1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վազգենին սպանելու մտադրության մասին Նաիրի Հունանյանն ավելի վաղ է «ջրիկացել». միայն մեր ԱԱԾ-ն գործ կունենար նման բերանբաց ագենտի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

– Մոտենում է Հոկտեմբերի 27-ի հերթական տարելիցը։ Ի՞նչ եք կարծում, այդ ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ այս տարիների ընթացքում բավարար ջանքեր թափվե՞լ են։ Ի՞նչ էր հնարավոր անել, որ չի արվել։

– Ձեր հարցին կպատասխանեմ հարցով. որևե լուրջ քայլեր Հոկտեմբերի 27-ի հանցագործության կազմակերպիչների բացահայտման ուղղությամբ անցած 18 տարիների ընթացքում արվե՞լ են: Դուրս եկեք փողոց և այդ հարցը տվեք երևանցիներին: Կարծում եմ՝ դուք չեք կասկածում, որ ստանալու եք միանշանակ պատասխան: Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը վերջնականապես փլուզվեց՝ վերածվելով գործող իշխանությունների հետաքրքրությունների և հանցագործ մտադրությունների խամաճիկի և հլուհնազանդ սպասավորի, հենց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետաքննության և դատաքննության ձախողումից հետո ու այդ ձախողման հետևանքով: Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը՝ այսօր կենդանի կլինեին նաև Սերգեյ Բադալյանը, Անդրանիկ Մարգարյանը ու Սմբատ Այվազյանը, իսկ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի մյուս մերձավոր համախոհները ներկայումս պանդխտության ցուպն առած չէին փրկվի գործող ահաբեկչական ռեժիմից արտասահմաններում: Եթե Հոկտեմբերի 27-ին «Միասնություն» դաշինքը չգլխատվեր՝ դաշինքի քաղխորհրդի՝ հրաշքով ողջ մնացած ընդամենը չորս անդամներին հաջորդ տարիներին կհաջողվե՞ր հեռացնել քաղաքականությունից, իսկ ինձ, որ համառեց և հրաժարվեց թողնել ակտիվ քաղաքականությունը, կհաջողվե՞ր ուժային եղանակով ու իմ դեմ դատական հետապնդումների միջոցով դուրս դնել Ազգային ժողովից, իսկ դրանից հետո շինծու քրեական գործով վզիս կախել դատվածություն: Այո, անցած տարիները և ժողովրդի արդար քվեով ընտրված «Միասնություն» դաշինքի քաղաքական խորհրդի անդամների դրամատիկ ճակատագրերը ցույց են տալիս, որ կատարվածը ոչ այլ ինչ էր, քան հրեշավոր ահաբեկչության միջոցով իրականացված պետական հեղաշրջում, որին միանգամայն տրամաբանորեն պետք է հետևեր և հետևեց Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման ինստիտուտի փաստացի ոչնչացումը: Եվ դա անխուսափելի էր. եթե ժողովրդի արդար քվեով ընտրված քաղաքական ուժը ընտրություններից ընդամենը հինգ ամիս անց գնդակահարվում է, ապա դրա հետևանքը պետք է լինի այն, որ այլևս երբեք ընտրությունների պաշտոնապես հրապարակվող արդյունքները չեն արտացոլելու ժողովրդի մեծամասնության ցանկությունը, ինչը և տեղի ունեցավ մեզանում: Հոկտեմբերի 27-ից հետո մեզանում ընտրությունների ինստիտուտը վերածվեց ֆարսի, և Հոկտեմբերի 27-ի կրակահերթերով, ինչպես ցույց տվեցին հետագա տարիները, ոչնչացվեց սեփական կամքով իշխանություն ձևավորելու հայ ժողովրդի իրավունքը:

– Հանցագործությունն արդյո՞ք ուներ արտաքին հետք։ Ինչքանո՞վ էր Ռուսաստանը շահագրգռված այդ հարցում։

– Ես զավեշտալի եմ համարում այն վարկածը, թե, իբր, այդ հանցագործությունը կազմակերպվել է արտասահմանյան որևէ հատուկ ծառայության կողմից: Կան փաստեր, վկայություններ, որ Նաիրի Հունանյանն ու նրա ղեկավարած խումբը բացահայտորեն, անթաքույց նախապատրաստվել են կատարելու այդ լկտի ոճրագործությունը: Տարբեր մարդկանց հետ են հանդիպել, Վազգեն Սարգսյանին սպանելու մտադրության մասին են ջրիկացել: Օրը ցերեկով զենք են փնտրել և դրամ՝ զենքեր գնելու համար: Բացի մեր երկրի հատուկ ծառայություններից, ուրիշ ոչ մի երկրի հատուկ ծառայություն նման բերանբաց ագենտների կամ կատարողների հետ երբեք գործ չի ունենա՝ նույնիսկ մահվան սպառնալիքով պարտադրանքի դեպքում: Մի՞թե դա հատուկ ծառայության ձեռագիր է, երբ կատարողները հանցագործության վայրից զանգեր են հնչեցնում իրենց համախոհներին ու նրանց աչքալուսանք տալիս, թե Վազգենին խփել են: Պետքը չէ հատուկ ծառայությունների մեթոդների ուսումնասիրության գծով մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ տվյալ դեպքում «կազմակերպիչներ» դասական իմաստով չեն էլ եղել, իսկ փաստացի կազմակերպիչների դերում հանդես են եկել նրանք, ովքեր անուղղակի ձևով և մնալով կուլիսների հետևում ուղղորդել են Նաիրի Հունանյանին: Ինձ համար՝ որպես այդ գործով անցնող տուժողի, ի սկզբանե ակնհայտ էր, որ հանցագործության կազմակերպիչներն էին նրանք, ովքեր տեղյակ էին հանցագործության նախապատրաստման մասին, ի պաշտոնե կարող էին կանխել հանցագործությունը, բայց դա չարեցին: Ես այդ մասին ժամանակին բարձրաձայնել եմ, և այսօր էլ մնում եմ այդ կարծիքին: Ինչ վերաբերվում է արտաքին շահագրգռվածություններին, ապա բոլոր մեծ տերություններն էլ սիրում են որբ գտնել, որպեսզի նրա գլուխն իրենց ուզածի պես խուզեն: Եթե մարդիկ պատրաստ են իշխանությունն ամեն գնով պահելու համար որբության դատապարտել սեփական երկիրը, ապա միշտ էլ կգտնվի որբի գլուխն իր քիմքին հարիր խուզելու հավակնորդ: Կարիք էլ չկա հատուկ առանձնացնել Ռուսաստանը, քանզի դա կարող է լինել ցանկացած խոշոր տերություն, որը տվյալ պահին հատուկ հետաքրքրություն ունի մեր տարածաշրջանի նկատմամբ: Պետք է հասկանալ, որ եթե գողը ներսից է՝ այծին հնարավոր է փախցնել և՛ դռնից, և՛ պատուհանից, և՛ նույնիսկ երդիկից: Պետք է հասկանալ, որ ուժեղ Հայաստանի գոյությունը ցանկալի է միայն հայ ազգին, և ուրիշ ոչ մեկին: Պետք է հասկանալ, որ ոչ միայն Լոուրենս Արաբիացին էր այդպես մտածում, այլ շատ ու շատ այլազգիներ: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք պետք է դրանից բարդույթավորվենք: Պարզապես պետք է հասկանանք, որ այս աշխարհում թույլերին չեն խրախուսում, իսկ թուլության դրսևորումներից ամենացայտունը սեփական դժբախտությունների համար մեղավորներին արտասահմաններում փնտրելն է: Այդպես վարվողներին ոչ ոք չի հարգում: Ի դեպ՝ Ռուսաստանն էլ այսօր իր դժբախտությունների համար հակված է մեղադրել ոչ թե իր վերնախավի կոպրադորական ու կոռումպացված մասին, այլ Միացյալ Նահանգներին ու Արևմուտքին, ինչն ամենևին էլ չի նպաստում եղած խնդիրների լուծմանը:

– Կիսո՞ւմ եք այն մոտեցումը, որ Հայաստանի ինքնիշխանության հանձնումը Ռուսաստանին սկսվեց հենց Հոկտեմբերի 27-ով։ Արդյո՞ք Մոսկվայի խաղադրույքը հենց այն էր, որ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին վերացնելով, հեշտ ու հանգիստ կարող է ձեռք բերել ռազմավարական նշանակության օբյեկտներ:

– Ես իմ կարծիքն արդեն հայտնել եմ: Ինչպես համամիտ չեմ նրանց հետ, ովքեր պնդում են, որ Ուկրաինայում Միացյալ Նահանգներն են ասպարեզից հեռացրել Յանուկովիչին, այնպես էլ համամիտ չեմ այն տեսակետին, որ Ռուսաստանի մատը խառն է Հոկտեմբերի 27-ին կատարվածում: Փաստերն էլ են դա վկայում: Չմոռանանք, որ Մեղրիի փոխանակման խնդիրը, որը քննարկվում էր Հոկտեմբերի 27-ի նախաշեմին, ունի ոչ թե ռուսական, այլ արևմտյան ակունքներ. դա Փոլ Գոբլի կողմից դեռ 90-ական թթ. առաջ քաշված և Անդրեյ Սախարովի կողմից աջակցություն ստացած ծրագիրն էր: Դրանից զատ, Հոկտեմբերի 27-ից հետո բանակից հեռացվեց ռուսամետ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Իր պաշտոնից զրկվեց նաև իր ռուսամետությամբ ոչ պակաս հայտնի փոխվարչապետ Վահան Շիրխանյանը: Չեմ կարծում, որ Հոկտեմբերի 27-ի հետևանքներ հանդիսացող այդ պաշտոնանկությունները կարող էին ցանկալի լինել Մոսկվային: Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ երկու անձնավորություններն էլ շատ մտերիմ էին Վազգենին և չէին կարող հեռացվել նրա կենդանության օրոք: Վաղարշակի հեռանալուց և Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար դառնալուց հետո ակտիվացավ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը, ինչը նույնպես ռուսներն ընդունեցին սվիններով: Էլ չեմ ասում այն մասին, որ Հոկտեմբերի 27-ից հետո ընդամենը մի քանի ամիս անց Քի-Վեստում տեղի ունեցավ ամերիկացիների բենեֆիսը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում, երբ Ռուսաստանը հայտնվել էր դիտորդի կարգավիճակում: Այնպես որ, դեռ մեծ հարց է, թե որ երկիրն ավելի շատ օգտվեց Հոկտեմբերի 27-ի հետևանքներից, ուստի քաղաքագիտական տեսակետից կոռեկտ չէ կապել իրադարձությունից օգտվելու հանգամանքը սպանություններին ինչ-որ չափով մասնակից լինելու հետ: Ես քաղաքագետ եմ և հակված չեմ տրվել սպեկուլյատիվ և այսօր մոդայիկ դարձաց վարկածներին: Միաժամանակ անժխտելի փաստ է, որ Հոկտեմբերի 27-ի հետևանքով Հայաստանը չափազանց խոցելի դարձավ արտաքին ազդեցությունների համար, քաղաքականապես թուլացավ ու հայտնվեց ներկայիս անմխիթար կացության մեջ՝ որբի կարգավիճակում:

– Պարոն Հովհաննիսյան, ինչպիսի՞ն կլիներ Հայաստանը, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը։ Կարծում եք՝ էապես տարբե՞ր իրավիճակ կլիներ։

– Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ մենք կունենայինք արժանապատիվ, միջազգային հանրության կողմից հարգված, կանխատեսելի, իր խոսքը պահող և բոլորի կողմից հարգված, ապահով և հուսալի, արդար և իր բոլոր զավակների միջև տարբերություն չդնող, իր բոլոր զավակներին հավասարապես սիրող ու գուրգուրող Հայաստան: 1990 թվականից մտերիմ եմ եղել Կարեն Դեմիրճյանի հետ, հաճախ եմ նրան հանդիպել և՛ իրենց տանը, և՛ աշխատանքի վայրում: Զրուցում էինք առանձին, ժամեր շարունակ, իսկ 1998 թվականին որոշեցինք մեր համարյա տասամյա մտքի ու սրտի աշխատանքը վերածել գործի: Իմ եզակի հուշերը Կարեն Դեմիրճյանի մասին դեռ վաղ եմ համարում թղթին հանձնել և թողնել ապագա սերունդներին, քանզի այդ հուշերը դեռ ամբողջական չեն՝ մեր գործը մնաց անավարտ, պետք այն հասցնել ավարտին: Թուղթը կսպասի, քանզի եթե գոնե մեկ շանս ինձ տրվի ավարտին հասցնել մեր գնդակահարված, բայց գաղափարի ուժով անջնջելի գործը, ես այդ շանսն իրավունք չունեմ կորցնելու, և պատմությունը թողնելու անավարտ: Սա դեռ վերջը չէ։

 

1IN.AM

Դիտվել է 1810 անգամ
Արտակարգ դեպք Արմավիրի քրեակատարողական հիմնար... Ուղիղ միացում. Մեկնարկել է «Հայաստան» համահայ... Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադր... VIDEO, PHOTO . Վանաձորում գնացքն անցել է 26-ա... Ապարանում 14-ամյա երեխան դպրոցում կռվից հետո ... Ուշադրություն՝ ֆեյսբուքի օգտատերերին Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել Մասսայական սպանություն ադրբեջանական բանակում Կասկադի աստիճաններին կատարված ավազակային հարձ... Ջիգարխանյանի ընկերն ու թատրոնի մամուլի ծառայո... Հայկական մարտական դիրքերից մեկում Ադրբեջանի Զ... Տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամը ին... Արտակարգ դեպք Երևանում. երկվորյակ եղբայրները,... Ձեզ քի՞չ են մեր «Սմերչերն» ու «Իսկանդերները».... Ջիգարխանյանին շտապ հոսպիտալացրել են. նա չի կա... Աշոտյան «Ֆաշի՛ստ». Վերոնիկան Աշոտյանին էր ակն... «Ով էլ իր ա հետ շփվել ա, կյանքը կարա տա Ալիկի... Ո՞ր արժանիքի համար է Տարոն Մարգարյանը պարգեւա... Պատերազմ սկսելու համար Ադրբեջանը սպասում է ԵՄ... Ընդդեմ ՊՆ-ի. ՀՀ ՊՆ-ին ապրանքներ մատակարարած ը... Отец, гордимся тобой. Հյուպատոսը վարչապետի խո... «Քցողը». Հովիկ Աբրահամյանը 20 մլն դոլարի պարտ... Սամվել Ալեքսանյանի մերձավորների մտերիմները մե... Իշխանական կուլիսներում ներքին որոշում է կայաց... ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյ... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու...
Ձեզ քի՞չ են մեր «Սմերչերն» ու «Իսկանդերները». սովորություն է դառնում Հայաստանին «խայթելը» «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ողողված էին ռուսական պետական «Զվեզդա» հեռուստաընկերության «Կանխատեսումներ» վերլուծական հաղորդաշարի Հայաստանի մասին արված  մեկնաբանություններով: Մասնավորապես, ՌԴ-ի ՊՆ-ին պատկանող այս հեռուստաալիքը խոսել էր նոյեմբերի 24-ին ստորագրվելիք ԵՄ-Հայաստան համաձայնագրի մասին եւ միաժամանակ շեշտել, որ Հայ «Ով էլ իր ա հետ շփվել ա, կյանքը կարա տա Ալիկի համար, անվտանգության աշխատող չի եղել» «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած տարի «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ երեկ հարցաքննվեց դեպքի օրը հրազենային վնասվածք ստացած, վկա Արտակ Նազարյանը: Վերջինս դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Պետրոս Իսրայելյանին (Չարբախ Ո՞ր արժանիքի համար է Տարոն Մարգարյանը պարգեւատրել տրանսպորտի վարչության պետին. կա ենթադրություն «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ 100 հազարական դրամ պարգեւատրում են ստացել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության 7 աշխատակիցներ՝ պետից մինչեւ գործավար: Միայն թե անհասկանալի է՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու իր աշխատակիցները ո՞ր արժանիքի եւ ձեռքբերումների համար են արժանացել 100 Պատերազմ սկսելու համար Ադրբեջանը սպասում է ԵՄ տեղեկանքին «168 ժամ» թերթը գրում է. «Ադրբեջանը այդքան էլ հետաքրքրված չէ ԵՄ-ին միանալու հարցով, նրան պետք է ԵՄ աջակցությունը՝ Արցախում պատերազմ սկսելու համար: Հարցն այն է, թե ԵՄ-ն կտա՞ այդ տեղեկանքը, թե՞ ոչ»,- երեկ հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստեփան Սաֆարյանը: «Մի կազմակերպություն չէ, որ այս տարի իր մտահոգությունն է հայտնել նոր պատերազմի վերսկսմա Ընդդեմ ՊՆ-ի. ՀՀ ՊՆ-ին ապրանքներ մատակարարած ընկերությունները դիմել են դատարան «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությանը տարբեր ապրանքներ մատակարարած ընկերությունները վերջերս դիմել են դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԽԱՔ ՍՊԸ-ն, որ զբաղվում է կաթի մատակարարմամբ, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ անվավեր ճանաչի ՊՆ-ի որոշումը՝ իրենց հետ կնքած պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին
website by Sargssyan