1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մեկը տանում է Անկախությունը, մյուսը՝ բերում. Երկու ինքնաթիռ՝ «Զվարթնոցում»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած Մաքսիմ Մանուկյանին և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Արդեն մի քանի օր Հայաստանում տոնական տրամադրություններ են մեր ըմբիշների հաջողությունների և նվաճած մեդալների առիթով: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոններ դիմավորելը արդեն երկար ժամանակ մեր կյանքի անբաժանելի մասն է դարձել: Սա մի փաստ է, որ պետք է արձանագրել և հուսալ, որ դեպի «Զվարթնոց» մարզասերների և լրագրողների շարասյուները ավելի ու ավելի հաճախակի կդառնան:

Այսօրվա այդ արարողությունը առանձնահատուկ նշանակություն ուներ, որովհետև այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձն էր, ինչի առիթով չեմպիոնները իսկական նվեր էին մատուցել մեր երկրին: Ի վերջո, նրանք աշխարհին ներկայացնում են անկախ Հայաստանը, ամբողջ աշխարհի առաջ բարձրացավ անկախ Հայաստանի դրոշը, հնչեց հիմնը:

Իհարկե, սա ընդամենը զուգադիպություն էր, որը տարօրինակ կերպով մեծ ուշադրության չարժանացավ: Այն նույն ժամանակ, երբ չեմպիոններին Փարիզից տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարում «Զվարթնոցում», նախագահական ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի:

Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, մեկնում էր Սոչի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Այն փաստը, որ Հայաստանի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը, մեծ արձագանք գտավ մամուլում: Համընդհանուր հավանության արժանացավ այն վարկածը, որ Վլադիմիր Պուտինը հատուկ է հենց այս օրը Սարգսյանին հրավիրել Ռուսաստան՝ նվաստացնելու և Հայաստանի անկախ չլինելն ընդգծելու նպատակով:

Դժվար է պատկերացնել այս դավադրության իրականացման դետալները, օրինակ, ՌԴ նախագահի աշխատակազմի որ օղակում է ծնվել այդ միտքը, մասնավորապես ով է հայ-ռուսական հարաբերությունները սիմվոլների լեզվով վարող պաշտոնյան, որի գլխում այդպիսի փայլատակում է եղել: Մտածել, որ ՌԴ նախագահը առավոտները սկսում է Հայաստանի պատմական օրերի և տոների ինֆորմացիան թարմացնելով, անհեթեթ կլինի:

Այսօր Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Վատիկանի պետքարտուղար Պետրո Պարոլինին: Թերևս առանձին ուսումնասիրության թեմա է, թե ինչ օր էր օգոստոսի 23-ը Իսրայելի և Վատիկանի համար:

Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն եղավ, որ այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Որ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը մեզ հյուր է գալիս աշխարհի առաջատար բռնապետական երկրներից մեկի նախագահը, թերևս էլ ավելի հեռահար վերլուծությունների թեմա է: Կարող էր չէ՞ այսօր Երևան ժամանել Կանադայի վարչապետը կամ եվրոպական ժողովրդավարական երկրներից մեկի ղեկավարը: Ստացվում է, որ Սարգսյանը, այսօր մեկնելով Սոչի, ՌԴ նախագահի ոտքերի տակ է փռում Հայաստանի անկախությունը, իսկ Թուրքմենստանի նախագահին հրավիրելով՝ հասկացնում է, որ 2018-ից հետո երկիրը տանելու է թուրքմենական բռնապետական ուղիով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 750 անգամ
Երկար ժամանակ է՝ չեմ պարում գիշերային ակումբո... Հայաստան-ԵՄ համաձայնագիրը՝ ռուս-թուրքական մեր... Նոր լուսանկարներ Մերի Մակարյանի հարսանիքից (P... Աննախադեպ հռչակագիրը` թակարդ Ալիևի համար. Հայ... Խոշոր հրդեհ Պռոշյան գյուղում. դեպքի վայր է մե... Ինչ է հորդորել Ծառուկյանը իր թիմակիցներին Ջիգարխանյանի տիկնոջը ծանր ժամանակներ են .1IN.... Վանաձորում պայմանագրային զինծառայողը, նախնակա... Ռուսի խաթր Հայաստանը թուրքին հանձնողները ձախո... Վահրամ Բաղդասարյանի թաղապետ փե­սան մեծ ունեցվ... Եվրոպական կառույցները դեմ չեն լինի Սերժ Սարգս... Դժբախտ դեպք Վանաձորում. զորամասում 36-ամյա զի... Լիլուի ուղիղ միացումը՝ Մերի Մակարյանի հարսանի... ՊԵԿ-ը չի հերքում, որ Հովիկ Աբրահամյանի ընկերո... Լոնդոնի մետրոյի կայարանում կրակոցներ են հնչել... Թիվ 8 երթուղու ավտոբուսում գողությունը բացահա... Երևանում 2 դիմակավորված անձինք կողոպտել են փո... Բանակից ազատելու համար կաշառք ստանալու մեղադր... Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է Աղվան Հովսեփյանի հրամաններով աշխատանքում ցուց... Հովհաննես Սահակյանն Արայիկ Գրիգորյանի հետ շրջ... Ավազակային հարձակում Երևանում. 2 ճիվաղ Այգեստ... Դատարանում լրագրողին արգելվել է ձայնագրել դատ... PHOTO. Ահա, թե ինչպես է Էրիկի ընկերուհին նշել... Հայաստանից հեռուստամարաթոնի ամենաշատ գումար հ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու...
Աննախադեպ հռչակագիրը` թակարդ Ալիևի համար. Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից «168 ժամ» թերթը գրում է. «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նոյեմբերի 23-ին Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի տեքստում ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավո Ինչ է հորդորել Ծառուկյանը իր թիմակիցներին «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ծառուկյանն իր թիմակիցներին ասել է` կառավարությանը շատ մի կպեք, բայց «գազի հանձնաժողովի» հարցում մինչև վերջ գնալու ենք: Սակայն ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում հակասություններ կան: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի՝ 26 պատգամավորի պահանջով. ԲՀԿ-ն բավարարում է Ռուսի խաթր Հայաստանը թուրքին հանձնողները ձախողվեցին «Ժամանակ» թերթը գրում է. «Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովի մասնակիցները երեկ Բրյուսելում նախ ընդունեցին համատեղ հռչակագիր: Երեքուկես տարի բանակցություններից արդյունքում ստորագրվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Քաղաքագեռ Լեւոն Շիրինյանի կարծիքով, բոլորը կենտրոնացած են նյութական արժեքների, հետագայում առանց վիզա Եվրոպա ճամփորդելու հնարավորության վրա, բայց քաղաքագետն առաջարկում է Վահրամ Բաղդասարյանի թաղապետ փե­սան մեծ ունեցվածք է կուտակել. Բարեկամներից էլ «խեղճ» չի «Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Երեւանի Աջափնյակ վար­չական շրջանի 37-ամյա ղեկավար Արտա­վազդ Սարգսյանը բավական ունեցվածք է կուտակել: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի փե­սան ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ Mercedes-Benz Տ550 եւ Vaz 21065 մակնիշի ավտոմեքենա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրա դրամական մի­ջոցները կազմել են 10 մլն 300 հազար դրամ, Եվրոպական կառույցները դեմ չեն լինի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն. ՀՀ-ԵՄ համաձայնագրի «հմայքը» «Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Իսկ Սերժ Սարգսյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կանգնել էին նրանց գլխավերեւ
website by Sargssyan