1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կարող ես ազգ չլինել, ազգություն մնալ. Հրանտ Բագրատյան

Մենք երկրագնդի հինավուրց ժողովուրդներից մեկն ենք, բայց մեր պատմությունը մինչև հիմա հակասական է, առեղծվածային ու չբացատրված։ Մ.Խորենացու շնորհիվ հրեաներին, հույներին ու պարսիկներին հայտնի է այդ ժողովուրդների պատմության մի զգալի հատվածը (համենայն դեպս թագավորական դինաստիաների հերթագայությունը), բայց մեր պատմությունը մնում է անհասկանալի, համամարդկային պատմությունից դուրս։ Վաղ միջնադարի Հայքն ընդհանրապես համարվում է մարդկության քաղաքակրթական օջախներից։ Եվ իրոք, աշխարհին շատ բան ենք տվել՝ կրոնից ու առաջին (կամ գրեթե առաջին) քրիստոնեական տաճարներից մինչև գրերը, հույն փոլիսոփաների թարգմանությունները, վաղ ռենեսանսի կոթողները, միջնադարյան ճարտարապետության հիմքերը։ Բայց միշտ վատ ենք վերջացրել։ Վերջին 2017 տարիների ընթացքում պետություն ունեցել ենք ընդամենը 607 տարի (Կիլիկիան ու 10-12 դարերի գաճաճ թագավորությունները չհաշված)։ 1410 տարի պետություն չի եղել։ Ի՞նչու։ Հայ պատմագիտությունը, չհաշված չնչին բացառությունները, սրա սեփական բացատրությունը չունի։ Պարզապես փոխ ենք առել Վ.Բրյուսովի և Ի.Դյակոնովի տեսություններն առ այն, որ հայ ժողովրդի պատմական դժբախտությունն աշխարհագրական խաչմերուկում գտնվելն է, արտաքին ագրեսիան, հարևանների անհաշտ պայքարը Հայքը գրավելու համար։ Մինչդեռ բանականությունը մեզ հուշում է, որ, ընդհակառակը, խաչմերուկում գտնվելը մեր զարգացման պատվարը պիտի լիներ։ Ավելին, եթե այս տեսությունը ճիշտ է, ապա ի՞նչու ասենք պատմական երկարատև ժամանակաշրջանների համար (օրինակ, մ.թ. 428-ից մինչև 652թ.), երբ ոչ մի լուրջ արտաքին թշնամի չի եղել, Հայաստանում կենտրոնացված պետություն չի ձևավորվել։ 
Ժամանակակից սոցիոլոգներն իրավացիորեն պնդում են, որ ազգերն այն ազգություններն ու ժողովուրդներն են, որոնք պետություն ունեն։ Պետություն ունենալն ու այլ ազգերի հետ հարաբերվելը “ազգ”-ի պարտադիր ատրիբուտն է։ Կարող ես ազգ չլինել, ազգություն մնալ։ Բայց այս դեպքում, որպես կանոն, այլ ազգերի և ազգությունների հետ հարաբերվելը պետք է կատարես այն սուվերեն ազգի հետ, որի վասալն ես։ Է ստացվում է, որ մեր ազգը վերջին 2017 տարիների ընթացքում 1410 տարի ազգություն (ժողովուրդ է եղել)։ Հիմա ի՞նչ. այս ամենը մեղքը մեր հարևանների՞նն է։ Պ.Սևակը սխալվ՞ում էր, երբ ասում էր. ազգերին չեն սպանում, ազգերն ինքնասպան են լինում։
Մեր պատմաբաններից շատերի սխալն այն է, որ նրանք պատմությունը բացատրում են... պատմությամբ։ Ա.Թոյնբին մեզ սովորեցնում է. նման մոտեցումը սխալ է, երևույթն ինքն իրենով չի կարելի բացատրել։ Փորձիր ասում է վերլուծել՝ հետևելով սոցիալ-տնտեսական ու մշակութային կացութաձևերի էվոլյուցիային։ 
Այս առումով մեր պատմաբանների մեծ մասի ուշադրությունից դուրս է մնացել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ՀԱՍԵ) դերը մեր ժողովրդի պատմության մեջ։ 301թ. դառնալով պետական կրոն այն ի սկզբանե հսկայական դեր ունեցավ կենտրոնացված պետության ձևավորման, միջոցների կոնսոլիդացիայի և տնետսական ու հոգևոր-մշակութային վերելքի համար։ Այդպես շարունակվեց ավելի քան կես դար։ Այս շրջանն անվանենք կոնսոլիդացիայի շրջան։ Պարզվում է, որ նման շրջան են ունեցել նաև քրիստոնեական մյուս պետությունները. Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան, Լեհաստան, Շվեդիա և այլն։ Սակայն մի 50-150 տարվա ընթացքում տեղի է ունենում մետամորֆոզ. բոլոր քրիստոնյա եկեղեցիները ձեռք են բերում կենտրոնացված հարկեր ստանալու իրավունք, սկսում են աճել, դառնում են խոշոր սեփականատերեր ու մրցակցում թագավորների հետ։ Հայաստանում, որպես կանոն, շինականները վճարում էին հողի հարկ (պետության բաժինը՝ բերքի 15-30%-ի չափով), աշխատապարտ էին ու ռենտա էին վճարում ֆեոդալին կամ իշխանին ու բերքի 10% (եղել է նաև 7 կամ 8%՝՚) վճարում էին եկեղեցուն (Թ.Հակոբյան)։ Այսինքն, բերքի առնվազը կեսը գյուղացին պիտի տար ու մի բան էլ աշխատեր իշխանի, պետության կամ եկեղեցու կալվածքում (Լեո, Ա.Խաչատրյան)։ Նույն վիճակն էր նաև բոլոր մյուս քրիստոնեական պետություններում։ Ընդ որում, որպես կանոն, անկախ գյուղացու կամ այլ մասնավոր հողատիրոջ կարգավիճակից, վերջիններս եկեղեցական հարկը պարտադիր էր։ Հատկանշական է, որ նույնիսկ մարզպանական Հայքում կամ Օսմանյան կայսրությունում, այսպես կոչված օտար նվաճողները թույլ էին տալիս, որ իրենց տարածքներում ՀԱՍԵ-ն հարկեր գանձի։ Ի՞նչ էր անում ՀԱՍԵ-ն հարկեր հավաքագրելուց հետո՝ եկեղեցիներ էր կառուցում։ Այդ թվում մեր “թշնամի” նվաճողների տիրապետության շրջանում։ Պատահական չէ, որ բոլոր քրիստոնյա պետություններում շուտով եկեղեցիները միավորվում են ֆեոդալների հետ և վերացնում կենտրոնացված պետությունը։ Դրանով նրանք հնարավորություն են տալիս գյուղացիներին կենտրոնանալու միայն եկեղեցուն վճարվելիք հարկերի վրա։ Հին ու նոր տնտեսագետների և պատմաբանների պնդմամբ (Մ.Վարրոն, Ֆ.Քենե, Թ.Մալթուս, Դ.Ռիկարդո, Վ.Դյուրանտ, Հ.Մանանդյան, Թ.Ավթալբեգյան), հավելյալ արդյունքը կամ շահույթը գյուղատնտեսության մեջ վերջին 1500 տարիներին ցածր է եղել (3-5%) կամ էլ բացակայել է։ Հիմա էլ աշխարհում զարգացած պետությունները սուբսիդավորում են գյուղատնտեսությունը ( Ճապոնիա և Հվ.Կորեա՝ գ-տ-թյան համախառն արդյունքի 55%-ի չափով, ԵՄ երկրներ՝ 25-30%, ՌԴ՝ 15%, Թուրքիա՝ 6 տոկոս և այլն)։ Մեծ հաշվով մաքուր հարկերը գյուղատնտեսությունից բացասական են։ Երբ ՀԱՍԵ-ն սկսեց ստանալ բերքի 7 կամ 10%-ը, վաղ միջնադարում, երբ գ-տ-թյունը տալիս էր ՀՆԱ 90-92%-ը, երկրի տնտեսության ընդլայնման ֆինանսավորումը կամ այսպես ասած ներդրումները դադարեցին։ Ընդլայնված վերարտադրությունը դադարեց։ Չկա փող, չկա զորք, չկա պետություն։ Կան եկեղեցիներ՝ անթիվ, անհամար։ Մեր հաշվարկներով հայերը կառուցել են 6.5-8 հազար եկեղեցի, դրա համար այսօրվա գներով ծախսել են 80 մլրդ դոլար։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Բա դրանց պա՞հելը։ Տարեկան 2% ամորտիզացիայի հաշվարկով և դրանց միջին տարիքը 700 տարի համարելով 1700 տարվա համար ստանում ենք 1.12 տրլն դոլար թիվ։ Այս պայմաններում ի՞նչպես կարող էր պետություն լինել։ Թուրքական սուլթանները, պարսկական շահերը հաճույքով թույլատրում էին հայ կղերականներին հարկեր հավաքել իրենց հպատակներից։ Նրանք լավ գիտեին՝ քանի կա ՀԱՍԵ-ն, հայերին պետություն պետք չէ և հնարավոր էլ չէ։ Մոկսում, Շատախում, ամենուր հայերը իսլամ էին ընդունում, որպեսզի ազատվեն հարկերից (Լեո)։ Բա ի՞նչպես։ Այլապես 11-րդ դարում 100000 սելջուկները ի՞նչպես կարող էին իրենցով անել 5-6 մլն հայերի (Թ.Հակոբյան)։ Այն ժամանակ աշխարհում կար 300 մլն մարդ, որից 6-ը հայ էին։ Հիմա կա 8 մլրդ մարդ, որից 8-ն են հայ։ Իհարկե, դրական բացառություններ եղել են։ Արաբներն, օրինակ, հարկերը հավաքում էին դրամով՚։ Նրանց ՀԱՍԵ-ն պետք չէր։ Դրա համար էլ ՀԱՍԵ-ն այս պարագայում միացավ Բագրատունիներին և օգնեց, որ պետություն ունենանք... որ հետո այդ պետության վերջը տա։ Եվ այս եկեղեցու պատմությունը մենք ուսումնասիրում ենք դպրոցում։ Երբ այն չափի մեջ չէ, այն հակապետական է։
Հենց եկեղեցական (հարկերի) պատճառով է բոլոր քրիստոնեական երկրներում սկսվում միջնադարյան խավարը։ Պետությունները սկսում են պայքարել սրա դեմ։ Անգլիայում, Հոլանդիայում և Շվեդիայում հաղթում են բողոքականները։ Շվեդիայում եկեղեցուն ունեզրկել են 2 անգամ (Յ.Վեյբուլ), Հենրի 8-ը, իր վավաշոտության արդյունքում, մեծագույն սխրանք կատարեց մարդկության համար՝ բողոքականությունը հաղթեց կարևորագույն պետություններից մեկում։ Ռուսաստանում Պյոտր 1-ը պարզապես պետականացրեց եկեղեցին՝ չեզոքացնելով դրա ազդեցությունը երկրի տնտեսական կյանքում։ Իսկ ահա մյուս երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա) եկեղեցին հաղթեց։ Ստեղծեցին ինկվիզիցիան և սրանք շուտով երկրորդական դարձրին Ֆրանսիայի կամ Իսպանիայի նման հզորագույն տերությունները անհրապույր Անգլիայի նկատմամբ։ Մի՞թե եղել է ավելի մեծ հանցանք, քան 1472-ի Բարթուղիմեոսյան գիշերը։ Կ՞ա ավելի մեծ հանցանք, քան պավլիկյան ու թոնդրակյան շարժումների կոտորածները կազմակերպած ՀԱՍԵ-ի կողմից (որոշ տվյալներով, ոչ պակաս կան 1.5 մլն)։ ՀԱՍԵ-ն պատասխան տվե՞լ է, որ 2 անգամ (428-ին և 1045-ին) նախաձեռնել է հայոց պետականության “կամավոր” մահը։ ՀԱՍԵ-ն և ոչ թե ինչ-որ մի թշնամի։ Ի՞նչպես էին Գագիկ 2-րդը և Վ.Պահլավունին նայում Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, որին պատկանում էին գրեթե բոլոր գյուղերն ու հարկերը, որ նա մի քանի կոպեկ փող տա բանակին։ Արի ու տես, որ ՀԱՍԵ-ն այս մարդուն սուրբ է համարում։ 
Լավ, շնորհիվ Նապոլեոնի կաթոլիկ եկեղեցին ի վերջո սանձվեց, հարկազրկվեց ու “մեկնեց” Վատիկան։ Իսկ ՀԱՍԵ՞-ն։ 19-րդ դարում ռուսները չգիտեին ի՞նչ անեին այս կառույցի հետ։ 1861-ի հողային ռեֆորմը Հայաստանում անհնարին էր իրականացնել՝ բոլոր հողերը, չնչին բացառություններով, պատկանում էին ՀԱՍԵ-ին։ Բա մեր երկրում մի հատ ֆերմեր չլի՞ներ։ Հիշեք “Սարոյան եղբայրներ”-ը։ Ի՞նչ անի խեղճ սպան, երբ հացի պաշարները միայն եկեղեցում են։ Ի՞նչպես պետք է կռվի սոված բանակը։
ՀԱՍԵ-ի վերաբերյալ սա իմ առաջին գրառումն է։ 
Հաջորդ գրառումները կլինեն ՀԱՍԵ-ի բարեփոխման, ժողովրդացման, դրա գործունեությունը օրենքներով կարգավորելուն և թափանցիկություն ապահովելու մասին։

Դիտվել է 526 անգամ
Այսբերգի չերեւացող կողմում ծվարածները պիտի ծն... «Մարտի 1-ի գործով» դատապարտված գեներալի որդին... Արմավիրի քաղաքապետը հրաժարական կտա Առանձին զորամասերում բացահայտվել են առանձնապե... ՌԴ-ից հեղինակություններ են գալիս Էջմիածին 3 օր խոտով են սնվել. զոհված կապիտան Արմենակ Ո... Համաձայնությունը կայացել է. ար­տա­հերթ ընտ­րո... Մինչև դատաքննության ավարտը կասեցրել են Մանվել... Պատահար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ... «Յանս» ռեստորանային համալիրում խուզարկություն... «Կեսգիշերն անց».Լիանա Զուրաբյան Ցեմենտ ներկրող ընկերությունները մտավախություն... Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, ո... էդ ո՞վ չգիտեր, որ «օձն իր պորտով» չէր կարող մ... Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի գործով. ... Ապրիլյան պատերազմի հերոսի՝ Աղասի Ասատրյանի քր... ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է. «Փաստ» «Այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն»... Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարութ... Սերժ Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի հանցանքների... Խորը ափսոսանք ենք հայտնում, որ ԱԱԾ գործողությ... Փակագծերը չեն բացում Մանվել Գրիգորյանի կինը զանգահարել է «ընկերներ... Երկրապահը վերադարձրեք Կոռնիձորի Արոյին. Հեթան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
ՌԴ-ից հեղինակություններ են գալիս Էջմիածին Էջմիածին քաղաքում օրեր շարունակ ընթացող բողոքի ցույցերին ակտիվորեն մասնակցում էին նաև քրեական աշխարհի ներկայացուցիչները: Հայտնի է, որ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ բողոքող մարդկանց հետևում կանգնած էր Արթուր Ասատրյանը («Դոն Պիպո»), որն օրեր առաջ ձերբակալվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: Պարզվում է՝ իրենց ընկերոջ կողքին լինելու համար Էջմիածին էին պատրաստվում ժամանելու քրեական հեղինակութ Համաձայնությունը կայացել է. ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կլինեն մինչև տարեվերջ «Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ խորհրդարանական խմբակցությունները կոնսենսուսի են եկել միասնական աշխատանքային խումբ ձևավորելու հարցում, որը կնախապատրաստի ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ: «Փաստ»-ի ունեցած տվյալներով, համաձայնությունը միայն այս հարցով չէ, որ արդեն ձեռք է բերվել: Մասնավորաբար, կա նախնական պայմանավորվածություն՝ արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմ Մինչև դատաքննության ավարտը կասեցրել են Մանվել Գրիգորյանի լիազորությունները.ԵԿՄ-ականներն այսօր կհավաք... «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո իսկական պայքար է սկսել Երկրապահ կամավորական միության համար: Այս օրերին ազատամարտիկների տարբեր միավորումներ ակտիվացել են հենց այդ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար: Երեկ արդեն «Ազատամարտիկների դաշինքը» հենց ԵԿՄ գլխավոր մասնաշենքում հանդիպել է երկրապահներին, այդ թվում` ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, որի ա Սերժ Սարգսյանը Մոսկվայում է. «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է: «Փաստ» օրաթերթի աղբյուրը նրան երեկ տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցում: Սերժ Սարգսյանը մտել է Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի և քիչ անց դուրս եկել ու «սուսուփուս» հեռացել: Նույն աղբյուրի տեղեկացմամբ, Սարգսյանը ոչ մեկի հետ չի շփվել, ոչ մեկի հետ չի զրուցել: Սա՝ գոնե առերևույթ: Իսկ թե ինչ նպատակով է Սեր «Այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն». Քաղաքագետ «Փաստ» օրաթերթը գրում է. Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված բացահայտումների բարոյական կողմը, որը շատ մեծ ազդեցություն թողեց հանրային գիտակցության վրա, հասկանալի պատճառներով մեծ հարված էր նաև Հանրապետական կուսակցության համար: «Փաստ»–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Փաստացի այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն, զրկեց նրանց գոնե բարո
website by Sargssyan