1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայրենի երկրի սահմանին կանգնած զինվորը կրկին ցույց տվեց իր ոգու եւ բազկի ուժը. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Հաշված ժամեր անց հրաժեշտ կտանք 2016 թվականին, տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք ազգովի կառուցել ու շենացնել մեր հայրենիքը, արձանագրեցինք հաջողություններ ու ձեռքբերումներ, հաղթահարեցինք փորձություններն ու դժվարությունները:

Բոլորիս մոտ թարմ են ապրիլյան թեժ օրերի հիշողությունները, թարմ են կորստի ցավն ու կսկիծը եւ մեր հերոս զավակների ու եղբայրների սխրանքը: Օրհասական պահին հայ ժողովուրդը կրկին դրսեւորեց անօրինակ միասնություն` շատ կարճ ժամանակում համախմբվելով եւ պաշտպանելով իր արժանապատվությունը: Հայրենի երկրի սահմանին կանգնած զինվորը կրկին ցույց տվեց իր ոգու եւ բազկի ուժը` հետ շպրտելով սանձազերծ հակառակորդին:

Հայրենիքը պաշտպանելիս ծնվեցին նոր հերոսներ, ում անունները ոսկե տառերով փորագրվեցին մեր ժողովրդի պատմության մեջ: Նրանց անձնվիրությունն ու հայրենասիրությունը միշտ ընդօրինակման ու ոգեշնչման աղբյուր կլինեն ներկա եւ ապագա սերունդների համար: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին: Թող նրանց ընտանիքներում այսուհետ միշտ տիրի միայն ուրախություն ու բարօրություն, թող նրանց երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ եւ իրենց հայրերի երազած ազատ, անկախ ու զարգացած հայրենիքում:

Թանկագի՛ն բարեկամներ,

Նոր տարին բոլորիս համար նոր հույսերի ու ակնկալիքների տոն է: Մենք հավատում ենք, որ ամեն գալիք տարվա հետ կփոխվի նաեւ մեր կյանքը, այն կդառնա ավելի լավ ու բարեկեցիկ, ջերմությամբ ու բարությամբ կլցվեն մեր օջախները, ավելի կզորանա ու կբարգավաճի մեր հայրենիքը:

2017 թվականը մեր ժողովրդի եւ պետության համար հագեցած է լինելու կարեւոր իրադարձություններով: Ազգովի տոնելու ենք մեր բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը՝ հաղթանակներ, որոնք շրջադարձային եղան Արցախի կյանքում եւ մեծ խորհուրդ են պարունակում իրենց մեջ:

Ինչպես այդ հաղթանակները, այնպես էլ անկախության տարիների մեր բոլոր ձեռքբերումները հնարավոր են դարձել Մայր Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների, համայն հայության ջանքերով: Մենք եղել ենք միասին ու միակամ թե՛ հաղթանակի եւ թե՛ փորձության ժամին: Այդպես եղել է, կա եւ կլինի ընդմիշտ: Դա՛ է մեր հաջողության ճանապարհը:

Սիրելի՛ արցախցիներ,

Այս ջերմ ու տոնական օրը նախեւառաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, այն քաջ տղաներին, ովքեր խրամատներում կդիմավորեն Ամանորը` աչալուրջ հսկելով մեր ժողովրդի անդորրը: Թող մեր զինվորները պատվով իրականացնեն իրենց ծառայությունը եւ ողջ ու առողջ վերադառնան տուն:

Շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին, ողջ հայ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու բարեկեցություն: Թող 2017 թվականը լինի նվիրական իղձերի եւ նպատակների իրականացման տարի Արցախի յուրաքանչյուր ընտանիքի համար:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Դիտվել է 298 անգամ
Պատռված տաբատի վերաբերյալ հարսանիքի ժամանակ ա... Կասկածի տակ է դրվել «Հյուսիս-հարավ»-ի կառուցմ... Ոստիկանության պաշտոնատար անձինք պարտադրել են ... Ուշագրավ մանրամասներ դպրոցականների դանակահարո... Հայաստանի և Արցախի Հանրապետություններում մենք... 3,2 մլն դրամն ու Գարեգին Բ-ի եղբոր որդին. ման... Դուք ձեզ հայելու մեջ նայե՞լ եք, նայեք էլի մի ... Պայթյուն Երեւանում. տունը փլուզվել է, վնասվել... Ալեքսանյանի զարմիկը «հոպարի ռազմերով» դղյակ է... Երևանում դպրոցականների ծեծկռտուքն ավարտվել է ... Մենք այլ ճանապարհ չունեինք. Բակո Սահակյանը՝ Ա... Իշխանությունը զայրացած է. եթե Հովիկ Աբրահամյա... Լվացքի մեքենայի խնդիրը բանակում․ «ՀԺ» Այսօր գիրք նվիրելու օրն էր...15 տոննա գիրքը՝ ... Ուշագրավ մանրամասներ գյումրեցի բժիշկների ծեծկ... ԱԱԾ-ն՝ Հայաստանի տարածքում «քուրդ ահաբեկիչներ... Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված 2... Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ մահացու վթարի... Երևանում թալանել են դատավորին պատկանող «սատան... video . Ազատամարտիկին սպասում են իր նոր տանը Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյան ե... Գերմանիայի ՆԳ նախարարը զգուշացրել է Վրաստանին Հրդեհ Մարտունիում. մեկնել է երկու մարտական հա... Պատահար Երևանում. կա տուժած Փրկարարները ձյան մեջ արգելափակված ավտոմեքենան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Աչքերս լցվեցին.բանակում զոհ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ...
3,2 մլն դրամն ու Գարեգին Բ-ի եղբոր որդին. մանրամասներ տեղի ունեցած արտակարգ դեպքից «Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը պատմել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է թիմակիցներին հարձակվել իր վրա և առևանգել: Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է եղել: Մխիթարյանը պատմել է, որ հարձակումը եղել Ալեքսանյանի զարմիկը «հոպարի ռազմերով» դղյակ է կառուցում.«Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած՝ «Երկիր ծիրանիի» կազմակերպած «մարշ-բրասոկից» հետո Երեւանի մնացյալ թաղամասերում, ուր նույնպես կոյուղաջրերը տարիներով հոսում են, ու որեւէ մեկը տեր չի կանգնում 2800-ամյակը տոնելու պատրաստվող, տարբեր ծրագրերով հսկա փողեր ծախսող մայր-Երեւանի ծայրամասերում տիրող ահավոր վիճակին, լուրջ հույսեր ու ակտիվություն է առաջացել քաղա Իշխանությունը զայրացած է. եթե Հովիկ Աբրահամյանը մի քիչ էլ խորանա, դա կավարտվի ունեզրկումով «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ վերնախավին լրջորեն զայրացրել են հանրապետականից «վտակված», «մայր գետին» միանալու բոլոր հույսերը մարած, Արարատի մարզը մեկընդմիշտ կորցրած Հովիկ Աբրահամյանի վերջին ակտիվացումները՝ քաղաքական մարգինալների միջոցով։ Չնայած Արգամիչն այստեղ, այլուր և ամենուր պնդում է, թե ինքն այլևս չի զբաղվի քաղաքականությամբ, ու իրեն շատ լավ է զգում նոր կարգավիճակո Լվացքի մեքենայի խնդիրը բանակում․ «ՀԺ» «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում եւ որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն գումարն ուղղել բանակի որեւէ կարիքի համար: Նա նաեւ հիշատակել էր բանակում լվացքի մեքենաների խնդրի մասին: Ֆեյսբուքում երիտասարդի վրա մեծ հարձա Ինչո՞ւ մինչև աղմուկ բարձրացնելը չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը «Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարող տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակն էր: Միջադեպից հետո Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, թե իրենք խնդիրը կարգավորելու հարցով բազմիցս դիմել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը: Երեկ «Ժողովուրդ»-ը ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին
website by Sargssyan