1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Յուրի Խաչատուրովի հետ կապվող կոռուպցիոն սկանդալի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել ՀՀ պաշտպանության նախարարության ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ մամուլում հրապարկված տեղեկությունները: Այս մասին armtimes.com-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված մեր հարցմամբ խնդրել էինք տեղեկություններ տրամարդրել, թե արդյո՞ք դատախազության կողմից ուսումնասիրվել է «mamul.am» կայքում հրապարկված թվով երեք հրապարկում: Դրանցից մեկը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կողմից ենթադրյալ հովանավորչության մասին էր, մյուսը ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից 3.5 մլն դոլարով ձեռք բերած բնակարանի եւ 600 հազար ԱՄՆ դոլարով գնած վերելակի մասին: Երրորդ հրապարակումը կրկին վերաբերվել է Յուրի Խաչատուրովին:

Հիմա առանձին-առանձին անդրադառնանք այդ հրապարակումներին եւ դրանց վերաբերյալ դատախազության հայտնած տեղեկատվությանը: «ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետը 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով բնակարան է գնել եւ 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար» վերնագրով հոդվածում նշված է, որ ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանն է վերահսկում ՊՆ-ի մատակարարների ստվերային հոսքերը, թերի մատակարարումները եւ ապահովում է ներքեւից վերև հափշտակված գումարները տեղափոխող «վերելակի» անխափան աշխատանքը։ Հրապարակման համաձայն, Յոլչյանը Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում 750 քառակուսի մետր մակերոսով բնակարան է գնել, որից հետո տեղեկանալով, որ վերելակն իր բնակարան չի հասնում 600 հազար ԱՄՆ դոլարով էլ վերելակ է գնել: Գլխավոր դատախազությունում ուսումնասիրել են այս հրապարակումը եւ պարզել են, որ այն ինքնին չի պարունակում ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի պետ-վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից առերևույթ հանցավոր գործունեության մասին վկայող տվյալներ, այնպես էլ հանցագործության մասին հաղորդման հատկանիշներ: «Ուստի հրապարակմանը քրեական դատավարության կարգով ընթացք տալու բավարար հիմքեր առկա չեն»,- ասված է դատախազության պատասխանում:

Մյուս հրապարակումը, որը վերնագրված է «ՊՆ-ից 810 միլիոն ՀՀ դրամի հափշտակություն է կատարվե՞լ», վերաբերվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթներից մեկին, որի հետ ենթադրյալ կապ է ունեցել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Հրապարակումը կառուցված է հարուցված մի քրեական գործի շրջանակներում վկայի ցուցմունքի վրա: Ըստ այդմ, ամեն տարի ՊՆ-ում հայտարարվում է թելերի մատակարարման մրցույթ եւ սահմանվում է թելերի տեխնիկական բնութագիրը՝ 100% բամբակ։ Տաս տարուց ավել այդ մրցույթում հաղթում է նույն ՍՊԸ-ն եւ մեկ տարվա կտրվածքով ՊՆ մատակարարվում է 90.000.000 ՀՀ դրամի 100% բամբակյաթել։ Հրապարակման համաձայն, 100 տոկոս բամբակյա թել չի կարող լինել եւ դա նշվել է նրա համար, որ այլ ընկերությունները չկարողանան մասնակցել մրցույթին: Իրականում մատակարարվել է 100 տոկոս պոլիեստեր եւ իբր ՊՆ-ին  պատճառվել է 810 միլիոն դրամի վնաս 10 տարվա ընթացքում: Գլխավոր դատախազությունում այս հրապարակումը եւս ուսումնասիրվել է:

«Հոդվածում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ հրապարակմամբ նշված դեպքի առնչությամբ դեռևս 2014թ․մարտի 1-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով(Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, խմբ. հեղ.) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի վարույթը 2015թ․ դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ, հանցակազմի բացակայության հիմքով, կարճվել է»,- ասված է դատախազության պատասխանում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 1465 անգամ
Երևանում 38 հազար դոլար շահողին Պուշկին-Մոսկո... Լուսանկարներ. ադրբեջանցիները հիմա էլ Շուշաննա... Ռուբեն Հայրապետյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի... Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ա... «Գահերի խաղ»՝ գողական աշխարհում. Ի՞նչ է սպասվ... Ո՞վ է Անահիտ Հարությունյանի կողքին այս տղամար... Ինչպես է Սիրուշոն այցելում իր երկրպագուներին ... Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են ... Տավարի միսը շուրջ 20 տոկոս թանկացել է Վարդան Ղուկասյանը հասկացել է, որ կուսակցական ... Սամվել Ալեքսանյան VS Սերժ Սարգսյան. ինչպես դ... Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 63-ամյա վարոր... Նոր ջրբաժան ազգային արժեքներ դավանողների եւ ե... Երեւանի քաղաքապետարանը զանազան զվարճալի միջոց... ՊԵԿ-ում հերթական կադրային փոփոխություններն են... Գալուստ Սահակյանն ուզում է որդուն նոր հսկա կա... Արտեմ Ասատրյանը խախտումներով է կադրային նշանա... «Բանաձև».Բացառիկ հարցազրույց ՀՀ նախագահ Ս. Սա... Դեկտեմբերի 18-ից նոր արագաչափեր կգործարկվեն Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 38–ամյա մայրը ... VIDEO. Երևանում տեսախցիկները արձանագրել են հա... Այս տականքին պետք է սատկացնել.ո՞վ է զայրացրել... Ինչ հանցագործություններ է բացահայտել ԿԳ նախար... «Սիրտն եմ հանել, ատամներն եմ բալգառկով կտրել»... Չի կարող նման երեւույթ լինել, որ Սերժ Սարգսյա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Աչքերս լցվեցին.բանակում զոհ...
Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են նաեւ Արցախում «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում առաջին սպառման ապրան­քատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաեւ Արցախը: Գնաճ նկատվում է նաեւ արցախյան խանութներում: Արդեն թան­կացել են առաջին սպառման մի շարք ապրանքատեսակներ: Ար­ցախի խորհրդարանի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ թանկացում Տավարի միսը շուրջ 20 տոկոս թանկացել է «Փաստ» օրաթերթը գրում է. Ամանորն այս տարի սպառողի գրպանին ավելի թանկ կնստի: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Վերջինիս խոսքով՝ թանկացումների ֆոնին տոնական սեղան պատրաստելն ավելի ծախսատար կլինի: «Սեղան պատրաստելը տարբեր արժեք կունենա՝ նայած, թե սպառողն ինչքան գումար կհատկացնի, կամ ինչ չափով ապրանքներ կգ Վարդան Ղուկասյանը հասկացել է, որ կուսակցական նշանն իր դեպքում կորցրել է զորությունը «Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան դաշինքի» ներկայիս պատգամավոր «աստվածավախ» Վարդան Ղուկասյանը թերեւս հասկացել է, որ կուսակցական նշանն իր դեպքում կորցրել է զորությունը, այժմ ապավինել է խաչին։ Երեկ մեր լրագրողը նրա կրծքին կուսակցական կրծքանշանի ու ՀՀ եռագույնի փոխարեն նկատել է փոքրիկ խաչ։ Ինչ-որ մեկից ու բանից պաշտպանվելու կարիք ունի՞ երբեմնի խրոխտ ք Սամվել Ալեքսանյան VS Սերժ Սարգսյան. ինչպես դառնալ միլիոնատեր «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տնտեսության մասին հանրահռչակ մի քանի անձանց հայտնած մտքերը թերեւս ալեկոծեցին հայ տնտեսագիտական հանրության ներկայացուցիչների խաղաղ հոգիները: Դե հիշում եք չէ՞, ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանը հայտարարեցին, թե թանկացումները աղքատների վրա չեն ազդում, քանի որ նրանք, միեւնույն է, բացի կարտոֆիլից ուրիշ բան չեն ուտում: Բայց այն, որ Սեր Նոր ջրբաժան ազգային արժեքներ դավանողների եւ եվրաարժեքների նվիրյալների միջեւ «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարան է ներկայացվել հերթական խնդրահարույց օրինագիծը, որը կարող է նոր ջրբաժան անցկացնել ազգային արժեքներ դավանողների, ազգային ընտանիքի կողմնակիցների եւ ժամանակակից հարաբերությունների ու եվրաարժեքների նվիրյալների միջեւ: Հաջորդ շաբաթ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում պետք է քննարկվի Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախա
website by Sargssyan