fnews.am | Լուրեր հայաստանից և աշխարհից
1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բաքուն իր հայտարարություններով փորձում է հետաձգել Նախարարների կոմիտեի որոշման կատարումը․ Արցախի ՄԻՊ

«Առաջին լրատվական» զրուցակիցն է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

– Պարոն Մելիքյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ պատրաստ է խզել Եվրոպայի խորհրդի հետ կապերը, ասել է նաև, որ եթե Ադրբեջանը լքի Եվրոպայի խորհուրդը, ապա ոչ ոք դրան նշանակություն չի տա, և դա իրենց կյանքում ոչինչ չի փոխի:

– Ես այս հայտարարությունը կապում եմ ԵԽ Նախարարների կոմիտեի վերջին աննախադեպ որոշման հետ, որով Ադրբեջանին կոնկրետ ժամանակ է տրվել ՄԻԵԴ վճիռը կատարելու և անազատության մեջ ոչ իրավաչափ պայմաններում պահվող մի քաղաքացու ազատ արձակմանը։ Սահմանված ժամկետում վճռի չկատարման դեպքում ԵԽ կառույցները լրջորեմ պատրաստվում են քննարկել ԵԽ-ին Ադրբեջանի անդամության հարցը։ Ադրբեջանը հիմա այս հայտարարություններով ցույց է տալիս իր թվացյալ վճռականությունը որոշումը չկատարելու մասով կամ փորձում է այդպիսով հետաձգել վճռի կատարումը։

– Բայց իսկապե՞ս ԵԽ-ից դուրս գալով Ադրբեջանը ոչինչ չի կորցնում։

– Ես կդժվարանամ մեկնաբանել այդ հարցը, բայց  կարող եմ ասել, որ Ադրբեջանը փորձում է բավականին ակտիվ լինել եվրոպական ուղղությամբ հարաբերություններում, և չեմ կարծում, որ ԵԽ-ից դուրս գալը Ադրբեջանի համար այդքան սովորական, նշանակություն չունեցող հարց է, ինչքան ներկայացվում է Ալիևի  հայտարարության մեջ։ Բնականաբար, դա այդպես չէ, բնականաբար, Ադրբեջանի համար կարևոր է ԵԽ-ում լինելը, բայց ցավալի է, որ այդ ամենը ավելի շատ ձևական բնույթ է կրում, և իրական, եվրոպական արժեքներ ներդնելու մտադրություն մենք, ցավոք սրտի, չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Իսկ մեզ համար շատ ավելի ցանկալի կլիներ, եթե մեր բոլոր հարևանները, առաջին հերթին՝ Ադրբեջանը, անկեղծորեն ձգտեին եվրոպական արժեքների ներդրմանը։ Ցավոք, սակայն, դա այդպես չէ։

– Պարոն Մելիքյան, Ալիևը դժգոհել էր ԵԽ-ից նաև այն պատճառով, որ այդ կառույցը ավելի բարեհաճ է Հայաստանի նկատմամբ, քան Ադրբեջանի։ Իսկապե՞ս կա այդպիսի ընդգծված տարբերակված մոտեցում։

– Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել, քանի որ պետք է անեմ իմ իրավասություններից դուրս դատողություններ։ Իսկ իմ իրավասության դատողությունն այն է, որ մեզ համար մարդու իրավունքների տեսանկյունից շատ  ավելի ցանկալի է, որ Ադրբեջանը ունենա մարդու իրավունքների եվրոպական չափանիշներ, քանի որ մենք ունենք Ղարաբաղյան հակամարտություն, սահմանային վիճակներ։ Ցավոք սրտի, մենք չենք տեսնում Ադրբեջանի կողմից անկեղծ ձգտում՝ ներդնելու եվրոպական չափանիշներ, որը ավելի քաղաքական բնույթ է կրում, քան իրավական և արժեքաբանական։

Դիտվել է 320 անգամ
«Մարզպետարանում համակարգչի շարիկ գլորող վարչո... Ի՞նչ կադրեր ու լուսանկարներ է հրապարակել ՊՆ մ... ԱՄՆ-ն չի կարող միակողմանիորեն չեղարկել F-35 կ... Հակառակորդի կողմից ընդգծված ակտիվություն է նկ... Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տ... Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ճիվաղը դանակահ... Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզո... Սերժ Սարգսյանը քեֆ է անում Դեդ Հասանի և Ճակոյ... Բարերար Հրաչյա Պողոսյանի մեծ նվիրումի շնորհ... ՀԱԿ-ը Երևանի Ավագանու առաջիկա ընտրությունների... Video. Արթուր Գևորգյանը՝ Քոչարյանին ազատ արձա... Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը պատրաս... Լուկաշենկոն փոխել է կառավարության կազմն ու Բե... Օֆշորում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած... «Չպետք է լինի 17 նախարարություն». Նիկոլ Փաշին... Ուղիղ. Հանրապետության հրապարակում մեկնարկել է... Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. նախկին մաքսայի... ԱԱԾ-ն տեսանյութ է տարածել նոր բացահայտման մաս... Ավելի քան 1000 մարդ Արցախից գալիս է Երևան՝ մա... ՀՀ պետական մարմինները գործողությունները չսկսե... Կարգը գրողներն ունե՞ն անվտանգության մարմիններ... Մենք գիտենք հակառակորդի նենգության և ատելությ... Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքայ... Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մ... Չի բա­ցառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգայ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ, եւ նա, ըստ էության, ազատ է իր գործողություններում: Այս համատեքստում երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ եթե Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, եւ կկիրառվի խափանման միջոց: «Ժողովուրդ» Չի բա­ցառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված. Ալեն Սիմոնյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կո­ալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ի հասցեին բավական կտրուկ արտահայտություններ է արել:«Չի բա­ցառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված, որովհետև իրենց գործելաոճը բացասական ազդեցություն Հանրահավաքը «հարամել» չի ստացվի. արգելքները հասել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոց «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դրոններով՝ թռչող սարքերով տեսանկարահանումներն այսօրվա հանրահավաքի ժամանակ արգելվում են։ Պաշտոնական բացատրությունը․ «Օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով․․․ նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկար ԱԱԾ-ն Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյանում գտնվող տանն է.hraparak.am Hraparak-am-ը տեղեկացել է, որ ԱԱԾ-ն երեկ գործողություն է կատարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանը։ ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել Հովիկ Աբրահամյանի Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն են իրականացրել։   Թե ի՞նչ հիմքով և ի՞նչ են փնտրել Մխչյանում, կայքին հայտնի չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում ԱԱԾ-ն տեսանյութով կտեղեկացնի։ Յուրի Խաչատուրով. «Ես ասել եմ` ես մեղավոր չեմ» 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ահա Յուրի Խաչատուր
website by Sargssyan