1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մարդու ամենամեծ ձեռքբերումը՝ հավատն եմ համարում.Սամվել Շահնազարյան

Այս անգամ Amenian Brand խորագրի,Armenian Info.am զրուցել է զրուցել «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն ՍՊԸ գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանի հետ:

Shahnazaryan Wine-Brandy House-ի լուսանկարը:

Սամվել Շահնազարյանը արմատներով Տավուշի մարզից է. ծնվել է 1951թ. Բերդ քաղաքում: Դպրոցն ավարտել է Երևանում, որից հետո սովորել է բուհում` ստանալով ֆինանսիստ-տնտեսագետի մասնագիտություն:

24 տարի Ուկրաինայում ապրելուց հետո, Սամվել Շահնազարյանն իր ընտանիքի հետ միասին վերադարձել է Հայաստան, եւ հենց այդ ժամանակ էլ, միտք է ծնվել ստեղծելու Շահնազարյան» Գինու-կոնյակի տուն ընկերությունը, որի արտադրանքը շատ կարճ ժամանակահատվածում հասցրել է մեծ ճանաչում վայելել ոչ միայն հայ, այլ նաեւ օտարերկրյա սպառողների կողմից: 
Իր ծավալած արդյունավետ ու բարեխիղճ գործունեության համար, ընկերությունը 2014 թվականին «Համազգային վստահություն» խորհրդի կողմից արժանացել է «Գինու-կոնյակի շուկայի տարվա խոստումնալից և զարգացող ընկերություն» մրցանակին:
Տավուշի մարզում, Շահնազարյաններին ճանաչողները նշում էին, որ իսկապես օրինակելի ընտանիք են՝ հարգված ու սիրված գերդաստան, ովքեր գիտեն իրենց հող ու ջրի արժեքը: 
Նշենք, նաեւ, որ Սամվել Շահնազարյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Կոտայքի թեմական խորհրդի անդամ է:

Shahnazaryan Wine-Brandy House-ի լուսանկարը:

Տեղեկացանք նաեւ, որ Շահնազարյանների ընտանիքը, մշտապես ամուր թելերով է կապված եղել Հայաստանյաց  Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

Շահնազարյանների ընտանիքին մոտ կանգնած տավուշեցիներից մեկից տեղեկացանք, որ Շահնազարյանները զանգեր են նվիրել մայրաքաղաքի Սուրբ Հովհաննես և Նորքի զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցիներին, ինչպես նաեւ Սուրեն Խորենյանի կողմից վրձնված հինգ սրբապատկեր են նվիրել Կեչառիսի վանական համալիրին:

Սամվել Շահնազարյանի հետ Armenian Info-ի զրույցը նախ սկսեցինք «Շահնազարյան» Գինու-կոնյակի տուն ՍՊԸ –ի ստեղծման պատմությունից: Ու այն հարցին, թե ինչո՞ւ Շահնազարյաննները տարիներ առաջ որոշեցին Ուկրաինայից վերադառնալ Հայաստան, եւ այստեղ նոր աշխատատեղեր ու նոր ծրագրեր իրակացնել, ապա, Սամվել Շահնազարյանի պատասխանը այսպիսին էր.

-24 տարի շարունակ, ընտանիքիս հետ միասին բիզնես գործունեություն եմ ծավալել Ուկրաինայում , սակայն հետո որոշեցինք մեր ռեսուրսն ու հնարավորությունը ներդնել հայրենի հողում, եւ այստեղ արարել, ու առաջ շարժվել: Քո հարազատ երկրում, ինչ-որ նոր բան ստեղծելը՝ դա ուրիշ ձեռքբերում է, եւ ուրիշ զգացողություն:
Ճիշտ ապրելու բանաձեւը այն է, որ քո հարազատ երկրում կարողանաս պիտանի լինել ու ծառայել քո երկրին ու ժողովրդին: Իհարկե ամեն մեկն իր տեղում, եւ իր ոլորտում: 

-Որքանով որ տեղյակ եմ, 2010 թվականից հիմնել եք «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն ընկերությունը: Ինչպե՞ս ծագեց հենց կոնյակի արտադրություն հիմնելու գաղափարը:

-Երբ վերադարձանք Հայաստան, ոլորտը մանրամասն ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ այս ոլորտում կարող ենք բանիմաց քայլեր անել, եւ քայլ առ քայլ առաջ գնալ:

-Ե՞ւ: Ստացվե՞ց:
-Ասեմ , որ մեր մտահղացումից հետո, ընդամենը մեկ տարի չորս ամսում կառուցվեց «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն գործարանը: Մեր ընտանիքը պապերից ու տատերից սկսած՝ աշխատասեր է եղել: Իհարկե այս ամենը մեզ հաջողվեց իրագործել Աստծո օգնությամբ:

Shahnazaryan Wine-Brandy House-ի լուսանկարը:

Մեր գերխնդիրը՝ որակյալ արտադրանք ստանալն էր, եւ այդ հնարավորությունները մենք ունեինք: Գործարանը հիմնելուց հետո, մեր աշխատանքի մեջ ներգրավվեցինք շատ լավ ու որակյալ մասնագետների, ովքեր մեր ընտանիքի հետ միասին կարողացան՝ քարը քարի վրա դնելով արտադրությունը կայացնել: 

 

ԻՄ ԿՈԼԵԿՏԻՎՆ ԻՄ ՏՈՒՆՆ է ...

 

-Խոսենք ընկերության արտադրանքի մասին: Քանի՞ տեսակի կոնյակ է արտադրվում, և ո՞ր երկրներ է արատահանվում Ձեր արտադրանքը:

-Մեր արտադրանքի տեսականին իհարկե բավակնաին շատ է ու բազմազան.արտադրում ենք հետաքրքիր անվանումներով կոնյակներ՝ «Հայաստանի մարգարիտ», «Հայկական խճանկար», «Հայկական հրաշք», «Հայկական կոնյակ» և այլն: Իսկ ինչ վերաբերում է արտահանմանը, ապա «Շահնազարյան» ապրանքանիշն արտահանվում է Ռուսաստանի Դաշնության շուկա, թեեւ արդեն իսկ լուրջ քայլեր ենք անում Եվրոպական շուկայում նույնպես պատշաճ կերպով ներկայանալու համար:

-Ինչո՞վ է առանձնանում «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն ընկերությունը շուկայում: Եթե չեմ սխալվում, բոլորովին վերջերս, Գյուղատնտեսության նախարարության կողմից մրցանակի եք արժանացել՝ընկերության արդյունավետ գործունեության համար:

-Այո, ճիշտ եք: Իրականում այսօր Գյուղատնտեսության նախարարությունը՝ ի դեմս նախարար Իգնատի Առաքելյանի, դեմքով շուռ է եկել դեպի այս ոլորտը՝ գինեգործությունը, եւ կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր նախապայմաննները ստեղծվում են՝ արդյունավետ աշխատանքի կազամակերպման համար: Այսօր, իրականում փաստ է, որ գյուղատնտեսության նախարարի ներկայացրած ծրագրերի շնորհիվ գյուղացու բեռը անհամեմատ թեթեւացել է: Հատկապես վերամշակողների համար նախատեսված մատչելի վարկերը, էներգառեսուրսների հետ կապված զեղջերը կանաչ լույս են վառում՝ գյուղատնտեսության ոլորտում: Ես կարծում եմ, որ այս քաղաքականության արդյունքում մենք իսկապես զգալի տեղաշարժեր կունենաք:


-Իսկ այսօր ի՞նչ խոչընդոտների է առհասարակ հանդիպում տեղական արտադրողը:

-Տեղական արտադրողի հանդեպ պետության կողմից առանձնապես որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Ինքս նկատել եմ, որ մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը ցանկություն ունի զարգացնել տեղական արտադրանքը, ուստի իր աջակցությունն է հայտնում տեղական արտադրողին: Այդ ուղղությամբ մեծ ջանքեր են տարվում, ինչը տարեց տարի ավելի նկատելի է դառնում: Իհարկե աշխատանքի ընթացքում լինում են հարցեր, որոնք քննարկման ենթակա են, բայց դե հասկանում եք, որ առանց այդ քննարկումների էլ պարզապես չեն կարող արդյունավետ աշխատել:

 

 

-Պարոն Շահնազարյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում առհասարակ այսօրվա ՀՀ Կառավարության, եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վարած քաղաքականությունը:

-Ես տեսնում եմ, որ ներկայիս կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, անում է հնարավորը՝ երկրում տնտեսական առաջընթաց ապահովելու համար: Գուցե բաներ կան, որ րոպեական արդյունքը տեսնել չենք կարող, բայց որ մարդիկ աշխատում են՝ քայլեր են ձեռնարկում, մտածում են, տնտեսական օրակարգ են ձեւավորում, դա փաստ է:

-Ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունեք՝առաջիկայի հետ կապված: 

-Նախալեռնային շրջաններում ցանկանում ենք մեր ֆինանսավորմամբ վերականգնել խաղողի ցանքատարածությունները, որպեսզի գյուղացիներն ավելացնեն խաղողի արտադրանքը: Միանշանակ նպատակ ունենք՝ընդլայնելու մեր արտադրական ծավալները:

-Հետեւո՞ւմ եք երկրի ներքին եւ արտաքին քաղաքական անցուդարձին: ի՞նչ եք կարծում այս տարիների ընթացքում տեղաշարժեր եղան՝ հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում

-Որպես հայ մարդ, եւ որպես այս երկրի քաղաքացի, կարծում եմ, որ որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականության շնորհիվ մենք կարողացանք մեր երկիրը ամուր ոտքերի վրա պահել:Կարողացանք մեր երկրում կայունություն եւ համերաշխություն պահպանել՝թե՛ ներքին, եւ թե' արտաքին խնդիրների առումով:

Ես՝ նախ  որպես հայ մարդ, եւ ՀՀ քաղաքացի կարեւորում եւ արժեվորում են այն  հանգամանքը, որ մեր իշխանությունները մշտապես բարձր են  գնահատել հայ–ռուսական հարաբերությունների զարգացումը, որը երկու տասնամյակներում հասել է դաշնակցային փոխգործակցության մակարդակի: Եւ հիմա էլ, շատ ուրախ եմ, որ մեր բարեկամ երկրների  համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը` ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների համագործակցության ողջ սպեկտրի զարգացմանն է ուղղված: Ի դեպ, շատ կարեւորում ու բարձր եմ գնահատում նաեւ,  Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինի գործունեությունը՝ ով հանուն մեր երկրների բարեկամության եւ  կայունության, ճիշտ եւ հստակ քաղաքականությամբ է առաջ շարժվում: 

Ես այն կարծիքին եմ, որ ՀՀ նախագահի շնորհիվ արտաքին քաղաքականության մեջ մենք իսկապես ձեռքբերումներ ենք ունեցել: Ըստ իս, շատ բարդ ժամանակաշրջան է բաժին հասել այսօրվա մեր իշխանություններին, եւ այս հանգամանքը երբեք չպետք է անտեսել:

Եւ ես  վստահ եմ, որ մեր միասնականության շնորհիվ, ցանկացած դժվարություն կարող ենք հաղթահարել, իհարկե առաջնահերթ շեն պահելով մեր պետությունը, մեր հայ Առաքելական եկեղեցին եւ մեր ընտանիքները:


-Ի դեպ. ովքեր են եղել Շահնազարյանները: 

-Հայրս պատերազմի ճանապարհով է անցել, մայրս մանկավարժ է եղել. (հայոց լեզու և գրականություն է դասավանդել) : Նրանք չորս զավակ են մեծացրել՝ երկու տղա և երկու աղջիկ: 
Մենք էլ, մեր ծնողների օրինակով սովորեցինք , որ նախ եւ առաջ մարդկանց պետք է օգնել, դիմացինին չնախանձել, եւ ամենակարեւորը՝ մարդասեր լինել: 
Կնոջս՝ Սոնայի հետ միասին, ապրում ենք շուրջ 44 տարի: Նա ոչ միայն հրաշալի մայր է, լավ մարդ, այլև հրաշալի կին, քույր, ու պարզապես անփոխարինելի մի մարդ, ով իր մեջ մեծ լույս ունի:
Ես իմ ընտանքին՝ Աստծո նվերն եմ համարում. ես երջանիկ եմ հենց նրանով, որ Աստված օգնեց, որպեսզի լավ ու ճիշտ ընտանիք ունենամ: Զավակներս իմ լավագույն ու անփոխարինելի ընկերներն են: Նրանց, որպես հայր, պատգամս մեկն է եղել՝ ճշմարիտ լինեն:

Ամեն ինչի մեջ պիտի լինի ճշմարտությունը: Երբեք Աստծո առջև պատիվը չպետք է կորցնել: Ես այն կարծիքին եմ, որ ինչքան շատ լինեն եկեղեցիները, այնքան մեր ազգի հոգևոր աշխարհը բարվոք վիճակում կլինի, ինչը ազգի հարատևության գլխավոր գործոններից մեկն է, քանի որ մարդու ամենամեծ ձեռքբերումը՝  հավատն եմ համարում:

 
Դիտվել է 2300 անգամ
Պատռված տաբատի վերաբերյալ հարսանիքի ժամանակ ա... Կասկածի տակ է դրվել «Հյուսիս-հարավ»-ի կառուցմ... Ոստիկանության պաշտոնատար անձինք պարտադրել են ... Ուշագրավ մանրամասներ դպրոցականների դանակահարո... Հայաստանի և Արցախի Հանրապետություններում մենք... 3,2 մլն դրամն ու Գարեգին Բ-ի եղբոր որդին. ման... Դուք ձեզ հայելու մեջ նայե՞լ եք, նայեք էլի մի ... Պայթյուն Երեւանում. տունը փլուզվել է, վնասվել... Ալեքսանյանի զարմիկը «հոպարի ռազմերով» դղյակ է... Երևանում դպրոցականների ծեծկռտուքն ավարտվել է ... Մենք այլ ճանապարհ չունեինք. Բակո Սահակյանը՝ Ա... Իշխանությունը զայրացած է. եթե Հովիկ Աբրահամյա... Լվացքի մեքենայի խնդիրը բանակում․ «ՀԺ» Այսօր գիրք նվիրելու օրն էր...15 տոննա գիրքը՝ ... Ուշագրավ մանրամասներ գյումրեցի բժիշկների ծեծկ... ԱԱԾ-ն՝ Հայաստանի տարածքում «քուրդ ահաբեկիչներ... Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված 2... Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ մահացու վթարի... Երևանում թալանել են դատավորին պատկանող «սատան... video . Ազատամարտիկին սպասում են իր նոր տանը Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյան ե... Գերմանիայի ՆԳ նախարարը զգուշացրել է Վրաստանին Հրդեհ Մարտունիում. մեկնել է երկու մարտական հա... Պատահար Երևանում. կա տուժած Փրկարարները ձյան մեջ արգելափակված ավտոմեքենան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Աչքերս լցվեցին.բանակում զոհ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ...
3,2 մլն դրամն ու Գարեգին Բ-ի եղբոր որդին. մանրամասներ տեղի ունեցած արտակարգ դեպքից «Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը պատմել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է թիմակիցներին հարձակվել իր վրա և առևանգել: Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է եղել: Մխիթարյանը պատմել է, որ հարձակումը եղել Ալեքսանյանի զարմիկը «հոպարի ռազմերով» դղյակ է կառուցում.«Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած՝ «Երկիր ծիրանիի» կազմակերպած «մարշ-բրասոկից» հետո Երեւանի մնացյալ թաղամասերում, ուր նույնպես կոյուղաջրերը տարիներով հոսում են, ու որեւէ մեկը տեր չի կանգնում 2800-ամյակը տոնելու պատրաստվող, տարբեր ծրագրերով հսկա փողեր ծախսող մայր-Երեւանի ծայրամասերում տիրող ահավոր վիճակին, լուրջ հույսեր ու ակտիվություն է առաջացել քաղա Իշխանությունը զայրացած է. եթե Հովիկ Աբրահամյանը մի քիչ էլ խորանա, դա կավարտվի ունեզրկումով «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ վերնախավին լրջորեն զայրացրել են հանրապետականից «վտակված», «մայր գետին» միանալու բոլոր հույսերը մարած, Արարատի մարզը մեկընդմիշտ կորցրած Հովիկ Աբրահամյանի վերջին ակտիվացումները՝ քաղաքական մարգինալների միջոցով։ Չնայած Արգամիչն այստեղ, այլուր և ամենուր պնդում է, թե ինքն այլևս չի զբաղվի քաղաքականությամբ, ու իրեն շատ լավ է զգում նոր կարգավիճակո Լվացքի մեքենայի խնդիրը բանակում․ «ՀԺ» «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում եւ որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն գումարն ուղղել բանակի որեւէ կարիքի համար: Նա նաեւ հիշատակել էր բանակում լվացքի մեքենաների խնդրի մասին: Ֆեյսբուքում երիտասարդի վրա մեծ հարձա Ինչո՞ւ մինչև աղմուկ բարձրացնելը չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը «Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարող տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակն էր: Միջադեպից հետո Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, թե իրենք խնդիրը կարգավորելու հարցով բազմիցս դիմել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը: Երեկ «Ժողովուրդ»-ը ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին
website by Sargssyan