1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սեյրան Օհանյանը պատասխանել է իր՝ իշխանական նախագիծ լինելու մասին հարցերին

Սիրելի՛ հայրենակիցներ

Ցանկանում եմ հրապարակայնորեն պատասխանել իմ էլեկտրոնային փոստին ուղարկված և որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառվող հարցերին:

1. Քաղաքական գործունեություն

Բոլոր հարցադրումներում կարմիր գծով անցնում է այս միտքը.

– Արդյոք ես համարվո՞ւմ եմ իշխանական նախագիծ:

Սպային վայել բարձր պատասխանատվությամբ վստահեցնում և պատասխանում եմ՝ ՈՉ:

-Ուղղորդո՞ւմ են արդյոք ինձ ՀՀ առաջին, երկրորդ և գործող նախագահները:

Ես՝ Սեյրան Օհանյանս, կրկնում եմ՝ քաղաքական հայտ ներկայացնելու որոշումը կայացրել եմ ինքնուրույն՝ ելնելով երկրում ստեղծված ներքաղաքական, տնտեսական, բարոյական ճգնաժամից: Վստահեցնում եմ ինձ հետ թիմ կազմող հայրենանվեր մարդկանց, քաղաքական գործիչներին, մարտական և զինակից ընկերներին, ովքեր քաղաքական պայքարում կանգնելու են իմ կողքին, որ մենք լինելու ենք ժողովրդի հետ՝ հանուն ազգային գաղափարների, նրա անվտանգության և խաղաղ արարումի:

Կուզեի նշել, որ իմ գործունեության ընթացքում զբաղեցնելով կարևորագույն պաշտոններ պետության բոլոր նախագահների օրոք՝ ծառայել եմ ոչ թե անձերին, այլ Հայաստանի Հանրապետությանը, ուստի անընդունելի եմ համարում «պրիմիտիվ» շահարկումները:

2. Ղարաբաղյան հակամարտություն

Ես առաջնահերթորեն անդրադարձել եմ Ղարաբաղյան հակամարտությանը, որովհետև իմ՝ քաղաքականության մեջ հայտ ներկայացնելուց հետո Հայաստանից, Արցախից և սփյուռքից ինձ դիմող քաղաքական, զինվորական, գործիչների, հասարակական տարբեր շերտերի, տեղական և միջազգային լրատվամիջոցների կողմից հնչող համար մեկ հարցը եղել է իմ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ես՝ որպես ռազմական, այսուհետ նաև քաղաքական գործիչ, հրապարակային հայտնել եմ իմ տեսակետը՝ մեր ժողովրդի, պետության համար անկյունաքար հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Ես նորից եմ պնդում, որ Ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ և ոչ բարենպաստ լուծումը՝ անիմաստ զիջումների գնով, հարված է մեր պետականությանը: Պնդում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, համառ և արյունոտ պայքարի ընթացքում ձեռք բերելով իր անկախությունը, ձևավորել է պետություն, որը կոչվում է Արցախ, որն ունի իր Սահմանադրությունը, անվտանգությունն ապահովող զինված ուժերը, զարգացնում է պետական ինստիտուտները, տնտեսությունը և որպես պետություն փորձում է հայտ ներկայացնել աշխարհում հակամարտությունների արդյունքում իրենց անկախությունը նվաճած պետությունների կողքին: Չկարգավորված հակամարտության պայմաններում արցախցին զարգացրել է իր տնտեսությունը՝ արձանագրելով տնտեսական աճ, ավելացրել է բնակչության թիվը: Եվ այսօր պաշտպանության բանակը՝ իբրև բնակչության անվտանգության երաշխավոր, վստահորեն վերահսկում է սահմանագիծը: Ռազմական առումով՝ 2014 թ.-ի հունվարից Ադրբեջանը նոր մարտավարություն սկսեց՝ մեծացնելով լարվածությունը շփման գծում, բայց արցախցին դարձյալ պայքարեց, ապրեց ու արարեց, իսկ ջահել հարսները շարունակեցին որդիներ ծնել:

Հասկանալով ՀՀ բոլոր ղեկավարների՝ խաղաղության պահպանմանը միտված մոտեցումները՝ անընդունելի եմ համարում խոսել փոխզիջումների մասին՝ առանց Արցախի պետականությունը և ժողովրդի անվտանգությունն ապահովող բանաձևերի ընդունման:

Բարձր եմ գնահատում բոլոր միջազգային կառույցների և առաջին հերթին ՌԴ-ի շահագրգռվածությունը և զսպող առաքելությունը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

3. Ապրիլյան պատերազմ

Մեր հերոս ժողովուրդը, պաշտպանության բանակը, ողջ հրամանատարական կազմը արիաբար հետ են շպրտել հակառակորդին և պաշտպանել հայրենի հողը: Ապրիլյան պատերազմին ռազմական գնահատականներ տալու իրավունք ունեն ռազմական բոլոր այն գործիչները, որոնք տեղյակ են առաջնագծի, նրա առանձնահատկությունների, սպառազինության և բանակի իրական խնդիրներին: Որպես ռազմական գործիչ՝ ես չեմ խուսափում պատասխանել հարցերին, որոնք չեն պարունակում գաղտնիություն և ենթակա են հրապարակային քննարկման: Հաղթանակը տարել են զինվորն ու հրամանատարը, և չի կարելի քաղաքական առևտրի նյութ դարձնել առաջնագծում զոհված տղաների արյունը:

Համոզված եմ, որ այս հարցը մամուլում շահարկելն ունի հասարակության ուշադրությունը քաղաքական գործընթացներից շեղելու և իմ անձի շուրջ բացասական դաշտ ձևավորելու դիտավորություն:

Պետության անվտանգության խնդրի լուծմանը նպաստում են իրավիճակի ճշմարիտ և ազնիվ վերլուծությունները, իսկ «քաղաքագետը», որ իրեն հայտարարություններով հանդես գալու իրավունք է վերապահում, պետք է ինձ նախ հավաստիացնի, որ երբևիցե զինվորի հետ մարտական հերթապահություն է իրականացրել առաջնագծի որևէ խրամատում:

Հարգելի՛ քաղաքական մեկնաբաններ, հորդորում եմ զերծ մնալ անիմաստ և պետության անվտանգությանը վնասող հայտարարություններից:

4. Ի գիտություն հարցազրույցների համար ինձ դիմող լրատվամիջոցների

Իմ ծրագրային գործունեության ընթացքում ունեմ ժամանակահատված՝ նախատեսված մամուլի ասուլիսների համար, որոնց մասին նախապես պատշաճ կծանուցվի:

Խոստանում եմ մշտապես անկեղծ և հրապարակայնորեն պատասխանել ինձ ուղղված հարցերին:

 

Դիտվել է 264 անգամ
Կանայք գեղեցկացնում են, տղամարդկանց զգոն են ... Մահացու հրազենային վիրավորում է ստացել պայման... Խաբարովսկում հայ գործարարի որդուն սպանել է նր... Հակառակորդի կրակոցից դեկտեմբերի 30-ին Արցախու... Ադրբեջանցի դիվերսանտը եկել էր, որ հանձնվե՞ր Պարզվել է ավտոտնակում մահացած հայտնաբերված 3 ... Արոնյանը կրկին ոչ­-ոքի խաղաց Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակու... Հայաստանում տնտեսական խնդիրների զգալի մասը մա... Բաքուն սկսել է «սառնարաններից հանել» Չինարիի ... Այս խցիկը Երևանում է և այնտեղ ապրում է նշանավ... Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ով է աղքատ համարվում Հայաստանում Հայուհիներն արդեն հնդկուհու կերպարանք են ընդո... Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. հրշեջ-... Լուսինե Ղազարյան, ՍԵՐ - ԹԵՎԵՐՍ.VIDEO Այս երևանցի գլամուր աղջիկը իրեն Քիմ Քարդաշյան... Վանա լճի հատակին հայտնաբերվել է «Աղթամար» անո... 2017-ի ապրիլին վարչապետ կդառնա Վիգեն Սարգսյան... ՀՀԿ-ն ավարտել է իր համամասնական և ռեյտինգային... Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքից դեպի hայոց սա... Սեյրան Օհանյանն ակտիվանում է Վիգեն Սարգսյանը ինչո՞ւ պետք է գլխավորի ՀՀԿ նա... photo video ԵՊՀ-ի 19-ամյա ուսանողին սպանած, ... Լոռու մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Բացառիկ տեսանյութ.Հայկական ուղղաթիռի խոցման ի... Քանաքեռցի Տույ-Երրորդ Մասցի Լյովիկ-Օշականցի Գ... Այլմոլորակայինների հետքեր Հայաստանում.ցնցող փ... Կես տարի է՝ սկեսրայրս իմ հանդեպ ոտնձգությունն... ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Ի՞նչ վիճակ է տիրում Նախիջևանում Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գ... Դոն Պիպո են, Գոն են, Դոն են, Վարդան են..ինձի ... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Հայ օրենքով գող Անդրանիկ Սողոյանը` ԶԱՊ-ը, դատ... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Ինչպես են ապրում օլիգարխների կանայք.ՏԵՍԱՆՅՈՒԹ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Ավետ Բարսեղյանից այսպիսի աշխատանք չէի սպասում... Ռամզան Կադիրովը` փոքրիկ Սերյոժայի մահվան ու ո... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Խայտառակ միջադեպ`Արմավիրի մարզում.աղջիկը քեռ...
2017-ի ապրիլին վարչապետ կդառնա Վիգեն Սարգսյանը «Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի համար ամենահարմար եւ հնարավոր վարչապետի թեկնածուն 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է: Այդ նպատակով է Վիգեն Սարգսյանի ուղղությամբ տաժանակիր ջանքեր գործադրվում, որ հանրային ընկալումը պատրաստ լինի այդպիսի խոշոր փոփոխությունների: Դա է պատճառը, ըստ որի որոշվել է, որ Վիգեն Սարգսյանը պետք է գլխավորի ՀՀԿ ցուցակը:Վիգեն Սարգսյա ՀՀԿ-ն ավարտել է իր համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները «Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում: Մի կողմից խնդիր կա գնալու ցուցակի թարմացման, մյուս կողմից` փորձառու, բայց գոնե համեմատաբար չվարկաբեկված թիմ կառուցելու հարցը մնում է ակտուալ:Մինչ մյուս քաղաքական ուժերը սպասողական դրության կամ դաշինքային բանակցությունների մեջ են` ՀՀԿ-ն գրեթե ավարտել է իր համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները: Սեյրան Օհանյանն ակտիվանում է «Փաստ»-ի տեղեկություններով, այս օրերին Սեյրան Օհանյանը թիմ ձևավորելու ակտիվ աշխատանքների մեջ է, հանդիպումներ է ունենում, ցուցակներ է կազմում, շտաբեր է ձևավորում: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ մարզերում օրինակ ՝ Տավուշում, Օհանյանն արդեն կարողացել է թիմ ձևավորել և տեղում բավականին լայն աջակցություն է վայելում: «Բացի այն, որ պաշտպանության նախարար աշխատած տարիներին Օհանյանը լուրջ աջակցություն է ցուցա Վիգեն Սարգսյանը ինչո՞ւ պետք է գլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը «Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի համար ամենահարմար և հնարավոր վարչապետի թեկնածուն 2017-ի ապրիլից մինչև 2018-ի ապրիլի 9-ը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է։ Այդ նպատակով է Վիգեն Սարգսյանի ուղղությամբ տաժանակիր ջանքեր գործադրվում, որ հանրային ընկալումը պատրաստ լինի այդպիսի խոշոր փոփոխություննեիի։ Դա է պատճառը, ըստ որի որոշվել է, որ Վիգեն Սարգսյանը պետք է գլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը ՀՀԿ-ում արձագանքել են. «Իյա՜» «Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին հետաքրքիր իրադրություն է առաջացել ԲՀԿ նախկին պատգամավոր, այդպես էլ Արթիկի քաղաքապետ չդարձած, ՀՀԿ-ի արեւով երդվող, նրանից մեծ ակնկալիքներ ունեցող Մուշեղ Պետոյանի շուրջ, որը մտածում էր, որ Շիրակում ՀՀԿ-ն անպայմանորեն իրեն կընդգրկի ռեյտինգային ցուցակում` իր մատուցյալ ծառայությունների համար: ՀՀԿ-ում, սակայն, նրան հասկացրել են, որ անհնար է` «էնտեղ Մարտուն կա, Սահակ
website by Sargssyan