1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

120 գիտաշխատող ու դասախոս ստորագրել են աղմկահարույց օրինագծի մասին բաց նամակի տակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի խումբ գիտաշխատողներ եւ դասախոսներ մտահոգված լինելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին սպառնացող ծանր հետեւանքներով, գրել են բաց նամակ  ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը։ Նամակը ստորագրել են ավելին քան 120 գիտաշխատողներ եւ դասախոսներ, ընդ որում այդ թիվը, նրանց փոխանցմամբ,  աճում է։

Նամակը հասանելի դարձնելու համար հասարակությանը, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներին, դասախոսների ու գիտաշխատողների խումբը խնդրել է այն հրապարակել նաեւ «Հայկական Ժամանակ» օրաթերթում եւ մեր կայքում: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

Մտահոգված լինելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին սպառնացող ծանր հետեւանքներով եւ կիսելով  «Հանուն Գիտության Զարգացման» նախաձեռնության մտահոգությունները՝ ստորեւ նշված գիտաշխատողներս եւ դասախոսներս առաջարկում ենք.

  1. Օրենքի նախագծում ամրագրել դրույթ, որի համաձայն Կրթության եւ գիտության նախարարությունը պետք է կազմակերպի ամենամյա հիմնավոր հետազոտություն՝ յուրաքանյուր ոլորտում բակալավրի, մագիստրոսի եւ ասպիրանտի կրթական աստիճաններում նպատակային տարկետման համար անհրաժեշտ տեղերի նվազագույն թվերը սահմանելու եւ դրանք Պաշտպանության նախարարությանը ներկայացնելու նպատակով:

Հատկացված տարկետման տեղերի համար Կառավարությունը պետք է սահմանի չափանիշներ, որոնց բավարարելն անհրաժեշտ պայման պետք է լինի տարկետման իրավունք ստանալու համար (օրինակ՝ մագիստրատուրա ընդունվելիս տարկետման իրավունք չի կարող ստանալ այն դիմորդը, ում բակալավրիատի ՄՈԳ-ը ցածր է 18-ից)։

Նմանապես, անհրաժեշտ է սահմանել հստակ չափորոշիչներ, որոնք կկարգավորեն թեկնածուի գիտական աստիճան ունեցողներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը՝ կապված նրանց գիտա-մանկավարժական մասնագիտական գործունեության հետ (օրինակ՝ պաշտպանությունից հետո կամ սահմանված ժամանակահատվածի ընթացքում պետք է տպագրել որոշակի քանակով գիտական հոդվածներ կամ սահմանված ժամանակահատվածում իրականացնել մանկավարժական գործունեություն)։

  1. Ձեւավորել այնպիսի համակարգ, որտեղ ՊՆ-ն եւ գիտական հաստատությունները շահագրգռված կլինեն համաձայնության գալ համատեղ հետազոտական նախագծերի շուրջ եւ այդ նախագծերում կներգրավեն բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի՝ տարկետում չունեցող շրջանավարտներին: Այն դեպքում, երբ ՊՆ-ն չի կարողանա ապահովել այս կատեգորիայի՝ ուսման հաջորդ փուլ ընդունված ուսանողների գիտելիքների նպատակային կիրառումը ծառայության ընթացքում, ՊՆ-ն կպարտավորվի առաջարկել այնպիսի ծառայություն, որի ընթացքում ուսանողները կկարողանան շարունակել մագիստրոսական եւ ասպիրանտական կրթությունը բուհերում եւ գիտական հաստատություններում: Սա կշահագրգռի ՊՆ-ին հնարավորին կարճ ժամկետներում պայմաններ ստեղծել ուսանողների գիտելիքները նպատակային կիրառելու համար:

Հիմնվելով մեր մասնագիտական փորձառությանը, վստահեցնում ենք ձեզ, որ առանց վերոնշյալ փոփոխությունների, կրթության եւ գիտության ոլորտը կկրի անդառնալի կորուստներ։

Վերջում գիտաշխատողներն ու դասախոսները ներկայացրել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին եւ Կառավարությանը ուղղված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններով բաց նամակի թվով 120 ստորագրությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 515 անգամ
Չպետք է թույլ տալ, որ ավտոբուսներով ընտրողներ... Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ... ՔԿ-ն արագորեն կարձագանքի ընտրական իրավունքի խ... Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. Մատա... ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանությ... Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է... Հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ու... Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ ն... Մեդվեդևը՝ քաղաքականության մեջ կնոջ դերի մասին Ընտրություններով պայմանավորված՝ դատարաններում... ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ ... Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրե... Նիկոլ Փաշինյանը կարևորեց ժամանակակից տեխնոլոգ... Ես ինձ տեսնում եմ այդ պաշտոնում. Վանեցյանը՝ Հ... Վրաստանի կառավարությունը զիջել է. հացահատկի փ... «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը՝ Կարապի լճի մո... Վարչապետի առաջարկով ԱԱԾ սահմանապահ զորքերի հր... Թրամփի շնորհավորանքը ՀՀ անկախության օրվա կապա... ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանին շնոր... Անկախ Հայաստանը 27 տարեկան է Արդեն մոտավորապես պարզ է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գա... Խոսե'ք, բյուջեն «քոռ դանակով մորթածների» մասի... ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 52.000 եվրո... Զորավարժություն 5-րդ զորամիավորումում Մարտի 1-ին տուժած Մուշեղ Սաղաթելյանի գործով Մ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Արդեն մոտավորապես պարզ է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում:  Մասնավորապես՝ չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ Հերմինե Նաղդալյանի ընկերության կատարած աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել: Ու հատկանշական է փաստը, որ Գյումրիում փողոցաշինությամբ զբաղվելու մրցույթը դեռ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին շահել է ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերութ ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված: Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին: «Ժողովուրդ» թերթը երեկ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտք... «Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձիք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ արտերկրում: Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքել Հայաստանը: Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապա Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» վայրում հանդիպել են «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։ Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։ Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք, որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու, որ անկախ իշխանությունների քայլերից՝ շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր
website by Sargssyan