1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վրաստանում հայկական վարորդական իրավունքով երթևեկելու պատճառով տուգանքները չեն չեղարկվել

Վրաստանում հայկական վարորդական իրավունքով երթևեկելու պատճառով տուգանվածների տույժերը չեն չեղարկվել: Jnews-ն գրում է, որ վարորդները տարակուսանքի մեջ են, ոչ-ոք հստակ պատասխան չունի, ի՞նչ անել, ու՞մ հավատալ:

Հուլիսի 5-ին Վրաստանում սկսել էին տուգանել այլ երկրների վարորդական իրավունքով երթևեկող վարորդներին: Ջավախքում շատերը հայկական վարորդական իրավունք ունեն, նրանք հայտնվել են բարդ իրավիճակում: Հովհաննես Եսոյանը մեկն է այն մարդկանցից, ում տուգանել են:

«Ես մոտավոր ժամը 12-ի կողմերը սահմանն (Բավրայի անցակետով դեպի Հայաստան) էի անցնում, անցանք, հետո հետ կանչեցին, վարորդական իրավունքս վերցրին, համարյա կես ժամ ստուգեցին և ասացին, որ ձեր վարորդականը չի գործում, որակազրկված է: Ես նույնիսկ թուղթ ստորագրեցի, որ իմ մեքենան ուրիշին եմ վստահում, որ սահմանն անցկացնի, բայց տուգանք գրեցին 500 լարի, ես չեմ ստորագրել և համաձայն չեմ տուգանքի հետ: Ինձ 10 օր ժամանակ են տվել, որ դատարան դիմեմ, բայց, գիտեմ դատարանում ավելորդ ժամանակ ու միջոցներ եմ վատնելու, անիմաստ է», – պատմել է Հովհաննես Եսոյանը Նինոծմինդայից:

Վարորդները փաստում են, որ Հայաստանից Վրաստան ուղևորվող մեքենաների վարորդներին չեն տուգանում, առաջին անգամ բավարարվում են միայն զգուշացմամբ:

«Հայաստանից եկողներին զգուշացնում էին, որ այլևս չվարեն հայկական վարորդական իրավունքով: Մարդ էինք կանչում քաղաքից, որ գային սահմանն անցկացնեին: Ինձ բացատրեցին, որ պիտի գնամ Հայաստան, վարորդական իրավունքս թարմացնեմ, դարձնեմ 2017 թվականի, որ նոր կարողանամ հանգիստ վարել», – նշել է Հովհաննես Եսոյանը՝ միանշանակ ավելացնելով, որ նույն օրը շատերն են իր բախտին արժանացել, այսինքն 500-ական լարիի չափով տուգանվել:

Jnews-ի ունեցած տվյալների համաձայն, հուլիսի 5-ին Ախալքալաքում և Նինոծմինդայում շատերին են տուգանել շրջիկ պարեկային ոստիկանության աշխատակիցները: Նույն օրը երիտասարդները բողոքել էին մասսայական բնույթ կրող տուգանքների դեմ, քանի որ վերջիններս նախօրոք զգուշացված չեն եղել: Արդյունքում հուլիսի 6-ին պատգամավոր Սամվել Մանուկյանը տեղեկացրել էր, որ խնդիրը լուծված է, նույնիսկ չեղարկվել են արդեն գրված տուգանքները: Սակայն տուգանված վարորդները հայտնում են, որ իրենց տուգանքները դեռ չեղարկված չեն:

«Ես երկու օր է ստուգում եմ, համակարգիչ եմ մուտքագրում իմ անձնական տվյալները և ցույց է տալիս, որ 500 լարի տուգանք ունեմ վճարելու: Թեժ գիծ եմ զանգել, ինձ ասացին, որ անհնար է տուգանքը չեղարկել: Հետո իմ ընկերը զանգեց, ում նույնպես տուգանել են: Նրան էլ ասացին, որ տուգանքները չեն հանել, բայց հայկական վարորդական իրավունքով կարող են երթևեկել: Իսկ երրորդին էլ ասացին՝ ոչ հայկական վարորդական իրավունքները կգործեն, ոչ էլ տուգանքները կչեղարկվեն: Երեքս էլ իրար կողք կանգնած, մի քանի րոպեների տարբերությամբ զանգել ենք նույն թեժ գիծ»,- պատմել է Հովհաննեսը:

Ստեղծված իրավիճակում Jnews-ը փորձել է պաշտոնական պարզաբանում ստանալ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից, որտեղ խնդրել են գրավոր ներկայացնել հարցերը և խոստացան հուլիսի 7-ին, մինչև աշխատանքային օրվա ավարտին պատասխանել հարցերին, սակայն սեն պատասխանել:

Հուլիսի 1-ից Վրաստանում վարորդական նոր նորմեր են մտցվել՝ 100 բալանոց համակարգը: Արդունքում, պարեկային ոստիկանության աշխատակիցները սկսել են տուգանել հայկական վարորդական իրավունքով վարորդներին: Քանի-որ 100 բալանոց համակարգով խախտումների դեպքում բալերն են իջեցվում, և ամբողջ թղթաբանությունն արվում է հենց վարորդական վկայականով, իսկ հայկական վարորդական վկայականի դեպքում թղթաբանությունը էլ ավելի է բարդանում:

Աղբյուրը նշում է, որ նյութում հիմնական շեշտադրում է կատարվել կոնկրետ հայկական վարոդական իրավունքով երթևեկող վարորդների խնդիրներին, քանի, որ Ջավախքում շատերի վարորդական վկայականը հենց հայկական է: Սակայն Վրաստանում սկսել են տուգանել օտար երկրում ձեռք բերված վարորդական իրավունքի համար:

Դիտվել է 1049 անգամ
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորը հանկարծամա... Մեծամորում հանցավոր մեծ խումբ է վնասազերծվել ... Ջրամբարում հայտնաբերել են 36-ամյա տղամարդու դ... «Պամպերսը» դրսից եք բերում, խայտառակվել եք. Վ... Video «Տնօրենին ասեք, որ երեկոյան կգամ». Ռուբ... Երեւանում երկհարկանի տուն է այրվում. Դեպքի վա... «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է ԵՊՀ-ի իրավաբանական ... Երեւանյան վերելակի ճոպանները պոկվել են, 8-րդ ... Լճի ափին հայտնաբերվել է 36-ամյա քաղաքացու հագ... Արագած-Արագած լեռ ճանապարհին «ՈՒԱԶ»-ն ընկել է... Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհին Mitsubishi Pajero... Զորամասի մոտ կախված հայտնաբերված զինծառայողը ... Պայթյուն Արտաշատի գազալցակայաններից մեկում. մ... 19-ամյա զինծառայողը զորամասն ինքնակամ լքել է ... Այսօր Ակնայի (Աղդամի) ազատագրման 24-ամյակն է Շքեղ հարսանիք՝ Սամվել Կարապետյանի ընտանիքում Մարտունիում հանրային լողափի բացմամբ նշվեց Վար... Ժամանակն է, որ «Լույս» հիմնադրամի աշխատանքներ... Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնար... photo Ողբերգական վթար Արծվի արձանի մոտ. «Օպ... Գնորդն Ալեքսանյանն է ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան դաշինքի» պահվ... Զինված խումբը քննարկել է թռիչքի պահին Սերժ Սա... Շիրակի դաշնակցական մարզպետը կառույցը վերածվել... Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման ե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Բացառիկ տեսանյութ.Հայկական ուղղաթիռի խոցման ի... ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Ռամզան Կադիրովը` փոքրիկ Սերյոժայի մահվան ու ո... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գողերը էլ ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ...
Զինված խումբը քննարկել է թռիչքի պահին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը. «ՀԺ» «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երեկ շարունակվեց զինված խմբի գործով դատական նիստը: Նիստը սկսվելուն պես ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դատական նիստերի դահլիճ բարձրացնել իր պաշտպանյալին, ինչպես նաև թույլ տալ Վահան Շիրխանյանին ոտքի չկա Շիրակի դաշնակցական մարզպետը կառույցը վերածվել է «մշակութային մարզպետարանի» «Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարան ոտք դնելուն պես անգույն պատերը զարդարել է սիրելի դերասանների լուսանկարներով, որոնք հիմնականում վերցված են Գյումրիում նկարահանված հայտնի ֆիլմերից։ Մարզպետարանի շենք մտնելուն պես քաղաքացիներին դիմավորում են Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցը։ Մարզպետարանցիների բնութագրելով` իրենց կառույցը վերածվել է «մշակութային մարզպետարանի»։ Արթուր Խաչատրյանն Aravot. Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված մարզադաշտը Հրապարակ թերթը գրում է. «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված մարզադաշտը։ «Մենք չենք կարողանում պահել, մեկը պետք է գնի, որ վերականգնի»,- ասել է նա։ Աուդիտորական ընկերությունը գնահատել է մարզադաշտը՝ 113 միլիոն դոլար։ «Դա շուկայական գին է, բայց Հայաստանում էդքան չեն տա, թեպետ 4-5 հարյուր միլիոն դոլար էլ ծախսեն, նման ստադիոն չեն կարող ստեղծել Ո՞վ է «ժուչոկ» դրել տնօրենի մոտ «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.cօm-ը դեռ ապրիլի 25-ին տեղեկություն էր հրապարակել, որ Շիրակի մարզի Արթիկի թիվ 4 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակում հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, որն այս պահին գտնվում է նախաքննության փուլում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Լևոն Հայրապետյանի դեմ ցուցմունք տված, ցմահ ազատազրկման դատապարտված նախկին սենատոր Իզմեստևին կարող են... «Փաստ» օրաթերթը գրում է. Ռուսական արդարադատությունն «անխոցելի» է: Պատվիրված սպանությունների, ահաբեկչության կազմակերպման, հարկերից խուսափելու և այլ ծանր հանցանքների համար ցմահ ազատազրկման դատապարտվածին կարող են ներել, իսկ ահա խիստ կասկածելի և մինչ օրս չապացուցված փաստերի հիման վրա 4 տարվա ազատազրկման դատապարտված մարդուն, ով կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի, շարունակել
website by Sargssyan