1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներողություն խնդրելու»...Արգամիչը՝ Ծառուկյանին

ՀՀ-ի այլեւս նախկին վարչապետ, հարազատ կուսակցությունից` ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը, բավականին երկար ժամանակ կարելի էր ենթադրել, որ գտնվում էր վտանգավոր խաղի մեջ` ժամանակ առ ժամանակ այդ գործում ներգրավելով  իր սիրելի խնամու` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները:

Շատերն էին ժամանակին տարբեր առիթներով ակնարկում, Աբրահամյանի կյանքի գլխավոր երազանքի մասին. այն է` Արգամիչը երազում էր դառնալ ՀՀ-ի քաղաքական գործընթացներում խաղացող թիվ մեկ ու անփոխարինելի ֆիգուրը:
Իսկ իր բաղձալի դիրքում հայտնվելու համար, Աբրահամյանը տարիներ շարունակ խնամի Նիկոլայեւիչին ինքնաբերաբար տանում էր տարատեսակ քայլերի, ինչի մասին կարելի է ասել գիտեն շատերը: Ու քանի որ Արգամիչն իր գիտակցական կյանքում առաջնորդվում եւ առաջ էր շարժվում. «էս սարն ի'մն է, էս ծառն ի'մն է» սկզբունքով, մինչ հայտնի զարգացումները, ժամանակի Մեծն մտածողը, ստեղծել էր նաեւ իր յուրայիններից բաղկացած մի գվարդիա, որն էլ ըստ իր հաշվարկների, միանալով Ծառուկյանին կարող էր ուզածդ ուժին անկյուն մղել՝ ապահովելով իր հաղթարշավը երկրիս երեսին:

Սակայն Արգամիչի հյուսած խաղը, մի րոպեում ջուրն ընկավ փետրվարյան այն հայտնի իրադարձություններից հետո, երբ ՀՀԿ-ն արտակարգ նիստ հրավիրեց, եւ Ծառուկյանի հեղափոխական տրամադրություններին ի պատասախան, կազմակերպեց հայտնի օպերացիան… Խնամի Արգամիչի ձեռքերով զսպվեց Ծառուկյանի ախորժակը:
Եվ ինչ ստացվեց.ստացվեց այն, որ կախարդական փայտիկ չունեցող Հ. Աբրահամյանը անփայտիկության պայմաններում հայտարարեց, որ կոնկրետ ինքն անելիք ունի և որպես վարչապետ՝ օգտագործելով իր լծակները կկանխի բոլոր տիպի ոտնձգությունները. «Ես ընդամենը կարող եմ ասել, որ ես անելիք ունեմ, կօգտագործեմ նաև իմ վարչական լծակները, վարչապետի լիազորությունները և այն մարդիկ, ովքեր մեկ, երկու, երեք անգամ ասելով չեն հասկանում, ուրեմն մի քանի անգամ պետք է ասենք, ու մի հատ էլ բամփենք։ Գտնում եմ, որ մեր հայտարարությունը շատ տեղին է, համաձայն չեմ, որ ուշացած է»:
Եւ 2015 թվականի փետրվարից հետո, երբ հնչեց Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու, քաղաքականության մեջ չարիք լինելու մասին հայտնի ելույթը, Գագիկ Ծառուկյանը արագ տեմպերով սրբագրեց իր սկսած խաղն ու առանց քաղաքական հանդերձանքի, իհարկե (լրջագույն դեմքերի միջնորդություններից հետո միայն) խաղաղ գոյակցության մեջ մտավ օրվա իշխանությունների հետ՝ հարգանք ցուցաբերելով մեծ ու փոքր ՀՀԿ-ականներին, եւ ոչ միայն:

Իսկ իշխանությունների հետ ձեւավորած եղբայրական հարաբերությունների արդյունքում, Ծառուկյանը հավանաբար հասկացավ, որ քաղաքականությունը ոչ թե չարիք, այլ որ լավ էլ բարիք է, եւ որ կարելի նույն գետը մտնել երկրորդ անգամ: Մի տարբերությամբ՝ այս անգամ գլխավոր դիրիժորի դերում կլինի ոչ թե խնամի Աբրահամյանը, (ինչպես մամուլն էր գրում այդ մասին),այլ հենց ինքը...

Եւ առանց Արգամիչ, Ծառուկյանն այսպես ազդարարեց իր մուտքը՝ մեծ քաղաքականություն, հայտարարելով հետեւյալի մասին.
«Բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք»:
Ծառուկյանի հեռանալուց հետո, որ իսկապես քաղաքական դաշտում բացեր կային, միանշանակ էր:
Սակայն հարց է առաջանում, թե ինչպես պետք է լցվեին այդ բացերն ու փոսերը.
քաղաքական գաղափարներով, առաջարկներով, բանավեճերով, քաղաքական ուժերի համար դրսեւորվելու հնարավորություն բացելով, թե մերոնքականներին մի տեղ հավաքելով ու տղերքին անգործ չթողնելու հեռանկարով:
Գլխավոր հարցը արդյո ՞ք նա էր, որ Ծառուկյանն իր ԲՀԿ ցուցակում պետք է ներառեր խնամի Արգամիչի որդուն՝ յուր փեսա Արգամին, ու պիտի մտածեր՝ ինչպես իր հարազատ կուսակցությունում գործի տեղավորեր մյուս փեսաներին, որոնց խելքը երեւի գնում է օրենսդիրում աշխատելու համար:

Արդյոք հնարավոր չէ ՞ր այդ ցուցակում ընդգրկելու մտավորականների, կամ գիտական լուրջ աստիճան ունեցող դեմքերի, ովքեր գոնե ի վիճակի կլինեին կոճակ սեղմելուց առաջ, մի քանի վայրկյան մտածելու մեր վաղվա օրվա ու մեր սերունդների մասին:

Տպավորությունն այնպիսին է, որ  Ծառուկյանը ոչ ավել, ոչ պակաս ստանձնում է բուֆերի դեր՝ իր «նեդաբոր» կուսակցությունում ՀՀԿ-ից վտարվածներին եւ ՀՀԿ-ից օքսիդացածներին իր շուրջը հավաքելու, եւ մի քանի մանր-մունր քաղաքական միավորների ձեռքի տակ պահելու համար:
Անհերքելի փաստ է, որ այսօրվա քաղաքական դաշտի, մանավանդ ոչ իշխանական հատվածի գլխավոր պրոբլեմը լիդերների բացակայությունն է: Դրանով է պայմանավորված, որ այս անգամ բոլորի մոտ ավելի շատ դաշինքային տրամադրություններ են: Եւ զարմանալի էլ չէ, որ շատերը փորձում են կոնսոլիդացնել իրենց սուղ ռեսուրսները` թե՛ ֆինանսական, թե՛ կառուցվածքային, եւ թե մի շարք հանգամանքներով պայմանավորված:

Իսկ ինչ վերաբերում է այս օրերին քաղաքական որոշ շրջանակներում ներդրված  այն վարկածին, թե նախկին վարչապետ Աբրահամյանն է ստվերային թելադրողն ու խաղ տվողը «Ծառուկյան դաշինք»-ում, ապա այդ ամենը մի տեսակ միֆի է նման, քանի որ հարց է առաջանում, թե այդ ի՞նչ լծակներով ու ի՞նչ միջոցներով է Արգամիչը թելադրում կամ ճնշումներ գործադրում խնամի Ծառուկյանի վրա:

Ընդհակառակը՝ եւս մեկ անգամ հիշելով Արգամիչի 2015 թվականի ներկայացրած բամփելու հայտն ու, Արգամ Աբրահամյանին իր աներ Ծառուկյանի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում տեղավորելը, ակամայից կարծես թե ստանում ենք հայտնի կարգին մուլտֆիլմի սցենարը, էն որ մուլտի վերջում նապաստակն ասում էր. «Առյուծ ձյա, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներողություն խնդրելու»:

Ու քանի որ հիմա «Առյուծ Ձյա»-ն դուրս է եկել նեղության միջից՝ մնում է սպասենք զարգացումներին:


Հ.Գ Համ էլ խոսքը մեր մեջ, հիմա սկի Ծառուկյանին Ռոբերտ Սեդրակիչը երեւի կդժվարանա  բան ասի, ո՞ւր մնաց թե առանձնացած վտակները բան ասեին:

Գայանե  Զարգարյան 

 

 

ԿՈԿՈՐԴԻԼՈՍԱՍԵՐ ԳԱՐԻԿԻ ՄԵԾ ԱԿԱՆՋՆԵՐՈՎ ՍՈՒՏԸ ՀԱ... «Էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն»... Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ... Մի քանի օր է հայաստանյան մամուլը մեծ աղմուկ է... Հաշված ժամեր էին մնացել, հասկացա, որ ինձ այցե... Հայաստանը շատ կտրուկ առաջարկություն է արել. Ռ... Լազարևը հայտնել է, թե ինչով է «Եվրատեսիլ»-ի ն... Դանակահարություն Երևանում․ հիվանդանոց է տեղափ... «Փորձել են գնել Դադի վանքի հանրահայտ զույգ խա... Պարոն Փաշինյան, իսկ մի ամբողջ համայնքի՝ ՀՀ-ի ... «Ավշարի Արայիկը ինձ չի խփել»․ հերքում է Գարիկ... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Պատճառը գյուղապետի ընտրություններն էին․ նոր մ... ԱՄԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ aravot.am -ին ԼԿՏԻԱԲԱՐ Ս... Որպես հերոսի մայր դիմում եմ մեր հարգարժան վար... Ստեփանավանում դպրոցականների էքսկուրսիան ավարտ... Գեներալ Մանվելի «Նաիրի» ԲԿ-ից կրկին տեղափոխվ... «Այն, ինչը որ մենք տեսնում ենք մեր քաղաքում... «Ծառայողական քննություն է անցկացվել, մի քանի ... Ողբերգական դեպք Նուբարաշենում. 49-ամյա տղամար... Մեր հրապարակման հիման վրա, ոստիկանության Վաղա... «Որ իմանայի՝ Նաիրի Հունանյանը գործակալ է, կաս... «Սա չափազանց կարևոր որոշում է». Նիկոլ Փաշինյա... Արթուր Վանեցյանը՝ Վահան Շիրխանյանի նամակի և Ա... Վանեցյանը չհերքեց Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Գեներալ Մանվելի «Նաիրի» ԲԿ-ից կրկին տեղափոխվել է ՔԿՀ «Նաիրի» ԲԿ-ում բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երևան» ՔԿՀ: Բուժող բժշկից հետաքրքրվեցինք՝ առողջական վիճակը նորմա՞լ է: «Ոչ, ինչ-որ պահի շաքարի ցուցիչն իջավ, իսկ այսօր կատաստրոֆիկ է՝ 92 միավոր ինսուլին է ստանում, նորման 10-12 է. շաքարը չի իջնում»: Մանվելն ասել է. «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել»: Նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» «168 ժամ». Նոր փաստաթուղթ՝ ՀԱՊԿ-ից. Ի՞նչ է պատասխանելու Հայաստանը «168 ժամ» թերթը գրում է. «Երեկ տարածվել է հերթական ուշագրավ լուրը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: Միաժամանակ Սեմերիկովը նշել է, թե քանի որ համաձայ Ղազախստանը կմնա կոշտ ավտորիտար ռեժիմով երկիր․ «Առավոտ» «Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկ մի տեղ կարդացի, որ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ազդեցության տակ: Այսպես ասած՝ չդիմացավ բարոյական ճնշմանը: Այդ վարկածի հեղինակը, բնականաբար, մեր հայրենակիցն էր, որն այն թյուր կարծիքն ունի, թե Հայաստանը տիեզերքի կենտրոնն է, և մեր երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ցնցում է ամբողջ աշխարհը:Ցավոք, դա այդ Ովքե՞ր են Ռոբերտ Քոչարյանի միջոցներից վարձատրվող ֆեյքերը. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Կրճատման ենթակա նախարարությունների աշխատակիցներն իրենց համար նոր աշխատանք են գտել. նրանք տարբեր ֆեյքերի տակ զբաղվում են սոցիալական ցանցերում իշխանությունների քննադատությամբ, նման բովանդակությամբ հոդվածներ հավանելով և տարածելով՝ դրա համար վարձատրվելով Քոչարյանի միջոցներից: Այս մարդկանց բարոյական արդարացումն այն է, որ իշխանությունն իրենց նեղացնում է, իրենք էլ ընդհատակյա ընդդիմադիր են Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը. որդու տարեդարձն է նշում արտերկրում. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը, որպեսզի մարտի 20-ին արտերկրում նշի որդու ծննդյան տարեդարձը: Ծառուկյանն իր ծննդյան տարեդարձները ևս նշում է Հայաստանից հեռու և հիմա նույնն անում է որդիների դեպքում՝ դրանով նրանց հասկացնելով, որ չի կարող ուրախություն և տոն լինել, եթե Հայաստանում ես»: Մանրամասները՝ թերթի համարում:
website by Sargssyan