1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ

Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն իր էությամբ անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար: Եվ այս կապակցությամբ սկզբունքային դիրքորոշումս ուզում եմ ներկայացնել հստակ և առանց երկիմաստությունների:

1. Հայաստանը պարտավոր է գտնել արժանապատիվ խաղաղության բանաձև իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Այս նպատակի համար պետք է ծառայեցվեն մեր պետության և ողջ հայ ժողովրդի ռեսուրսներն ու ջանքերը։ 10–միլիոնանոց հայությունը ունակ է ապահովելու Հայաստանի և Արցախի զարգացումն ու անվտանգությունը։ Այս գաղափարի գիտակցումը և դրանով պայմանավորված գործունեությունը էապես փոխում են մեր կշիռը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ միջազգային ասպարեզում: Այդ ուղղությամբ պետք է տարվի հսկայական աշխատանք, և, իհարկե, կան մարդիկ և շրջանակներ, ովքեր կարող են դա իրագործել։

2. Խաղաղության գինն ամենալավը գիտենք զինվորական ու մարտական ճանապարհ անցածներս: Մենք ամենաշատն ենք ուզում խաղաղություն:

Երկրի զարգացման և արժանապատիվ խաղաղության հասնելու համար պետք է մշակել նոր բանաձև՝ հաշվի առնելով մշտական արտաքին վտանգի գործոնը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների տարատեսակ շահերը և այդ շահերի բախումը, մեր տարածաշրջանի երկրների՝ անվտանգության տարբեր համակարգերին ինտեգրվելու մոտեցումները:

Այսպիսով՝ պետք է զգոն լինել, քանզի մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը սուր են լինելու դեռ երկար ժամանակ:

3. Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ), այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում։

Ոչ թե Արցախի հարցը ամեն գնով և արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք: Եվ քանի որ սա համահայկական հարց է, ուստի, պատկերավոր ասած, չի կարելի մի եղբոր հաշվին լուծել մյուս եղբոր խնդիրը: Մենք պարտավոր ենք տեր կանգնել դժվարությամբ և արյան գնով ձեռք բերված հաղթանակին ու անկախությանը։

4. Մեր , և այդ դեպքում մենք ռազմական առումով անբարենպաստ մեկնակետ կունենանք։

5. ԵԱՀԿ Մինսկի խումբը, առանձին պետություններ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, միջազգային հանրությունը իրականացնում են կարևորագույն միջնորդական առաքելություն՝ փորձելով գտնել խաղաղ կարգավորման բանաձևը։ Ղարաբաղյան հարցի լուծման բանալին, ըստ իս, գտնվում է Երևանում և Ստեփանակերտում, որոնք Բաքվի հետ պետք է համաձայնության տարբերակ գտնեն: ԼՂՀ-ն՝ որպես հակամարտության լիարժեք կողմ, պետք է հասնի իր սուբյեկտայնության միջազգային ճանաչմանը:

6. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և արժանապատիվ խաղաղությունը ապահովվելու են ոչ միայն միջպետական համաձայնագրերով, այլ հակամարտող կողմերի միջև առկա ուժերի հաշվեկշռով։ Անվտանգության հարցերում ապավինելով սեփական ուժերին՝ պետք է զարգացնել հարաբերությունները դաշնակիցների և գործընկերների հետ, ինչը հնարավոր է միայն սեփական երկրի կշիռն ու վարկանիշը բարձրացնելով։

7. Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացնելու և բանակցային գործընթացում ուժեղի դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է ստեղծել զարգացող և մրցունակ տնտեսական համակարգ։

Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից և ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության և արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձևավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն։

8. Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը մեր զինվորներն ու սպաներն են՝ հայոց բանակը։ Բանակը չի կարող դիտարկվել որպես պետության ու մեր քաղաքացիների վրա դրված ծանր բեռ։ Պետության քաղաքական, տնտեսական վերնախավի կարևորագույն պարտականությունն է շարունակել նաև բանակահենք տնտեսության զարգացման ուղին՝ կառուցված բարձր տեխնոլոգիաների և ժամանակակից գիտելիքների վրա:

Հայկական զինված ուժերը 1994 թվականին պարտադրել են հրադադար և հետագայում պարբերաբար իրականացրել այդ գործառույթը, սակայն ուզում եմ հատուկ նշել, որ խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է, և բանակն այդ գործընթացում այլ կարևորագույն գործոններից միայն մեկն է։ Տնտեսական, դիվանագիտական և այլ համակարգերի աշխատանքը ոչ պակաս կարևոր է ու կատարում է կանխարգելիչ և հակառակորդի ախորժակը զսպող դեր։

9. Ես հավատում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ ունենալ փոխհամաձայնություն և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մինչև հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտ չձևավորվի, դժվար է բանակցային գործընթացում առարկայական առաջընթաց արձանագրելը:

Փոխհամաձայնության շրջանակներում իսկապես կարող են լինել փոխադարձ զիջումներ՝ հիմնված բացառապես ռազմական և այլ ոլորտի փորձագիտական գնահատականների վրա։ Այս պահին, սակայն, շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են և անընդունելի, հատկապես որ պաշտոնական Բաքուն իր կողմից որևէ փոխզիջման մասին չի խոսում և ունի ագրեսիվ կեցվածք, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար: Չնկատել այդ վտանգը նշանակում է տրվել ինքնախաբեության:

Արցախի ներկա սահմանները ձևավորվել են ադրբեջանական երկու ագրեսիաների դիմակայելու արդյունքում՝ արցախահայության անվտանգության երաշխավորման համար անհրաժեշտ պաշտպանության խորություն ապահովելու նկատառումներից ելնելով: Հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ ադրբեջանական ապրիլյան ագրեսիան, ըստ էության, լեգիտիմացրեց Արցախի ներկա սահմանները:

Հարկավոր է հաշվի առնել այն, որ հակամարտության կողմերը տարբեր եղանակով են տեսնում լուծումը: Փոխհամաձայնությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվի ագրեսիվ-ծավալապաշտական նկրտումներից՝ ընդունելով արցախահայության ինքնորոշման արդյունքը՝ Արցախ պետության գոյությունը: Սա՛ է մեր երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության բանաձևը:

10. Ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման հիմնական գրավականն է: Հայաստանակենտրոն բոլոր ուժերն իրենց ջանքերը պետք է ներդնեն ներքին կյանքում դրական փոփոխությունների հասնելու և այդ որակի քաղաքացիներից բաղկացած հասարակություն ձևավորելու համար»:

Դիտվել է 477 անգամ
Երեւանում կրակոցներ են հնչել. 26-ամյա երիտասա... Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել... video Ուշադրություն. ճանապարհային ոստիկանութ... Խնդրում եմ հոսպիտալ չգնալ և չխանգարել բժիշկնե... Գառնի գյուղի սկզբնամասում տեղի ունեցած վթարի ... Երևան են տեղափոխվում 8 զինծառայող. Արծրուն Հո... Արդարությունն ու Մոնումենտի դղյակների տերերը.... Հայ հայտնիները միացել են, որպեսզի փրկեն 23-ամ... Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կառուց... «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի բանկոմատներից 41.000.00... Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախորդ վարչապետ... Տաճատ Վարդապետյանի սիրտը չի կտրվում ԱԺ-ից ՊՊԾ գունդը զավթողների նպատակը Ո՞ր դեպքում ՀՀ բնակչության թիվը կհասնի 4 մլն-... video Ինչո՞ւ է Փաշինյանի ելույթից առաջ Սամվե... Գործադիրը՝ Շարմազանովի հույսին Էլիտան այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հա... Ալիկ Սարգսյանը 24 անշարժ գույք ունի, այդ թվու... Ռուբեն Գեւորգյանցի հարազատների կոչը. Ծաղկեպսա... Տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացվող ... Նոր մանրամասներ Վանաձորում հնչած կրակոցներից Երևանում 200 մլն դոլարի ներդրում կկատարվի ջեր... Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքերի ... ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորա... Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Բացառիկ տեսանյութ.Հայկական ուղղաթիռի խոցման ի... ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Ինչպես են ապրում օլիգարխների կանայք.ՏԵՍԱՆՅՈՒԹ... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Ռամզան Կադիրովը` փոքրիկ Սերյոժայի մահվան ու ո... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գողերը էլ ...
Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կառուցվող եկեղեցին պատրաստ է Եղվարդում Գագիկ Խաչատրյանի կառուցած եկեղեցու աշխատանքներն ավարտվել են, բայց եկեղեցին չի բացվել։ Անցած կիրակի մեծ շուքով պետք է բացվեր Սբ. Սարգիս եկեղեցին, որը երկար տարիներ կառուցում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, սակայն եկեղեցու բացումը դեռ չի կայացել, ու անորոշ է, թե երբ կլինի: Եղվարդի քաղաքապետարանից «Հրապարակ»-ին հայտնել են, որ իրենք էլ չգիտեն, թե ե «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի բանկոմատներից 41.000.000 ՀՀ դրամ է հափշտակվել. «Փաստինֆո» «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի Եղեգնաձորի մասնաճյուղի բանկոմատներից հափշտակվել է խոշոր չափերի հասնող գումար: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ գումարի պակասորդը հայտնաբերվել է նախօրեին. երկու բանկոմատից, նախնական տվյալների համաձայն, հափշտակվել է 41.000.000 ՀՀ դրամ: Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը ևս հայտնի է, և ներկայումս միջոցներ են ձեռնարկում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ որո Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախորդ վարչապետներից մնացած ծառայողական մեքենաներից «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախորդ վարչապետներից մնացած ծառայողական մեքենաներից՝ BMW 750-ից և նախորդ սերնդի Lexsus LX470-ից և երթևեկում է բոլորովին նոր Lexus LX570-ով։ Պարզվեց՝ վերոնշյալ Lexus LX570-ը վարչապետի անձնական ավտոմեքենան է, որն օգտագործվում է, փաստորեն, ծառայողական նպատակներով»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարո Տաճատ Վարդապետյանի սիրտը չի կտրվում ԱԺ-ից «Պոետ, ծնունդով Ջավախքից, նախորդ ԱԺ-ի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի սիրտը խորհրդարանից չի կտրվում: Նա օրենսդիրում իր աշխատասենյա­կը դեռ չի հանձնել: Սա թերևս պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ համա­մասնական ցուցակի հաջորդ թեկնածուն՝ 33-րդ համարն ինքն է, և եթե պատգամավորներից մեկը գնա այլ աշխատանքի, բախտը կժպտա պոետին, և նա կվերադառնա ԱԺ: Ոմանց կարծիքով, նրա հերթը կհասնի 2018-ին: Վարդապետյանի հետ խոսել չհաջողվեց՝ Ո՞ր դեպքում ՀՀ բնակչության թիվը կհասնի 4 մլն-ի. ինչի՞ վրա է եղել հույսը «168 ժամ» թերթը գրում է. «Ժողովրդագրական վիճակը քրիստոնյա երկրներում բավականին մտահոգիչ է, իսկ դրանց լուծման բանալին քրիստոնյա աշխարհը դեռ չի գտել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով` փորձը ցույց է տալիս, որ եթե մի քրիստոնյա երկրում, որտեղ կա նաեւ ոչ քրիստոնյա հատված, եւ փորձ է արվու
website by Sargssyan