1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ալիեւը չկարողացավ օգտվել Սերժ Սարգսյանի լավությունից. Բաքվին անկյուն են քշել

«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի խորքային շերտերում շարունակվում են ուշագրավ զարգացումներ արձանագրվել Ժնեւում հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած բարձր մակարդակի բանակցություններից հետո:

Ինչի՞ մասին է խոսքը: Նախորդ վերլուծություններում բազմիցս անդրադարձել ենք այն հանգամանքին, որ ժնեւյան բանակցություններից հետո չհիշատակվեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին, ինչը լուրջ մտահոգություններ առաջացրեց Հայաստանում, որ պաշտոնական Երեւանը հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո որդեգրված իր սկզբունքային դիրքորոշումից:

Եվ ահա նոյեմբերի 9-ին՝ Մոլդովայի նախագահի հետ կայացած հանդիպումից հետո, Հայաստանի նախագահն իր հայտարարության մեջ անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ ասելով, որ հայ-մոլդովական բանակցությունների ընթացքում «ընդգծվել է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը»:

Թեմայի շուրջ «Ժամանակ»-ը զրուցել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

«Եթե նույնիսկ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները սկսեն կյանքի կոչվել, դա տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի տարածքում: Դիտորդները տեխնիկապես համագործակցելու են Ստեփանակերտի հետ: Նրանք ամեն անգամ չեն ժամանելու Երեւան, որպեսզի այնտեղից մեկնեն Լեռնային Ղարաբաղ, ուստի տեխնիկական խմբի ի հայտ գալը ենթադրում է Ստեփանակերտի օդանավակայանի տեխնիկական գործարկում: Պետք է սկսեն աշխատել ուղիղ չվերթները դեպի Ստեփանակերտ: Բացի այդ, տեխնիկական խումբն իր մշտական ներկայացուցչությունն է ունենալու Ստեփանակերտում: Բարձր մակարդակ չի ունենա, այնուամենայնիվ Ստեփանակերտում հայտնվում է միջազգային ներկայացուցչություն: Սա հիմք կլինի Ստեփանակերտին բանակցություններին մասնակից դարձնելու: Առանց Ստեփանակերտի մասնակցության ոչինչ չի ստացվի: Ինչ կարգավիճակ էլ որ տրվի Լեռնային Ղարաբաղին, ամեն դեպքում առանց Ստեփանակերտի մասնակցության այդ հարցը չի կարող լուծվել:

Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայկական կողմը, վերադառնալով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին, ինչ-որ չափով կոշտացնում է իր դիրքորոշումը, եւ հետեւաբար ինչպե՞ս կզարգանա դիվանագիտական գործընթացն այսուհետ՝ հաշվի առնելով Երեւանի նման մոտեցումը եւ Բաքվի կանխատեսելի արձագանքը:

Հայաստանը վերադառնում է նախկին դիրքերին, բայց խնդիրն այն է, որ հայերը, Սարգսյանը մեծ զիջումներ էին արել Ալիեւին՝ հրաժարվելով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից: Մենք հստակ տվյալներ չունենք Ժնեւի բանակցությունների մասին, բայց դա տպավորություն էր կամ տրամաբանական եզրակացություն:

Երկրորդը՝ երբ ԱՄՆ նախկին պետքարտուղարը ստիպեց երկու նախագահներին գալ Վիեննա, որտեղ նրանք քննարկում էին այս հարցը, բոլորն էլ հասկանում էին, որ ագրեսորը Ադրբեջանն է: Հայաստանը որպես նախապայման պետք է պահանջեր, որ բանակցությունները վերսկսվեն միայն Ստեփանակերտի մասնակցության դեպքում: Դա հայկական կողմի երկրորդ զիջումն էր Բաքվին:

Երրորդը՝ Ադրբեջանն իրեն հռչակեց ապրիլյան պատերազմի հաղթող, բայց ինչպե՞ս ես դու հաղթել, որտե՞ղ են այդ հաղթանակի արդյունքները, որտե՞ղ են փաստաթղթերը, որտե՞ղ է դա ամրագրված: Ադրբեջանը չի հաղթել: Ադրբեջանի ժողովրդին անկյուն են քշել, եւ Ադրբեջանը շատ ավելի վատ վիճակում հայտնվեց, քան մինչեւ ապրիլ ամիսն էր: Եթե նախկինում թեկուզ տեսականորեն քննարկվում էին Մադրիդյան սկզբունքները, խաղաղապահ զորքեր տեղակայելու հարցը, կամ որ ինչ-որ շրջաններ պիտի հանձնեին, հետո պիտի ճանաչվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ապա հիմա այդ տարբերակն էլ է անընդունելի հայկական կողմի համար, ամեն ինչ շատ գործնական է՝ կատարե՛ք Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Սարգսյանը մեծ լավություն էր արել Ալիեւին, բայց Ալիեւը չկարողացավ դրանից օգտվել:

Իսկ հիմա իրավիճակն արդեն փոխվել է. ամերիկացիները պահպանել են իրենց մոտեցումները, որ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի ձեւաչափով, Մոսկվան եւ Փարիզը եւս դեմ չեն Մինսկի խմբին, եւ իրադրությունը վերադառնում է ելման կետ, այնպես որ՝ գործընթացը հետեւյալ տրամաբանությամբ է զարգանում, որ աստիճանաբար, ինչպես հայերն են ասում՝ կամաց-կամաց, գուցե մի 50 տարուց կողմերը կհասնեն ինչ-որ լուծման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 848 անգամ
Հայաստանի և Արցախի Հանրապետություններում մենք... 3,2 մլն դրամն ու Գարեգին Բ-ի եղբոր որդին. ման... Դուք ձեզ հայելու մեջ նայե՞լ եք, նայեք էլի մի ... Պայթյուն Երեւանում. տունը փլուզվել է, վնասվել... Ալեքսանյանի զարմիկը «հոպարի ռազմերով» դղյակ է... Երևանում դպրոցականների ծեծկռտուքն ավարտվել է ... Մենք այլ ճանապարհ չունեինք. Բակո Սահակյանը՝ Ա... Իշխանությունը զայրացած է. եթե Հովիկ Աբրահամյա... Լվացքի մեքենայի խնդիրը բանակում․ «ՀԺ» Այսօր գիրք նվիրելու օրն էր...15 տոննա գիրքը՝ ... Ուշագրավ մանրամասներ գյումրեցի բժիշկների ծեծկ... ԱԱԾ-ն՝ Հայաստանի տարածքում «քուրդ ահաբեկիչներ... Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված 2... Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ մահացու վթարի... Երևանում թալանել են դատավորին պատկանող «սատան... video . Ազատամարտիկին սպասում են իր նոր տանը Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյան ե... Գերմանիայի ՆԳ նախարարը զգուշացրել է Վրաստանին Հրդեհ Մարտունիում. մեկնել է երկու մարտական հա... Պատահար Երևանում. կա տուժած Փրկարարները ձյան մեջ արգելափակված ավտոմեքենան... «Թեյի կրեատիվ անալիզ», թե՞ նպատակային ինքնափի... Արտակարգ դեպք Սևանի բանտում. դատապարտյալի նկա... Կենտրոնականի և Սևանի ոստիկանները Սևանի ջրասու... Մարմարաշենում ավտոտնակի տանիք է այրվել
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Աչքերս լցվեցին.բանակում զոհ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ...
3,2 մլն դրամն ու Գարեգին Բ-ի եղբոր որդին. մանրամասներ տեղի ունեցած արտակարգ դեպքից «Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը պատմել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է թիմակիցներին հարձակվել իր վրա և առևանգել: Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է եղել: Մխիթարյանը պատմել է, որ հարձակումը եղել Ալեքսանյանի զարմիկը «հոպարի ռազմերով» դղյակ է կառուցում.«Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած՝ «Երկիր ծիրանիի» կազմակերպած «մարշ-բրասոկից» հետո Երեւանի մնացյալ թաղամասերում, ուր նույնպես կոյուղաջրերը տարիներով հոսում են, ու որեւէ մեկը տեր չի կանգնում 2800-ամյակը տոնելու պատրաստվող, տարբեր ծրագրերով հսկա փողեր ծախսող մայր-Երեւանի ծայրամասերում տիրող ահավոր վիճակին, լուրջ հույսեր ու ակտիվություն է առաջացել քաղա Իշխանությունը զայրացած է. եթե Հովիկ Աբրահամյանը մի քիչ էլ խորանա, դա կավարտվի ունեզրկումով «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ վերնախավին լրջորեն զայրացրել են հանրապետականից «վտակված», «մայր գետին» միանալու բոլոր հույսերը մարած, Արարատի մարզը մեկընդմիշտ կորցրած Հովիկ Աբրահամյանի վերջին ակտիվացումները՝ քաղաքական մարգինալների միջոցով։ Չնայած Արգամիչն այստեղ, այլուր և ամենուր պնդում է, թե ինքն այլևս չի զբաղվի քաղաքականությամբ, ու իրեն շատ լավ է զգում նոր կարգավիճակո Լվացքի մեքենայի խնդիրը բանակում․ «ՀԺ» «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում եւ որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն գումարն ուղղել բանակի որեւէ կարիքի համար: Նա նաեւ հիշատակել էր բանակում լվացքի մեքենաների խնդրի մասին: Ֆեյսբուքում երիտասարդի վրա մեծ հարձա Ինչո՞ւ մինչև աղմուկ բարձրացնելը չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը «Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարող տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակն էր: Միջադեպից հետո Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, թե իրենք խնդիրը կարգավորելու հարցով բազմիցս դիմել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը: Երեկ «Ժողովուրդ»-ը ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին
website by Sargssyan