1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բավականը ամուսնալուծված կնոջը հավաքագրել և ուղարկել է Դուբայ՝ մարմնավաճառության

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Բավական Խաչատրյանի հերթական գործի դատական քննությունը:

1977 թվականին ծնված Բավականն առաջին անգամը չէ, որ կանգնում էր դատարանի առաջ:

2014 թվականի մայիսի 31-ին նա դատապարտվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Ըստ այդ դատական ակտի՝ Բավականը, ներկայանալով «Աննա» անունով, ՀՀ և ԼՂՀ տարբեր բնակավայրերից հավաքագրել է երիտասարդ կանանց և ուղարկել է Դուբայ, որտեղ կազմակերպվել է նրանց սեռական շահագործումը:

Բավականը թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված մեծ խմբի անդամ է եղել՝ ըստ մեղադրանքի, այդ խմբի անդամ  եղել նաև Բավականի քույր Հերիքնազը: Խումբը, ըստ դատական ակտերի, ղեկավարել է ԱՄԷ-ում բնակվող Նելլի Ն.-ն: Դուբայ ուղարկվող յուրաքանչյուր մարմնավաճառուհու համար Բավականը ստացել է 600 դոլար:

Ըստ իր հայտարարության՝ Բավական Խաչատրյանը որպես մենեջեր աշխատել է «Լիդեր» աշխատանքի տեղավորման գործակալությունում:  Նեղ կացության մեջ գտնվող կանանց նա առաջարկել է «շահավետ աշխատանք»…

36-ամյա Բավական Խաչատրյանը հիշյալ դատական ակտով 2014 թվականին մեղավոր է ճանաչվել թրաֆիքինգի և թրաֆիքինգի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով, և դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Ըստ ներկա մեղադրանքի՝ 2008 թվականի փետրվարին Բավականը Հրազդանում խաբեությամբ՝ Դուբայում հագուստի առևտրով համատեղ զբաղվելու  կեղծ առաջարկով, բայց իրականում Դուբայում սեռական շահագործման ենթարկելու նպատակով հավաքագրել է Թագուհի Ա.-ին (անունը փոխված է):

Թագուհու անձնագրի պատճենը Բավականն ուղարկել է Դուբայ՝ Նելլի Ն.-ին, ով կազմակերպել է մուտքի հրավերը և ուղարկել Բավական Խաչատրյանին:

Վերջինս 2008 թվականի մարտի 1-ին Թագուհուն ճանապարհել է Թբիլիսի, որտեղից վերջինս մեկնել է Դուբայ: Երբ Թագուհին հասել է Դուբայ, Նելլի Ն.-ն Բավական Խ.-ին ուղարկել  է նրա հերթական հասանելիքը՝ 600 դոլար:

Թագուհի Ա.-ն Դուբայում սեռական շահագործման է ենթարկվել մինչև 2009 թվականի մայիսի վերջը:

Ամբաստանյալ Բավական Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում Բավականը հայտնել է, թե թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի անդամ դարձել է նախ իր քույր Հերիքնազը, ով ներկա պահին նույնպես պատիժ է կրում Հայաստանի Հանրապետությունում:

Ըստ Բավականի նախաքննական ցուցմունքի՝ 2007 թվականին Հերիքնազը, ով պարբերաբար գումար էր ուղարկում Դուբայից, հեռախոսով հայտնել է, թե Դուբայում ունի կին ղեկավար՝ «մամա», զբաղվում է մարմնավաճառությամբ՝ այդ ղեկավարի պայմանների համաձայն:

Հերիքնազն ասել է, թե ինքն ու մարմնավաճառությամբ զբաղվող մյուս կանայք իրենց ղեկավարին պարտավոր են տալ օրական վաստակը՝ նվազագույնը՝ 600 դոլար,  իրենք գտնվում են մշտական հսկողության տակ: Իրենց անունից իրենց ընտանիքներին գումար է ուղարկում ղեկավարը: Նա մարմնավաճառուհիներին առձեռն գումար չի տալիս: Հերիքնազն ասել է, թե ղեկավարն իրեն խոստացել է Երևանում բնակարան գնել, բայց հետագայում ոչ մի բնակարան էլ չի գնել:

Հերիքնազը Բավականի հետ զրույցի ժամանակ ասել է նաև, որ Հայաստանից բարետես ու երիտասարդ աղջիկների կարող է հավաքագրել և ուղարկել Դուբայ, ինչի համար ղեկավարը  «մաղարիչ» կանի: Մշտական աշխատանք չունենալով՝ Բավականն այդ առաջարկը «լավ տարբերակ» է համարել:

2010 թվականին Հերիքնազին արտաքսել են Դուբայից, նա մոտ երկու ամիս մնացել է Հայաստանում, փոխել է անձնագիրն ու նորից մեկնել է Դուբայ:

2007 թվականին, ըստ Բավականի, Հրազդանի իրենց տուն է գնացել իրենց հարևանի բարեկամ Թագուհին: Նա խոսակցության ժամանակ պատմել է, որ երկար ժամանակ եղել է Թուրքիայում, զբաղվել է մարմնավաճառությամբ, գիտի, որ Հերիքնազը Դուբայում է, կցանկանար ինքն էլ մեկնել Դուբայ՝ նույն արհեստով զբաղվելու: Ինքը Թագուհուն խոստացել է օգնել այդ հարցում, զանգել է Հերիքնազին ու ասել է, որ Թագուհին ուզում է Դուբայ գնալ: Հերիքնազը խոսել է իր ղեկավարի հետ, հետո ասել է, թե ղեկավարը գումար կուղարկի, որ Թագուհու համար տոմս գնեն:

Ինքը վերցրել է Թագուհու անձնագրի պատճենը, էլփոստով ուղարկել է Դուբայ: Այնտեղից գումար են ուղարկել՝ 128 հազար դրամ՝ Դուբայի տոմս գնելու համար, և՝ ԱՄԷ մուտքի թույլտվություն:

Ինքը տեղյակ է, որ Թագուհին մեկնել է Դուբայ, բայց նրան այլևս չի հանդիպել: Մոտ մեկ տարի անց Հերիքնազից տեղեկացել է, որ Թագուհուն արտաքսել են Դուբայից: Թագուհու մեկնելուց հետո Հերիքնազի ղեկավարն իր քույր Գայանեի անունով ուղարկել է 600 դոլար:

Բավականը նկարագրել է Թագուհուն՝ այն ժամանակ 30-31տարեկան բարձրահասակ, նիհարավուն, բաց գույնի մազերով կին, ուներ մեկ մանկահասակ երեխա…

Երբ դատարանում հրապարակվել է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը, վերջինս ասել է, որ այն ճիշտ է:

Դատարանն արձանագրել է, որ գործով ձեռք բերված ու հետազոտված ապացույցներով հերքվել է Բավականի նախաքննական ցուցմունքների այն մասը, թե Թագուհին ինքն է ցանկացել մեկնել Դուբայ՝ մարմնավաճառություն անելու:

Տուժող Թագուհի Ա.-ն հայտնել է, որ Բավականին ճանաչում է, դա այն անձն է, ով իր «անցյալը վերածել է դժոխքի»:

Թագուհին նշել է, որ Բավականին հանդիպել է իր հոր մահվան տարելիցին: Նա իրեն Դուբայից ապրանք բերելու գործ է առաջարկել: Քանի որ ինքը նյութական շատ ծանր վիճակում էր՝ նոր էր ամուսնալուծվել, մեկ տարեկան երեխա ուներ, վարձով էր ապրում, երեխային մոմի լույսի տակ էր մեծացնում, պարտքեր ուներ, համաձայնել է Բավականի առաջարկին: Բավականը չի ասել, որ իրեն տանում է «ծախելու», նա ասել է, թե ապրանք պիտի բերեն, Վրաստանում և Թուրքիայում վաճառեն: Ասել է՝ իբր ինքը երեք օրը մեկ տանն է լինելու: Բայց այդպես չի եղել: Ինքը, ճիշտ է, տարիներ առաջ եղել էր Թուրքիայում, բայց երբեք մարմնավաճառությամբ չէր զբաղվել…

Բավականն իրեն խաբել, տարել է Ղարաբաղ, այնտեղից  ուղարկել է Վրաստան, որտեղից էլ իրեն ճանապարհել են Դուբայ:

Դուբայում ինքը գնացել է հյուրանոց: Հետո Նառա անունով մի կին իրեն տարել է մի բնակարան՝ մեկ սենյականոց բնակարան էր, յոթ կին էին ապրում: Իրենից վերցրել են անձնագիրը՝ ասելով, թե փաստաթղթերը կարգավորելու համար է պետք:

Երկու-երեք օր մնացել է այդ բնակարանում, հետո նոր իրեն բացատրել են, թե իրականում ինչ պիտի անի: Ինքը չի համաձայնել: Ասել են, թե իրեն հիմարի տեղ է դնում, մի՞թե չգիտեր՝ ինչի համար է գալիս Դուբայ: Ինքը չի ցանկացել մարմնավաճառություն անել, բայց իրեն ասել են, թե արդեն պարտքեր ունի կուտակած՝ մի քանի օր ապրել է Դուբայում, իրեն նոր շորեր են հագցրել, տոմսի փող են տվել, գումար են տվել,   որ տանը թողնի՝ երեխայի համար… Այդ բոլոր պարտքերը պիտի փակի իր մարմնավաճառական աշխատանքով: Եթե պարտքերը մարի, կարող է մեկնել Հայաստան:

Ինքը նրանց ասել է, որ եթե գումար ունենար, չէր հասնի Դուբայ, կմնար ու իր երեխային կպահեր:

Իրեն  ստիպողաբար աշխատեցրել են, բայց իր պարտքերը գնալով ոչ թե պակասել, այլ ավելացել են: Որոշ ժամանակ հետո հանդիպել է մի հաճախորդի՝ Քրեգին, պատմել է, թե ինչ վիճակում է գտնվում, խնդրել է, որ նա իրեն օգնի: Նա խոստացել է օգնել, եթե ինքը ամուսնանա նրա հետ:

Քրեգը շոտլանդացի է, իրենից մեծ է 25 տարով: Քրեգը այդ մարդկանց առաջարկել է փակել իր պարտքերն ու իրեն ազատել, բայց նրանք չեն համաձայնել, պարտադրել են, որ ինքն աշխատի: Եթե Քրեգն իրեն չօգներ, ինքը չէր կարողանա դուրս պրծնել…

Դատարանը եզրակացրել է, որ Բավական Խաչատրյանը տուժող Թագուհի Ա.-ի նկատմամբ կատարած հանցավոր արարքի համար ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:1-in.am 

Դիտվել է 1342 անգամ
Երևանում 38 հազար դոլար շահողին Պուշկին-Մոսկո... Լուսանկարներ. ադրբեջանցիները հիմա էլ Շուշաննա... Ռուբեն Հայրապետյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի... Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ա... «Գահերի խաղ»՝ գողական աշխարհում. Ի՞նչ է սպասվ... Ո՞վ է Անահիտ Հարությունյանի կողքին այս տղամար... Ինչպես է Սիրուշոն այցելում իր երկրպագուներին ... Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են ... Տավարի միսը շուրջ 20 տոկոս թանկացել է Վարդան Ղուկասյանը հասկացել է, որ կուսակցական ... Սամվել Ալեքսանյան VS Սերժ Սարգսյան. ինչպես դ... Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 63-ամյա վարոր... Նոր ջրբաժան ազգային արժեքներ դավանողների եւ ե... Երեւանի քաղաքապետարանը զանազան զվարճալի միջոց... ՊԵԿ-ում հերթական կադրային փոփոխություններն են... Գալուստ Սահակյանն ուզում է որդուն նոր հսկա կա... Արտեմ Ասատրյանը խախտումներով է կադրային նշանա... «Բանաձև».Բացառիկ հարցազրույց ՀՀ նախագահ Ս. Սա... Դեկտեմբերի 18-ից նոր արագաչափեր կգործարկվեն Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 38–ամյա մայրը ... VIDEO. Երևանում տեսախցիկները արձանագրել են հա... Այս տականքին պետք է սատկացնել.ո՞վ է զայրացրել... Ինչ հանցագործություններ է բացահայտել ԿԳ նախար... «Սիրտն եմ հանել, ատամներն եմ բալգառկով կտրել»... Չի կարող նման երեւույթ լինել, որ Սերժ Սարգսյա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Աչքերս լցվեցին.բանակում զոհ...
Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են նաեւ Արցախում «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում առաջին սպառման ապրան­քատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաեւ Արցախը: Գնաճ նկատվում է նաեւ արցախյան խանութներում: Արդեն թան­կացել են առաջին սպառման մի շարք ապրանքատեսակներ: Ար­ցախի խորհրդարանի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ թանկացում Տավարի միսը շուրջ 20 տոկոս թանկացել է «Փաստ» օրաթերթը գրում է. Ամանորն այս տարի սպառողի գրպանին ավելի թանկ կնստի: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Վերջինիս խոսքով՝ թանկացումների ֆոնին տոնական սեղան պատրաստելն ավելի ծախսատար կլինի: «Սեղան պատրաստելը տարբեր արժեք կունենա՝ նայած, թե սպառողն ինչքան գումար կհատկացնի, կամ ինչ չափով ապրանքներ կգ Վարդան Ղուկասյանը հասկացել է, որ կուսակցական նշանն իր դեպքում կորցրել է զորությունը «Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան դաշինքի» ներկայիս պատգամավոր «աստվածավախ» Վարդան Ղուկասյանը թերեւս հասկացել է, որ կուսակցական նշանն իր դեպքում կորցրել է զորությունը, այժմ ապավինել է խաչին։ Երեկ մեր լրագրողը նրա կրծքին կուսակցական կրծքանշանի ու ՀՀ եռագույնի փոխարեն նկատել է փոքրիկ խաչ։ Ինչ-որ մեկից ու բանից պաշտպանվելու կարիք ունի՞ երբեմնի խրոխտ ք Սամվել Ալեքսանյան VS Սերժ Սարգսյան. ինչպես դառնալ միլիոնատեր «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տնտեսության մասին հանրահռչակ մի քանի անձանց հայտնած մտքերը թերեւս ալեկոծեցին հայ տնտեսագիտական հանրության ներկայացուցիչների խաղաղ հոգիները: Դե հիշում եք չէ՞, ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանը հայտարարեցին, թե թանկացումները աղքատների վրա չեն ազդում, քանի որ նրանք, միեւնույն է, բացի կարտոֆիլից ուրիշ բան չեն ուտում: Բայց այն, որ Սեր Նոր ջրբաժան ազգային արժեքներ դավանողների եւ եվրաարժեքների նվիրյալների միջեւ «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարան է ներկայացվել հերթական խնդրահարույց օրինագիծը, որը կարող է նոր ջրբաժան անցկացնել ազգային արժեքներ դավանողների, ազգային ընտանիքի կողմնակիցների եւ ժամանակակից հարաբերությունների ու եվրաարժեքների նվիրյալների միջեւ: Հաջորդ շաբաթ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում պետք է քննարկվի Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախա
website by Sargssyan