1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչու՞ ՀՀԿ-ն պարտվեց Շիրակի մարզում

Նոյեմբերի 5-ին Հայաստանի տասը մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ...Որոշ տեղերում, օգտագործելով ապրիլին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների տեխնոլոգիաները՝երբ նույն կուսակցության մի քանի անդամներ իրենց թեկնածությունն էին դնում որևէ ընտրատարածքում և դրանով հարազատ կուսակցության համար ձայներ ապահովում,կիրառվեցին նաև նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ... 
Այս ՏԻՄ ընտրություններն աչքի ընկան նրանով,որ պայքարը հիմնականում ընթանում էր ՀՀԿ-ի ներկայացուցիչների միջև...Եթե որոշ համայնքներում ինքնաառաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները հաղթեցին պաշտոնապես ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներին և դրանով պահպանեցին իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքում,ապա Շիրակի մարզում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց,որի արդյունքում,երեք խոշորացված համայնքներից ընդամենը մեկում՝ Անիում տարան հաղթանակ... 
Շիրակի մարզում առանց այդ էլ թույլ դիրքեր ունեցող ՀՀԿ-ի համար Մարմաշեն համայնքում,որը միավորում է 15 գյուղեր, իշխանությունը զիջելը կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին մեծ հարված էր Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության համար...Պարտության պատճառներից մեկը հենց այն էր,որ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը, հաշվի չառնելով ՀՀԿ-ի թույլ դիրքերը մարզում, չտիրապետելով ընտրական տեխնոլոգիաներին և առաջնորդվելով սխալ ռազմավարությամբ,իսկ ավելի ճիշտ սպասարկելով ինչ-որ մեկի, այլ ոչ թե կուսակցության շահերը, հասավ նրան,որ ամենակարևոր համայնքում՝Մարմաշենում,որի մեջ մտնող գյուղերից շատերը Գյումրիի արվարձանային խոշոր բնակավայրեր են և որոնց արդեն նախկին գյուղապետերից շատերը ՀՀԿ-ական էին,ՀՀԿ-ն պարտվեց...ՀՀԿ-ն Մարմաշենի համայնքապետի ընտրությանը ներկայացված էր պաշտոնապես առաջադրված Թորգոմ Սահակյանով և ինքնաառաջադրված Աշոտ Եղոյանով...ՀՀԿ-ականների միջև ծավալված կատաղի պայքարի արդյունքում շահեց դաշնակցականը...Իսկ ի՞նչ արեց ՀՅԴ-ն...Ընտրեց շատ ճիշտ ռազմավարություն. առաջադրեց այդ տարածաշրջանում բավականին հարգված գործարար Կարեն Արշակյանի թեկնածությունը,որը ՀՅԴ-ի միակ թեկնածուն էր և, բավական լավ աշխատանք տանելով, ստացավ հաղթանակի դափնին... Այդ ընթացքում ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը ինտրիգներ էր լարում Աշոտ Եղոյանի դեմ,ինչ-ինչ մեթոդներով փորձում մրցապայքարից դուրս հանել վերջինիս և նկարահանվում Թորգոմ Սահակյանին գովերգող քաղաքական գովազդներում...Ասեմ,որ մարդկանց վրա վերջինիս այս տիպի գործունեությունը շատ բացասական ազդեցություն ունեցավ,որի արդյունքում Սահակ Մինասյանի թեկնածուն պարտություն կրեց... Արդյունքում՝15 գյուղերը "դաշնակցականացվեցին" իր բոլոր հետևանքներով ՀՀԿ-ի համար... 
Գրեթե նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել Անիի համայնքապետի ընտրությունների շուրջ...ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված Արտակ Գևորգյանի դեմ պայքարում և ինտրիգներ էր լարում նույն ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը,ով ըստ լավատեղյակ աղբյուրների, պաշտպանում էր Սառնաղբյուր գյուղից առաջադրված մի այլ թեկնածուի,ով բավականին հարգված է այդ տարածաշրջանի բնակչության կողմից...Սրանով "դավադրությունների տեսության" սիրահար Սահակ Մինասյանը մի խնդիր էր ցանկանում լուծել...Պարտության մատնելով Արտակ Գևորգյանին` նա անմիջական հարված կհասցներ վերջինիս քավորին՝նույն սառնաղբյուրցի,ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանին,ով բավական ուժեղ դիրքեր ունի Անիի տարածաշրջանի գյուղերում...Սակայն հականիկոյանական ուժերին չհաջողվեց կյանքի կոչել իրենց ծրագիրը...Արտակ Գևորգյանը, 3909 ձայն ստանալով և առաջ անցնելով մոտակա մրցակցից մոտ 2000 ձայնով, դարձավ խոշորացված Անի համայնքի ղեկավար... 
Ախուրյան խոշորացված համայնքում,որը միավորում է 5 բնակավայր,հաղթանակ տարավ Ախուրյան գյուղը 21 տարի ղեկավարած Արծրունի Իգիթյանը...Չնայած այն հանգամանքին,որ ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանն առաջադրել էր իր թեկնածությունը,ՀՀԿ-ն պաշտոնապես աջակցեց իր կոալիցիոն գործընկերոջ թեկնածուին,որը ևս դժգոհություն առաջացրեց ՀՀԿ-ականների շրջանակում... Արդյունքում,Շիրակի մարզում ՀՀԿ-ն պարտություն կրեց...
Ի դեպ,մեկնաբանելով սեփական անհաջողությունները(Անիի համայնքապետի ընտրություններում վերջինս ոչ մի լումա չունի) ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը հայտնել էր,որ իրենք հաղթել են,քանի որ հաղթանակ է տարել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը...Զավեշտալի և անտրամաբանական բացատրություն...Հետաքրքիր է,ու՞մ շահերն է իրականում պաշտպանում ՀՀԿ կառույցի ղեկավարը...Սեփական կուսակցության,ինչ-որ անհատի կամ անհատների,որի կամ որոնց սեփական խաղն է առաջ տանում Շիրակի մարզում և անհաջողություն կրում,որի արդյունքում տուժում է կուսակցությունը,թե՞... 
Հետաքրքիր փաստ.ՀՀԿ-ական պարոն Մինասյանի շրջապատում բազմաթիվ հակաիշխանականների կարելի է տեսնել,ովքեր իրենց սոցցանցերի էջերում կարող են անձնական վիրավորանքներ տալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին,կաթողիկոսին և այլ կարկառուն ՀՀԿ-ների (կան բազմաթիվ ապացույցներ)...20 տարի Շիրակի մարզի կրթական ոլորտը ղեկավարած Սահակ Մինասյանը "յոթը լարի վրա խաղացող է"...Բայց մի օր գալու է պատասխան տալու ժամանակը... 
Հ.Գ.Զավեշտալի փաստ...Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին բարև չեն տալիս Շիրակի մարզի բազմաթիվ կարկառուն ՀՀԿ-ականներ...

Գագիկ Համբարյան 

Դիտվել է 935 անգամ
Կալիֆոռնիայում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է ... Ընտանիքում միակ որդին էր. Արմենի սխրանքը չի մ... Արտակարգ դեպք Երևանում. «Դայմոնդ» և «Լեդի» մե... Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն` Արսենալու... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... Մեգան Մարքլը խախտել է թագավորական արգելքը BorSAA Jewellery ընկերությունն իր առանձնահատկ... Մխիթարյանն ու «Արսենալը» հասել են ամբողջական ... Ինչ իրավասություններ ու գործառույթներ կունենա... Հակառակորդն անօդաչու թռչող սարքից հայ դիրքապա... «Կփրթեմ վենեքս, բայց չեմ ծառայի». լուսամուտից... Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը շնորհակալություն... Լեդի Հակոբի եղբորորդու ազատության մեջ հայտնվե... Կքննարկեն, կխոսեն` խնդիրը կլուծվի՞ Կա ցանելու և հնձելու ժամանակ Հայրապետյանը ձեռքը մեկնել է բարեւելու, Ծառուկ... Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենի գազալցակայ... Մեղադրանքներ՝ Ալավերդիում տեղի ունեցած սպանու... Քրեական պատմություններով հարուստ, «Ալավերդցի ... Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հարուցվել է քր... Ադրբեջանը ռուսական զենքի նոր խմբաքանակ է ստ... Արտակարգ իրավիճակ Վրաստանում. 5 տասնյակից ավե... «Մեր միասնությամբ ամուր բռունցք դարձած՝ պատրա... ԱՄՆ-ում կրկին կթույլատրեն հատուկ ծառայություն... Վազգեն Սարգսյանի եղբայրը հերյուրանք է համարու...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Աչքերս լցվեցին.բանակում զոհ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո...
Կքննարկեն, կխոսեն` խնդիրը կլուծվի՞ Հունվարի 23-ը թեժ կլինի խորհրդարանում` գնաճի վերաբերյալ լսումներն իշխանությանն ու ընդդիմությանը կստիպեն «հին ու նոր» անել։ Սակայն շատ կարևոր է, որ այդ թոհուբոհի մեջ չմոռանան, թե ինչի համար են հավաքվել։ Իհարկե, իշխանական թևը խնդիրը մոռացության չի տա, քանի որ կա լսումներ կազմակերպելու ՀՀ նախագահի առաջարկը։ Ով ում ինչ կապացուցի այս լսումներում, թերևս, այնքան չի հետաքրքրում ժողովրդին, որքան այն, թե կնպաստե՞ն դրանք Կա ցանելու և հնձելու ժամանակ ՀՀ նախագահը և վարչապետը 2018-ը սկսել են տարբեր գերատեսչությունների և նախարարությունների` անցած տարվա հանձնարարականների իրականացման ուսումնասիրությամբ: Ինչպես ասում են, կա ցանելու և հնձելու ժամանակ: Մենք կանգ կառնենք ՊԵԿ-ի աշխատանքների վրա, քանի որ այս կառույցն է ապահովում պետբյուջեի եկամտային մասը: Եվ այսպես, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը այս շաբաթ «շոշափեցին» ՊԵԿ-ի իրականացրած քայլերը:   Ինչպես դ Հայրապետյանը ձեռքը մեկնել է բարեւելու, Ծառուկյանը չի արձագանքել «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի լավագույն 10 մարզիկների պարգեւատրմանը հետաքրքիր միջադեպ է գրանցվել Սերժ Սարգսյանի երկու կողմում նստած «հարատեւ» թշնամիներ Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ. Հայրապետյանը ձեռքը մեկնել է բարեւելու, Ծառուկյանը չի արձագանքել: Նրանց հաշտեցնելու գործն իր ուսերին է առել Հայրապետյանի մտերիմ Ռոբսոնը` Ռուբեն Թաթուլյանը, որը, ի դեպ, պատրաստվում էր Ամանորի Վազգեն Սարգսյանի եղբայրը հերյուրանք է համարում Սպարապետի և Արմեն Սարգսյանի միջև տհաճ միջադեպի մասին ... «Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջև սուր հակասությունների մասին լուրերն ամբողջությամբ հերյուրանք են. այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հերքելով Սպարապետի և Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի միջև հակասու­թյունների ու տհաճ միջադեպի մասին շրջանառվող լուրերը. «Արմ Սամվել Ալեքսանյանը առողջապահության նախարարի պաշտոնի համար թեկնածու ունի. իր քրոջ ամուսինն է «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած կառավարությունում ապրիլից հետո նոր վարչապետի ընտրությամբ կադրային մեծ տեղաշարժեր չեն լինի, եւ Կարեն Կարապետյանի բերած կադրերը կմնան իրենց պաշտոններում, այնուհանդերձ, խորհրդարանում չեն դադարում խոսակցությունները, թե առողջապահության նախարարի պաշտոնում ոչ անհայտ Սամվել Լիմինդրովիչը (նրա մեծահարուստ եղբորորդին ղեկավարում է Մալաթիա վարչական շրջանը, որի շատ թաղամասե
website by Sargssyan