1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Խոստացված տնտեսական աճը չի կատարվել, դրա համար կառավարություններ են փոխվել. ՀՀ նախագահ

Խոստացված տնտեսական աճը չի կատարվել, դրա համար կառավարություններ են փոխվել: Այս մասին, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, միաժամանակ դրական գնահատելով Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության ընթացքը:

ՀՀ նախագահն անդրադառնալով առաջիկա տարիներին ավելի քան 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը, ասել է. «Ես կարծում եմ՝ կարեւորը միտումն է եւ այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կախատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք եւ շատ-շատ հզոր երկրներ ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա: Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իմ ասածն ուրիշ է՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաեւ նախորդ կառավարությունների խոստացած, բայց մասամբ իրականության դարձրած ցուցանիշների մասին: Հարցին, թե հանրային քննարկման հարթակներում եւ մամուլում կարծիքներ հնչեցին, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ Դուք, պարո՛ն նախագահ, նախագահական ընտրությունների ժամանակ ձեր տված խոստումները ամբողջությամբ չեք կատարել, խոսքը, մասնավորապես, նվազագույն աշխատավարձի մակարդակի, տնտեսակա աճի ցուցանիշների մասին է, որոնք խոստացվել եւ չեն իրականացվել, ո՞րն է երաշխիքը, որ նաեւ կառավարության այս ծրագրում տեղ գտած խոստումները կկատարվեն, Սերժ Սարգսյանն պատասխանել է. «Նախ՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելիս իմ ծրագրում ես որեւէ թիվ չեմ հնչեցրել: Այդ թվերը, որոնք Դուք լսել եք ուրիշներից, ինքներդ չեք ուսումնասիրել, զետեղված են Կառավարության՝ 2013թ.-ի ծրագրում, որը հաստատել է Ազգային ժողովը: Այնտեղ բազմաթիվ ցուցանիշներ կային, որոնք կատարվել են: Այո՛, նվազագույն աշխատավարձի մասով չի կատարվել մինչեւ վերջ: Տնտեսական աճի մասով՝ մինչեւ վերջ: Այն ժամանակ կառավարությունը խոստացել էր եւ իմ հավանությանն էր արժանացել այն, որ նվազագույն աշխատավարձը պետք է կրկնապատկվի: Այ ժամանակ նվազագույն աշխատավարձը եղել է 32.5 հազար դրամ, արդեն անցյալ տարի մեր նվազագույն աշխատավարձը 55 հազար էր: Այսինքն՝ չի կրկնապատկվել, 1.7 անգամ է աճել: 0.3 անգամ չենք կատարել մեր ասածը: Ընդ որում, ասել ենք, որ Կառավարությունը նպատակադրում է»:


Հաղորդավարի դիտարկմանը, թե 6-7 տոկոս տնտեսական աճ էր խոստացվել, 3.5 է ստացվել, Սերժ Սարգսյանն արձագաքնել է. «Ո՛չ, խոստացվել է 5-ից 7 տոկոս, բայց եղել է 3 տոկոս: Դրա համար էլ կառավարություններ են նաեւ փոխվել: Իսկ ո՞րն է ավելի լավ՝ ասեինք, որ 2 տոկոս ենք աճելու, աճեինք 3 տոկոս եւ ուսներս ծեծելով ասեինք՝ տեսեք, ավել արեցի՞նք: Հաջորդը, իմ ելույթը, փառք Աստծո, հնչել է ընտրություններից հետո, ոչ թե մինչեւ ընտրությունները: Այսինքն՝ ես նպատակարդում եմ անում, խնդիր եմ դնում գործադիր մարմնի առջեւ: Ձեր դիրքերից ելնելով՝ ես ի՞նչ նշաձող պետք է դնեմ: Ցա՞ծր նշաձող պետք է դնեմ, թե պետք է նշաձող դնել, որին պետք է ձգտել հասնել: Ես այդպես եմ հարմար գտել: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ ես հայտարարեմ՝ 2 տոկոսը բավարար է տնտեսական աճի համար, դա իր խնդիրն է: Ես համարում եմ, որ միշտ պետք է ավելիին ձգտել»:

 

Աղբյուր

Դիտվել է 321 անգամ
Վանաձորում պայմանագրային զինծառայողը, նախնակա... «Ռուսի խաթր Հայաստանը թուրքին հանձնողները ձախ... Վահրամ Բաղդասարյանի թաղապետ փե­սան մեծ ունեցվ... Եվրոպական կառույցները դեմ չեն լինի Սերժ Սարգս... Դժբախտ դեպք Վանաձորում. զորամասում 36-ամյա զի... Լիլուի ուղիղ միացումը՝ Մերի Մակարյանի հարսանի... ՊԵԿ-ը չի հերքում, որ Հովիկ Աբրահամյանի ընկերո... Լոնդոնի մետրոյի կայարանում կրակոցներ են հնչել... Թիվ 8 երթուղու ավտոբուսում գողությունը բացահա... Երևանում 2 դիմակավորված անձինք կողոպտել են փո... Բանակից ազատելու համար կաշառք ստանալու մեղադր... Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է Աղվան Հովսեփյանի հրամաններով աշխատանքում ցուց... Հովհաննես Սահակյանն Արայիկ Գրիգորյանի հետ շրջ... Ավազակային հարձակում Երևանում. 2 ճիվաղ Այգեստ... Դատարանում լրագրողին արգելվել է ձայնագրել դատ... PHOTO. Ահա, թե ինչպես է Էրիկի ընկերուհին նշել... Հայաստանից հեռուստամարաթոնի ամենաշատ գումար հ... Եթե ես պատկերացնեի` 2018-ից որտեղ եմ լինելու,... Սերժ Սարգսյանը ժամանեց ԵՄ Արեւելյան գործընկեր... Րոպեներ առաջ Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայներո... Ինչու է «Արմավիր» ՔԿՀ կալանավորը հրկիզել պատժ... Պաշտոնյան իր «մուրազին» հասնելու հաջորդ օրը կ... Արգամիչը վիրավոր է. Արգամիչը բողոք ունի Հայաստանը կամ ստորագրում է, կամ մտնում է Ռուս...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու...
«Ռուսի խաթր Հայաստանը թուրքին հանձնողները ձախողվեցին» «Ժամանակ» թերթը գրում է. «Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովի մասնակիցները երեկ Բրյուսելում նախ ընդունեցին համատեղ հռչակագիր: Երեքուկես տարի բանակցություններից արդյունքում ստորագրվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Քաղաքագեռ Լեւոն Շիրինյանի կարծիքով, բոլորը կենտրոնացած են նյութական արժեքների, հետագայում առանց վիզա Եվրոպա ճամփորդելու հնարավորության վրա, բայց քաղաքագետն առաջարկում է Վահրամ Բաղդասարյանի թաղապետ փե­սան մեծ ունեցվածք է կուտակել. Բարեկամներից էլ «խեղճ» չի «Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Երեւանի Աջափնյակ վար­չական շրջանի 37-ամյա ղեկավար Արտա­վազդ Սարգսյանը բավական ունեցվածք է կուտակել: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի փե­սան ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ Mercedes-Benz Տ550 եւ Vaz 21065 մակնիշի ավտոմեքենա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրա դրամական մի­ջոցները կազմել են 10 մլն 300 հազար դրամ, Եվրոպական կառույցները դեմ չեն լինի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն. ՀՀ-ԵՄ համաձայնագրի «հմայքը» «Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Իսկ Սերժ Սարգսյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կանգնել էին նրանց գլխավերեւ Ինչու է «Արմավիր» ՔԿՀ կալանավորը հրկիզել պատժախուցը. Նա առաջին անգամ չէ նման քայլի գնում «Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի քրեակատարողական հիմնարկի կալանավորը ՔԿՀ ղեկավարության կողմից համապատասխան դեղեր չստանալու արդյունքում հրկիզել է Արմավիրի քրեակատարողական հիմնարկի կարանտինային տեղամասի պատժախուցը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեպքից հետո դատապարտյալ Գարիկ Մելքոնյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս առիթով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավի Պաշտոնյան իր «մուրազին» հասնելու հաջորդ օրը կռիվ է սարքել «Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ իմացա, որ միջին կարգի մի պաշտոնյա իր «մուրազին» հասնելու հաջորդ իսկ օրը կռիվ է սարքել կայանատեղիում՝ պահանջելով, որ իր մեքենայի համար տեղ հատկացվի` իր նոր պաշտոնին համապատասխան: Դա եւս մի անգամ ապացուցում է այն պնդումը, որ մարդիկ պաշտոնի ձգտում են ոչ միայն փողի, այլեւ «պատիվ-հարգանքի» համար, ձգտում են «ամբողջ ծավալով» ցույ
website by Sargssyan