1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արցախի բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ իրեն պարտադրված առճակատումից

Երեկ Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը ռուսական <<ՌԻԱ նովոստի>> լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, բացի այլ հարցերից, անդրադարձել է նաև 2016 թ. չորսօրյա առճակատմանը և, հարևան կոչվող երկրի ագիտպրոպին հարիր <<ճարպկությամբ>>, փորձել կատարվածը միջազգային հանրությանը ներկայացնել այնպես, ինչպես ընդունված է իրենց մոտ, այսինքն՝ ամեն ինչ մատուցել գլխիվայր: Մասնավորապես նա ասել է հետևյալը. <<...Ապրիլյան գործողությունների ժամանակ կիրառվել է մեր բանակի մինչև 15-20 տոկոս ուժերը: Ես անգամ մեր ռեզերվներն ու կենտրոնական ենթակայության հրետանին չեմ մոտեցրել ռազմաճակատին: Իսկ Հայաստանը դրան այնպես է արձագանքել, կարծես թե պատերազմ էր սկսվել: Նրանք մարտի մեջ են մտցրել իրենց ողջ սպառազինությունը: Երեք օր շարունակ նրանք գրոհում էին մեր դիրքերը, չնայած արդեն երկրորդ օրը մենք ինքներս ենք Ռուսաստանի համապատասխան կառույցներին ներգրավել միջնորդական աշխատանքներին...>> Ավելին, Զաքիր օղլին նաև փորձում է համոզել, որ հայկական կողմն է անցել նախահարձակ գործողությունների, իսկ իրենք այդ ամենին դիմակայելով, հաջողությամբ կատարել են այն մարտական խնդիրը, ինչը դրված է եղել իրենց բանակի առջև... 
Դե ինչ, Զաքիրին հակադարձելու ու, առավել ևս նրա ագիտպրոպի բարբաջանքները հերքելու ցանկություն երբևէ չեմ ունեցել և հիմա էլ ավելորդ եմ համարում զբաղվել այդ անարդյունք աշխատանքով: Պարզապես, կցանկանայի ներկայացնել այն, ինչ եղել է...

(Հատված տողերիս հեղինակի <<Ապրիլյան քառօրյա առճակատում>> անտիպ փաստավավերագրական մենագրությունից)

<<... Ապրիլի 2-ից 5-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի միջև անմիջական շփման պայմաններում ծավալված մարտական թեժ գործողությունները և դրան հաջորդած ու մինչև մայիսի սկիզբը տևած ակտիվ հրաձգային, հրթիռահրետանային ու զրահատանկային փոխհրաձգությունները ցույց տվին, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն պատրաստ չէ հաշտվելու Արցախյան առաջին պատերազմում կրած պարտության և դրա արդյունքում արձանագրված իրողությունների հետ, այլև՝ վստահելով տարիներ շարունակ կուտակած իր ռազմական ներուժին, հերթական անգամ փորձեց հիմնախնդրիը հանգուցալուծել ուժային ճանապարհով: Հակամարտության գոտում հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունից մոտ 22 տարի անց նախաձեռնելով լայնածավալ հարձակում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ դրեց իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են <<Смерч>>, <<Kasirga>>, <<Ураган>>, <<GRADLAR>> համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, <<ТОС-1А>>(Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), <<SPIKE>> տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, <<МИ-24G>> հարվածային ուղղաթիռներ և այլն: Սակայն, նման ուժերի և միջոցների ներգրավման արդյունքում, հակառակորդն անկարող եղավ հասնելու իր առջև դրված անգամ նվազագույն խնդրի կատարմանը:
Իմի բերելով քառօրյա պատերազմի և դրան հաջորդած զարգացումների արդյունքները, միանշանակ կարելի է արձանագրել, որ եթե Արցախի բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ իրեն պարտադրված առճակատումից, ապա ադրբեջանական կողմը, բացառությամբ որոշ աննշան <<ձեռքբերումների>>, դարձյալ հայտնվեց աննախանձելի վիճակում: Համոզվելու համար փորձենք ըստ ուղղությունների նախ առանձնացնել այն խնդիրների շրջանակը, որոնց իրականացման համար պաշտոնական Բաքուն դիմեց լայնածավալ հարձակման: 
Ապրիլյան առճակատման վերլուծությունից պարզորոշվում է, որ, դիմելով նման արկածախնդրության, Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը նպատակ ուներ լուծելու հետևյալ խնդիրները.
ա) օգտագործելով սեփական ռազմական ներուժի քանակական ու մարտավարատեխնիկական առավելությունները, անցնել հանկարծակի հարձակման և շփման գծի հիմնական հարվածային ուղղություններում ուժերի դասավորվածությունը փոխել իր օգտին. 
բ) մարտադաշտում ապահովելով շոշափելի հաջողություն, բանակցային գործընթացում այն օգտագործել որպես հայկական կողմի վրա ճնշում գործադրելու լծակ և, միաժամանակ, միջազգային համապատասխան կազմակերպություններին ցույց տալ, որ <<status-quo>>-ն (իրերի ներկա դասավորությունը) անընդունելի է Ադրբեջանի համար.
գ)սեփական հանրության շրջանում հավատ ներշնչել տարիներ շարունակ <<գրավյալ տարածքների>> ազատագրման մասին ադրբեջանական ղեկավարության կողմից արվող սին հայտարարությունների հանդեպ.
դ) մարտական ակտիվ գործողություններն օգտագործել երկրի ներսում ստեղծված ֆինանսատնտեսական դժվարին կացությունից հասարակության ուշադրությունը շեղելու համար.
ե) գործնական կիրառման միջոցով ճշգրտել, ինչպես յուրային զորքերի ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման հարցերը, այնպես էլ տարիների ընթացքում իր կուտակած սպառազինության և տեխնիկայի, այդ թվում՝ նոր նմուշների պատրաստականությունը մարտական պայմաններում.
զ) ստուգել հայկական ուժերի և միջոցների պատրաստությունն ու գործողությունների ներդաշնակվածությունը լայնածավալ մարտական խնդիրների կատարման ժամանակ.
է) մարտական կիրառման մեջ դնելով նորագույն հրթիռահրետանային և օդային կրակի միջոցներ, հեռահար թիրախային հարվածներով առավելագույն կորուստներ պատճառել հայկական ուժերին, խնդիր ունենալով մի կողմից՝ խուճապային տրամադրություն սերմանել <<հակառակորդի ճամբարում>>, իսկ մյուս կողմից՝ բարձրացնել սեփական զինուժի մարտական ու բարոյահոգեբանական վիճակը և ձերբազատվել նախորդ պատերազմից ժառանգած պարտվողի հոգեբանությունից:
Իսկ այժմ, ըստ վերոնշյալ կետերի, փորձենք դիտարկել, թե իրականության մեջ ինչպիսի արդյունքների հասավ Ադրբեջանն ապրիլյան քառօրյայի ընթացքում և որոնք են այն <<ձեռքբերումները>>, հանուն որոնց պաշտոնական Բաքուն գնաց լայնածավալ առճակատման:
Սկսենք նրանից, որ իրականում, քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում, հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թևում տիրել 1500մ լայնությամբ և 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ և 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք: Փաստենք նաև, որ ադրբեջանական հրամանատարությունն այս խնդիրը լուծելու համար, ընդեմ առօրյա մարտական հերթապահություն իրականացնող արցախյան առաջապահ ուժերի, նախ՝ գրոհի հանկարծակիությունն ապահովելու նպատակով, գործողության մեջ դրեց իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները, իսկ այնուհետև մի քանի կորպուսների, մարտական ուղղաթիռների և հրթիռահրետանային ու զրահատանկային ստորաբաժանումների ուժերով անցավ լայնածավալ հարձակման: Ռազմական գործին քիչ թե շատ տեղյակ մասնագետները կարող են հավաստել, որ նման ծավալի ուժերով և միջոցներով ձեռնարկված գործողության արդյունքում Ադրբեջանի ունեցածը ոչ թե ձեռքբերում, այլև կատարյալ ձախողում էր: Այս եզրահանգումը տեղին է ոչ միայն հանգամանքով, որ կատարվածը վաշտի, կամ առավելագույնը՝ գումարտակի ուժերով իրականացվելիք խնդիր էր, այլև բավականին կարճաժամկետ առճակատման ընթացքում հակառակորդի տված կորուստների քանակով: Չնայած պաշտոնական Բաքուն մինչև վերջ գաղտնի պահեց իր ունեցած կորուստների իրական թիվը, պատճառաբանելով, որ <<զոհերի և վիրավորների մասին տեղեկություններն իրենցից ռազմական գաղտնիք են ներկայացնում>>, բայցևայնպես, դատելով ռադիոկլանման, տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ համացանցի և միջազգային փորձագիտական աղբյուրների տվյալներից, ակնհայտ է դառնում, որ նրա զոհերի թիվը հասնում է շուրջ 1000-ի, իսկ վիրավորներինը՝ մոտ 2000-ի: Հատկանշական է, որ ապրիլի 5-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակավ շրջանառության մեջ դրեց 31 զոհի մասին կեղծ հաղորդագրությունը, նույն օրը ադրբեջանական <<Мейдан ТВ>> անկախ հեռուստաալիքը հանրության ուշադրությանը ներկայացրեց 93 զոհերի մասին հաստատող ցուցակը, ինչն էլ պատճառ հանդիսացավ ոչ միայն տվյալ լրատվամիջոցը փակելու, այլև վերջինիս աշխատակիցների նկատմամբ դատական գործ հարուցելու համար... Ուշագրավ է նաև նույն ապրիլի 5-ին <<OSTKRAFT>> վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված տվյալը, որն, ըստ Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի իր աղբյուրների տրամադրած փակ տեղեկատվության, կազմել է շուրջ 800 մարդ... Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 <<Գրադ>> ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր <<МИ-24>> տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային և հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա և այլն: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում, այսինքն՝ ապրիլի 2-ից 5-ը, հայկական կողմը տվեց 75 մարտական զոհ(63 զինծառայող, 12 պահեստազորային), 121 վիրավոր, շարքից դուրս եկավ 14 տանկ (որից 6-ը վերականգնվեց և նորից վերադարձվեց շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա: Փաստենք, որ կողմերը կորուստներ ունեցան նաև ակտիվ մարտական գործողություններին հաջորդած հրաձգային, հրթիռահրետանային և զրահատանկային փոխհրաձգությունների ընթացքում: Ապրիլի 6-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվեց ևս 13 մարտական զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային: Ադրբեջանական բանակի կորուստները տակավին անհամեմատ շատ էին՝ տասնյակ զոհեր, 6 անօդաչու թռչող սարք (ընդհանուր առմամբ ապրիլյան սրացումների արդյունքում հակառակորդը կորցրեց 20 ԱԹՍ ) և այլ ռազմական տեխնիկա:
Մարտադաշտում ստանալով ջախջախիչ հակահարված, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն կորցրեց բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի վրա որևէ ճնշում գործադրելու հնարավորությունը, այլև ստիպված էր կրած անհաջողությունը պարտակելու համար դիմել իրողությունների կեղծման սեփական մեթոդին: Նախ Բաքուն փորձեց տեղի ունեցած առճակատումը ներկայացնել ոչ այլ կերպ, քան հայերի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետևանք: Այն ինչ փաստերը լրիվությամբ հակառակն են ապացուցում և դրանում համոզված է, եթե ոչ ադրբեջանական, ապա գոնե միջազգային հանրության և, հատկապես, փորձագիտական շրջանակների մեծամասնությունը: Որ իրականում հակառակորդի գործողությունները եղել են նախապես պլանավորված և միասնական ղեկավարման ներքո, այդ մասին են վկայում առաջնային գծի ողջ ճակատով միաժամանակյա հրետանային նախապատրաստության անցկացումն ու հատուկ նշանակության խոշոր ուժերի կիրառումը հետևակի գրոհային խմբերում: Բացի այդ, անտրամաբանական է, երբ ժամանակակից հրթիռահրետանային և օդային հարվածի տարատեսակ միջոցներ (մարտական ուղղաթիռներ և հարվածային անօդաչու սարքեր) է օգտագործում ոչ թե հարձակվող, այլև պաշտպանվող կողմը, մանավանդ, եթե ի նկատի առնենք, որ Արցախի զինված ուժերի տրամադրության տակ ևս կային, եթե ոչ նմանատիպ,ապա այլ հարձակողական զինատեսակներ:
Համոզվելով, որ շրջանառության մեջ դրված այս պնդման հավաստիությունն ապացուցելը զուրկ է որևէ հեռանկարից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, սեփական դեմքը փրկելու համար, գնաց ավելի հեռուն՝ հայտարարելով, թե իրենց բանակն ազատագրել է ռազմավարական կարևորության մի շարք բնագծեր և տասնյակ հազարավոր հեկտարների հասնող տարածքներ, այդ թվում նաև՝ բնակավայրեր: Այստեղ հարկ է նկատել, որ աբշերոնյան իշխանավորները, գիտակցաբար աղավաղելով իրողությունները, փորձեցին մարտավարական որոշ հաջողություններ ներկայացնել որպես ռազմավարական ձեռքբերումներ, հատկապես վկայակոչելով համապատասխանաբար՝ հյուսիսում և հարավում գրաված Թալիշի մերձակա դիրքերն ու <<Վարազաթումբ>> բարձունքը: Մինչդեռ, իրականությունն այն է, որ նշված հենակետերն զբաղեցնելով, հակառակորդն ի զորու եղավ լուծելու սոսկ վաշտային ստորաբաժանման խնդիր, ինչը որևէ օպերատիվ ու, առավել ևս, ռազմավարական վտանգ չէր կարող ներկայացնել հայկական կողմի լիարժեք պաշտպանության համար: Ինչ վերաբերում է <<ազատագրված տասնյակ հազարավոր հեկտարներին ու... բնակավայրերին>>, ապա դա ոչ այլ ինչ էր, քան սեփական ձախողումները քողարկելու քարոզչական հնարք... Ավելին, ալիևյան վարչակազմը դիմելով նման քայլի, միաժամանակ, նպատակ ուներ, չեղածը եղածի փոխարեն մատուցելու ճանապարհով, սեփական հանրության շրջանում ամրապնդել հավատը իր իշխանության հանդեպ: Սա պահանջված էր հատկապես այն իրողության պայմաններում, երբ կապված նավթադոլարային ներհոսքի նվազման հետ, այդ երկրում աստիճանաբար աճում էր քաղաքացիական անհանդուրժողականությունը: 
Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում պարզորոշվեց մի հանգամանք ևս, որը կարևոր էր ոչ միայն հակառակորդի, այլ նաև հայկական կողմի համար: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից կիրառված նորագույն տեխնիկական միջոցների հնարավորությունների գնահատմանը: Տարիներ շարունակ իր զինանոցում կուտակելով միլիարդավոր նավթադոլարների հասնող տարատեսակ սպառազնություն ու զինտեխնիկա և անընդհատ շեփորահարելով վերջիններիս կործանիչ հնարավորությունների մասին, Ադրբեջանը վերջապես առիթ ստեղծեց դրանք կիրառելու իրական մարտական պայմաններում: Սակայն դեպքերի զարգացումը, հատկապես, ռազմաճակատի հարավային և հյուսիսային ուղղություններում, ցույց տվեց, որ հակառակորդն իր տրամադրության տակ ունենալով <<Смерч>>,<<ТОС-1А>>,<<Каsirga>> և այլ տեսակի գերճշգրիտ խոցման համակարգեր, ոչ միայն անկարող էր դրանցից իրականացնել արդյունավետ թիրախային խոցումներ, այլև անպատրաստ էր տվյալ կրակային միջոցների լիարժեք շահագործմանը: Այս ամենից հետևում է մի պարզ ճշմարտություն՝ մարտադաշտում գործողությունների հաջող ելքը կանխորոշում են ոչ այնքան ժամանակակից մարտավարատեխնիկական առավելություններով օժտված կրակային միջոցները, որքան մարտավարամասնագիտական բարձր պատրաստություն ունեցող անձնակազմը: Թե որքանով այս իրողության մեջ համոզվեց ադրբեջանական կողմը, դժվար է ասել, բայց որ սանձազերծելով լայնածավալ հարձակում, բացի այլ խնդիրներից, հակառակորդը, ինչպես վերևում նշվեց, նպատակ ուներ ստուգելու նաև Պաշտպանության բանակի մարտունակությունը, դա ակնհայտ է: 
Ադրբեջանական հրամանատարությունը, մարտագծի տարբեր հատվածներում ծավալելով միաժամանակյա հարձակողական գործողություններ, սակայն չհասնելով որևէ էական հաջողության, ավելին՝ գրեթե բոլոր ուղղություններում տալով մեծ կորուստներ, եթե ոչ հրապարակային, ապա ամենայն հավանականությամբ ներքին համոզվածությամբ հանգեց այն եզրակացության, որ անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության և, հատկապես, ղեկավարման համակարգի ու զորքերի փոխգործակցության տեսանկյունից, Արցախի զինված ուժերում վիճակն անհամեմատ բարձր է, քան իր բանակում: Թերևս, հենց այս իրողության գիտակցումն էլ հակառակորդին մղեց նոր ու առավել հրեշավոր քայլերի, այն է՝ անմիջական շփման պայմաններում իրականացվող հետևակային մարտերից անցնել անխնա հրթիռահրետանային, զրահատանկային և օդային հարվածների, թիրախներ ընտրելով, ինչպես առաջնային ու թիկունքային ռազմական բնագծերը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը: Ակնհայտ էր նաև նպատակը՝ առավելագույն կորուստներ պատճառել հայկական զորքերին ու խաղաղ բնակավայրերին, ինչպեսև՝ խուճապային տրամադրություն ստեղծել քաղաքացիական բնակչության շրջանում: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի որդեգրած այս մարտավարությունը կիրառվեց ոչ միայն չորսօրյա ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում, այլև կողմերի միջև կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն ապրիլի 2-ից 5-ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերը արցախյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակեցին շուրջ 30 հազար արկ: Գրեթե նույն ինտենսիվությամբ, բայց արդեն տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, խախտումներ արձանագրվեցին նաև ապրիլի 5-ից մինչև ապրիլի 30-ը: Այդ ընթացքում հայկական բնագծերի և ճակատամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակեց մոտ 104 հազար կրակոց, որից ավելի քան 4500-ը հրանոթներից, <<Գրադ>> և <<TR-107>> տիպի կայանքներից, տանկերից, ՀՄՄ-ներից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:
Դատելով վերոբերյալից, համոզմունք է ստեղծվում, որ ադրբեջանական հրամանատարության կողմից մշակված և կիրառման մեջ դրված ռազմական պլանը ոչ այլ ինչ էր, քան սխալ հաշվարկների վրա կառուցված գործողությունների հանրագումար: Թերևս, հակառակորդի լրջագույն սխալը կայանում էր նրանում, որ թերագնահատելով արցախյան բանակի առաջնային գծում ստեղծված պաշտպանական և մարտավարատեխնիկական հնարավորությունները, ընտրեց կայծակնային հարվածով այն ճեղքելու և հաշված օրերի ընթացքում հետագա խնդիրը լուծելու, այն է՝ օպերատիվ խորություն զբաղեցնելու անհեռանկար մարտավարություն: Ավելին, ադրբեջանական կողմն այնքան էր համոզված իր մշակած հարձակողական պլանի իրատեսության մեջ, որ նախապես պատրաստել էր սեփական հաջողությունների օպերատիվ տարածման տեղեկատվական ծրագիր, ինչն արդեն գործողության մեջ դրեց հարձակողական մարտերի մեկնարկային օրվա երկրորդ կեսին: Այդ օրը, նախ՝ հակառակորդի քարոզչամեքենան աշխարհով մեկ տարածեց <<հայկական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողության>> մասին ապատեղեկատվություն, իսկ ապա ժամեր անց հայտարարեց, թե իբր իրենք <<հակահարձակողական մարտերի արդյունքում ազատագրել են մի շարք ռազմավարական բարձունքներ, ինչպես նաև Թալիշն ու Սեյսուլանը և արդեն մարտեր են մղում Սարսանգի և Ֆիզուլու համար>>: Ադրբեջանական ագիտպրոպի տարածած տեղեկությունների սնանկությունն ապացուցելու համար նույն օրը տասնյակ հայրենական և օտարերկրյա լրատվամիջոցների հնարավորություն տրվեց նկարահանումներ կատարել նշված գյուղերում և ներկայացնել իրականությունը: Դեպքերից առաջ անցնելով նշենք, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չշտապեց հերքել հանրության համար արդեն հայտնի դարձած ապատեղեկատվությունը, այլև ամիսներ անց, իսկ ավելի ճիշտ՝ 2017թ. փետրվարին, այդ երկրի նախագահի մակարդակով հայտարարվեց, թե իրենց կառավարությունը գործնական քայլեր է ձեռնարկում անցած տարվա ապրիլին Ջաբրայիլի շրջանում <<ազատագրված>> Ջոդջուկ Մարջանլու գյուղի վերականգնման և վերաբնակեցման ուղղությամբ: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ բնակավայրն ադրբեջանական վերահսկողության տակ էր հայտնվել դեռևս 1994թ. հունվարին...>>

Հ.Գ. Ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքի և արդյունքների մասին առավել ամբողջական շարադրանքը առաջիկայում հրապարակվելիք գրքում:

Դիտվել է 1017 անգամ
Նախքան զոհվելը 3 օր ոչինչ չէր կերել.պատմում է... Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Արմեն Ս... Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է.... Դիրքերում պայմանագրային զինծառայողի դի է հայտ... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետ... Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տես... Քրեական աշխարհում հայտնի Դքի Նորիկի բարեկամ Վ... Տեսանյութ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կնոջ և... Կոմունալ վարձերը մարելու համար, ծախսը ցրել են... Մկրտիչ Արզումանյանի նոր հումորային լուսանկարը... Սիրուշոն կիսվել է իր ամառային նոր լուսանկարնե... Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդո... Ես իմ օրինակով ցույց կտամ, որ պաշտոնատար անձը... Հայկ Մարությանը դարձել է «Քաղաքացիական պայման... Ես իմ բոլոր զենքերը՝ հոժարակամ հանձնել եմ ԱԱ... Իրանից ցեմենտ ներկրողները բողոքում են ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Շմայսի ... Արժանացել են խրախուսանքների Օրենքով գող Անդիկը ձերբակալվել է Այսբերգի չերեւացող կողմում ծվարածները պիտի ծն... «Մարտի 1-ի գործով» դատապարտված գեներալի որդին... Արմավիրի քաղաքապետը հրաժարական կտա Առանձին զորամասերում բացահայտվել են առանձնապե... ՌԴ-ից հեղինակություններ են գալիս Էջմիածին
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է. ազատման դիմում է ներկայացրել նաև նրա որդին «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ նրա որդին` Հայկ Խլղաթյանը: Նշենք, որ կրտսեր Խլղաթյանը աշխատում է Արմավիրի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում որպես 2-րդ կարգի մասնագետ: Բացի այս, այս ընթացքում քաղաքապետարանից իրար հետեւից աշխատանքից ազատման դիմումներ կներկայացնեն Խլղաթյաններին մտերիմ մարդիկ: Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ «Հրապարակ» թերթը գրում է. Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեեւ ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։   Քաղաքապետարանի աշխատակիցն Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տեսնել փոքր որդուն «Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը բավական զգացմունքային պահեր են նախորդել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալության օրը՝ հունիսի 16-ին, Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ եղել է ԵԿՄ-ի բաժանմունքում, եւ այդ ընթացքում նրա մոտ պարբերաբար մարդիկ են մտել եւ դուրս եկել, այդ թվում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ մեկ այլ Քրեական աշխարհում հայտնի Դքի Նորիկի բարեկամ Վավիկը նշանակվեց ՔԿՎ պետի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Քրեակատարողական վարչությունում հեղափոխությունից հետո բոլոր նշանակումներն արդեն կատարվել են։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՔԿՎ պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը նշանակվեց ՔԿՎ պետի տեղակալ։ Ծաղիկյանի նշանակումը այնքանով է ուշագրավ, որ նա մականունավոր է, բոլորը նրան ճանաչում են «Վավիկ» մականունով։ Վավիկը քրեական աշխարհում հայտնի Նորիկ Թադեւոսյանի՝ Դքի Ն Կոմունալ վարձերը մարելու համար, ծախսը ցրել են բնակիչների վրա «Հրապարակ» օրաթերթը գրում է. Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դատավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ Էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել եւ «Լվա ինքդ» սպասարկում էր իրականացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում։ Գուցե ապօրինությունների բացահայտման վախը կամ հանրային ճ
website by Sargssyan