1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կրակոցներ Գավառ քաղաքում. սպանվել է հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող նորատուսցի Ալիկ և Արա եղբայրների քեռու տղան, ում հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն է

Այսօր՝ հունվարի 7-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ բաժնի պետ Դանիել Մոսիկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ 50 տան բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Գավառ քաղաքի Ազատության փողոցից։ Արդեն նշված վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ և 2 գնդակ ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Audi Q 7 մակնիշի 47 MM 777 համարանիշի ավտոմեքենան, որի վրա առկա են կրակոցի հետքեր, իսկ ավտոմեքենայի մեջ էլ՝ ատրճանակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է սպանված Հ. Հակոբյանին։ Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանված Հ. Հակոբյանը, ով ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ՝ 1 տղա և 1 աղջիկ, հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Նորատուսցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղան էր, իսկ հայրը աշխատում է Գեղարքունիքի փոխմարզպետ։

Հ. Հակոբյանը թե գյուղում, թե մարզում մեծ հարգանք էր վայելում և միշտ սատար է կանգնել սոցիալապես անապահովներին, երբևէ ոչ մի կրիմինալ պատմությունների մեջ չի հայտնվել, այսպես ասած՝ քրեական անցյալ չի ունեցել։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Երևանից Գավառ են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի, առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր /6-րդ/ վարչության աշխատակիցներ՝ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայր է ժամանել Գեղարքունիքի մարզի դատախազ Սամվել Մնացականյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են 6 հոգու, ովքեր, ըստ ստացված օպերատիվ տվյալների, ներկա են եղել միջադեպին։

shamshyan.com

Դիտվել է 6103 անգամ
«Վերջին զանգին» շրջանավարտների մասնակցությամբ... Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական ... Սարի-թաղում կատարված դանակահարությունը բացահա... Մեկ օրում բացահայտվել է 33 հանցագործության դե... ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բ... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Սամվել Ալեքսանյանը շրջանավարտների հետ պարում,... «Պետք է մտնես մարդու հոգու մեջ, որ մարդու ս... Ուշադրություն. ովքեր ճանաչում են Էրեբունիում ... Video.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ շրջանավ... ԱԱԾ-ն ձերբակալել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի տնօ... Կալանավորված անձին կկարողանան տեսակցել մերձավ... Լուսինե Բադալյանը՝ մարդկանց պրոպագանդայի գործ... Նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի ա... Զեյնալյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կո... Գյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխ... «ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում ... ԲՀԿ կվերադառնա հայտնի «տրիոն» Արթուր Աղաբեկյան. ամենաանպատրաստ գեներալը նշա... Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքաց... Նոր աղմկոտ բացահայտում Միհրան Պողոսյանը հայտարարում է, որ «վենդետա» ... Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մե... Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա կինը դանակով ... Հրատապ.«Անուղղելիները» սերիալի դերասանուհին ծ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ Ժամանակ»-ը գրում է. «Բոլորն անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները և երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը: Բայց մարզպետների նշանակումներն ուշանում են, որովհետև նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի վստահել այդքան կարևոր պաշտոնները: Հիմա նո Գյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխարինում են Սեյրան Սարոյանի լուսանկարներով «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի գյուղապետների գերակշիռ մասը աննախադեպ որոշում է ընդունել։ Գյուղապետները իրենց աշխատասենյակներում կախել են ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի մեծադիր լուսանկարը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղապետները միահամուռ որոշել են, որ Սերժ Սարգսյանի լուսանկարին փոխարինելու է իրենց տարածքից ընտրված պատգամավ «ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում է, թե իրեն ստիպել են դուրս գալ ԲՀԿ-ից «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը պարզվում է հարազատ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն լքել է ՀՀԿ-ի սպառնալիքների պատճառով: «Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, մենք բարեկամներ ենք։ Մեր մեջ այն ժամանակ եղել է պայմանավորվածություն։ Եվ ես հիմա առաջին անգամ կխոսեմ դրա մասին։ ԲՀԿ-ից դուրս գալու ժամանակ ես Ծառուկյանի հե ԲՀԿ կվերադառնա հայտնի «տրիոն» «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ն արդեն տեւական ժամանակ զբաղված է իր կառույցների ուժեղացմամբ, երիտասարդների լուրջ ներգրավմամբ եւ խիստ «ինստիտուցիոնալ» պատրաստվում է առաջիկայում սպասվելիք ընտրություններին, քանզի մտածում է՝ երբ «կռվում» են երկուսը, երրորդի բախտը միշտ բերում է։ ԲՀԿ-ում փորձում են ուժեղացնել նաեւ իրենց քաղաքական բլոկը։ Մեր տեղեկություններով՝ կրկին ԲՀԿ կվերա Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա «Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի, դատավորը նախորդ տարի վաճառել է իր մեքենան գնելու համար մեկ ուրիշը: Այսպես, 3 միլիոն 650 հազար դրամով վաճառել է «SUZUKI SX4 1.6» մակնիշի ավտոմեքենան, իսկ 6 միլիոն 300 հազար դրամով գնել «
website by Sargssyan