1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նոր սկանդալ․ Հայկական ֆուտբոլը կարող է հայտնվել «խաղից դուրս»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տոնում են ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, միջազգային լրատվամիջոցները գրում են խաղի պայմանավորված լինելու մասին: Մասնավորապես՝ բուքմերքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անոմալ շարժեր են եղել:

Մասնավորապես, Federbet բուքմեյքերական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կասկածի տակ դնելով Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը: Մինչեւ հանդիպումը՝ գործակիցները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել եւ 2.5 գոլից շատ գոլերի համար սահմանված է եղել մոտավոր 2 գործակից: Բուքմեյքերական ընկերություններում, ըստ էության, տեղյակ են եղել, որ հանդիպումը գոլառատ է լինելու եւ չեն փոփոխել գործակիցները՝ տույժ չկրելու համար:

Միջազգային մամուլը հիշատակում է, որ Հայաստանի հավաքականը առաջին անգամ չէ մեղադրվում պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ հիշատակելով 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ հայտնի հանդիպումը: Անկեղծ լինենք` Federbet-ի եւ միջազգային մամուլի կարծիքը լիարժեքորեն կիսում են մեր երկրպագուները, ովքեր երեկ բոյկոտեցին Ռուբեն Հայրապետյանի «ներկայացումը», իսկ տրիբունաներում ներկա մոտ 100 երկրպագուներ մարզադաշտ էին եկել` ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջելու նպատակով: Հայաստանում գրեթե չկա երկրպագու, ով հավատա, թե մեր ազգային հավաքականն` իր այսօրվա բարոյահոգեբանական ճգնաժամով, կարող է խոշոր հաշվով հաղթանակ տանել անգամ Բելառուսի թույլ հավաքականի հանդեպ:

Խնդիրն այն չէ, որ մեր երկրպագուները դադարել են հավատալ Հենրիխ Մխիթարյանին եւ մյուսներին: Պարզապես Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլը, հավաքականը զրկել է մոտիվացիայից, տեսլականից, երազանքներից:

Ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք, ըստ էության, չունենք ազգային հավաքական, որովհետեւ աշխարհի առաջնության խմբային փուլում ձախողված թիմը կարելի է ասոցացնել ամեն ինչի, միայն թե` ոչ ֆուտբոլի, հաղթանակի հետ: Նման մրցաշարից հետո Ռուբեն Հայրապետյանը եւ նրա դրածո մարզիչ Արթուր Պետրոսյանը նվազագույնը պետք է հրապարակավ ներողություն խնդրեին ֆուտբոլասերներներից ու հրաժարական տային: Սակայն հաշվետվողականությունը, պատասխանատվությունը խորթ են օլիգարխիկ մտածողություն ունեցող Ռուբեն Հայրապետյանին, եւ նա որոշեց չմոտիվացված ընկերական հանդիպում անցկացնել, բելառուսներից խաղ գնել, որպեսզի «վաստակի» ֆուտբոլասերներների վրա հոխորտալու իրավունք, ֆուտբոլի ու ֆուտբոլասերներների հաշվին իշխելու արտոնություն: Ռուբեն Հայրապետյանը կարող է գնել կամ համոզել կոռուպցիոն մտածողություն ունեցող իր բելառուս գործընկերներին, պաշտոնական քարոզչությունը կարող է «հեքիաթներ» պատմել մեր հավաքականի աննախադեպ հաղթանակի մասին, ամբողջ խնդիրն այն է, որ գնված «հաղթանակը» ավելի է տրորում մեր ֆուտբոլասերներների արժանապատվությունը:

Հերթական անգամ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլն օգտագործեց իր շահերի համար, ֆուտբոլիստներին վերապահեց իր «հաղթանակը» բեմականացնող մարիոնետների դեր, բայց այս անգամ Հայրապետյանի բեսպրեդելը հայկական ֆուտբոլը դարձրել է միջազգային սկանդալի թիրախ: Հայրապետյանի էժան դիվիդենտների համար` շատ թանկ կարող է վճարել Հայաստանի հավաքականը: Եթե ապացուցվի, որ Հայաստան-Բելառուս հանդիպումը գնված է, ապա մեր հավաքականին, գուցե նաեւ ֆուտբոլիստներին սպառնում է որակազրկում:

Հայկական ֆուտբոլը կարող է հայտնվել համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում եւ դա կլինի այս տրագիկոմեդիայի տրամաբանական ֆինալը, որովհետեւ բոլորս միասին չկարողացանք հայկական ֆուտբոլի լուսանցք մղել Սերժ Սարգսյանի սիրելի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1228 անգամ
Կվերադառնանք՝հուլիսի 21-ին Աշխարհի մեծ բեմերը նվաճես. Ալինա Մարտիրոսյանի... Գեղարքունիքի Գեղամավան գյուղում սպանության գո... Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ հարուց... Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հ... Քոչարյանը կպատասխանի ՀՔԾ հարցերին` Երևան վերա... «Իմ տղայի՜ն, իմ հպարտությա՛նը և մեր բոլոր զին... Նիկոլ Փաշինյանի որդին այսօր մեկնում է ծառայու... Հանրությանը հայտնի «Գազի Կոլյան» ինքնասպան է ... Մուլտիկ են սարքել, ու դրել գործի հիմքում.ինչո... Չոր գողական.Վաչոն հրաժարվում է ցուցմունք տալ Երևանի թ.132 հիմնական դպրոցի նախկին տնօրենին ... ՀՀԿ-ական քաղաքապետերից ազատվելու խնդիր չունեն... Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով... Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյան... Պետությունը դատավորներին ևս բնակարանի վարձի փ... Մեր հիմնական խնդիրն է լավատեսությունն ու իրատ... Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի ԱԺ կ... Արծրուն Հովհաննիսյանը` Նախիջևանում դիրքերի տե... ԱԱԾ-ի «թեժ գիծ» ծառայությունը կգործի «191» կո... Պատերազմի՞ եք պատրաստվում. Արփինե Հովհաննիսյա... Լոռու փոխմարզպետի աշխատանքային օրը՝ կիսադատար... "Իմ ախպորը հայհոյեց, մեր էլ քրֆեց.թքեմ Սիմիկի... Բերման է ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ բազայի տ... Սեմիկ Աբրահամյանն ու իր "բեսպրեդելշչիկ" թիմակ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Չոր գողական.Վաչոն հրաժարվում է ցուցմունք տալ «Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից նախօրեին բերման ենթարկված և այնտեղ գտնվող Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն, հրաժարվում է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ& Ո՞ր խցում է պահվում Մանվել Գրիգորյանը. նրան , մեղմ ասած, լավ չեն դիմավորել «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, նաև յուրացումների մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, պահվում է Երևան կենտրոն ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալում»: Նրան, մեզ հասած լուրերի համաձայն, պահում են նույն այն 315 խցում, որտեղ ավելի քան մեկ տարի անցկացրեց ԼՂՀ ՊԲ նախկին Մանվել Գրիգորյանի շրջապա­տի մարդիկ ավտոմեքենաների պետհամարանիշները փոխել են, որ իրենց վրա հարձակումն... «Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Էջմիածին քաղա­քում և Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում լարված իրավիճա­կը շարունակվում է: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայ­տումներից հետո նրա հետ փոխկա­պակցված մարդիկ վախենում են ան­գամ տանից դուրս գալ, իսկ նրան պատ­կանող բիզնեսներն էլ մի քանի օր շարունակ չեն աշխատում: Պատճառը հն­չող սպառնալիքները, հնարավոր վենդ Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է. ազատման դիմում է ներկայացրել նաև նրա որդին «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ նրա որդին` Հայկ Խլղաթյանը: Նշենք, որ կրտսեր Խլղաթյանը աշխատում է Արմավիրի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում որպես 2-րդ կարգի մասնագետ: Բացի այս, այս ընթացքում քաղաքապետարանից իրար հետեւից աշխատանքից ազատման դիմումներ կներկայացնեն Խլղաթյաններին մտերիմ մարդիկ: Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ «Հրապարակ» թերթը գրում է. Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեեւ ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։   Քաղաքապետարանի աշխատակիցն
website by Sargssyan