1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ովքեր են խորհրդարանի ժողընտրյալները.Օվալաձեւ դահլիճի ներսն ու դուրսը

Comment

Ժամանակին հրաշունչ Սևակն ասում էր.<Ովքեր ոչինչ կյանքում չեն կարողանում անել, գնում ու... վարորդ են դառնում>: Իսկ հանրահայտ երգիծաբան Միխայիլ Զադորնովը հիշում է իր դպրոցական տարիները, իր դասընկերներին և գալիս է ուշագրավ եզրահանգման. դասարանի ամենաուշիմ, աշխատասեր և կարգապահ աշակերտները դարձան պրոֆեսոր, գիտնական, ճարտարապետ, բժիշկ և այլն: Բոլորն էլ ճանաչված ու հարգված մասնագետներ: Իսկ դասարանի միակ անբանն ու երկտարեցին դարձավ... քաղաքական գործիչ: Սա` ի միջի այլոց:
Մենք շարունակում ենք որսալ սև կատվին մութ սենյակում, այսինքն` շարունակում ենք հավատալ, որ գեղեցիկ մի առավոտ կբացվեն Օվալաձևի դարպասն ու դուռը, և ընտրյալ երեսփոխանները մեր, շնչակտուր կանցնեն երկրի շենացմանը: Անշուշտ, մեր հավատը օր -օրի մարում է, քանի որ Օվալաձևում արել ու անում են հնարավորն ու անհնարինը, որ ժողովուրդը սթափվի, վերջապես և գլխի ընկնի, որ 1995-ին հաշմվեց և մեր նորագույն պատմության բեմահարթակը լքեց մտավորական տեսակով հագեցած և, բնականաբար, ժողովրդավար խորհրդարանը: 1995-ը պիտի համարել 3-րդ հանրապետության երկրորդ հիմնարար նահանջը ազգային պետություն կառուցելու ճանապարհից: Մինչ այդ՝1991-ից սկսած, երկրի տնտեսական հայեցակարգը քարկապվեց, արդյունաբերական և գիտատեխնիկական առաջընթացի օազիս երկիրը վերածվեց ապագայազուրկ տարածքի: Եվ մի՞թե այսօր զարհուրելի երեսպաշտություն չեն տնտեսական քարկապի եթե ոչ հոգեհայր, ապա վստահաբար ջանասեր աջթևային Հրանտ Բագրատյանի և 1995-ի խորհրդարանական ժողովրդավարության բռնակեղծման վագոնավար Գագիկ Ջհանգիրյանի հուզաթաթախ զեղումները Օվալաձև դահլիճում:


ԻՆՉԻՆ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ԱՅՍՕՐՎԱ ՔԱՂՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ


Հասկանալի է, ներկա քաղաքական և տնտեսական արատները այսուհետ կարող են ճակատագրական լինել երկրի և ժողովրդի ապագայի հարցում: Լավ, Ջհանգիրյանը, Բագրատյանը և այլք, այսինքն` “Լեւոն- Տեր-Պետրոսյանի թիմակիցները, իրենց քաղաքական դրսևորույթներում միանգամայն ազնիվ են, նրանցից այլ բան սպասելը առնվազն համազոր է պաթոլոգիկ տղայամտության: Չէ ո?ր հհշականության գլխավոր <գլուխկոտրուկը >` հրաշալի կերպով կենսագործվել էր ի սկզբանե և մեր նորանկախ պետական տան շաղախի հենքում հարդն էր, ոչ ցորյանը: Ինչին են այսօր ծառայում հետհհշական շրջափուլի քաղմիավորները: Ըստ էության` բացարձակապես ոչնչի: Անշուշտ, քաղտեսաբաններն ու վերլուծաբանները գրել և դեռ կգրեն գերհետաքրքիր աշխատություններ, ուր բազում հիմնավորումներ կներկայացնեն, որոնք կապացուցեն 3-րդ հանրապետության քաղաքական թիմերի, ու շատ հաճախ որոշ քաղաքական <կլուբների> բարոյահոգևոր, առավելապաշտական, և այլ տարբերությունները ՀՀՇ-ից: Եվ կմատնանշեն հեռանկարները, զարգացումների դինամիկան, անձի ազատականության աստիճանն ու քաղաքական սկզբունքների հոսունությունը: Կներեք, սակայն ինչ էլ ասեն, երգեն ու բղավեն մեր մունետիկները, խնդիրը չի փոխվի, հայոց պետական տան հիմնասյուները ագուցող շաղախում,քանզի չափազանց մեծ է հարդի բաժինը: Ասվածը կարծես թե չունի առանձին հիմնավորման կարիք. ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն եղան իշխանության մաս, հետո անմասն մնացին և ... ի՞նչ. նրանց գործերում, մտքերում և վարքագծում որևէ մեկը նկատե՞լ է որևէ էական տարբերություն: Ո՛չ: Եվ չի էլ կարող նկատել: Կռահեցի՞ք, թե ինչու: Այո, խնդիրը ամենևին չի փոխվել, անկախ պետականությունը գերհաջողված նախագիծ է` ոմանց, մեծագույն հուսալքության հանգրվան` այլոց համար: Սակայն եթե “ոմանք” կազմում են երկրի բնակչության երևի թե 5-7 տոկոսը, այնուամենայնիվ, ինչ-որ չափով հենց նրանց ձեռքում է իշխանությունը, նրա անցյալը, ներկան ու ապագան: Միտքս, անշուշտ, առանձնապես սուր, առավել ևս թարմ չէ: Սակայն խնդիրը հետևյալն է. քաղաքական վերին դասը տնօրինում է ամեն բան, հակադարձվում է ժողովրդի իղձերին, հույսերին և հոգսերին, և այսօր, քիչ թե շատ հիմնավոր սոցիոլոգիական հարցախույզը` անցկացված անաչառ և հանրապետության ողջ տարածքով, վստահաբար որևէ արտառոց բան չի արձանագրի, 5-7 տոկոսը ցանկացած պարագայում կկողմնորոշվի և՛ դեպի Հյուսիս, և՛ դեպի Հարավ, և՛ դեպի Արևմուտք, և՛ դեպի Արևելք:

ՈՎՔԵՐ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԺՈՂԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ


Այսօր խորհրդարանում մակընթացությունները հաջորդում են տեղատվություններին: Կա պայքար, կան քննարկումներ, կան ընդդիմախոսներ և դահլիճը ննջարանի հետ շփոթած “ժողընտրյալներ”:
ՀՀԿ-ն ողջ պատասխանատվությունը երկրի և ժողովրդի ճակատագրի ու ապագայի համար վերցրել է սեփական կուռ ուսերին: 

Լավ, բա մյուսները...Լավ, բա ԲՀԿ՞-ն, ՀՀՇ հետնորդնե՞րը: Այո, դարձյալ կռահեցիք, հիանալի խաղում են իրենց դերը, չափավոր կամ անչափ ընդդիմադիրի, օրթոդոքս կամ լիբերալ դիմադիրի դիրքերից: Եվ, խնդրեմ, հիշեք մի դեպք, երբ հանուն պետական, հանուն ազգային և հանուն ժողովրդի շահի ընդդիմությունը բռունցքվի, ելնի փողոց և հասնի ժողովրդին հուզող, պետությանը հարվածող խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուր նախամանորին ավանդույթի վերաճած մոլեխաղի արդյունքում ապրանքատեսականու գները վեր են սավառնում:  Եվ ի՞նչ, տնտեսական ցնցումներից “ եւ աշխարհացունց” բացահայտումներից զատ, մենք չենք հանդիպել և, վախենում եմ, որ տեսանելի հեռանկարում չհանդիպենք, որևէ արմատական լուծման:
Այսպիսով` խորհուրդ խորի՞ն, թե՞ պատվիրան մոռացության:


Վ.  ԱՌԱՔԵԼՅԱՆ



 

 

Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյա... Դիմակավորված անձը մտել է բնակարան, կպչուն ժապ... Գլխատեք, մորթեք, սպանեք, կալանավորեք, 35 ուսո... Մարմաշեն համայնքի ղեկավարը յուրացրել է ազատամ... Եթե այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբ... Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Մա... ԱԱԾ-ի տրամադրած տեղեկություններով բացահայտվել... Հիմի ոստիկանը մերն ա՞, թե՞ այնուամենայնիվ հա... Դավիթ Տոնոյանը Կարմիր խաչի պատվիրակության ղեկ... Լարված իրավիճակ Արաբկիր բժշկական կենտրոնում. ... Սպառնացել էր տարածել լուսանկարները, եթե իր հե... Ոստիկանության զորքերի ծառայողը սահմանին զիծառ... Թրամփը քննադատել է Fox News-ին՝ իր սիրելի աշխ... Նոր Զելանդիայից Անկարային ուղղված և ընկալված ... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մեքենան դուրս է ... Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ... ԱԱԾ-ն՝ «Յունիսերվ»-ի վերաբերյալ ենթադրյալ քրգ... «Պանտերա» գիշերային ակումբում 26-ամյա երիտասա... Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Բ... «Ռոսգոսստրախի» նախկին համասեփականատեր Խաչատու... Քրքում. համեմունք, որի տեղն ավելի շուտ դեղատո... Սա է գործող կառավարության իրավաչափ վերաբերմու... «Ձեր այս մոտեցումները փոխեք. լավ տեղ չեք սլ... «Պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որ նպաստ ստ... Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
ՍԴ-ն մերժել է դատավորներին. Համաներումն օրինական է «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ՍԴ-ում վիճարկել են «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Այդ դրույթը վերաբերում ՀՀԿ-ն հետ է վերցրել երիտասարդական հիմնադրամին անվարձահատույց տված տարածքը   «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է. հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Ու հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են: Ավելին, պարզվում է՝ այս հիմնադրամի` Շիրակի մարզային կենտրոնը, որ նախկինում տեղակայված էր ՀՀԿ մարզային գրասենյակում, հայտնվել է դրսում: ՀՀԿ-ն հետ է վերցր Սերժ Սարգսյանը դեռ Արցախում է. Սպասում էր ԱԽ արտագնա նիստին՝ իր անելիքները որոշելու համար. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել դեռևս մարտի առաջին օրերին, շարունակում է մնալ Արցախում: Սարգսյանը սպասում էր երեկ կայացած ԱԽ արտագնա նիստին, որ ըստ դրա որոշի իր հետագա անելիքները: Սարգսյանը այս ընթացքում շարունակել է ակտիվ շփումները ԱՀ վերնախավի ներկայացուցիչների հետ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: Հերթական էքշընը ԱԺ-ում գլխավոր դատախազի մասնակցությամբ «Հրապարակ» թերթը գրում է Առաջիկայում ԱԺ-ում սպասվում է հերթական «էքշընը». օրենքով սահմանված կարգով` ՀՀ դատախազը պետք է իր տարեկան հաշվետվությունը ներկայացնի պառլամենտին։ Ե՞րբ կլինի դատախազի հաշվետվությունը՝ հարցրինք` պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանին։ «Տարեկան հաշվետվությունը դատախազը պարտավոր է ներկայացնել մինչեւ ապրիլի 1-ը. դեռ բավականին ժամանակ կա։ Այս պահին կ Կարեն Կարապետյանի ծրագիրը կիսատ է մնացել «Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը զբոսաշրջային գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, առաջին ներդրողն էլ ինքը՝ վարչապետն էր՝ կես միլիոն դոլար։ Մեծ շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Սակայն այդքանով ամեն ինչ ավարտվել է, հեղա
website by Sargssyan