1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն անդրադարձել է իր անվան հետ կապված շահարկումներին

ԵՊՀ դոցենտ, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում իր անվան հետ կապված շահարկումներին:


«Վերջին օրերին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ մի քանի անգամ հիշատակվեց նաև իմ անունը: Բոլոր նրանց, որոնք գրել են իմ մասին, անձամբ ճանաչում եմ և վստահ եմ, որ ամպագոռգոռ խոսքերի հետևում շատ կոնկրետ անձնական պատմություններ կան: Բայց առաջ չընկնեմ, սկսեմ սկզբից:

Նախ՝ ես՝ Ալիկ Ղարիբյանս, որպես ԵՊՀ դոցենտ, ռեկտորի աշխատակազմի ղեկավար, նաև պատասխանատու եմ համալսարանում դասերի անխաթար ու անընդհատ ընթացքի համար, իսկ դա նշանակում է, որ ի պաշտոնե ես դեմ եմ դասապրոցեսի տապալման յուրաքանչյուր փորձի: 

Երկրորդ՝ ես ինքս կարծում եմ, որ օրինագիծը շատ կարևոր ու կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Փորձելով հնարավորինս կարճ ձևակերպել ասելիքս՝ նշեմ միայն մի քանի դրույթ: Մեր պետության ձևավորման առաջին իսկ օրվանից գործած տարկետման իրավունքի և բուհերում ռազմագիտության ամբիոնների վերացման պատճառով այժմ մոտավորապես մի քանի տասնյակ հազար առողջ տղամարդ ի վիճակի չէ մասնակցելու մեր երկրի պաշտպանությանը այն պարզ պատճառով, որ զենք բռնել չգիտի: 

Նաև իմ նախաձեռնությամբ, քանիցս կազմվել և Հայաստանի պաշտպանության գերատեսչությանն է ներկայացվել մի նախագիծ, ըստ որի՝ տարկետման իրավունքից օգտված տղամարդիկ կկարողանային գոնե ծանոթանալ զինծառայության առանձնահատկություններին և մասնավորապես անցնել կրակային պատրաստություն: 

Երկրորդ՝ արդարությունից, ազգային համերաշխությունից և մարդու իրավունքների պաշտպանությունից խոսողներին ուզում եմ հարցնել. ինչքա՞ն է արդար, որ Արցախում ծնված հայ երիտասարդը չպետք է օգտվի տարկետման իրավունքից, իսկ մյուսները կարող են օգտվել: 

Չեմ ուզում չարաշահել ձեր համբերությունը, բայց որպես պատմության մասնագետ չեմ կարող չասել նաև սա. այս տարածաշրջանում մեր հետագա գոյությունը, կենսունակությունը և բարգավաճումը ուղղակի կապված են հայկական բանակի հզորացման հետ. մենք պարտավոր ենք հանուն դրա անել ամեն ինչ:

Իմ անունը հիշատակած մարդիկ շատ չեն: Առաջինին՝ Արարատ Միրզոյանին, ճանաչում եմ ուսանողական տարիներից, ավելին՝ մի որոշ ժամանակ նա, ուսխորհրդի նախագահի ընտրություններում պարտվելով ինձ, դարձավ իմ տեղակալը: Ես ենթադրում եմ, որ այդ տարիները շատ վճռական նշանակություն են ունեցել Արարատի ներկա հոգեբանության ձևավորման վրա: 

Չեմ ուզում շատ մանրանալ, բայց հետահայացով հասկանում եմ, որ ես ակամա տասնամյակներ շարունակ Արարատի կողմից ընկալվել եմ որպես իր մրցակից, սակայն ցավալիորեն ինքը պարտվել է հնարավոր բոլոր հատույթներում՝ մասնագիտականից մինչև անձնական: 

Իմ կարծիքով, անձնական շատ խորը վիրավորանքի արդյունք է այն, որ պատահաբար ԱԺ-ում հայտնված ու բնավ հայտնի լեռան մեծությունը չունեցող անձը անձամբ է ստանձնել ԵՊՀ-ի դեմ արշավը ղեկավարելու պատասխանատվությունը և իր օգնականին՝ Վահան Կոստանյանին, ուղարկել է ուսանողական շարքերը՝ փորձելով խաղալ ուսանողների ամենից նվիրական զգացմունքների հետ: 

Սիրելի Արարատ, շատ բաներ ես ինքս էլ չէի հիշում, բայց կան մարդիկ, ովքեր շատ լավ հիշում են և քեզ, և ինձ, և հատկապես այդ մարդիկ են ասում, որ փաստորեն դու նորից պարտվելու ես: Որպես պատմության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահի նախկին թեկնածուի և քաղաքական կարիերա սկսող մարդու՝ ուզում եմ քեզ խորհուրդ տալ ընթերցել «Ընկ. Բ. Փանջունի» վեպը. դու պարզապես կապշես ձեր նմանությունների վրա:

Մյուս անձնավորությունը, որ նվաստիս մասին մամուլում գրել է, Կարպիս Փաշոյանն է: Կարպիսին ճանաչում եմ իր ուսանողական տարիներից, երբ պայքարում էր հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Իմ գնահատմամբ, Կարպիսը ազնիվ, կարդացած, բայց շատ տաքարյուն և ծայրահեղությունների մեջ ընկնող երիտասարդ է, ու հենց դա է նրան խանգարում, որ լավ պատմաբան դառնա: Սիլվա Կապուտիկյանի և այլոց հասցեին նրա տված էքսցենտրիկ որակումներին ծանոթանալուց հետո հասկացա, որ իրականում Կարպիսը շատ հարգում է ինձ: 

Սիրելի Կարպիս, ես շատ ավելին գիտեմ, քան դու ենթադրում ես, և երբ ասում եմ, որ պետք չէ քաղաքականացնել, նկատի ունեմ շատ կոնկրետ բաներ, որոնք գուցե դու հեռվից չես տեսնում: Օրինակ՝ գիտե՞ս արդյոք, որ ՕՐՕ-ի նախկին երիտթևի պատասխանատուն այսօր փորձում է որոշակի ուղղորդումներ մտցնել երիտասարդական շարժման մեջ: Սիրելի Կարպիս, հայ պատմագիտությանը վաղուց հայտնի են մինչև սրտի խորքը վիրավորված անձինք, ովքեր այսօր էլ կան, փորձում են կեղտ լցնել նույնիսկ ամենից հերոսական էջերի վրա: Որպես ավագ գործընկեր՝ ուզում եմ ասել, որ ավելորդ տաքարյունությունը և ծայրահեղ գնահատականները քեզ խանգարել են և խանգարելու են:

Ինչ վերաբերում է կոնկրետ երիտասարդական շարժմանը: Ուղիղ 15 տարի է անցել այն օրվանից, երբ ես լքեցի ուսանողական նստարանը: Ես և իմ ընկերները շատ լավ ենք հիշում, թե ինչպես էինք ընդդիմանում ԵՊՀ այն ժամանակվա ղեկավարությանը և հանուն ինչի: Օրինակ՝ ես հպարտությամբ եմ հիշում, որ տարիներ տևած նաև իմ հետևողական աշխատանքի շնորհիվ ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի լսարանը: 

Ավելին՝ 2004 թ. ես ակտիվորեն մասնակցել եմ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ ակցիաներին ոչ թե այն պատճառով, որ ես ինքս պետք է օգտվեի. ես արդեն օգտվել էի, իսկ օրենքը հետադարձ ուժ չունի, այլ որովհետև ես դեմ էի ու հիմա էլ դեմ եմ այդ իրավունքի վերացմանը: Քննարկվող օրինագիծը ոչ թե վերացնում, այլ փոփոխում է տարկետման իրավունքի ձևը:

Այսօր ես, ակամա հայտնվելով բարիկադի մյուս կողմում, շատ մեծ հարգանք ունեմ բազմաթիվ ուսանողների հանդեպ, որոնք այս պահին գտնվում են փողոցում: Օրինակ՝ Դավիթ Պետրոսյանն իմ լավագույն ուսանողներից է, և ես հպարտ եմ, որ կարողացել եմ իր մեջ սերմանել սեփական ուժերին հավատալու, Հայաստանը ավելի լավը դարձնելու, հայ լինելով հպարտանալու գաղափարները, որոնց շնորհիվ ինքը անխախտ կանգնած է իր համոզմունքներում:

Եվ վերջում մի քանի խոսք իմ ունեցվածքի մասին: Մի հրաշալի խոսք կա. ես շատ բան ունեմ, բայց ոչ այնքան, ինչքան մտածում են ուրիշները: Մի քիչ, իհարկե, վիրավորված եմ, որ իմ ունեցվածքով հետաքրքրվողներն այնքան ապիկար են, որ իրենց ունեցած տեղեկությունները վերջին անգամ թարմացրել են 2009 թվականին, քանի որ լուսանկարում պատկերված ավտոմեքենան հենց այդ թվականին եմ վաճառել», գրել է Ա. Ղարիբյանը:

Ադրբեջանցի ուսուցիչն ամուսնացել է 7-րդ դասարա... Նիկոլ փաշինյանն ուղիղ եթերում է Նախկինում իշխող կուսակցությունները չհաղթահարե... Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բ... «Իմ քայլը»` 70,44, ԲՀԿ-ն՝ 8,27, ԼՀԿ-ն՝ 6,37 տ... «Բաց և թափանցիկ». ԱՊՀ դիտորդական առաքելությու... Ցուցմունք տալուց հրաժարվելը չի կարող քրեական ... ԼՀԿ-ի առաջատարները՝ ռեյտինգային ընտրակարգով Տիգրան Մուկուչյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Քվեարկության ընթացքում լրագրողների գործունեու... Ընտրությունների արդյունքները՝ 220 ընտրատեղամա... Քվեարկության նախնական արդյունքները ժ. 22։43-ի... ՈՒղիղ միացումներ ԿԸՀ-ից, նախնական տվյալներ ըն... Ուղիղ միացում 9/46 ընտրատեղամասից «ՀՀ ՊՆ-ն ԱԺ ընտրությունների վերաբերյալ 39 ա... Ոստիկանությունը պատասխանել է Դավիթ Շահնազարյա... Պրահայի ոստիկանությունը մանրամասներ է փոխանցե... Անցումային արդարադատությունը՝ որոշակի գործի... Տղամարդիկ վախենում են ինձ մոտենալ, որովհետև..... Նախընտրական շրջանում ենթադրյալ ընտրական հանցա... Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրն... Երևանի թիվ 7 և 17 երթուղիների գործարկումը կդա... Դանակահարություն և կրակոցներ Երևանում Սիսիանում վերջին հրաժեշտը տվեցին ձնահյուսի պա... Այդ չարաբաստիկ օրը՝ հավերժ կմնա մեր հիշողությ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին Մանվել Գրիգորյանը Նոր տարուն կլինի տա՞նը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:          &n Այսօր Հ1-ում թեժ է լինելու. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ Դեբատի Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի «Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1-ին, խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը և Քոչարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու հարցի քննությունը ուղարկել Վերաքննիչ դատարան: Դատախազությունը պահանջում էր, որ Վճռաբեկ դատարանը բեկանի Վերաքննիչ դատարան Լիդերների հեռուստատեսային դեբատը՝ դեկտեմբերի 5-ին. Ծառուկյանը «շատ լուրջ պատրաստվում է» «Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտևի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ ևս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։ Դեբատն ընթանալու է մոտավորապես հետևյալ ֆորմատով․ լիդե
website by Sargssyan