1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Շիրակի պետհամալսարանի դասախոսներն անօրինական են աշխատում. Մեղավորը ռեկտորն է

Շիրկակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի զավեշտալի ներկայացումներն անվերջ են և տաղտկալի... Այսպես, 20 տարի Շիրակի մարզի հանրակրթության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած ԲՈՒՀ-ի ռեկտորը ոչ միայն պատկերացում չունի բարձրագույն կրթության կառավարման և կազմակերպման մասին, այլ նաև պատկերացում չունի աշխատանքային օրենսգրքի մասին... Ըստ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի վերջին պարբերության. "Նույն գործատուի մոտ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը հինգ տարվա ընթացքում լուծվելու և ոչ ավելի, քան մեկ ամսվա ընթացքում նոր` որոշակի ժամկետով պայմանագիր կնքվելու դեպքում աշխատողի աշխատանքը համարվում է չընդհատվող"... ԲՈՒՀ-ի և նախորդ, և ներկա կանոնադրությունների համաձայն համալսարանի ռեկտորը կարող է պրոֆեսորադասախոսական կազմի հետ մրցույթով աշխատանքի անցնելու դեպքում կնքի մինչև հինգ տարի ժամկետով պայմանագիր, իսկ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կարող է կնքել մեկ տարի ժամկետով՝ գնահատելով նախորդ տարիների իրականացրած գործունեությունը...ԲՈՒՀ-ում վերջին տարիներին, նկատի ունենալով ուսանողների խմբերի ոչ կայուն քանակը, պայմանագրերը կնքվել են մեկ տարով՝ չխախտելով ո՛չ աշխատանքային օրենսգիրքը և ո՛չ էլ ԲՈՒՀ-ի կանոնադրությունը, որը երբևիցե հիմք չի տալիս կասկածի տակ դնել հիմնական և ոչ հիմնական աշխատողներին...
Նշեմ, որ համալսարանի հիմնական պրոֆեսորադասախոսական կազմը հիմնականում մրցույթով անցել է հնգամյա ժամկետով, կնքվել են պայմանագրեր, իսկ լրանալուց հետո կնքվել և վերակնքվել է մեկ տարով, ընդ որում նախորդ պայմանագրերը լուծարվել են օգոստոսի 30-ին և վերակնքվել են համաձայնագրերը նույն տարվա օգոստոսի 31-ին, հետևաբար հիմնական պրոֆեսարադասախոսական կազմի աշխատանքը համարվել է չընդհատվող և հետևաբար հիմնական...
Աշխատանքային պայմանագրի Հոդված 99-ով սահմանվում է համատեղությամբ աշխատողների հետ կնքվող պայմանագրի ձևերը...Համալսարանիի ցանկացած աշխատող սեպտեմբերի 1-ին (բացառությամբ այս տարվա) ռեկտորին ուղղված դիմումը գրելիս դիմել է շարունակելու աշխատանքը կամ համատեղությամբ թույլատրել աշխատելու, որի հիման վրա կնքվել է լրացուցիչ համաձայնագիր կամ համատեղության դեպքում կնքվել նոր պայմանագիր...
Իսկ ինչ է կատարվել այս տարի.ԲՈՒՀ-իի ռեկտորը, ըստ աշխատանքային օրենսգրքի հոդված 111-ի 2-րդ կետի, բոլոր դասախոսների հետ օգոստոսի 31-ից լուծարել է աշխատանքային պայմանագրերը՝ նախապես ծանուցելով դասախոսներին և մինչև հիմա կնքված չէ որևէ պայմանագիր կամ համաձայնագիր (տես լուսանկարը)... Ընդամենը հոկտեմբերի 2-ից մի ոչ հասկանալի դիմում է ուղարկվել, որ խնդրում եմ թույլատրեք շարունակելու աշխատանքս, բայց քանի որ անգամ այս անօրինականության դեպքում պայմանագրի խզման ժամկետից անցել է մեկ ամսից ավելի, բոլոր աշխատողների հետ պետք է կնքվեն նոր պայմանագրեր և ոչ թե համաձայնագրեր... Բոլոր աշխատողների աշխատանքը համարվում է ընդհատված, որի հետևանքները բոլորը կքաղեն կենսաթոշակի անցնելիս... Նույն 111-րդ հոդվածի 5-րդ կետով. "Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով", սա այն դեպքում, եթե նախապես ճիշտ ժամկետներում չեն ծանուցվել աշխատակիցները... Սակայն մեր դեպքը չի համապատասխանում վերոնշյալին (կից ծանուցումը)...
Այս բոլորը ռեկտորի, երկու իրավաբանի և մեկ իրավաբանական խորհրդատուի համար, որ կարողանան նորմալ մեկնաբանել աշխատանքային օրենսգիրքը և համալսարանի կանոնադրությունը, կարողանան տարբերակել հիմնական և համատեղությամբ աշխատողներին...
Ըստ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի առաջին ենթակետի."Անօրինական է համարվում այն աշխատանքը, որը կատարվում է առանց աշխատանքային պայմանագիր կնքելու"... Նշեմ, որ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը սեպտեմբեր ամսից սկսած աշխատել է անօրինական, իսկ, ինչպես տեղեկացանք, վարչական կազմի պայմանագրերը միշտ էլ կնքված են եղել անորոշ ժամկետով, այսինքն` ռեկտորը այստեղ ևս ստում է...
Պարոն Մինասյանի և մեկ զավեշտի մասին...Ռեկտորը, որ շատ երկար զարմացած չմնա, ասեմ, որ ուսանողների թվաքանակը և ընդհանուր լսարանային ծանրաբեռնվածությունը ուղիղ համեմատական չեն...Եթե 2012-2013 թվականին,օրինակ,պատմություն մասնագիտությամբ առկա համակարգում սովորել են 40 ուսանող և հեռակա համակարգում՝ 45, իսկ 2015-2016 ուստարում նույն մասնագիտությունով համապատասխանաբար 8 և 12, ապա զարմացած ռեկտորին ասեմ, որ լսարանային ժամաքանակը փոփոխության չի ենթարկվել, քանի որ դասընթացները կազմակերպվում են խմբի, այլ ոչ թե առանձին մեկ ուսանողի համար...Ինչ վերաբերում է "միամիտ" մամլո ասուլիսների սիրահար ռեկտորի հայտարարությանը, թե որտեղ են 120-ից ավելի ուսանողներ դաս արել, ասեմ, որ ցանկացած ԲՈՒՀ-ում էլ նմանատիպ խմբեր գոյություն ունեն, խոսքը վերաբերում է, օրինակ, համաինստիտուտային հայոց պատմությանը,փիլիսոփայությանը,կրոնի պատմությանը,մանկավարժությանը,հոգեբանությանը և շատ այլ առարկաների,որի դասերը անցկացվել են այն դահլիճում, որը հիմա ԴԱՐԱԿԱԶՄԻԿ վերանորոգման է ենթարկվում, որտեղ կարող էին նորմալ նստել 250 հոգի, պետք չէր մեկ տարի փնտրել նման լսարան ու մինչև հիմա զարմացած մնալ, դրա փոխարեն կարելի է նորմալ գործերով զբաղվել, այլ ոչ թէ հինը փնովելով կամ քննադատելով փորձել արժևորել սեփական չարածները...Ասեմ, որ նման գործելաձևը հարիր է թույլերին...
Հ.Գ.Անօրինականությունները և հանցագործությունները ԲՈՒՀ-ի նկատմամբ շարունակվում են...

Գագիկ Համբարյան

Դիտվել է 933 անգամ
Հանրային այգու ծառերը կտրվել են եւ այն դարձել... Ռուսական կապրիզներ. «Աէրոֆլոտ»-ը, որից օգտվու... Մաքսատան պետը երկու «LEXUS» ու յոթ անշարժ գու... «Վակուում կառաջանա». Ինչու «Ծառուկյան» խմբակց... ՀՀԿ-ում խառն են. Մոռացել են, որ այս տարի պիտի... Ընդդեմ գազավիկների. Պատգամավորները առաջարկ են... «Այդ Խաչիկյանը ես եմ». Լեւոն Մարտիրոսյանը կլի... Սպանե՞լ են. անհետ կորելուց առաջ 26-ամյա երիտա... Մարտի 1-ի սպանությունների անհրաժեշտ բացատրութ... Երեւանում անհայտ օտեարերկրացին ադրբեջանական մ... Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Գայ գյուղու... Պետությանը ծառայել եմ անկեղծ և նվիրված. Արմեն... Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ՝ Նիդեռլանդներում Հ... «Վեց ամիս. ամեն գիշեր ծեծուջարդով, սպառնալիքն... «Արթիկ» ՔԿՀ-ում այցելուի մոտից արգելված իրեր ... Ինչպես է Շիրակի պետհամալսարանի ռեկտորը խաբում... Մոր և քրոջ պատճառով ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրա... Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդո... «Օրենքով գող» Գուլիին վիրավորած հեղինակության... Աշոտ Կարապետյանը՝ Փհենչհանից. Ընկճվել էի, որ ... Հրդեհ՝ Արմավիրի մարզի Գայ գյուղում. հայտնաբեր... ԼՂ-ը անկախ Ադրբեջանի կազմում անգամ մեկ օր չի ... Դատավորները՝ նոր սկանդալի կիզակետում Գործարարներին ահաբեկում են ԱԱԾ-ի անունից «Ինչքա՞ն փող կտաք». Գրիշա Վիրաբյանի դեմ կոմպր...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Աչքերս լցվեցին.բանակում զոհ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ...
Հանրային այգու ծառերը կտրվել են եւ այն դարձել է ազդեցիկ հոր զավակի սեփականությունը «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում հերթական օբյեկտն է կառուցվում: «Դեյզի» անունը կրող այգու տեղում այժմ մեծ փոս է փորվել ապագա կառույցի համար: Մեր տեղեկություններով, կառուցողը նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դուստրը է՝ Արմենուհի Գեւորգյանը: Վերջինս նախկին այգու սեփականատերն է: Ամիսներ առաջ «Ռիբոկ» սպորտային համալիրի հարեւանությամբ գտնվող այ Ռուսական կապրիզներ. «Աէրոֆլոտ»-ը, որից օգտվում են նաեւ ՀՀ քաղաքացիները, խնդրահարույց որոշում է կայաց... «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղեւորներին` կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխվող իրերի քանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղեւորները փետրվարի 15-ից հետո այլեւս չեն կարողանում ձեռքի ուղեբեռով անվճար տեղափոխել բջջային հեռախոսներ, նոթբուքեր, լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, անձրեւանոցներ, թղթա Մաքսատան պետը երկու «LEXUS» ու յոթ անշարժ գույք է հայտարարագրել «Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ ԿԱ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն–վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Թամրազյանը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք՝ երեք հողամաս, երկու բնակարան, առանձնատուն եւ հողին ամրակայված այլ անշարժ գույք: Նրա ավտոմեքենաները երեքն են, ընդ որում երկուսը նույն մակնիշի: Այսպես նր «Վակուում կառաջանա». Ինչու «Ծառուկյան» խմբակցությունը չի միանում «Ելք»-ի նախաձեռնությանը «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է չմիանալ ՀՀ նախագահի ընտրության կարգի սահմանադրականությունը պարզելու համար «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: ՍԴ-ին դիմելու համար անհրաժեշտ է 21 ստորագրություն, սակայն «Ելք»-ն ունի 9 մանդատ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ՀՀԿ-ում խառն են. Մոռացել են, որ այս տարի պիտի համագումար անեն «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցությունն այս տարի պիտի գումարի 17-րդ համագումարը: Սակայն ՀՀԿ-ում խառն են և համագումարի մասին մտածելու ժամանակ դեռ չունեն: Մարտի 1-ին Բարձրագույն դատական խորհրդի կազմն են ընտրելու, 2-ին՝ նախագահ, իսկ ապրիլին՝ վարչապետ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀԺ-ին հհարցրին, թե ե՞րբ են պատրաստվու
website by Sargssyan