1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

PHOTO Տղայիցս հետո ծննդյանս օրերին միշտ տխրում էի. Աննա Էլբակյանն անկեղծանում է

ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Աննա Էլբակյանը երեկ նշում էր ծննդյան 54-ամյակը: Life.panorama.am-ը ծննդյան օրվա, կյանքի գլխավոր արժեքների, իր առավելությունների ու թերությունների մասին անկեղծ զրույց է ունեցել դերասանուհու հետ:

-Տիկին Էլբակյան, ի՞նչ դեր ունեն տարեդարձները Ձեզ համար: Այդ օրերին շատերը տխրում են, մյուսներն էլ ուրախանում, հետաքրքիր է՝ Դուք ի՞նչ տրամադրություն եք ունենում Ձեր տարեդարձին:

-Այո, ծննդյան օրը կարող ենք և տխրել, և հիպերուրախանալ: Տղայիցս հետո ծննդյանս օրերին միշտ տխրում էի, բայց միևնույն է, հասկանում էի, որ դա էգոիզմի նշան է և մի օր իմ մտերիմներին խոստովանեցի, որ որոշում եմ կայացնում այլևս չտխրել և իմ այդ օրն էլ ծառայեցնել հարազատներիս: Ես չեմ անտեսում ծննդյանս օրը, բայց նաև չեմ ուզում, որ միայն տարվա այդ օրը շատ ուրախ լինենք, ուզում եմ ողջ տարին ուրախ լինենք, ամեն օրն ապրենք այդ օրը ծնվածի նման: Ծննդյանս օրը չեմ սիրում իմ ու մտերիմներիս ուշադրությունը կենտրոնացնել բացառապես ինձ վրա, դա ադեկվատ չեմ համարում, թեև ամբողջ աշխարհն այդ միտումն ունի: Իհարկե, ես ուրախանում եմ, որ տարեդարձս մարդիկ հիշում են, շնորհավորում, բարեմաղթանքներ ասում, բայց ես անգամ իմ հարազատներին տվել եմ ազատություն՝ պարտավորություն չունենալ պարտադիր այդ օրն ինձ շնորհավորել: Ես չեմ ընդունում թիթեռի կյանքին նմանվող մեկ օրյա ուշադրությունը, ինքս էլ ողջ տարին եմ ուշադիր հարազատներիս նկատմամբ. ինձ պետք է հարատևող, ներդաշնակ ու հավատարիմ զգացմունք, թող դա շատ խորը չլինի, բայց լինի հավատարիմ: Ծննդյանս օրը ես իրոք ներքուստ ուրախ եմ, խաղաղ և ազատ, այլ ոչ թե կախված նրանից, թե քանիսն այդ օրը ինձ հիշեցին:

-Կինը 50-ից հետո ինչպիսի՞նն է:

-Այս հարցին պատասխանելն ինձ դժվար է, քանի որ շատ շուտ որոշում կայացրի ամեն օր ապրել և հանուն ինչի ապրել. դա եղավ տղայիցս հետո, երբ ընդամենը 37 տարեկան էի: Ես շատ շուտ հասունացա, չապրեցի 40-ը, հետո 50-ը, ներքին հասունությունս շատ շուտ եկավ: Իհարկե, հիմա՝ այս տարիքում, շատ բաներ կան, որոնց հետ բոլորովին չեմ համակերպվում՝ սկսած արտաքինից: Հիմա հայելու մեջ նայելիս՝ ասես ինձ չեմ ճանաչում, ներքին անհամաձայնություն կա այդ առումով իմ մեջ, մյուս կողմից շատ  գնահատում եմ թե ներքին, թե արտաքին հասուն գեղեցկությունը: Կնոջ համար տարիքի հետ շատ ուրիշ գույներ են ի հայտ գալիս, որոնք անասելի գեղեցիկ են, ինչպես աշունը: Տարիքն իր հետ շատ նեգատիվ բաներ է բերում, բայց միևնույն ժամանակ դրա ավելանալու հետ մեկտեղ արժեքների փոփոխություն ես զգում, սկսում ես շատ ավելին գնահատել:

-Տիկին Էլբակյան, ի՞նչն է Ձեզ համար բացարձակ արժեք համարվում այս տարիքում:

-Ամենաարժեքավորը հավատարիմ, հարատևող սերն է, որի մեջ մտնում են բոլոր իրական երևույթները: Այս շարքում կարող են լինել կոնֆլիկտի հետ միասին ապրելու, բայց սիրել շարունակելու գաղափարը, անընդհատ որոշում կայացնել ներելու գաղափարը, ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին, որ նա կա և ինքդ էլ քեզ ընդունել հենց այնպիսին, ինչպիսին կաս. այսինքն՝ այս ամենի գլխավոր գործիքը սերն է: Տարիքի հետ գնում ես դեպի հավիտենական արժեքները: Գիտեք, պետք չէ կնճիռները վերացնել ժամանակակից տեխնիկաների միջոցով կամ արհեստականորեն երիտասարդացնել ինքդ քեզ, շատ կարևոր է, որ դու ինքդ ընդունես քեզ ամեն տարիքում:

-Յուրաքանչյուր խելամիտ մարդ հստակ գիտի իր առավելություններն ու թերությունները, կխոսե՞ք Ձեր առավելություններից ու թերություններից:

-Որպես առավելություն՝ համարում եմ այն, որ փորձում եմ թերություններս շտկել: Իմ առավելություններից եմ համարում նաև այն, որ ընդունում եմ կյանքի բոլոր երևույթները ու միտքը, ըստ որի՝ ոչինչ պատահական չէ: Երբ գիտես, որ ամենավատ երևույթի ժամանակ էլ կարող ես մնալ մարդ և ընտրել այն բոլոր սկզբունքներն ու արժեքները, որոնց հավատարիմ ես երջանիկ պահերին. դա ինձ համար շատ արժեքավոր է: Ես կարողանում եմ իմ զգացմունքներն ու կամքը ենթարկեցնել այն սկզբունքներին ու որոշումներին, որ ունեմ ապրելու համար: Իսկ թերություններս հազարավոր են, որոնց վրա փորձում եմ անդադար աշխատել: Ես շատ շուտ բռնկվող եմ, միշտ ինձ թվում է, որ իմ ուղիղ խոսքից դիմացինս չի նեղանա, հետո հասկանում եմ, որ նրա փոխարեն, գուցե, ես նեղանայի:  Թերություններիցս մեկն էլ այն է, որ շատ եմ փորձում հղկել, ուզում եմ ամեն ինչ լինի շատ գեղեցիկ, սա էլ երևի մշակութային մարդ լինելու պատճառով է: Մարդիկ միշտ կարծում են, թե զննող հայացք ունեմ, բայց ես բնավ նման միտում չունեմ:

-Հավատո՞ւմ եք ճակատագրին:

-Ես հավատում եմ Աստծուն և հավատում եմ, որ Աստված գիտի մեր այսօրվա ու վաղվա օրը: Հավատում եմ, որ մեր շուրջը շատ երևույթներ կան, որոնք մենք կարող ենք փոխել, եթե դա Աստծո կամքն է: Ես հավատում եմ, որ մենք դերակատարում ունենք մեր կյանքում ու կարող ենք փրկել կոտրված հարաբերությունները, ընտանիքը և անգամ վնասված առողջությունը, եթե միայն Աստված կամենա:

-Ինչի՞ մասին եք երազում այս տարիքում:

-Իմ կյանքը հիմնովին փոխվեց, երբ ապաշխարեցի ու հասկացա, որ Աստված իրավամբ կա և ուղղակի գաղափար չէ: Կարծում եմ՝ տարիքս թույլ է տալիս խոսել այս մասին, թեև կարող էի մեկ այլ գեղեցիկ պատասխան հորինել: Հիմա երազում եմ, որ իմ ընտանիքը, տոհմը, մտերիմները, ազգը իրոք հիմնվի քրիստոնեական արժեքների և հիմունքների վրա, նույնը երազում եմ արվեստի մեջ: Ես չեմ ուզում ուղղակի գեղեցիկ թիթեռի կյանք ապրել, ուզում եմ կյանքս խորը արմատներ թողնի իմ շրջապատում, թող իմ անունը չհիշատակվի, բայց մարդկանց մտածելակերպը փոխվի: Երազում եմ մարդիկ այդքան վիրավորված ու կոտրված չլինեն, որ նրանց մտածելակերպն ու հոգին փոխվի: Ես ձգտում եմ այս ամենին, և ի դեպ՝ ես նպատակասլաց մարդ եմ: Օրինակ՝ ես երազում էի ունենալ ամուր ընտանիք, որին շատ դժվարությամբ հասա, ես երազում էի ունենալ թատրոն, որտեղ լինի ընտանիք ու ես հասա նաև այդ երազանքիս: Իմ երազանքները նյութական չեն, ես երազում եմ խաղաղ կյանքի մասին:

life.panorama.am

Դիտվել է 1716 անգամ
Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է կատարել Մամիկոնյանց փողոցում կրակել են գազային ատրճան... «Մայրս չիմանա, որ վիրավորվել եմ…». Սևակի վերջ... Photo. Փարիզում բացված ցուցահանդեսում ներկայա... Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Աղմկոտ սպանության գործով մեղադրյալը Թուֆենկյա... Արտյոմ Կանևսկոյի սպանված ընկերները կապ չե՞ն ո... ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի թեկնածու առ... Սկանդալ Շիրակի պետական համալսարանում. ռեկտորն... Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի այցը Բաքու ... Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել, բայց պ... Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությու... Կրակոցներ Երևանում. «Որսորդական զենքեր և պարա... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում՝ թիվ 37 երթուղու ... Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում կանանց կո... Վարդենիս քաղաքում թեժ պայքար է սպասվում Армен Асатрян, брат известного авторитета Арт... Նոր մանրամասներ Արմավիրի մարզպետի խորհրդականի... «Միսս Արմենիա»-ի հաղթողը հայտնի է (ֆոտոշարք) Արտակարգ դեպք՝ Երևանում գործող լողավազաններից... «Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվե... ՄԱԿ-ի «յուղոտ մասը պետք է հեռացնել, սակայն կե... Ողբերգական վթար Արցախում. «Ճոխտ աղբյուր»-ի ճա... Աշունը 1 ամիս ուշացումով որոշեց գալ Հայաստան.... photo Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գողերը էլ ... Ռամզան Կադիրովը` փոքրիկ Սերյոժայի մահվան ու ո... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... ՇՏԱՊ: Գյումրիի ողբերգությունը քննարկելիս հայը...
Աղմկոտ սպանության գործով մեղադրյալը Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել. մանրամասներ «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանի կալանավորումը վերահաստատվել է: Հիշեցնենք, որ դեպքից հետո նրա, Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվել էր սեպտեմբերի 22-ին՝ Կոտայքի մարզում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեն Արտյոմ Կանևսկոյի սպանված ընկերները կապ չե՞ն ունեցել Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու հետ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքում սպանվեցին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմները` Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը: Տեսակետ կար, որ սա հետեւանք է վենդետայի, եւ սպանվածները կապ ունեին Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստված մահափորձի: Կատարվածից անցել է 14 օր, սակայն սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Մինչ այդ «Ժողովուր ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի թեկնածու առաջադրել. Նա Էնֆիաջյանի հետ ՀԷԿ-ի բիզնես ունի «Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն որոշել է նոյեմբերին կայանալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, ով Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է՝ աղջկա ամուսինը։ Աղասի Հակոբջանյանը եւս ԲՀԿ-ական է։ Սիսիանի քաղաքապետի պաշտոնը հիմա ավելի է կարեւորվում, եթե նկատի ունենանք, որ քաղաքին միացվել է Սիսիանի 27 գյուղական համայնքները։ Կարեն Համբարձումյանը հայ Սկանդալ Շիրակի պետական համալսարանում. ռեկտորն ազատում է Վարդևան Գրիգորյանի մարդկանց «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի պետական համալսարանում սկանդալային իրավիճակ է: Այս մասին քիչ առաջ armtimes.com-ի խմբագրություն ահազանգեց Շիրակի պետական համալսարանի ընդհանուր բաժնի նախկին վարիչ և ռեկտորի ընդունարանի նախկին գործավարուհի Լենա Խաչատրյանը և տեղեկացրեց, որ գործող ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն իրեն անհիմն ազատել է աշխատանքից:«2016-ին եկավ պարոն Մի Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի այցը Բաքու պատգամավորները շատ թունդ են քննարկում «Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ պատգամավորների շրջանում բուռն քննարկում են Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի այցը Բաքու։ Հիշեցնենք, որ իշխանության եւ ընդդիմության երկու կարկառուն ներկայացուցիչները գնացել էին Բաքու՝ մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովներից մեկի նիստին: Եվ այդ ընթացքում սպանեցին հանրությանը սելֆիներով, ուղիղ եթեր մտնելով, իրենց թեյախմությունն անգամ լուսաբանելով
website by Sargssyan