1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Բարգավաճ Հայաստանն» ու «Հայկական Վերածունդ»-ը մրցակիցներ չեն կարող լինել, իսկ ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա...

Fnews.am-ը անցնող  տարվա իրադարձությունների ու հնարավոր առաջիկա ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցել է հայտնի քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

Գագիկ Լևոնի Համբարյան-ի լուսանկարը:

 

-Պարոն Համբարյան, մոտենում է 2017թ-ը. ինչ եք կարծում, ի՞նչ է սպասվում Հրեղեն աքաղաղի տարում: Ըստ Ձեզ ինչպե՞ս կվերադասավորվեն քաղաքական ուժերը և ո՞վ կլինի ֆավորիտը՝ նախ եւ առաջ ընդդիմադիր դաշտում:

-Դե կոնկրետ չեմ կարող ասել, թե ով կդառնա ֆավորիտ, բայց մեր ընդդմիությունը հասկացավ, որ առանց միավորումների իրենք չեն կարող որևէ հաջողության հասնել: Դա պարզ դարձավ ՏԻՄ ընտրություններց հետո, երբ Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրություններում, ընդդիմադիր կուսակցությունները պարտություն կրեցին:
Իսկ ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին և Հայկական Վերածնունդին, ապա ես նրանց չեմ համարում հարյուր տոկոսանոց ընդդիմադիր ուժեր: Այդ նույն ԲՀԿ-ն ժամանակին հայտարարում էր, որ ինքը երրորդ ուժ է. այսինքն ո՛չ ընդդիմություն է , ո՛չ էլ իշխանամետ է: Այնպես, որ ըստ իս ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի ռեինկարնացիան շատ անհրաժեշտ է. որովհետև 2015թ-ի փետրվարի 12-ից հետո, ընդդիմադիր դաշտի այն մասը, որը վերահսկվում էր Գագիկ Ծառուկյանի կողմից, անտեր մնաց: Այսինքն մեր ընդդիմադիր կուսակցությունները չկարողացան լրացնել իր բացը, երբ Ծառուկյանը հայտնի պատճառներով հեռացավ քաղաքականությունից:

Կարծում եմ նա կկարողանա վերադառնալ քաղաքականություն, քանի որ ունի շատ կարևոր երկու կողմեր: Առաջինը ՝ նա ունի իր ընտրազանգվածը, որը մեծ խթան է ԲՀԿ-ի համար՝ ԱԺ-ի ընտրությունների ժամանակ: Եվ երկրորդ ամենակարևոր հանգամանքը, դա նրա ֆինանսական մեծ հնարավորություններն են: Իսկ ՀՀ-ում ֆինանսական հնարավորությունները ամենակարևորն են: Իսկ իշխանությունների համար ավելի ձեռնտու է գործ ունենալ կանխատեսելի գործընկերոջ հետ այն պարագայում, երբ կձևավորվի կոալիցիա: Եվ հավանաբար հենց այսպես է մեկնաբանվում նրա վերադարձը քաղաքական դաշտ, բայց չգիտես ինչու, նրա վերադարձը մի փոքր երկարաձգվում է :

-Իսկ ի՞նչ կարծիք ունեք նոր ձեւավորվող ընդդիմադիր դաշիքների մասին:

-Ընդդիմադիր դաշինքները արդեն սկսել են ձևավորվել և առաջինն էլ ձևավորվել և կոչվում է «ԵԼՔ», որում երեք կուսակցություններ են միավորվել: Իսկ մինչ ապրիլ դեռ ժամանակ կա, եւ միգուցե այսպիսի ընդդիմադիր դաշինքներ էլի ձևավորվեն:

սկ ԲՀԿ-ն եւ Հայկական Վերածնունդը կարո՞ղ են լինել մրցակիցներ, եթե Ծառուկյանը վերջնականապես հայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին:

-Չեմ կարծում, որ ԲՀԿ-ի և Հայկական Վերածննդի ընտրազանգվածը նույնն է, եւ որ նրանք կարողանան դառնալ մրցակից կուսակցություններ: Բայց եւ պիտի նշեմ, որ ՀՀ-ի քաղաքական կյանքում ընդդիմությունը տարբերվում է մյուս երկրներից նրանով, որ մեզ մոտ ընտրությունների քարոզարշավների ժամանակ ընդդիմադիր ուժերը պայքարում են ոչ թե իշխանամետների, այլ մեկը մյուսի դեմ: Նրանցից յուրաքանչյուրը մյուսին փորձում է մեղադրել իշխանությունների գործակալ լինելու մեջ: Խնդիրն էլ հենց սա է, որ ընդդիմությունը ոչ թե կարևորագույն հարցեր է փորձում լուծել ի շահ բոլոր ընդդիմադիր ուժերի, այլ սկսում է սևացնել մյուս ընդդիմադիր կուսակցություններին:

Իսկ ում ավելի հեշտությամբ կընդունի և կվստահի ժողովուրդը. Արթուր Բաղասարյանի՞ն, թե՞ Գագիկ Ծառուկյանին, ապա ասեմ, որ Արթուր Բաղդասարյանի ֆենոմենը շատ տարօրինակ է: 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո, ժողովրդի մոտ ոչ միայն հիասթափություն, այլև մի տեսակ ատելություն առաջացավ նրա նկատմամբ և գրեթե ողջ մամուլը լցված էր հակաՕԵԿ-ական լուրերով...
Սակայն նա կարողացավ վեր հառնել птица феникс-ի նման: Իհարկե Հայկական Վերածնունդն այսօր ունի որոշակի շանսեր, նորից հավատ ներշնչելու համար,բայց ես չեմ կարծում, որ Արթուր Բաղդասարյանը կարող է մրցակից լինել Գագիկ Ծառուկյանին: Ծառուկյանն ավելի սիրված է, և ունի շատ մեծ ֆինանսական հնարավորություններ:

-Պարոն Համբարյան, իսկ ինչ պատկեր կունենանք Հայաստանի Հանրապետկան կուսակցության դեպքում: Կլինե՞ն իրականում լուրջ խմորումներ ՀՀԿ-ի ներսում:

-Ճիշտն ասած,  ես ՀՀԿ-ին  չեմ համարում դասական կուսակցություն:  ՀՀԿ անդամների մեծ մասը պաշտոնամոլ անձինք են: Համոզված եմ, որ շատերը չգիտեն ՀՀԿ-ի գաղափարախոսությունը: ՀՀԿ-ն բազմաբևեռ խումբ է, որն ունի նաև վաղուցվա անդամներ. օրինակ Անդրանիկ Մարգարյանի ընկերները, Հ. Աբրահամյանի թիմը, նախագահականի թիմը, ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի թիմը: 

ՀՀԿ-ի ներսում կլինեն իհարկե խմորումներ, բայց դրանք չեն լինի ցայտուն և բացեիբաց , որ հանրությունն իմանա: Սակայն թվարկածս բոլոր թիմերն ունենալու են մեկ նպատակ ՝ հավաքել մաքսիմալ ձայներ ՀՀԿ-ի համար :

-Իսկ ի՞նչ կասեք Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան միասնական դիրքերից հանդես գալու մասին :


-Ես չեմ կարծում, որ այս կարճ ժամանակահատվածում ստեղծված նրանց կուսակցությանը մեծ հաջողություններ են սպասվում : Կուսակցությունը պետք է ունենա որոշակի պատմություն, որ ժողովուրդը այդ պատմությունն ուսումնասիրելով հասկանա՝ կուսակցությունն ընդդիմադիր է, թե իշխանամետ:

Նախարարի պաշտոնից դուրս գալ և հայտարարել, թե ընդդիմադիր է՝ բոլորը կարող են: Ժողովուրդը ոչ թե հայտարարությունների է սպասում, այլ արարքների: Սեյրան Օհանյանի այս արարքը ժողովրդի կողմից դիտվում է որպես վիրավորանք՝ ընդդիմադիր դաշտին: Հասարակության մեջ կասկածներ են առաջանում ընդդիմադիր դաշտի նկատմամբ: Եվ հետո էլ,  նրանց ֆինանսական ցուցանիշը կարծում եմ այդքան բարձր չէ, որ նրանք կարողանան բարձր արդյունքների հասնել :

Զրույցը՝ Ա. Առաքելյանի 

 

 

Դիտվել է 1390 անգամ
Դատարանը մասնակի բավարարել է «ՄԱՊ» ընկերությա... Կոստանյանը որոշել է ԱԺ-ում նոր կարգուկանոն սա... «Տեսեք, նա զինվում է». Տարոն Մարգարյանի աներ... Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կորցր... Ռոբերտ Քոչարյանի այցը Արցախ պատահական չէր. մա... Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ՍՊԸ-ի պատճ... Զապը և մի քանի այլ քրեականներ արտաքսվել են ՀՀ... Բաբլոյանն ու Ալթունյանը բիզնես պրոյեկտ են մտմ... Երևանի բժշկական համալսարանից օրդինատուրան կտե... Դավիթ Լոքյանը հաճոյացել է Կարեն Կարապետյանին.... Մոդելագործին սպանած 3 կասկածյալները, այդ թվու... Նալբանդյան. Հայաստանը եւ Համանախագահները բազմ... Զինծառայող է մահացել Աբրահամյան եղբայրներից «ԱՉՈՏ» են ուզել Ուշագրավ շրջադարձ Սեդրակ Զատիկյանի սպանության... Ձերբակալված թմրամոլների ու թմրավաճառների խմբո... Սերժ Սարգսյանը վարչական դատարանի նախագահ է նշ... Video.Բանակից փախածները կոչվում են մասնագիտու... Ինչու՞ են գաղտնի հանդիպել Հրաչյա Ռոստոմյանն ո... Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 28... Արա Սաղաթելյանը Երուսաղեմում մասնակցում է խոր... Գեւորգ Կոստանյանն առաջադրվել է ՀՀ ԱԺ մշտական ... Ամոթ է. գոնե մի՛ դարձեք ծիծաղի առարկա. Լևոն Մ... Սերժ Սարգսյանը վարչական դատարանի նախագահ է նշ... Արարատի մարզի 36-ամյա բնակչուհին փորձել է նետ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Աչքերս լցվեցին.բանակում զոհ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ...
Դատարանը մասնակի բավարարել է «ՄԱՊ» ընկերության գույքի վրա արգելանք դնելու մասին միջնորդությունը «Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը հայտնվել է դատարանում: «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունվարին «Երևանի կոնյակի գոր­ծարան» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «ՄԱՊ» ՓԲԸ-ի՝ պահանջելով բռնագանձել մոտ 91 մլն դրամ: Դատարանը մասնակի բավարարել է «ՄԱՊ» Կոստանյանը որոշել է ԱԺ-ում նոր կարգուկանոն սահմանել. «մինի դատախազ» «Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, պատգամավոր Գեւորգ Կոստանյանը մտադիր է նոր կարգուկանոն սահմանել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերի ժամանակ։ Ինչպես հայտնի է, շուտով նա կզբաղեցնի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, քանի որ այն թափուր է մնալու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ գործուղվելու պատճառով։ Կոստանյանը չի պատրաստվում բանավեճ, ռեպլիկներ թույլ տալ պետաիրավականի նիստերի ժամանակ եւ խիստ դիսցի «Տեսեք, նա զինվում է». Տարոն Մարգարյանի աներորդին՝ կին ծեծելու մասին «Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը շարունակում է մնալ քաղաքական շրջանակների քննարկումների թեման: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն ասել է, թե իրավիճակի պատասխանատուն ոչ թե համայնքապետարանն է, այլ ՀՀ արդարադատության նախարարությունը: «Դա Երեւանի քաղա Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կորցրեց Արթուր Բաղդասարյանի նվիրած պաշտոնը «Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ գումարման ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը 2017-ին ՀՎԿ պարտությունից հետո անգործ չմնաց՝ Արթուր Բաղդասարյանը նրան նշանակել էր իրեն պատկանող «Հայասի գրուպ» ընկերության տնօրեն։ Նա տնօրեն դարձավ այն ժամանակ, երբ «Հայասիի» գործերը լավ չէին՝ պարտքեր ուներ, արտադրանքը նորմալ չէր իրացվում եւ այլն։ Մենք տեղեկացանք, որ Մարգարյանն օր Ռոբերտ Քոչարյանի այցը Արցախ պատահական չէր. մանրամասներ «Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ղարաբաղ կատարած այցն ամենեւին էլ պատահական չէր: Քոչարյանը ինֆորմացված է, որ Ղարաբաղի իշխանական վերնախավում եւս լուռ դժգոհություն կա նախագահ Սերժ Սարգսյանից: Քոչարյանը համոզված է, որ այդ դժգոհությունը մի պահի կարող է այնպիսի կրիտիկական դրսեւորում ստանալ, որը իրեն
website by Sargssyan