1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. հաստատվել է SHAMSHYAN.com-ի տեղեկությունը. հոսպիտալ տեղափոխվածը ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն է

SHAMSHYАN.com-ը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղեկություն էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, ինչի հետևանքով, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ Պաշտպանության նախարարության գեներալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Էնրիկո Ապրիամովն է, ով աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, կոչումով գեներալ-լեյտենանտ է։

Նրան տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Պարզվել է նաև, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արտակ Բրուտյանը։ Գեներալ-լեյտենանտ Ապրիամովը հանրությանն ավելի շատ հայտնի է «Դաթո» մականվամբ։ 

Պարզվել է նաև որ Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայի համարանիշները եղել են «ՊՆ 0006 Մ» համարանիշներ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը և հայտնվել շինհրապարակում։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ՀՀ ՊՆ գեներալ էր և տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ։ 

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեգլարյանի և տեսուչ Գրիգոր Հակոբյանի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին ՃՈ աշխատակիցները, Lexus-ի վրայից հանվել էին համարանիշները, որոնք եղել էին ՀՀ ՊՆ համարանիշներ։ 

Մեքենայի անվադողերը ձմեռային էին, իսկ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, վթարը այլ կլիներ։ Վարորդն էլ ենթարկվել էր բժշկական փորձաքննության. պարզվել էր, որ գտնվում է սթափ վիճակում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՊՆ գեներալը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր՝ զինվորներին տեսակցության։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Դիտվել է 1607 անգամ
Ողբերգական դեպք Դսեղ գյուղ չհասած «Վիլիկի» քա... Կարեն Կարապետյանը՝ քրեական հեղինակության եւ Ծ... «Եթե նախկինոմ մարդիկ գոնե ինչ-որ չափով կապիտա... Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ երկրորդ լիագու... «Արնաթաթախ ընկած ծառայակիցներիս, ընկերներիս դ... Առաքել Մովսիսյանի նախընտրական ամփոփիչ հանդիպո... Ես շարունակելու եմ լինել ձեր մասին հոգացողներ... Հակառակորդն ինտենսիվ կրակ է վարել. հայկական կ... Կենտրոնական բանկը ապրիլի 1-ը հայտարարել է գոր... «Գյուլլել, թե չգյուլլել». Սամվել Բաբայանի հար... ՀՀ ԿԲ-ն նոր հուշադրամներ է շրջանառության մեջ ... Ուշագրավ տարրեր ՀՀԿ շուրջ նախընտրական սկանդալ... ՄԻՊ-ի կողմից առաջարկվել է կազմակերպել Վ. Շիրխ... Մասիսում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է Հայաստանում բնակվող ռեալ ընտրողների թիվը չի գ... Փաստաբանը բողոքարկել է Սամվել Բաբայանին կալան... Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան Վանաձորում Արկադի Համբարձումյանի կազմակերպած ... Փորձում են արհեստականորեն ազդել ձայնի կուրսի ... Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մարզեր գնում ուղղաթիռ... Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի թեկնածու Սամվել Բաբայանին ազատ կարձակեն միայն մի դեպքո... Հակառակորդը դիպուկահար հրացաններից ինտենսիվ կ... Ալիևը պաշտոնանկ է արել բարձրաստիճան զինվորակա... «Ես միշտ Սեյրան Օհանյանի զինակից, գաղափարակից...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Բացառիկ տեսանյութ.Հայկական ուղղաթիռի խոցման ի... Այլմոլորակայինների հետքեր Հայաստանում.ցնցող փ... ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայ օրենքով գող Անդրանիկ Սողոյանը` ԶԱՊ-ը, դատ... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ինչպես են ապրում օլիգարխների կանայք.ՏԵՍԱՆՅՈՒԹ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Ավետ Բարսեղյանից այսպիսի աշխատանք չէի սպասում... Ռամզան Կադիրովը` փոքրիկ Սերյոժայի մահվան ու ո... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Խայտառակ միջադեպ`Արմավիրի մարզում.աղջիկը քեռ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ...
«Գյուլլել, թե չգյուլլել». Սամվել Բաբայանի հարցում ՕՐՕ-ն պետք է կողմնորոշվի «Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Քարոզարշավի ժամանակ գյուղերից մեկում տարեց մարդիկ «բռնացրել էին» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին եւ համոզում էին, որ նա պետք է «գյուլլեր» իր եղբորը սպանողներին եւ նրանց պատվիրատուներին: Քաղաքական գործչի պատասխանը միանգամայն ադեկվատ էր՝ «գյուլլելով» պետություն չեն կառուցում, «գաղափարակա Ուշագրավ տարրեր ՀՀԿ շուրջ նախընտրական սկանդալում «Ժողովուրդ» թերթը գրում է. «Դպրոցների և մանկապարտեզների տնօրենների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ի համար մարդկանց ցուցակագրելուց հետո փաստաթղթերը ներկայացրել է մարզպետարաններ, քաղաքապետարաններ, գյուղապետարաններ և Երևանի թաղապետարաններ: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ օգտին ցուցակագրման այս ողջ գործընթացը կազմակերպված է եղել ոչ միայն այդ կուսակցության, այլ նաև պետական կոնկրետ կառույցների կողմից՝ վերջիններիս ղեկավարներ Հայաստանում բնակվող ռեալ ընտրողների թիվը չի գերազանցում 1.8-2 միլիոնը «Ժողովուրդ»-ը գրել է. «ՀՀ ոստիկանությունը երեկ հրապարակել է ԱԺ ընտրությունների վերջնական ցուցակները։ Ավելի վաղ ոստիկանությունը հրապարակել էր նաև ՀՀ ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 564 հազար 734 քաղաքացի։ Սակայն ակնհայտ փաստ Է, որ ընտրողների այս թիվը որևէ առնչություն չունի Հայաստանում առկա բնակչության իրական թվի հետ։ Բավական Է միայն նշել, որ 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում առկա բնակչ Փաստաբանը բողոքարկել է Սամվել Բաբայանին կալանավորելու որոշումը ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին կալանավորելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը։ Սամվել Բաբայանը կալանավորվել է «Իգլայի» աղմկոտ քրեական գործի շրջանակներում։ Քալաշյանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, մեր Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան «Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ երեկ երեկոյան Հայաստան է ժամանել աշխարհահռչակ «System of a Down» խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը և ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը։ Վերջիններս հայտարարել էին, որ ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կատարելու են դիտորդական առաքելություն։ Մինչ այս Հայաստան էր ժամանել նաև կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը։ Սպասվում է
website by Sargssyan