1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաքեռցի Տույը, իր եւ Միհրան Պողոսյանի հարաբերությունների, ապատեղեկատվություն տարածողների, ու իր ընկերների մասին

Մամուլում դեռեւս չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ իբր շարունակում են լարված մնալ գեներալ Միհրան Պողոսյանի ու հայտնի քրեական հեղիանակություն՝ Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի հարաբերությունները:

Ավելին, ըստ նույն հրապարակումների, Ավանում նախընտրական կրքերը, որոնք բորբոքել են քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ավելի են թեժանում։

Նույն լուրերի համաձայն, գործին խառնվել են արդեն քրեական հեղինակությունները՝ մասնավորապես քրեական աշխարհում հայտնի քանաքեռցի Տույը, ով իբրեւ ապտակել է Միհրան Պողոսյանին:

Картинки по запросу Արթուր ղազարյան   Միհրան պողոսյան

Բոլորովին վերջերս, Fnews.am-ը այս առթիվ լսել էր ԴԱՀԿ նախկին պետ՝ Միհրան Պողոսյանի պրոտեժե՝ ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանի՝(Չախկալ Արթուրի) մեկնաբանությունը, ով մեզ հետ զրույցում կտրականապես հերքել էր այդ խոսակցությունները՝ ասելով որ ոչ մի վեճ, խոսակցություն, սկանդալ, կամ այլ կերպ ասած՝ ծեծ ու ջարդ չի եղել:

Ավելին, Ստեփանյանը վստահեցրել էր, որ այժմ էլ նրանք շատ նորմալ հարաբերությունների մեջ են, եւ որ այն ինչ գրում է մամուլը, իրականության հետ ոչ մի կապ չունի:
Մենք խոստացել էինք, որ հնարավորության դեպքում, շրջանառվող այս սկանդալային լուրերի վերաբերյալ կփորձենք ներկայացնել նաեւ Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի մեկնաբանությունը, ինչն էլ մեզ այսօր վերջնականապես հաջողվեց:


Fnews.am-ի այն հարցին, թե ի ՞նչ հիմքով են են նման խոսակցություններ շրջանառության մեջ դրվել, եւ թե իրականում ի՞նչ հարաբերություններ ունեն երկու հայտնի դեմքերը(հայտնի քրեական հեղինակությունն ու նախկին ԴԱՀԿ պետը), Արթուր Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը.

-Նախ եւ առաջ Միհրան Պողոսյանը իմ մտերիմ ընկերն է, եւ Միհրան Պողոսյանի հետ ոչ մի խնդիր չկա: էդ հիմարությունները որ գրում են, մի քիչ թող մտածեն՝ նոր գրեն:

-Ի դեպ, մինչ օրս շարունակվում են խոսակցություններ պտտվել այն մասին, որ իբրեւ Ձեր եւ Միհրան Պողոսյանի տարաձայնությունները միայն վեճով չեն ավարտվել.խոսվում է նաեւ ԴԱՀԿ նախկին պետին ապտակելու մասին: Ի ՞նչ կասեք դրա վերաբերյալ:

-Հատկապես լավ չհաասկացողների համար. կրկնում եմ՝ Միհրան Պողոսյանն իմ ընկերն է, ո՞նց կարող ա նման բան լինի: Երկրորդ՝Միհրան Պողսյանն էդ տղեն չի, որ իրան ապտակեն, եւ երրորդն էլ՝ նման բան չի եղել:

Իսկ առահասարակ՝ երկու եղբոր, մարդու ընտանիքի մեջ էլ կարող ա վեճ կամ խոսակցություն լինի: Հետո ի ՞նչ: Ես ուղղակի զարմանում եմ էդ խոսացողների ու ասողների վրա: Ես արդեն մեկ ամսից ավել է ՀՀ-ում չեմ. Էդ ե՞րբ ապտակեցի Միհրան Պողոսյանին:

Ձեռքերս որ երկար են՝ էդ գիտեն.Մոսկվայից էլ, Լոնդոնից էլ, Փարիզից, ու Լոս Անջելեսից էլ ձեռքերս կարող են հասնել Երեւան, բայց ես ստեղ, Միհրանը ընդեղ, էդ ե ՞րբ ապտակեցինք՝չիմացանք: Թող գրողները հետաքրքրվեն՝իմանան, ես երբ եմ ՀՀ-ից դուրս եկել, ու երբ կարար նման բան տեղի ունենար:
Թե ում ա ձեռք տալիս էդ անհեթություններ տարածելը՝ չգիտեմ: Ամեն ինչ սարքել են կապիկություն…Մեր մեջ ոչ մի լարվածություն չկա, եւ չի էլ կարող լինել. մենք ընտանիքներով իրար հարազատ ենք: Ինքը իմ մոր ձեռքի հացն ա կերել, ես իրա օջախում եմ հաց կիսել, մենք ընկերներ ենք, ու դա ամեն ինչ ասում ա:

Հասկացանք, որ էս կյանքը սրբապղծվել ա, հարամվել ա, բայց իմ մոտ ոչ մի բան չի փոխվում: Ես իմ ընկերներին շատ եմ սիրում՝ անկախ ամեն ինչից: Կարամ ինչ-որ հարցի շուրջ ասեմ-խոսեմ, կարող ա եւ կարծիքիների տարաձայնություն էլ լինի, բայց  նեղանալը ո ՞րն ա (էդ արդեն տղություն չի), ինչ իրավիճակ էլ որ լինի. իմ ընկերները՝ միշտ իմ ընկերներն են:
Ես մի սկզբունքով եմ ապրում էս կյանքում. Մարդուն մինչեւ ընկեր կոչելը երկար մտածում եմ. էս մարդուն արժի ընկեր կոչել՝ թե ոչ: Բայց երբ որ էդ մարդը դարձավ իմ ընկերը՝իրա բոլոր առավելություններով, թերություններով, ու սխալներով ինքը իմ ընկերն ա: Եթե նա իմ ընկերն ա՝ ուրեմն իրա բոլոր արարքները նաեւ իմն են:

Ու հիմա եթե ես ասում եմ, որ էդ մարդն իմ ընկերն ա, ո ՞նց կարող ա նման բան լինի: Էդ ինչ խոսում են՝ չի համապատասխանում իրականությանը: 

Картинки по запросу Արթուր ղազարյան Տույ

 

-Շատ հաճախ Ձեր անունը փորձում են կապել նաեւ հանցագործ աշխարհի եւ ինչ-ինչ պատմությունների հետ: Ի ՞նչ կասեք դրա հետ կապված:

-Ես Ձեր հարցին հարցով պատասխանեմ.հանցագործ աշխարհ ասելով նախ ինչ են հասկանում: Մարդուն հանցագործ աշխարհի հետ կապում են հանցանք կատարելու համար՝ ճիշտ ա ՞: Հիմա ես էդ ինչ մի հանցանք եմ կատարել, որ ինձ տանեն էդ աշխարհի հետ կապեն:
Պիտի հանցանք անես չէ՞, որ քեզ կապեն էդ աշխարհի հետ: Այ ցավտ տանեմ, հիմա Հայաստանը մի բուռ տեղ ա. մեկը մեկին բարեկամ ա: Տենց որ լինի՝ պիտի մեր ախպերներին, հորեղբոր տղաներին, կամ մեր ընկերոջ բարեկամին բարեւ չտանք: Հիմա մեկը ոստիկան ա, մեկը պատգամավոր ա, մյուսը՝ մի ուրիշ բնագավառի աշխատող ա, ինչ ա ՞ իրար բարեւ չտա ՞նք: Ես միշտ էլ իմ, իմ ընկերների ու հարազատների թասիբի ու արժանապատվության համար կանգնած եմ եղել: Ու եթե դա հանցանք ա համարվում կամ հանցագորոծություն՝ ուրեմն ես հանցագործ եմ: էլ բան չունեմ ասելու:
Ինձ բացի իմ թասիբի ու արժանապատվությանս համար իմ սկզբունքը պահելուց, ուրիշ ոչ մի բան չեն կարող բերել կապել իմ անվան հետ:
Բոլ ա էլի. լսել են՝ չգիտեն որը ինչ, որտեղից, ոնց… ու թողես մենակ խոսան:
Ցանկացած հայ տղամարդ էլ՝ եթե իրան տղամարդ ա համարում, տո պետք ա «զենք էլ ունենա, ձի էլ ունենա, տուն էլ սարքի, ծառ էլ տնկի »: Է՜, որ դրանք չունեն, մենք ի ՞նչ անենք: Ընգել են մեր հետեից, այ քեզ բան:

Մենք պատերազմող երկիր ենք: Աստված ոչ անի, եթե լուրջ իրավիճակ եղավ, մենք ենք չէ լինելու մեր երկրի ու սահմանի նամուսն ու թասիբը պահողը:

Ես 13-14 տարեկան տղա եմ եղել, հորս հետ միասին Շամշադինում գնացել-մտել եմ խրամատ: Էդ մասին ամբողջ Տավուշի մարզը գիտի: Ես իմ հոր հետ եմ գնացել մտել խրամատ. Էդ ո ՞ր հերն ա իրա երեխուն տանում խրամատ:
Էս ամեն ինչը աբսուրդ ա: Ամբողջ օրը՝ Արթուր- Միհրան, է հետո ՞: Էս ամեն ինչը մենակ Միհրանով չի. մենք ընդհանուր ընկերներ ունենք, մենք մի ընտանիքի պես ընկերություն ենք անում: Մի հատ փոքր բան են լսում՝վերջ... Մարդիկ կարող ա ա սրճարանում մի քիչ բարձր տոնով իրար հետ սկսեն խոսել, հաջորդ օրը կսկսեն գրել, թե իրար սպանել են: Ամոթ ա, իրականում ամոթ ա, չի կարելի:

-Ձեր կարծիքով ո՞ւմ կարող էր  ձեռնատու լինել  նման խոսակցություններ տարածելը:

-Ես չգիտեմ, էդ գործով զբաղվողներն ու տարածողները կիմանան:

Ես արյունակից ախպեր ունեմ, ու շատ հարցերում կարող ա իրար չհասկանանք, իրար շատ բան ասենք: Բոլորս էլ տղա ենք. ամեն մարդ իրա խոսքը պիտի ունենա: Էմոցիոնալ, կյանքի մարդիկ ենք. է ՜կարող ա իրար չհասկանանք ՝ախպեր կլինի, թե ընկեր, ի ՞նչ կապ ունի:
Ուղղակի էդ քաղաքում լիքը մարդիկ ուրիշ ձեւ են ապրում. Տղա չեն էլի. Ես տղա համարում եմ էն մարդուն, ով որ ունի իրա կյանքի ձեռագիրը: Ոնց ա՝ հանցագործ աշխարհում մեկը գողություն ա անում, ասում են էս ինչի ձեռագրին նման ա:
Կյանք ապրելն էլ՝ ձեռագիր ա: Ես չեմ ուզում նմանվեմ ինչ-որ մեկի ձեռագրին, կամ ապրածին: Ես իմ ապրածով՝ էս կյանքում իմ ձեռագիրն ունեմ: Թող գնան իրանց ապրածի մասին մտածեն, ու անհեթությունների մասին քիչ խոսեն:
Բոլորն էլ գիտեն՝ով ով ա…

 

Fnews.am 

ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ «Հանրությանը պետք է ցույց տալ խնդիրներն ըստ ա... Համացանցի արձագանքն Արշակ Կարապետյանի նշանակմ... Նիկոլ Փաշինյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են... «Հարգելի քաղաքապետարան, ինքնակամ կայանատեղինե... Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական գործ է հ... Մահացել է Յուրի Մելիք-Օհանջանյանը Տեսանյութ՝ ինչպես են ոստիկանները մեկնում մարտ... Նիկոլ Փաշինյանի խոսնակն արձագանքել է զենքի վա... Տեսանյութ.Պարոն Փաշինյան, խնդրում եմ Ձեր անմի... «Երբ 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց Գ... «Կարա՞ք հոդաբաշխ ձևով բացատրեք...». Մարուքյան... Գյումրիի «Աստրալ» հյուրանոցի սենյակները տրամա... Շնորհակալություն փոխված ու բարեփոխվող ոստիկան... Սրբապղծություն` Տավուշի մարզում. Մակարավանքից... Զարիֆ. Իրանի բալիստիկ հրթիռները բանակցություն... «Խմբագրությունում արյուն են պահանջում». BBC-ի... Քաղաքացիները գնահատել են կառավարության գործու... Երևանում դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից սպա... Մելինեն օգնությա կարիք ունի.PHOTO «Գագիկ Ծառուկյանին ասեք՝ նայի». Էդմոն Մարուքյ... Նախագահ Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նորընտ... Ո՞վ է Հայաստանի թիվ 1 անձեռնմխելին Զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Ա... ԱՐԹՆԱՑԵՔ ՄԱՐԴԻԿ, մի փոքր սրտացավ ապրեք.Խոսքս ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Ինչ է սպասվում Արցախում. փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու «168 ժամ» թերթը գրում է. «Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, եւ որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան:                       Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտ Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. ով է նա և ինչով է հայտնի «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին:               Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Բազմամիլիոնանոց թալան՝ սպորտի նախարարությունում «Ժամանակ»-ը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձևավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի և կմիանա մշակույթի նախարարությանը, և նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքա Կոալիցիա չի լինելու «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորման Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությու
website by Sargssyan