1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դադարեցնել ՌԴ կողմից զենքի մատակարարումը Ղարաբաղյան հակամարտության գոտում. հայտարարություն

Բազմիցս անդրադարձել ենք ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիությանը, որը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ սկզբունքներին:

Վերջին չորս տարիների ընթացքում՝ 2014-17թթ., ըստ մեր գնահատականների, միայն հայկական կողմից զինված ուժերում մահացությունների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսը հետևանք է հրադադարի ռեժիմի խախտումների: Ավելին, 2016թ. ապրիլի 2-ից 5-ը 1994թ. մայիսի 12-ի զինադադարի հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցան աննախադեպ լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց ընթացքում միայն հայկական զինված ուժերի մարդկային կորուստները, ըստ մեր գնահատականների, կազմեցին մոտ 77 մարդ: Ադրբեջանական զինուժի մարդկային կորուստների վերաբերյալ տվյալները հայտնի չեն՝ դրանց գաղտնիության պատճառով:

Հրադադարի ռեժիմի խախտումների ավելացմանը նպաստեց այդ նույն ժամանակահատվածում հակամարտության մեջ ներգրաված պետությունների կողմից աննախադեպ սպառազինությունների մրցավազքը, որին անմիջականորեն նպաստում է և ուղղակի մասնակցություն ունի Ռուսաստանի Դաշնությունը:

Ըստ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) 2016 թ. զեկույցի՝ 2012–16թթ. Ադրբեջանը և Հայաստանը մեծ թվով սպառազինություն են գնել Ռուսաստանի Դաշնությունից, չնայած՝ Հայաստանը 20 անգամ ավելի քիչ: Ադրբեջանի հիմնական մատակարարը հանդիսանում է հենց Ռուսաստանը, որը մատակարարում է Ադրբեջանի կողմից ձեռք բերվող զենքի 69 տոկոսը:

Այս համատեքստում արտառոց էր 2017թ. սեպտեմբերի 5-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային սպառազինություննների մատակակարման հարցին տրված գնահատականը. «Դա Միացյալ Նահանգների ինքնիշխան որոշումն է՝ ում վաճառի կամ անվճար մատակարարի զենք, և նաև այն երկրի ինքնիշխան որոշումը, ով հանդիսանում է այդ աջակցության ընդունողը: Մենք այդ գործընթացի վրա չենք կարող ազդել: Բայց կան ընդհանուր միջազգային կանոներ և մոտեցումներ. զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի նպաստում խաղաղեցմանը, այլ միայն խորացնում է վիճակը»:

Այսպիսով, ՌԴ նախագահը առավել քան գիտակցում է ղարաբաղյան հակամարտության գոտում իր պետության կողմից սպառազինությունների մատակարարման ծանր հետևանքները, սակայն շարունակում է, իր իսկ խոսքերով, «միջազգային կանոներին և մոտեցումներին» հակասող գործելակերպը:

Այսպիսով, ՌԴ-ն՝ հանձին նախագահ Վ. Վ. Պուտինի, ցուցաբերում է երկակի չափանիշներով քաղաքականություն՝ տարբեր հակամարտությունների նկատմամբ:

ՌԴ-ն, հանդիսանալով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, ոչ միայն իրականացնում է հակամարտության կարգավորման սկզբունքներին հակասող, այլ նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտող քաղաքականություն:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է զերծ մնա նման գործողություններից, քանի որ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ բանակցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Մենք դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի նման ընտրողական և հակամարդկային մոտեցումը և գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է

– պահպանի իր իսկ կողմից մատնանշված միջազգային կանոններն ու մոտեցումները,

– անհապաղ դադարեցնի զենքի մատակարարումը Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Նշված ուղղություններով քայլեր չկատարելու դեպքում, գտնում ենք, որ ԵԱՀԿ-ում պետք է սկսվեն քննարկումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՌԴ-ի մասնակցությունը դադարեցնելու ուղղությամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Դիտվել է 1226 անգամ
Ես չեմ վաճառվում. Մարիամ Մելիքյան (լուսանկար) Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Սերժ Սարգսյանի ... Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել... ՇՊՀ ինկվիզիտոր ռեկտորի հերթական դարակազմիկ որ... Հանրային այգու ծառերը կտրվել են եւ այն դարձել... Ռուսական կապրիզներ. «Աէրոֆլոտ»-ը, որից օգտվու... Մաքսատան պետը երկու «LEXUS» ու յոթ անշարժ գու... «Վակուում կառաջանա». Ինչու «Ծառուկյան» խմբակց... ՀՀԿ-ում խառն են. Մոռացել են, որ այս տարի պիտի... Ընդդեմ գազավիկների. Պատգամավորները առաջարկ են... «Այդ Խաչիկյանը ես եմ». Լեւոն Մարտիրոսյանը կլի... Սպանե՞լ են. անհետ կորելուց առաջ 26-ամյա երիտա... Մարտի 1-ի սպանությունների անհրաժեշտ բացատրութ... Երեւանում անհայտ օտեարերկրացին ադրբեջանական մ... Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Գայ գյուղու... Պետությանը ծառայել եմ անկեղծ և նվիրված. Արմեն... Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ՝ Նիդեռլանդներում Հ... «Վեց ամիս. ամեն գիշեր ծեծուջարդով, սպառնալիքն... «Արթիկ» ՔԿՀ-ում այցելուի մոտից արգելված իրեր ... Ինչպես է Շիրակի պետհամալսարանի ռեկտորը խաբում... Մոր և քրոջ պատճառով ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրա... Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդո... «Օրենքով գող» Գուլիին վիրավորած հեղինակության... Աշոտ Կարապետյանը՝ Փհենչհանից. Ընկճվել էի, որ ... Հրդեհ՝ Արմավիրի մարզի Գայ գյուղում. հայտնաբեր...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Աչքերս լցվեցին.բանակում զոհ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Հանրային այգու ծառերը կտրվել են եւ այն դարձել է ազդեցիկ հոր զավակի սեփականությունը «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում հերթական օբյեկտն է կառուցվում: «Դեյզի» անունը կրող այգու տեղում այժմ մեծ փոս է փորվել ապագա կառույցի համար: Մեր տեղեկություններով, կառուցողը նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դուստրը է՝ Արմենուհի Գեւորգյանը: Վերջինս նախկին այգու սեփականատերն է: Ամիսներ առաջ «Ռիբոկ» սպորտային համալիրի հարեւանությամբ գտնվող այ Ռուսական կապրիզներ. «Աէրոֆլոտ»-ը, որից օգտվում են նաեւ ՀՀ քաղաքացիները, խնդրահարույց որոշում է կայաց... «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղեւորներին` կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխվող իրերի քանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղեւորները փետրվարի 15-ից հետո այլեւս չեն կարողանում ձեռքի ուղեբեռով անվճար տեղափոխել բջջային հեռախոսներ, նոթբուքեր, լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, անձրեւանոցներ, թղթա Մաքսատան պետը երկու «LEXUS» ու յոթ անշարժ գույք է հայտարարագրել «Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ ԿԱ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն–վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Թամրազյանը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք՝ երեք հողամաս, երկու բնակարան, առանձնատուն եւ հողին ամրակայված այլ անշարժ գույք: Նրա ավտոմեքենաները երեքն են, ընդ որում երկուսը նույն մակնիշի: Այսպես նր «Վակուում կառաջանա». Ինչու «Ծառուկյան» խմբակցությունը չի միանում «Ելք»-ի նախաձեռնությանը «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է չմիանալ ՀՀ նախագահի ընտրության կարգի սահմանադրականությունը պարզելու համար «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: ՍԴ-ին դիմելու համար անհրաժեշտ է 21 ստորագրություն, սակայն «Ելք»-ն ունի 9 մանդատ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ՀՀԿ-ում խառն են. Մոռացել են, որ այս տարի պիտի համագումար անեն «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցությունն այս տարի պիտի գումարի 17-րդ համագումարը: Սակայն ՀՀԿ-ում խառն են և համագումարի մասին մտածելու ժամանակ դեռ չունեն: Մարտի 1-ին Բարձրագույն դատական խորհրդի կազմն են ընտրելու, 2-ին՝ նախագահ, իսկ ապրիլին՝ վարչապետ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀԺ-ին հհարցրին, թե ե՞րբ են պատրաստվու
website by Sargssyan