1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նախագահականի կադրերը կտեղավորվեն ԱԺ-ում. գործընթացը կոորդինացնում է Արմեն Գեւորգյանը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորման գործընթաց է սկսվել: Բազմաթիվ աշխատակիցներ այժմ ատեստավորում են անցնում: Մեր տեղեկություններով, ատեստավորման պրոցեսը այնքան էլ դյուրին չէ ԱԺ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը: Վերջիններիս կփոխարինեն նախագահականից կրճատվողները: Մեր աղբյուրի փոխանցմամմբ, այդ ամենը կոորդինացնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:

Բացի դա այժմ ԱԺ-ի մի շարք աշխատակիցների հետ խզվում են աշխատանքային պայմանագրերը՝ եկող տարի նորը կնքելու նպատակով: Այդ դեպքում էլ ԱԺ-ի ուռճացված աշխատակազմից բազմաթիվ մարդիկ կազատվեն աշխատանքից:

Այս տեղեկությունները ստուգելու համար զրուցեցինք ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի հետ: «Օրենքով 3 տարի եւ ավելի աշխատած պետական ծառայողները պարտադիր պետք է անցնեն ատեստացիա: Սա օրենքի պարտադիր պահանջ է: Մնացած խոսակցությունները, ասեկոսեները մեկնաբանելու անհրաժեշտություն չկա»,- ասաց նա: Ճշգրտմանը, թե ատեստացիան ԱԺ-ի բոլոր աշխատակիցների՞ն է վերաբերվում, Բաբայանը պատասխանեց. «Յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ բոլոր պետական ծառայողները պետք է անցնեն ատեստացիա»:

Անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ 2018 թվականի հունվարի 1-ից պետք է խզվեն աշխատակցիների հետ կնքված պայմանագրերը, ԱԺ Հանրային կապերի վարչության պետն ասաց, որ պետական ծառայողները պայմանագրային աշխատակիցներ չեն, այլ՝ օրենքի ուժով աշխատողներ են: «Եթե նկատի ունեք տեխնիկական աշխատողներին, կարող է իրենց վերաբերել: Պետական ծառայողների հետ պայմանագրեր կնքելու անհրաժեշտություն չկա, բայց բոլոր այն պայմանագրերում, որոնցում անհրաժեշտություն կա կատարել փոփոխություն, դրանք պետք է կատարվեն: Այսինքն, կան որոշակի աշխատողներ, որոնց հետ պայմանագրերի վերակնքում է նախատեսվում, հաշվի առնելով օրենքով սահմանված որոշակի փոփոխությունները»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե որոշ փոփոխությունները ի՞նչ դեպքեր են, Արսեն Բաբայանն ասաց, որ յուրաքանչյուրի մոտ առանձին դեպքեր կարող են լինել: «Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ կատարվում են աշխատակազմի օպտիմալացման աշխատանքները: Գործընթացը դեռեւս շարունակվում է: Օպտիմալացման աշխատանքներից բացի կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում: Այդ ամենի շրջանակներում որոշակի աշխատողների մոտ անհրաժեշտություն կլինի որոշակի փոփոխությունների»,- եզրափակեց Հանրային կապերի վարչության պետը:

Նշենք, որ 2018 թվականին նախատեսվում է պետական ապարատում կրճատել շուրջ 5500 աշխատատեղ: Կառավարման նախագահական համակարգի վերացմանը զուգահեռ էական կրճատումներ են սպասվում հենց նախագահականում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 401 անգամ
Լենա Նազարյանը՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշ... Արտակարգ դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավոր... Բելգիայի օդուժը կվերազինեն F-35 կործանիչներով Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի սիրառ... «Մինչև ե՞րբ եք անտեսելու». Երվանդ Վարոսյան «Էլի թաղի տղերքի, մեծ փողեր ունեցողի, ոչ գաղա... «ԸՕ֊ի առաջարկված փոփոխությունները շահավետ էին... Օսիպյանը հանձնարարեց ներողամտություն չցուցաբե... 3-1` հօգուտ Փաշինյանի Կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվ... «Ժառանգատուի պարտատերն իրավունք ունի ժառանգու... «2 ամիս ամեն օր տղայիս ծեծել են… Էնքան էր նիհ... Եթե անարդար է, կշտկենք. Փաշինյանը՝ «Վերածնուն... «Փաշինյանի թիմն այս գիշեր պետք է այդ քաղաքում... «ՀՀԿ-ական և ՀՀԿ-ամերձ օրենսդիրները գիտեին, թե... Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր ... Հայաստանում կանցկացվի դիպուկահարների հրաձգութ... Մենք չպետք է անենք քայլեր, որոնք մեզ կնույնաց... Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա ... Կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանա... Թալանել են «Բանանց» ակումբի ավագ մենեջերի բնա... Շիրակի ոստիկանապետը՝ Aravot.am-ի հետքերով․Գյո... Հայաստանի,Վրաստանի,Իտալիայի և Իսպանիայի երիտա... Հրապարակվել է Կերչի սպանդի տեսանյութը ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Լիբանանի հայ ավանդ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Նախկին պատգամավորների ինքնասպանության և սպանության գործով կին է հարցաքննվել. նոր մանրամասներ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության եւ Կարո Կարապետյանի սպանության գործով վկայի կարգավիճակով կին է հարցաքննվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց, որպեսզի հարցաքննեն Սարգիս Ավագյանին, սակայն նա խնդրել է մի փոքր սպասել, մինչեւ լավանա: Ավելին, հարցաքննվել է ն Արա Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները «Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները: Բաբլոյանը հայտարարել է, որ լուծարված ԱԺ-ի դեպքում գործուղումների գնալը ոչ նպատակահարմար է, քանի որ պատգամավորները չեն կարող ասել, որ իրենք ներկայացնում են լուծարված խորհրդարանը: ԱԺ նախագահի այս դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է, բայց ոչ այն պատգամավորների համար, որոնք պետք է մեկնեին գ Ավտոմեքենաների «հավաքածու», 200 000 դոլար, 62 միլիոն դրամ...Փոխնախարարի ունեցվածքը «Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Աննա Բադալյան) գրում է. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղկատ վ ա կան տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտարարագրել է բնակարան, ան հ ա տ ա կան բնա կ ե լ ի 3 տուն, մեկ անավարտ շինություն, 2 հողամաս: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից, որը ներկայացրել է այս տարվա հուլիսին: Նա հայ տ ա ր ա րագ ր ե լ է &laq ՀՀԿ-ն որոշել է՝ մասնակցելու է ընտրություններին. Ովքեր են ցուցակի առաջին հինգ անդամները «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է գոնե լինել չորրորդ ուժը և ներկայացված լինել խորհրդարանում: Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիս Ի՞նչն իրականում եղել երբեմնի երկու ընկներների վիճաբանության պատճառը «Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կա­րո), ո'չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ա
website by Sargssyan