կազմակերպչական գործողություններից հետո հիվանդը դուրս գրվեց 29.06.2016թ.:
Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցերի վրա.
1.՛՛Արմենիա՛՛ ՀԲԿ Վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը կատարել է նախնական ստուգում և վիրահատության ցուցումը ճիշտ է դրել, քանի որ ճողվածքը չունի այլ բուժում, քան վիրահատությունը:
2.Ուռոլոգիական և վիրաբուժական միջամտությունների միաժամանակյա կամ հաջորդաբար կատարման ցուցումները ևս ճիշտ են դրվել:
3.Հիվանդ Ռազմիկ Զաքարյանը կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանի հետ ոչ թե 15 րոպե է խոսել, այլ դիտվել է և կոնսուլտացիայի, հարցերի քննարկան նպատակով նրա հետ զրուցել է 5 /հինգ/ անգամ՝ 1.մինչ հոսպիտալացումը ախտորոշումը ճշտելիս, 2.հոսպիտալացման օրը հետազոտման և բուժման պայմանները քննարկելիս, 3.անալիզների և գործիքային հետազոտությունների արդյունքները քննարկելիս, 4.ուռոլոգիական ախտորոշումը ճշտելուց հետո բուժման տակտիկան քննարկելիս, 5. դուրս գրվելուց առաջ հիվանդին բացատրելու համար, որ պետք չէ հրաժարվել վիրահատությունից, կարող են առաջանալ բարդություններ:
4. Հիվանդ Ռազմիկ Զաքարյանը դիտվել և կոնսուլտացիայի է ենթարկվել ուռոլոգի կողմից 3 /երեք/ անգամ: Նա դիտվել է նաև սրտաբանի կողմից:
5.Հիվանդ Ռազմիկ Զաքարյանի հետազոտությունները, բուժման հարցերի քննարկումները, նրա կողմից որոշում ընդունելու համար քննարկումները տևել են 13 օրեր և այդ ժամանակահատվածում կատարվել են ինչպես լաբորատոր, այնպես էլ գործիքային հետազոտություններ, բազմաթիվ կոնսուլտացիաներ, որոնց արդյունքում հիվանդը իմացել է իր առողջական վիճակի մասին բավականաչափ տեղեկություններ, որ մինչ այդ չգիտեր:
6.Հիվանդ Ռազմիկ Զաքարյանը ստորագրել է պայմանագիր, որի մեջ մանրամասն ներկայացված են այն բոլոր իրավիճակները, որոնցից նա հետագայում դժգոհություն է հայտնել: Նա տեղյակ է եղել պայմանագրի կետերին, հրաժարվելու դեպքում հնարավոր խնդիրներին:
7.Թոշակառու Զաքարյանը վերջին կոպեկները չի տվել բժշկին, այլ կատարել է մուծում գանձարկղ պայմանագրին համապատասխան: Չնայած կատարված մեծ աշխատանքին, այնուամենայնիվ, նրան գումար վերադարձվել է նույնիսկ ավելի, քան նախատեսված էր պայմանագրով:
8.Հետազոտման ամբողջ ընթացքում Ռազմիկ Զաքարյանը ոչ մի անգամ դժգոհություն չի հայտնել բուժանձնակազմից:
Ցավալի է, որ այս ամենը քաղաքացի Ռազմիկ Զաքարյանը չի հիշել իր կարծիքը հայտնելիս կամ գուցե ամոթալի է, որ նա, մեղմ ասած, խեղաթյուրել է իրականությունը և զրպարտել բուժհիմնարկին, բուժանձնակազմին:
Բուժհիմնարկներին և բուժաշխատողներին հերթական անգամ թիրախ դարձնելուց և վարկաբեկելուց առաջ գուցե քննարկվի այն հարցը, թե ինչու է 78-ամյա թոշակառուն ստիպված դիմում վճարովի ծառայության, ինչու նա չի օգտվում պետպատվերով անվճար բուժվելու հնարավորությունից: Չէ՞ որ հարգարժան թոշակառուի դժգոհությունը բացառապես ֆինանսական հարցերի պատճառով է առաջացել:


՛՛Արմենիա՛՛ ՀԲԿ ՓԲԸ ադմինիստրացիա

 

Հ.Գ 

Հիշեցնենք, որ Fnews.am-ի խմբագրությանն էր դիմել 78-ամյա Ռազմիկ Զաքարյանը, եւ մանրամասներ էր ներկայացրել, թե ինչ էր տեղի ունեցել իր հետ այն բանից հետո, երբ նա բուժման նպատակով դիմել էր Արմենիա ԲԿ-ին: 

Ռազմիկ Զաքարյան 78 տարեկան է: Ապրում է Երևանում` կնոջ, որդու, հարսի ու թոռների հետ: Օրվա հացը միշտ հալալ քրտինքով է վաստակել: Ասում է` չի կարողանում ձեռքերը ծալած, հանգիստ նստել: Ու չնայած տարիքին` շարունակում է աշխատել: Բայց առողջությունն արդեն տեղի է տալիս: 3-4 ամիս առաջ, կնոջ հորդորով դիմել է «ԱՐՄԵՆԻԱ» հանրապետական բժշկական կենտրոն` Ճողվածքի վիրահատության համար:

Fnews.am-ի հետ զրույցում Ռազմիկ Զաքարյանը պատմեց, որ իրեն տրամադրել է վիրահատության ու դիմել բուժկենտրոնի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանին: Վերջինս, առանց նախնական ստուգման, ասել է, թե անհրաժեշտ է վիրահատություն, որի համար հարկավոր է վճարել 250 000 դրամ: Նա խորհուրդ է տվել Ռազմիկ Զաքարյանին կատարել 150 000 դրամ նախնական վճարում, հանձնել անալիզներ, որից հետո արդեն հիվանդը պետք է վճարեր գումարի մյուս մասը: Սակայն անալիզների պատասխանից պարզվել է, որ Ռազմիկ Զաքարյանի մոտ կա նաև ուռոլոգիական խնդիր: Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը հիվանդին առաջարկել է նախ լուծել այդ խնդիրը, որից հետո կարող է դիմել նաև Ճողվածքի վիրահատության:
Առաջարկելը` առաջարկել է, սակայն, երբ Ռազմիկ Զաքարյանը փորձել է հետ ստանալ ճողվածքի վիրահատության դիմաց արդեն վճարված 150 000 դրամը, նրան այն չեն վերադարձրել:

«Ինձ ասում են դեռ մի բան էլ դու պետք է մեզ 30 000 դրամ տաս: Ախր ինչի՞ պետք ա տամ…»,- մեզ հետ զրույցում վրդովված ասում է Ռազմիկ Զաքարյանն ու հաշվում. «Ես Սուրեն Աղասիչի հետ ընդամենը 15 րոպե եմ խոսել: 15-րոպեի համա՞ր պետք է վճարեմ, թե՞ անալիզների… ասենք 15 րոպեի համար 10-15 000 դրամ պետք է տամ, անալիզներն էլ թող 40 000 լինի, թող էդ փողը հանեն, մնացածը տան: Ես ինչի՞ պետք ա 150 000 դրամ տամ…»,-նեղսրտում է թոշակառու Զաքարյանը, ով առողջությունն ինչ-որ կերպ պահպանելու համար վերջին կոպեկներն է տվել բժշկին ու հայտնվել կոտրած տաշտակի առաջ: Նա իրեն խաբված է զգում: Արդարությունը վերականգնելու և իր փողը վերադարձնելու ակնկալիքով, նա դիմել է նաև առողջապահության նախարարություն: Սրան ի պատասխան, հանրապետական հիվանդանոցից պատասխանել են, թե հիվանդը 3 օր բուժում է ստացել:
«Սուտ են ասում, ես ընդամենը էդ 15 րոպեն եմ խոսել բժշկի հետ, ու մեկ էլ անալիզներս եմ հանձնել… ի՞նչ օրավարձ, ես պառկե՞լ եմ, որ օրավարձ տամ, ես անկողի՞ն եմ զբաղեցրել, որ օրավարձ տամ… ինձ խաբեցին 150 000 դրամը վիրահատության համար վերցրեցին, հետո էլ ասացին, ուրիշ վիրահատություն պետք ա լինի, որ ավելի թանկ արժեր: Ասի` լավ, իմ փողը տվեք, հիմա պատրաստ չեմ, գնամ ավելացնեմ, կգամ…. Չտվեցին… էդքանը»,- չհանգստանալով շարունակում էր պատմել Ռազմիկ Զաքարյանը:

Դրան հակառակ, բժիշկ Ստեփանյանը այս պատմությունը ավելի կարճ ներկայացրեց: Նա սկզբում չէր էլ ցանկանում անդրադառնալ, պատճառաբանելով, որ իմ հեռախոսահամարը իրեն ոչինիչ չի ասում, և հարցերին չի պատաասխանի: Ապա, նշեց, որ չի հիշում, թե ինչ հիվանդի մասին է խոսքը, սակայն մի քանի վայրկյան անց, Սուրեն Ստեփանյանի հիշողությունը արագ վերականգնվեց, բայց հարցերին պատասխանել դարձյալ չցանկացավ: Նա մեզ հորդորեց լինել իրենց մոտ, որպեսզի հնարավորություն ունենա ցույց տալու, որ «ճողվածքի խնդրով իրենց դիմած Ռազիկ Զաքարյանի» վճարումները օրինական են:
Դիտարկմաը, թե այդ օրինական վճարումը, փաստորեն կատարվել է չարված վիրահատության դիմաց, նա նկատեց.
«Դա այդպես չէ, այդպես չէ … էդ մարդու մոտ ուռոլոգիական խնդիր ենք հայտնաբերել, պետք է դա լուծվեր, որ հետո ճողվածքի համար վիրահատվեր… ամեն տեղից վեր կացողը կարող է զրպարտել… նա էդպես է ասում, որ տպավորություն ստեղծի, թե իրեն վատ ենք վերաբերվել…»,- ասաց Սուրեն Ստեփանյան և հորդորեց, հանդիպել իրենց` այդպես էլ չցանկանալով պատասխանել, թե ինչու հիվանդը պետք է վճարի չարված ծառայության դիմաց:
Հարկ է նկատել նաև, որ թեև բուժաշխատողների, միայն իրենց հայտնի աստղաբաշխական հաշվարկներով, Ռազմիկ Զաքարյանը, չգիտես ինչու, պետք է վճարեր ևս 30 հազար դրամ, սակայն վերջինիս բողոքների արդյունքում նրանք հիվանդին այնուամնեայնիվ վերադարձրել են 24 000 դրամ, ասելով, թե «Էսքանն ա, վերցրու, գնա…»:

 

Մենք պատրաստ ենք  հրապարակելու լրացուցիչ այլ փաստեր՝տեղի ունեցածի հետ կապված ներկայացնելու՝թե Ռազմիկ Զաքարյանի, եւ թե հիվանադանոցի տեսակետը: 

 

Դիտվել է 304 անգամ
Գյումրիում ձերբակալվել է 49–ամյա տղամարդը, ով... Նաիրա Նահապետյանը անկեղծանում է, որ... Մարիամ Մելիքյանը՝ սկեսուր-սկեսրայրի հետ իր հա... Իվետա Մուկուչյանի սկանդալային հայտարարություն... Հայ աստղերը՝ «օրենքով գող» Պզոյի ծննդյան տարե... Ագրամունտը չի ցանկանում հրաժարական տալ Բաղանիսում ադրբեջանական գնդակոծության հետեւան... Օրենքով գողը չէր կարող գրանցված լինել զագսում... ՀՔԾ-ի եւ ԴԱՀԿ-ի միջեւ բացահայտ պայքար է սկսվե... Իսկ ե՞րբ ենք բաժանելու պորտֆելները. ԳՄ նիստու... Ընտրություններում հաղթած ԲՀԿ թեկնածուն կուսակ... Ի՞նչ ասաց Լավրովը Մոսկվայում Նալբանդյանին ու ... Կեղծ դիպլոմներ տրամադրելու գործ. 2 ռեկտոր մեղ... Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանո... Կարեն Կարապետյանի առաջարկը Սերժ Սարգսյանին հա... «Բան չունեմ ասելու». Վարդան Օսկանյանը՝ ՕՐՕ–ի ... Վարդան Հարությունյանը կասեցրել է կրճատումների... ԱԺ-ում «գոլդի» աժիոտաժ է Գևորգ Կոստանյանը՝ նախարա՞ր. Իսկ ի՞նչ է անելու... Սպիտակցի փոքրիկին Ռուսաստանում վիրահատելու հա... Փաստաբանների ծեծկռտուքի հետևանքով դիմածոնոտայ... Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրազենային վնա... Հրդեհ Մամիկոնյանց փողոցում. մեկնել է երկու մա... Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի 2018թ.-ի... Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Բացառիկ տեսանյութ.Հայկական ուղղաթիռի խոցման ի... ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ինչպես են ապրում օլիգարխների կանայք.ՏԵՍԱՆՅՈՒԹ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Ավետ Բարսեղյանից այսպիսի աշխատանք չէի սպասում... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Ռամզան Կադիրովը` փոքրիկ Սերյոժայի մահվան ու ո... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց...
ՀՔԾ-ի եւ ԴԱՀԿ-ի միջեւ բացահայտ պայքար է սկսվել. արդեն հրապարակավ են գործում «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՔԾ-ի եւ ԴԱՀԿ-ի միջեւ միջգերատեսչական պայքար է սկսվել, որը գնալով բացահայտ դրսեւորումներ է ստանում: Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ իրենց մոտ ավարտվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյա Գրիգոր Սարգսյանի կողմից կատարված յուրացումների փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Ժամեր անց հաղորդագրություն տարածեց ԴԱՀԿ-ն՝ շեշտելով, որ Գրիգոր Սարգսյանն իրենց նախկի Իսկ ե՞րբ ենք բաժանելու պորտֆելները. ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը տվել է պատասխանը «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ նախորդ օրվա ԳՄ նիստը տեւել է ընդամենը 15 րոպե։ «ԳՄ անդամները շուստրիացել են. ընդհանուր մթնոլորտում շատ բան չեն խոսում, սպասում են՝ վերջում «տետ ա տետ» հանդիպեն նախագահի հետ, էդտեղ ասեն իրենց ասելիքը»,- ասաց մեր զրուցակիցը: ԳՄ-ում 15 րոպեանոց նիստում Ռուբիկ Թադեւոսյանը հասցրել է ներկայացնել իրենց հիմնադրամի գործունեությունը, Արմեն Աշոտյանը` Ղարաբաղու Ընտրություններում հաղթած ԲՀԿ թեկնածուն կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել. «մեղավորը» Ծառուկ... «Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, ԲՀԿ Նոր Նորքի կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Բանն այն է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Մամոյանը ԱԺ չի գնալու: Նա ապրիլի 2-ին ստացել էր 5612 ձայն, իսկ ՀՀ ՎՊ առաջատար մասնագետ Արտյոմ Ծառուկյանը՝ 5104 ձայն: Հիշեցնենք, որ Մամոյանը 2012-ին Նոր Նորքում 19 հազար ձայն էր հավաք Ի՞նչ ասաց Լավրովը Մոսկվայում Նալբանդյանին ու Մամեդյարովին «Ժամանակ» թերթը գրում է. «Մոսկվայում ավարտվել է ՌԴ արտգործնախարար Լավրովի նախաձեռնությամբ Նալբանդյան-Մամեդյարով արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի շուրջ, պայմանավորվել են շարունակել շփումները: Հանդիպումից հետո նախարարներին միացել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Անջեյ Կասպ Կեղծ դիպլոմներ տրամադրելու գործ. 2 ռեկտոր մեղավոր է ճանաչվել. ԱԱԾ Կեղծ դիպլոմներ տրամադրելու մեջ մեղադրվող՝ Հայաստանում գործող ոչ պետական երկու բուհերի ռեկտորներ դատարանի որոշմամբ մեղավոր են ճանաչվել: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ-ում գործող թվով 3 ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված 3 քրեական
website by Sargssyan