1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մեր հերոս տղաների կորուստը, աննկարագրելի ցավ է, բոլորիս համար

Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ հայտնի հեղինակություն Դոն Պիպոն, Fnews.am-ի հետ զրույցում ամփոփելով անցնող ՝2016 թվականը, նշեց, որ այն բավականին դժվար տարի էր Հայաստանի համար: Ապրիլյան պատերազմ, ներքաղաքական լարված իրավիճակ, ՊՊԾ-ի հայտնի դեպքեր, ինչպես նաեւ երկրի տնտեսական վիճակը, որը չէր կարող չազդել հայ ժողովորդի ապրելակերպի ու նրա հոգեբանական իրավիճակի վրա:

Արթուր Ասատրյանը,  իր խոսքում հատկապես ընդգծեց.

-Թող նման տարիները այլեւս չկրկնվեն: Ես շատ կուզենայի, որ 2017 թվականին Հայաստանը առաջընթաց ունենար. թե' ֆինանսական, եւ թե' տնտեսական առումով: Կարծում եմ, 2017 թվականը հաջողակ տարի է լինելու.բացի այդ նաեւ աքլորի տարի է…Դե անցնող տարին՝ կապիկի տարի էր, ու տեսանք, թե ինչպես էին բոլոր կապիկները իրենց բներից դուրս եկել: Հիմա աքլորը պիտի կանչի,  ու կապիկներն էլ պիտի նորից մտնեն իրենց բները: 

-Փաստորեն այս տարի «կապիկություն» անողները քի՞չ կլինեն...

-Դե ինձ թվում է, որ այս տարին ավելի լավ տարի կլինի բոլորիս համար, քան 2016-ը : Ես իմ էներգիայով զգում եմ, որ սա լավ թիվ պիտի լինի Հայստանի, եւ մեր բոլորիս համար:

-Շատ լավ է, որ չենք կորցնում մեր լավատեսությունը, բայց փաստն այն է, որ դարանակալ թշնամին իր ձեռագիրը չի փոխում: Հավանաբար տեղյակ եք, որ նախօրեին վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Այս դեպքում, ըստ Ձեզ, ո՞րն է մեր գլխավոր անելիքը:

-Շատ ցավալի էր այդ ամենը, իրոք ցավալի…որ ամսի 29-ի օրով, երեք երիտասարդ երեխաներ զոհվեցին թշնամու գնդակից: Դա մի աննկարագրելի ցավ է՝ բոլորիս համար: Ես նախ եւ առաջ ցավակցում եմ նրանց ծնողներին, եւ ուզում եմ ասել, որ այդ ցավը բոլորինս է, մենք նրանց հետ ենք: Այդ երիտասարդները՝ մեր հերոսներն են, եւ նրանք զոհվել են մեր քույրերի, մայրերի ու մեր երեխաների պաշտպանության համար: Ես մեծ ցավ եմ ապրում՝նրանց եւ մեր բոլոր հերոսների կորստի համար:

Ինչպե՞ս կարելի է Ամանորի նախաշեմին նման ստորթության գնալ: Դրա համար մենք պետք է ազգովի ավելի ուժեղ լինենք, միասնական ու բռունցքված: Դեմքով շրջվենք ՝մեկս մյուսին օգնելու եւ  սատար կագնելու համար:

Հայոց բանակը միշտ էլ մարտունակ է եղել, հայ ազգը միշտ եղել է կռվող, եւ մենք էլ հոգեպես միշտ ուժեղ ենք եղել:  Սրանից 200, 500 տարի առաջ էլ, երբ ուսումնասիրում ենք մեր պատմությունը, տեսնում ենք, որ մեզ վրա հարձակվողները միշտ էլ ջախջախիչ պարտություն են կրել: Ես վստահ եմ, որ Հայոց բանակը երբեք չի կարող ընկճվել, եւ որ մեր բանակը ամբողջ աշխարհին դեռ շատ բան ունի ապացուցելու:

-Ի դեպ, գալիք տարում, ըստ էության երկրում նոր քաղաքական իրավիճակ է փոխվելու: Հայտնի է, հաջորդ խորհրդարանական ընտրությունների օրը՝ 2017 թվականի ապրիլի 2-ին: Որպես հայ մարդ, Ձեր կարծիքով իրականում ի՞նչ փոփոխություններ կլինեն ՀՀ-ի քաղաքական օրակարգում, եւ դուք որպես ՀՀ քաղաքացի, ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել հաջորդ խորհրդարանը:

-Ես իհարկե մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց որպես հայ մարդ, ՀՀ քաղաքացի, շատ կուզենայի, որ խորհրդարանում լինեին նոր սերնդի զարգացած, խելացի ու ինտելեկտուալ այն գործիչները, ովքեր իսկապես պատրաստ են մեր ազգի համար լրջորեն ծառայելու:
Շատ լավ կլիներ, որ ունենայինք այնպիսի նոր թիմ, որը մեր երկիրը կտաներ զարգացման նոր ճանապարհով՝ սատար կանգնելով մեր երկրի նորանաշնակ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Քանի որ, հետեւելով վարչապետի բոլոր գործողություններին, հասկանում եմ, որ նա իրոք շատ ճիշտ արտահայտություն արեց խորհրդարանից՝ ասելով որ ինքը «կախարդական փայտիկ» չունի: Երբ ասաց, որ իրավիակը ծանր է, արագ քայլերի մի սպասեք:
Բայց այն քայլերը, որոնք որ նա արդեն իսկ ձեռնարկել է, վստահ եմ, որ շատ  ճիշտ են, ու նպատակային: Այդ իսկ պատճառով, նրան պետք է օգնել, այլ ոչ թե խանգարել:

Այսօր այնքան է խորացված է բոլոր ուժերի շաղկապվածությունը, որ դրանք պետք է կծիկ-կծիկ բաժանել, իրարից քանդել, ու նոր երիտասարդ կադրերով երկիրը կամաց-կամաց խելքի բերել:
Այսօր մեր երկրում ունենք ավելի մեծ պրոբլեմ ՝ սահամնների հետ կապված: Եթե մենք մեր ներքին պրոբլեմը չլուծենք, ապա մեր սահմանների խնդիրը նույնպես, չենք կարող լուծել:
Մենք պիտի կարողանանք ֆինանսապես ավելի շուտ ոտքի կանգնել, մեր ժողովորդի վիճակը բարելավել, որպեսզի մեր ժողովուրդը իրեն հոգեպես ավելի ուժեղ եւ հզոր զգա:

-Այսինքն պետք է լուրջ փորձ արվի քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից բարձրացնելու ժողովրդի ինքնագիտակցությունն ու հեղինակությունը՝ վստահելու իր անհատական ու հավաքական ուժին, ճի՞շտ հասկացա:

-Այո, միանշանակ: Մեր գործը մշտապես համախմբված լինելն է: Կարեւորը՝ հոգեպես չճնշվելն է, ու չկոտրվելը: Որովհետեւ մենք ավելի ծանր օրեր ենք ապրել, ու ավելի ծանր ժամանակաշրջան ենք անցել: Մենք պիտի հասկանանք, որ ամեն ինչ մարդու համար է: Դրա համար մենք չընկճվելով, մեկս-մյուսին սատար կանգնելով պետք է դուրս գանք այս ճգնաժամից:

Ես կարծում եմ, որ այսօր մեր սահմանների հարցը, մարդու անձից բարձր հարց է: Ամեն օր մեր երիտասարդ երեխաներին զոհ տալով, մենք ո՞ւր պիտի գնանք հասնենք: Մենք պիտի մեր խնդիրը բարձրացնենք. մենք պիտի պայքարենք ու կանգնացնենք այսօրվա վիճակը: Բոլորս միասին.առանց բամբասանքների, առանց հերյուրանքների ու մեկս-մյուսին մեղադրելու, պիտի գնանք ճիշտ ճանապարհով: Էն մարդիկ, ովքեր չեն գալիս մեր հետ, բոլորովս պիտի նրանց իզոլացնենք, որ գնան իրենց համար ապրեն: Իսկ նրանք ովքեր ճիշտ ճանապարհով են ուզում գնալ, նրանց պիտի օգնենք, սատար կանգնենք, դառնանք թիմակից՝ հանուն մեր երկրի վաղվա օրվա: Մենք ուրիշ տարբերակ չունենք:

Ծնողը իր երեխային ինչ կցնականա. նույնն էլ մենք. մեր հայ տղաներով, աղջիկներով, բոլորով, ուզում ենք բոլորիս աչքերի մեջ երջանկություն ու հոգական հանգստություն լինի: Հարգանք՝մեկս մյուսի նկատմամբ, ՍԵՐ, որ կամաց-կամաց բացակայում է: Սերը դա սկզբունքն է՝ ամեն ինչի: Առանց սիրո՝ մենք ոչինչ անել չենք կարող անել: Սերը բացակայում է այսօրվա մեր փոխհարաբերություններում: Մենք պիտի սեր, հարգանք, ու ներողամտություն սերմանենք ամեն տեղ: Մենք բոլորով՝ աշխարհի հայերով, պիտի միանանք եւ լուծենք ճգնաժամի հարցը:

-Պարոն Ասատրյան, հաշված ժամեր անց, հրեղեն աքաղաղը կթակի բոլորի դռները: Դուք, ինչպե՞ս եք  պատրաստվում դիմակայել Տարվա խորհրդանիշ աքաղաքին, եւ ո՞ւմ հետ եք պատրաստվում դիմավորել Ամանորը:

-Ես Ամանորը դիմավորելու եմ իմ մեծ ընտանիքի՝ տղաներիս, դստերս, թոռներիս եւ իմ բարեկամների հետ՝ Մոսկվայում:
Ուզում եմ լավագույն մաղթանքներս փոխանցել իմ ազգին, իմ սիրելի հայ ժողովրդին, որ համբերությամբ լցվեն ու մշտապես լինեն միասնական:

Իսկ ինչ վերաբերում է դիմակայելուն, ապա պետք է ասեմ, որ կյանքը ինքն իրենով՝ պայքարի ու դիմակայելու մեջ է: 


Հ.Գ.

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ հայտնի Դոն Պիպոն, ծնվել (1971թ.) եւ մեծացել է Էջմիածնում, որտեղ նա մեծ հեղինակություն է վայելում:

Արթուրի՝ Հռոմում գտնվող 4,8 հեկտարանոց վիլլան, որը ժամանակին եղել է Իտալիայի նախագահի ռեզիդենցիան, Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ պատվիրակություններ է հյուրընկալել:
Արթուր Ասատրյանը` Պիպոն, առաջին անգամ Հայաստանից տեղափոխվել է 1994 թվականին, ապա՝ վերադարձել, եւ կրկին մեկնել է Իտալիա՝ վերջնականապես այնտեղ հաստատվելով:
Մի քանի տարի նա իր ընտանիքի հետ ապրել է Ռուսաստանում՝ Մոսկվայում, ապա 2006թ. տեղափոխվել է Հռոմ: Ունի երկու զավակ.դուստր եւ որդի, ովքեր հասցրել են լավագույն կրթություն ստանալ Քեմբրիջի համալսարանում, եւ հասարակության համար պիտանի մարդիկ դառնալ:
Ըստ Ա. Ասատրյանի` իր հիմնական բիզնեսը կենտրոնացած է Ռուսաստանում եւ արտասահմանյան որոշ երկրներում: Նա զբաղվում է գրասենյակային շենքերի շինարարությամբ, որոնք հետագայում տրվում են վարձակալության, զբաղվում է նաեւ ոսկերչությամբ եւ ռեստորանային բիզնեսով:
Ի դեպ, 2007թ. Ա. Ասատրյանի հովանավորությամբ Հռոմի սրտում՝ 17-րդ դարի Սուրբ Նիկողայոս եկեղեցու եւ Լեւոնյան վարժարանի բակում տեղադրվել է խաչքար-հուշաքար՝ նվիրված Եղեռնի եւ Ղարաբաղի պատերազմի զոհերի հիշատակին: Խաչքարի օծման արարողությանը մասնակցում էին Իտալիայի կառավարության, Հռոմի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը, հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հայաստանից: Արարողությանը ներկա էր նաեւ վրացի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին: Խաչքարն Իտալիա էր տեղափոխվել Հայաստանից:
Ինչեւէ, հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մասին հայկական մամուլում բազում հրապարակումներ են եղել, որոնք շատ հաճախ հակասական ու իրարամերժ կարծիքներ ստեղծելու առիթ են հանդիսացել:


Զրույցը՝  Գայանե  Զարգարյանի 

 

Դիտվել է 9167 անգամ
Հրայր Թովմասյանը կփոխարինի Կիմ Բալայանին, որ ... Նոր աղմկահարույց բացահայտում սոցապ ծառայությո... ԱԱԾ նախկին ղեկավար, «գորշ կարդինալը» Մոսկվայի... Իշխան Զաքարյանը փոխվարչապետ դառնալու «ախորժակ... Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մարտիրոսյ... Կարեն Կարապետյանը սկզբում սպառնացել է հրաժարա... Լեւոն Ալթունյանի եւ Մալայան ԲԿ-ի տիրոջ հարաբե... Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել ... Դավաճանել է աներոջը. Ծառուկյանի եւ մարզպետ փ... 270 մլն դրամ. որտեղի՞ց է Շշի Մելոյի որդին դոլ... Կորեացի բժիշկները գեներալ Սեյրանին Մոսկվայում... Վիգեն Սարգսյանին խաբել են. աղմկահարույց բացահ... Որքան աշխատավարձ են ստանում Լոռու մարզպետն ու... Ովքեր են խորհրդարանի ժողընտրյալները.Օվալաձեւ ... Ջիգարխանյանի կինը ազատվել է թատրոնի տնօրենի պ... Իմ նման բարերար, գործարար մարդիկ շատ պետք են ... Ո՞ր բժշկական կենտրոնին են վստահում հայ հայտնի... 2 անչափահաս երեխաների հայրը «հաշիվ մաքրելու» ... Ճակատագրի հեգնանք. ծննդկանի մահվանից հետո ուղ... Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զո... Ժնևում նախագահները համաձայնել են լարվածությու... Ինչպիսի ողբերգական ճակատագիր. Վլադիմիր Սոլովյ... Ռիտա Սարգսյանը՝ նադեժդա սարգսյանի ծննդյան խնջ... Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միջնադարյան և մ... Դանդաղ ուտեք, կսրսկվեք. բռնություններ մանկապա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»...
Հրայր Թովմասյանը կփոխարինի Կիմ Բալայանին, որ հետո դառնա ՍԴ նախագահ «Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ին լրացավ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը: «Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական հավակ­նորդը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նա­խագահ Հրայր Թովմասյանն է: Արդեն տեւական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ Թովմասյանը կարող է փոխարինել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ով 2018թ. մարտի 23-ին դա Նոր աղմկահարույց բացահայտում սոցապ ծառայությունում. վարչության պետ է ազատվել պաշտոնից «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կոռուպցիան ոչ միայն գնալով արմատացել է, այլեւ՝ հասել աներեւակայելի չափերի: Ու չնայած ամեն անգամ այնտեղ աղմկահարույց բացահայտումներին, միեւնույն է, չարաշահումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշ ԱԱԾ նախկին ղեկավար, «գորշ կարդինալը» Մոսկվայից մասնակցում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանը, որը վերջին տարիներին Մոսկվայում է եւ բավականին սոլիդ պաշտոն է զբաղեցնում այնտեղ, ամենեւին էլ անմասն չէ հայաստանյան ներքաղաքական զարգացումներից: «Գորշ կարդինալի» ֆունկցիաներին լավագույնս տիրապետող Կ. Պետրոսյանը վերջին շրջանում Մոսկվայում հանդիպումներ է ունենում հայաստանյան քաղաքական, այդ թվում եւ ընդդիմադի Իշխան Զաքարյանը փոխվարչապետ դառնալու «ախորժակ» ունի. նոր հնարավորություն է տեսնում «Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի եւ Իշխան Զաքարյանի երբեմնի լարված հարաբերությունները հարթվել են։ Ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ-ն հույս ունի, որ ի վերջո ՀՀԿ-ՀՅԴ տանդեմը ԲՀԿ-ին կառաջարկի մաս կազմել իշխանական կոալիցիային, որից հետո Իշխան Զաքարյանը փոխվարչապետ դառնալու «ախորժակ» ունի, քանի որ նոր Սահմանադրությամբ 2018թ-ի ապրիլից Հայաստանի կառ Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մարտիրոսյանի աղաղակող չարաշահումների թեմայով բում է լինելու «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ տեւական ժամանակ է՝ Տրանսպորտի կապի ու ՏՏ նախարարությունը հայտնվել է նախագահի վերահսկողության ծառայության ու Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում։ Կատարված ստուգումների արդյունքում՝ այդ օղակների կողմից բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նախարարությունում։ Ըստ մեր աղբյուրների՝ մեկ տարուց ավելի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան
website by Sargssyan