1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերվել է սրտին ստացած դանակի հարվածից երիտասարդի դի և կա 1 վիրավոր

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 28 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Մահացածը երիտասարդ տղա է, ով գետնին է և սպասում են դատաբժշկի ժամանմանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երիտասարդ տղայի մահվան հանգամանքները և նրա ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երիտասարդ տղան մահացել է դանակի հարվածից կամ հարվածներից, սակայն դա պարզ կլինի դատաբժշկի զննումից հետո։ Ըստ տեղեկությունների՝ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաև Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը։ *** Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզեցին, որ մահացածը 19-ամյա Վահե Մուրադյանն էր։ Վիրավորի ինքնությունը ճշտվում է։

Քիչ առաջ դատաբժիշկը, զննելով դին, ոստիկաններին և քննիչներին հայտնեց, որ երիտասարդը մահացել է սրտին ստացած սուր կտրող-ծակող առարկայի հարվածից։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և այս պահին ՀԿԳ ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի կողմից կատարվում է դեպքի վայրի զննություն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը սովորում էր Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ուներ գերազանց առաջադիմություն, հարգանք էր վայելում ոչ միայն ուսանողների շրջապատում ու ընտանիքում, այլ նաև ընկերների մոտ։ Համարվում էր խաթրաշահ և երբևէ բացասական բնութագրում չի ունեցել։ Հավաքվածներն էլ ցավում էին կատարվածի համար ու հայտնում, որ ինչու պետք է Վահեի նման խելոք, մարդամոտ, մեծերի նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերող տղան ինչ-որ մի ճիվաղի ձեռքով սպանվեր։ shamshyan.com

Դիտվել է 606 անգամ
Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսա... Հրայր Թամրազյանի հարցազրույցը ՀՀ նախագահ Արմե... Քաղաքական առեւտուր չի՛ լինելու, բոլորս դեպի Հ... Արսինե Խանջյանը ժամանել է Երևան և ծաղիկներ բա... ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ... Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավ... Սրընթաց զարգացում և հետաքրքիր վիճակ. ՀՀԿ որոշ... Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային... Վարչապետի ընտրությունը տեղի կունենա մայիսի 1-... Զենքերը վայր դնել առայժմ չեն պատրաստվում. Ի՞ն... Օլիգարխիայի սիրտը թող է ընկել. բիզնեսները վտա... Փակ համարներով մեքենայով վթարի ենթարկված 1 տա... Շառլ Ազնավուրի հոսպիտալացման պատճառը հայտնի է Կապիտալը հեռանում է Հայաստանից Մարզպետը 2 մեքենա է գնել, որից մեկը տարվա ընթ... Սամվել Բաբայանին կազատե՞ն Գերի ՀՀԿ-ականները նյարդայնացել են. «Գիշերանոց... Համառ կասկածներ. դատավորներից մի քանիսը սկսել... Միակ բանական լուծումը «Ֆիդայիններ» կազմակերպության հիմնադիր նախագահ... Նիկոլ Փաշինյանը կոչ է անում վաղը ողջ հանրապետ... Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բռնության զուգո... Մենք չենք ասում, որ վարչապետի ընտրությունները... Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետակ... Սթափվեք, տղե´րք․ ՀՀ ոստիկանապետ
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Ադրբեջանցիների դիակները մարտից հետո. թույլ նյ...
Զենքերը վայր դնել առայժմ չեն պատրաստվում. Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին «Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր Սարգսյանը գրեթե չի պատասխանել հեռախոսազանգերին, չի ցանկացել հանդիպել իրեն հանդիպման խնդրանքով դիմածներին։ Միակ բացառությունը եղել են ուժայինները` Վլադիմիր Գասպարյանը, Վիգեն Սարգսյանը, Գեորգի Կուտոյանը, որոնց հետ քննարկել է երկրի, սահմանների վիճակը: Երեքշաբթի արդեն ինքն է նախաձեռնել ԳՄ նիստը, որի ընթացքում «բավականին սառը, ինքնատիրապետումն ամբողջովին տեղը` ասաց, Օլիգարխիայի սիրտը թող է ընկել. բիզնեսները վտանգի տակ են «Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական օլիգարխիայի սիրտը դող է ընկել, չգիտեն ինչ անել՝ մնալ, գնալ, ում կողմն անցնել, երկրում անկայուն վիճակ է, իրենց բիզնեսները վտանգի տակ են: Մեր տեղեկություններով, սոցցանցերում սկսված ակցիան՝ չօգտվել օլիգարխների խանութներից, հիվանդանոցներից եւ այլն, արդեն օգուտ է տվել: Հայտնի օլիգարխներից մեկի սուպերմարկետի աշխատողները բողոքում էին, որ այս օրերին առեւտուրը քիչ է: Իսկ հիվան Կապիտալը հեռանում է Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ լուրեր են հասնում, որ կապիտալը սկսել է արտահոսել Հայաստանից։ Տարբեր գործարարներ, ներդրումներ անելու ծրագրեր ունեցող անձինք այս օրերին կա՛մ սառեցնում են իրենց ներդրումները, կա՛մ արագ ռեստրուկտուրիզացիա անում, որ գույքն ու բիզնեսը վաճառեն եւ երկրից հանեն իրենց կապիտալը։ Նրանք մտավախություն ունեն, որ այս անկայուն վիճակը կարող է երկար շարունակվել, եւ նոր իշխանությունները կարող Մարզպետը 2 մեքենա է գնել, որից մեկը տարվա ընթացքում վաճառել է «Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Սարգսյանի հայտարարագրի համաձայն, նա նախորդ տարի 240 հազար դրամով ձեռք է բերել հողամաս, միաժամանակ 41 հազար ԱՄՆ դոլարով գնել է «LEXUS ES 250» մակնիշի ավտոմեքենա: Ըստ հայտարարագրի՝ նախորդ տարի նա 21 հազար դոլարով ձեռք էր բերել ն Սամվել Բաբայանին կազատե՞ն «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, առաջիկայում, իրավաբանական մի քանի վերանայումներից հետո, ազատ կարձակվի Սամվել Բաբայանը: Այսպես են պնդում «կոմանդույուշչիի» կողմնակիցները: Ավելին՝ըստ նրանց, Կարեն Կարապետյանի ներկայացուցիչները հանդիպել են Բաբայանին, եւ չի բացառվում, որ եթե Կարապետյանը վարչապետ դառնա, «մինի-ամնիստիա» անի որոշ քաղբանտարկյալների նկատմամբ, որպեսիզ դիվի
website by Sargssyan