1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Աղմկոտ սպանության գործով մեղադրյալը Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել. մանրամասներ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանի կալանավորումը վերահաստատվել է:

Հիշեցնենք, որ դեպքից հետո նրա, Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվել էր սեպտեմբերի 22-ին՝ Կոտայքի մարզում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետով՝ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մասով, ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը, կամ պահելը):

Ռաֆիկ Խաչատրյանը մանրամասն ցուցմունք է տվել եւ հայտնել, որ հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի հետ մոտ հարաբերությունների մեջ է եղել: Մեկ տարի է, ինչ ծանոթացել են. Ռաֆիկ Խաչատրյանը նրանց պարբերաբար տաքսու ծառայություն է մատուցել: Ըստ Ռաֆիկ Խաչատրյանի ցուցմունքների՝ Արմեն Կարադավիդովը պարբերաբար նրան ներշնչել է, որ Վահագն Աբգարյանի (խոսքը դեպքի օրը հրազենային վիրավորում ստացած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագնի մասին է,-հեղ.) սպանությունով վերջ կդրվի շարունակական հանցագործություններին: «Այդ մարդկանց եւ Վահագնի միջեւ պարբերաբար վենդետաներ են տեղի ունեցել: Կարադավիդովը պատմել է, որ Վահագն իր ազգականներին եւ ընկերներին սպանել է. սպանության պատվեր է տվել, Ալավերդին պահում է լարված վիճակում: Նաեւ հայտնել է նրան, որ նման մտադրություն ունի (սպանության հեղ,-), սակայն նրանց ճանաչելով Ռաֆիկ Խաչատրյանի մոտ համոզմունք էր ձեւավորվել, որ նրանք վերջիվերջո չեն կրակելու»,- մանրամասնեց Ռաֆիկ Խաչատրյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:

Ինչ վերաբերում է ապօրինի զենքին, ապա Ֆարմանյանը նշեց, որ իր պաշտպանյալի մոտ զենք եղել է, բայց ոչ իրական: Ըստ իր պաշտպանյալի ցուցմունքի՝ դեպքից հետո նա այն նետել է Հրազդանի կիրճը: Տեղազննությամբ եւ որոնողական աշխատանքների արդյունքում, սակայն զենքը դեռ չի հայտնաբերվել: «Նրան ասել են զենք ունե՞ս, ասել է ունի, բայց իսկական չէ, ասել են ոչինչ դու հետդ բեր էնքան, որ քո ձեռքը մի բան լինի»,- հավելեց պաշտպանը:

Մեր հարցին ի պատասխան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ դեպքի օրը հայտնաբերված մեքենան վարձակալել է իր պաշտպանյալը՝ Արմեն Կարադավիդովի խնդրանքով: Կարադավիդովը անձնական մեքենա չի ունեցել, այդ իսկ պատճառով էլ հաճախ է մեքենայի խնդիր ունեցել, Ռաֆիկ Խաչատրյանն էլ վարձակալել է: Խաչատրյանն ըստ պաշտպանի՝ ընդունում է, որ երկու անձանց հետ դարանակալել է հյուրանոցի տարածքում, սակայն ինչպես կրկնեց Ֆարմանյանը, մինչեւ վերջին պահը չի իմացել, որ Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը կրակելու են: «Հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն շուտով մեղադրանքի փոփոխություն կանի: Իմ գնահատմամբ, գործ ունենք իմանալ, չհայտնելու հետ»,- ասաց Ֆարմանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը չի արել արարք, որը միտված կլինի դիտավորությամբ ուրիշի կյանքը զրկելուն՝ առավելեւս Գագիկ Մոսինյանին, որին չի էլ ճանաչել: Մոսինյանը հիշեցնենք, սպանվել է այդ օրը:

Մեր հարցին, թե մինչ դեպքը ինչո՞վ է զբաղվել իր պաշտպանյալը, Մարինե Ֆարմանյանը պատասխանեց. «Շատ հետաքրքիր զուգադիպությամբ Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել, հետո տաքսի է վարել»: Նա ասաց, որ Ռաֆիկ Խաչատրյանը ամուսնացած է, ունի երկու երեխա, որոնցից մեկը՝ անչափահաս: Մեր հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել նրանց փախուստը, պաշտպանն ասաց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ դեպքից հետո ամեն մեկը պետք է իր ճանապարհով գնար. այդպես էլ եղել է: Նրանք մեքենայով չեն դիմել փախուստի:

Պաշտպանի խոսքից պարզ դարձավ, որ դեպքի պահին Ալբերտ Բլբուլյանի ձեռքին եղել է դեպքի վարում հայտնաբերված AK-74 ինքնաձիգ, իսկ Արմեն Կարադավիդովի ձեռքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակը: Ինքնաձիգն ու ատրճանակը հայտնաբերվել է նույն օրը՝ դեպքի վայրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1587 անգամ
Երևանում 38 հազար դոլար շահողին Պուշկին-Մոսկո... Լուսանկարներ. ադրբեջանցիները հիմա էլ Շուշաննա... Ռուբեն Հայրապետյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի... Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ա... «Գահերի խաղ»՝ գողական աշխարհում. Ի՞նչ է սպասվ... Ո՞վ է Անահիտ Հարությունյանի կողքին այս տղամար... Ինչպես է Սիրուշոն այցելում իր երկրպագուներին ... Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են ... Տավարի միսը շուրջ 20 տոկոս թանկացել է Վարդան Ղուկասյանը հասկացել է, որ կուսակցական ... Սամվել Ալեքսանյան VS Սերժ Սարգսյան. ինչպես դ... Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 63-ամյա վարոր... Նոր ջրբաժան ազգային արժեքներ դավանողների եւ ե... Երեւանի քաղաքապետարանը զանազան զվարճալի միջոց... ՊԵԿ-ում հերթական կադրային փոփոխություններն են... Գալուստ Սահակյանն ուզում է որդուն նոր հսկա կա... Արտեմ Ասատրյանը խախտումներով է կադրային նշանա... «Բանաձև».Բացառիկ հարցազրույց ՀՀ նախագահ Ս. Սա... Դեկտեմբերի 18-ից նոր արագաչափեր կգործարկվեն Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 38–ամյա մայրը ... VIDEO. Երևանում տեսախցիկները արձանագրել են հա... Այս տականքին պետք է սատկացնել.ո՞վ է զայրացրել... Ինչ հանցագործություններ է բացահայտել ԿԳ նախար... «Սիրտն եմ հանել, ատամներն եմ բալգառկով կտրել»... Չի կարող նման երեւույթ լինել, որ Սերժ Սարգսյա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Աչքերս լցվեցին.բանակում զոհ...
Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են նաեւ Արցախում «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում առաջին սպառման ապրան­քատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաեւ Արցախը: Գնաճ նկատվում է նաեւ արցախյան խանութներում: Արդեն թան­կացել են առաջին սպառման մի շարք ապրանքատեսակներ: Ար­ցախի խորհրդարանի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ թանկացում Տավարի միսը շուրջ 20 տոկոս թանկացել է «Փաստ» օրաթերթը գրում է. Ամանորն այս տարի սպառողի գրպանին ավելի թանկ կնստի: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Վերջինիս խոսքով՝ թանկացումների ֆոնին տոնական սեղան պատրաստելն ավելի ծախսատար կլինի: «Սեղան պատրաստելը տարբեր արժեք կունենա՝ նայած, թե սպառողն ինչքան գումար կհատկացնի, կամ ինչ չափով ապրանքներ կգ Վարդան Ղուկասյանը հասկացել է, որ կուսակցական նշանն իր դեպքում կորցրել է զորությունը «Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան դաշինքի» ներկայիս պատգամավոր «աստվածավախ» Վարդան Ղուկասյանը թերեւս հասկացել է, որ կուսակցական նշանն իր դեպքում կորցրել է զորությունը, այժմ ապավինել է խաչին։ Երեկ մեր լրագրողը նրա կրծքին կուսակցական կրծքանշանի ու ՀՀ եռագույնի փոխարեն նկատել է փոքրիկ խաչ։ Ինչ-որ մեկից ու բանից պաշտպանվելու կարիք ունի՞ երբեմնի խրոխտ ք Սամվել Ալեքսանյան VS Սերժ Սարգսյան. ինչպես դառնալ միլիոնատեր «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տնտեսության մասին հանրահռչակ մի քանի անձանց հայտնած մտքերը թերեւս ալեկոծեցին հայ տնտեսագիտական հանրության ներկայացուցիչների խաղաղ հոգիները: Դե հիշում եք չէ՞, ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանը հայտարարեցին, թե թանկացումները աղքատների վրա չեն ազդում, քանի որ նրանք, միեւնույն է, բացի կարտոֆիլից ուրիշ բան չեն ուտում: Բայց այն, որ Սեր Նոր ջրբաժան ազգային արժեքներ դավանողների եւ եվրաարժեքների նվիրյալների միջեւ «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարան է ներկայացվել հերթական խնդրահարույց օրինագիծը, որը կարող է նոր ջրբաժան անցկացնել ազգային արժեքներ դավանողների, ազգային ընտանիքի կողմնակիցների եւ ժամանակակից հարաբերությունների ու եվրաարժեքների նվիրյալների միջեւ: Հաջորդ շաբաթ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում պետք է քննարկվի Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախա
website by Sargssyan