1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ով էլ իր ա հետ շփվել ա, կյանքը կարա տա Ալիկի համար, անվտանգության աշխատող չի եղել»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած տարի «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ երեկ հարցաքննվեց դեպքի օրը հրազենային վնասվածք ստացած, վկա Արտակ Նազարյանը:

Վերջինս դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Պետրոս Իսրայելյանին (Չարբախցի Գեղամ), նույն շենքի բնակիչներ են: «Էդ օրը կիրակի է եղել»,- վկան այսպես սկսեց դեպքի մասին իր ցուցմունքը, իսկ եր դատավորը խնդրեց հստակեցնել, թե ո՞ր օրվա մասին է խոսքը, ե՞րբ է դեպքը տեղի ունեցել, վկան պատմեց, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին դուրս է եկել տանից առեւտուր անելու, երբ «Լիա» գեղեցկության սրահի կողքը կուտակումներ է տեսել և ձայներ լսել, մտել է գեղեկցկության սրահին կից նկուղային հարկ, տեսել է, թե ինչպես են իր ծանոթներից Գևորգը (խոսքը սպանված 25-ամյա Գևորգ Ավետիսյանի մասին է) ու մի անծանոթ տղամարդ (մյուս սպանված Մուշեղ Մուշեղյանը,-հեղ.) իրար քաշքշում, չի հասցրել հարցնել, թե ինչ է տեղի ունենում, երբ անծանոթ տղամարդը սկսել է անկանոն կրակոցներ արձակել մարդկանց ուղղությամբ. «Կռանալու ժամանակ որովայնիս շրջանում ծակոց զգացի, փախա: Մորս առողջական վիճակի մասին մտածելով՝ տուն չեմ գնացել, գնացել եմ տատիկիս տուն, որտեղ էլ պատրոնը հանել եմ»,- ասաց վկան:

Մեղադրող դատախազ Քյարամյանի հարցին, թե բժշկական կրթություն ունի՞, վկան բացասական պատասխան տվեց: Դատախազին հետաքրքրեց, թե այդ դեպքում ինչպե՞ս է վկան մարմնից դուրս բերել փամփուշտը: «Ձեռքով շոշափեցի, պատրոնը կաշվիցս դուրս էր եկել, բրիտվայով հանեցի, ես այդ պահին իմ առողջական վիճակի մասին չեմ մտածել»,- ասաց Արտակ Նազարյանը, ապա հավելեց, որ փամփուշտը գցել է, առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար իրեն մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել: Տեղեկացանք, որ սույն գործով նախաքննության ավարտից առաջ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Վկան մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանի հարցին ի պատասխան ասաց, որ նկուղում Պետրոս Իսրայելյանին չի նկատել: Մյուս հարցին, թե ինչո՞ւ է որոշել այնուամենայնիվ իջնել նկուղ, վկան պատասխանեց՝ դաստիարակությունից ելնելով. «Մտածեցի՝ մարդ է վատացել, իրարանցում էր, ձայներ էի լսում, որը բնորոշ չէր մեր տեղանքին, այդտեղ ընդհանրապես աղմուկ չի եղել»,- նշեց վկան: Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին, թե նկուղում մահակներ, բահ, երկաթյա կտորներ նկատե՞լ է, վկան ասաց՝ չի հասցրել տեսնել: Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր հատվածներին բազմաթիվ հարվածներ են հասցրել:

Դատարան հրավիրված գործով մյուս վկան դեպքի օրը սպանված 25-ամյա Գ7որգ Ավետիսյանի մայրն էր՝ Նելլի Ավետիսյանը: Դատավոր Նելլի Բաղդասարյանը մինչ վկայի իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելը ցավակցեց վկային, ապա հետաքրքրվեց, թե ամբաստանյալներից ո՞ւմ է ճանաչում: Վկան ասաց, որ ամբաստանյալներից միայն Գեղամին է ճանաչում: «Ես իրեն որպես Գեղամ գիտեմ, բայց հետո պարզվեց, որ իր անունը Պետրոս է»,- ասաց նա՝ հավելելով, որ մյուս ամբաստանյալներին չի ճանաչում: Վերջինս իր զարմանքը հայտնեց, թե ինչո՞ւ են որդուն մեղավոր ճանաչել: Նշենք, որ Գևորգ Ավետիսյանը նախաքննության ընթացքում տուժող է ճանաչել, իսկ մայրը՝ իրավահաջորդ, սակայն նախաքննության ավարտից առաջ իրավիճակը փոխվել է, Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է. «Ինչու է իմ երեխան մեղավոր ճանաչվել, էդ հարցը ինձ շատ է հետաքրքրում: Ես դեպքից ոչինչ չեմ իմացել, երեկոյան հարեւաններից եմ տեղեկացել դեպքի մասին: Հիմա վերհիշելն ինձ ցավ է պատճառում»,- պատմեց վկան:

Նա ասաց, որ դեպքի օրը որդին՝ Գևորգ Ավետիսյանը տանն է եղել, ճաշել է, ապա տեղեկացրել, որ դուրս է գալիս բակ եւ շուտով կվերադառնա: «Զանգահարում էի, չէր վերցնում, ու զարմանում էի, թե ինչու իմ զանգերին չի պատասխանում: Հետո հարեւաններից իմացա, որ մի անծանոթ հարձակվել է գեղեկցության սրահի վրա, կա մեկ զոհ, վիրավորներ: Իսկ համացանցից տեղեկացա, որ մահացածը իմ որդին է: Իմ անմեղ երեխու արյունն է թափվել, ի՞նչ կապ ունի էս ամենի հետ, որ մեղավոր են ճանաչել: Է՜դ անծանոթը եկել հարձակվել է ուրիշի տան վրա, ուրիշի երեխուն ա սպանել, մենակ էդ կարող եմ ասել, ուրիշ ոչ մի բան: Ինքը գա, հարձակվի, իմ երեխուն սպանի, ու իմ երեխեն մեղավոր ճանաչվի՞, ես իմ երեխուն մեղավոր չեմ ճանաչում»,- պատմեց վկան: Նշենք, որ 25-ամյա Գևորգ Ավետիսյանը, որը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, բնակվում է դեպքի վայրից քիչ հեռու՝ Շիրակի փողոց 15 հասցեում:

Դատական նիստին երեկ հարցաքննվեց գործով ամբաստանյալ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի մտերիմ ընկերը՝ Դավիթ Զաքարյանը:

Ի պատասխան դատավոր Նելլի Բաղդասարյանի հարցին, վկա Զաքարյանն ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է Ալիկ Բանդուրյանին և Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանին (Ալիկի թիկնապահը,-Տ.Խ.): Նա ասաց, որ Ռուսաստանում է եղել, երբ «ինտերնետից» տեղեկացել է դեպքի մասին: Վկան նաև ճանաչել է դեպքի օրը սպանված սույն գործով միակ տուժող Մուշեղ Մուշեղյանին՝ որպես Ալիկի վարորդ. «Ես Մուշոյի հետ միշտ կապի մեջ եղել եմ, դեպքից մեկ ամիս առաջ էի խոսել իր հետ, նորմալ ատնաշենիի մեջ ենք եղել: Եկա Հայաստան, իմացա, որ մահացել է ու ֆսյո»,- պատմեց նա:

Խոսելով Ալիկ Բանդուրյանի և Մուշեղ Մուշեղյանի հարաբերությունների մասին, վկան ասաց հետևյալը. «Ալիկը մի քանի անգամ վրեն ջղայնացել էր, որ դեղ ա անում, ասել էր՝ պատվիս հետ ես խաղում, մեր տուն չգաս: Հետո Մուշեղը թոքի հետ կապված պրոբլեմ ուներ, ինձնից հետաքրքվեց, թե կլինի՞ Ալիկից փող ուզես բուժվելու համար, մոտեցա Ալիկին, ասեցի 300 հազար դրամ Մուշոն փող ա ուզում, ասեց՝ վերցրա տուր անվերադարձ թող գնա, բուժվի»: Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանի հարցին՝ Ալիկ Բանդուրյանը անվտանգության աշխատակից ունեցե՞լ է, վկա Դավիթ Զաքարյանը պատասխանեց. «Չէ, ով էլ իր ա հետ շփվել ա, կյանքը կարա տա Ալիկի համար, անվտանգության աշխատող չի եղել»:

Մյուս մեղադրող դատախազ Քյարամյանի հարցին, թե Մուշեղ Մուշեղյա՞նն էլ էր պատրաստ մինչ աշխատանքից ազատվելը կյանքը տալ Ալիկի համար, Դավիթ Զաքարյանը պատասխանեց. «Նենց հարց ես տալիս, հիմա ինչ իմանամ, չեմ իմանում»: Վկան նաև ասաց, որ Մուշեղ Մուշեղյանը դեպքից երկու ամիս առաջ էր վերադարձել Ռուսաստանից: Պաշտպանական կողմի հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ Ալիկ Բանդուրյանին ձերբակալելիս իրեն ևս ձերբակալել են. «Իրար հետ ենք եղել»,- հավելեց նա, ապա ասաց, որ իրեն ՁՊՎ չեն տարել, այլ Քննչական կոմիտե, որտեղ հարցաքննել են և ազատ արձակել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Դիտվել է 3606 անգամ
Պարոն Փաշինյան, եւ պարոն Օսիպյան, ասֆալտին փռ... «Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի ... Բացահայտվել է պլանավորված գողությունների շարք «Կաթողիկոսն էս անառողջ «բազարը» կասեցնելու դի... Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադ... Ապահով Հայրենիք Հզոր Տնտեսությամբ ԱԱՀ վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնո... Ավարտվել է ընտրական իրավունքների խախտման փաստ... Վերին Լարսի անցակետը փակ է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը Փաշինյանի ա... Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը հետևել են զ... Սասուն Միքայելյանն առաջարկում է ԱԺ 28 պատգամա... Թեժ իրավիճակ՝ ԱԺ-ում․ Շարմազանովը զայրացած լք... Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օր... ԱԱԾ. Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնու... Ադրբեջանցի հարբած պաշտոնյաները սկանդալ են սար... «Դա պայքար է լրատվական կայքերի դեմ». Հակոբ Բա... Տարոն Մարգարյանը փախել է Հայաստանից.mamul.am ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» և «մարիխուանա» տեսակի ... Մալաթիայում թեժ պայքար է սպասվում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը գյուղապետերն են. «Ժաման... Ինչո՞ւ է Ծառուկյանը որոշել Պետրոս Ղազարյանին ... «Արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի». ՀՀ փ... «Այդ երևույթը պետք է իսպառ բացառել». Նիկոլ Փա... Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ...
Մալաթիայում թեժ պայքար է սպասվում «Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախընտրական գործընթացների գլխին «ՔՊ»-ում հիմնականում կանգնած է Արարատ Միրզոյանը, թաղերում, տեղերում «ՔՊ» ռեյտինգայինների «տասովկաները» հիմնականում նա է իրականացնում։ Միրզոյանը, որն առաջադրվելու է Հարավ-արեւմտյան-Շենգավիթ ընտրատարածքում, իր վրա շատ վստահ է։ «Յոնջալախում, օրինակ, անցած ընտրություններին ինքը կրեց Ալեքսանյան Սամվելին»,- ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը գյուղապետերն են. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը հին համակարգից ժառանգություն մնացած գյուղապետերն են: Այս կուսակցությունների ներկայացուցիչները մտածում են, որ եթե իրենք գյուղապետերին որոշակի գումար վճարեն, ապա նրանք կկարողանան իրենց համար ձայներ ապահովել: Գյուղապետը ստացած գումարը ոչ թե ընտրակաշառք պետք է բաժանի, այլ ֆինանսապես մոտիվացված լինելով՝ պետք է իր ազդեցության տակ գտնվող համագյուղացիներին ուղղորդի այ Ինչո՞ւ է Ծառուկյանը որոշել Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից. «Ժամանակ» Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանն առաջիկայում կազատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոնի» սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրահանգ է իջեցրել: Պատճառն օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցն է, որտեղ հնչել են անուններ, որոնք Ծառուկյա Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։         ՀՀԿ-ն գտել է ռեյտինգային թեկնածուների Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Մասնավորապես, ՀՀԿ վերնախավը մեծ հույսեր է կապում Մուրադ Մուրադյանի հետ, ով պետք է առաջադրվի Արարատի մարզում եւ Գալո
website by Sargssyan