fnews.am | Լուրեր հայաստանից և աշխարհից
1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սկանդալ Շիրակի պետհամալսարանում.ռեկտորը գրադարանի գրքերի ոչնչացման մեջ պրիմիտիվորեն մեղադրում է նախկին ռեկտորին

Երկար դեգերումներից հետո ԿԳ նախարարության ակտը,որը կազմվել էր մեր կողմից Շիրակի պետհամալսարաում ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից գործած անօրինականությունների և հանցագործությունների վերաբերյալ հասանելի դարձավ նաև մեզ,քանի որ երկու շաբաթից ավել է ռեկտորը չէր ցանկանում այն հանրայնացնել և ստեղծվել էր այնպիսի տպավորություն,որ ԿԳ նախարարության կազմած ակտը՝ԿԳ նախարարի և նրա ընկերոջ՝ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի անձնական նամակագրությունն է..Սակայն մեր կողմից այս խնդրի բարձրաձայնունը տվեց իր արդյունքները՝ակտը նաև հասանելի է բուհի գիտխորհրդի անդամներին…

ՖՈՏՈ. Սկանդալ Շիրակի պետհամալսարանում. ռեկտորը գրադարանի գրքերի ոչնչացման մեջ պրիմիտիվորեն մեղադրում է նախկին ռեկտորին. Գ. Համբարյան

Քանի որ ակտը բավական մեծածավալ է,կփորձենք դրան արձագանքել մաս-մաս…

ՄԱՍ՝2

Մեր հարցադրումը.
Գրադարանում 2014-2015թթ. հաշվառված է եղել 138161 գիրք, սակայն ներկայումս առանց հաշվառման 15 տոննա գիրք է հանձնվել վերամշակման եղանակով ոչնչացման.
ԿԳ նախարարության պարզաբանումը .
Ուսումնասիրվեց հինադրամի գրադարանային ֆոնդը, որի արդյունքում պարզվեց հետևյալը. մինչև 2013 թվականը ինստիտուտը ընթանրապես գրադարանային ֆոնդը չի հաշվառվել, այսինքն ոչ գույքագրում է իրականացվել, ոչ էլ նոր ստացված գրականությունը մուտքագրվել հաշվապահություն, այլ միայն պրոռեկտորի հաշվետվություններում երևացել է մի տողով, թե քանի ուսումնամեթոդական, քանի գեղարվեստական, գիտական և այլ տիպի գրականություն կա: Միայն 2013 թվականից սկսել են իրականացնել հաշվառում, սակայն շարունակել են գույքագրում չանցկացնել: 2016 թվականի մայիսին (նախկին ռեկտորի օրոք) մի մեծ քանակության գրականություն հանձնվել է որպես թափոն, որի փաստաթղթային հիմքերը չկան, իսկ մյուս չափաքանակը 6 տոննա կիլոգրամը 30 դրամով հանձնվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին: Վերջին խմբաքանակի հանձնման վերաբերյալ նյութերը և գրադարանի տնօրենի բացատրագիրը կցվում է:
Մեր արձագանքը.
Գրադարանի գրքային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացման փաստը և դրա մեկնաբանությունը ԿԳ նախարարության փաստահավաք խմբի կողմից ուղղակի զավեշտալի են…
Զարմանալին այն է,որ նախարարության պարզաբանման մեջ չգիտես ինչու չի նշվում,որ 2016 թ-ի ապրիլ-մայիսին բուհում աշխատած ԿԳ նախարարության աուդիտորական հանձնախումբը հրահանգել էր բուհի ղեկավարությանը մինչև 2016 թ-ի դեկտեմբեր ամիսը անցկանցնել գրադարանի գրքային ֆոնդի գույքագրում…2016 թ-ի հուլիսին ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Սահակ Մինասյանը,ով և պետք է այդ գույքագրումն անցկացներ չի արել այն՝կոպիտ խախտելով ԿԳ նախարարության հանձնարարությունը…

Գրքերի երկու մասն էլ թափվել է նոր ռեկտորի օրոք` 15 տոննա, բնականաբար, եթե այս երկրորդ փաստաթուղթն էլ չլիներ կարելի էր ամբողջը բարդել առաջինի վրա։ Ընդ որում, սեպտեմբերի 25-ին բաց նամակի հրապարակումից և Գագիկ Համբարյանի facebook-յան էջում նույն օրը ժամը 22.56-ին գրադարանի գրքերի լուսանկարների տեղադրումից և համապատասխան գրառումից հետո ռեկտոր Մինասյանը հապճեպ՝սեպտեմբերի 29-ով 6 տոննայի համար թղթեր է սարքում, սակայն առանց փորձաքննական եզրակացության: Գրվածը հերյուրանք ու զրպարտություն է, քանի որ և´ նախկին գրադարանի տնօրենը, և´ նոր գրադարանի տնօրենը հերքում են, որ նման ցուցմունք են տվել։ Նախկին տնօրենը հավաստում է, որ երկու փուլով են ոչնչացվել գրադարանի գրքերը` 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին (առաջին անգամ իր օրոք) ու օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին (երկրորդ անգամ նոր տնօրենի օրոք), իսկ նոր տնօրենն էլ պնդում է, որ ինքը միայն կարող է խոսել իր պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին, իսկ նախորդի հետ կապված որևէ խոսք չի կարող ասել, իրավունք էլ չունի, հետևաբար Սահակ Մինասյանն է նոր տնօրենի անունը շահարկում և դարձնում իր հանցակիցը…Այս արվել է մեղմելու համար ռեկտոր Մինասյանի գործած հանցանքը։ Այս բոլորը պետք է իրավապահ մարմինները ճշտեն, քանի որ նախ պետք է հասկանալ, թե ինչպիսի նյութական վնաս է հասցվել համալսարանին, ինչու և ինչ նպատակներով։ Նախարարության բացատրությունից նաև պարզ է դառնում,որ ինչ-որ մեկը կեղծիքների է դիմել՝Սահակ Մինասյանի օրոք գրադարանի գրքերի ոչնչացնամ որոշ մասի պատասխանատվությունը նախկին ռեկտորի վրա բարդելու նպատակով՝հայտարարելով ,որ 2016 թվականի մայիսին (նախկին ռեկտորի օրոք) մի մեծ քանակության գրականություն հանձնվել է որպես թափոն…Եթե նախարարությանը պարոն Մինասյանը դրա վերաբերյալ ինչ-որ փաստաթուղ է ներկայացրել,ապա դա կեղծիք է…Հիշեցնեմ,որ իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ Մինասյանը հայտարարել էր, որ գրքեր տվել է նաև Ճարտարագիտական և Տնտեսագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերին ևս:
Կեղծելով փաստերը պարոն Մինասյանը ևս մեկ նպատակ է հետապնդում…Նա ցանկանում է իմ կողմից համալսարանի բակում թափված գրքերի լուսանկարների վաղեմությունը կասկածի տակ դնել…Այսինքն,ըստ Մինասյանի,եթե նա 6 տոննա գիրքը հանձնում է մակուլատուրա սեպտեմբերի 29-ին,իսկ ես գրադարանի գրքերի «ողբերգալի» լուսանկարները հրապարակում եմ սեպտեմբերի 25-ին,ապա դրանք արվել են ավելի վաղ,նույն Մինասյանի կողմից նախանշած 2016 թ-ի մայիսին՝նախկին ռեկտորի օրոք…Սակայն Սահակ Մինասյանը մի բան հաշվի չէր առել…Նախկին ռեկտորի օրոք ինստիտուտի բակի ծառերը չէին կտրվել կամ խորը էթվել,որ դրանց «արդյունքները»՝ծառերի ճյուղերը և փայտը հայտնվեին իմ հրապարակած լուսանկարներում…Սակայն այս տարվա ապրիլին հենց նույն Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ ոչնչացվեց ոչ միայն գրադադանի գրքային ֆոնդի կեսից ավելին,այլև համալսարանի բակի ծառերից մի քանի կտրվեցին,իսկ շատերն էլ խորը էթվեցին,որի ապացույցները կան իմ կողմից հրապարակված լուսանկարներում (տես լուսանկարները)…
Փորձելով կեղծել փաստերը ռեկտոր Մինասյանն ինքն ընկավ իր լարած ծուղակը…
Ի դեպ,հոկտեմբերի 2-4 համալսարանում գտնվող ԿԳ նախարարության փաստահավաք խմբի ղեկավար Նորիկ Կարապետյանը մեզ տեղեկացրել էր այդ 6 տոննա մակուլատուրա հանձնված գրքերի մասին…Նա նաև ասել էր,որ համապատասխան հիմքեր՝լաբորատորիայի տվյալներ,որ այդ գրքերը անպիտան են կամ հիվանդ,բուհի ղեկավարությունը չի ներկայացրել…
Այս բոլորը փաստաթղթային մասով, իսկ քանի հազարավոր գրքեր են տարվել ուսանողների և դասախոսների կազմից, պետք է պարզվի այլ մարմինների կողմից՝ հասկանալու համար հասցված վնասի չափը։

Զավեշտալին այն է,որ ռեկտոր Մինասյանի մակուլատուրա հանձնված 6 տոննա գրքերի վերաբերյալ փաստաթուղթը ներկայացրել է 2017 թ-ի սեպտեմբերի 29-ով,երբ ընդամենը երկու օր առաջ՝սեպտեմբերի 27-ին համալսարանում էր գտնվում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը…Ստացվում է,որ ՇՊՀ-ի գրադարանի գրքերի համալսարանի բակում աղբի նման լցված լուսանկարների հրապարակումից հետո,որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության մոտ և նախարարի բուհ այցելելուց երկու օր անց Սահակ Մինասյանը ևս 6 տոննա գիրք է ուղարկում մակուլատուրա…Իսկ սեպտեմբերի 29-ից ընդամենը երկու օր անց՝հոկտեմբերի 2-ին համալսարան ժամանեց ԿԳ նախարարության փաստահավաք խումբը…Զարմանալի է,որ պարոն Մինասյանն այդպես հապճեպ այդ բոլոր «փոշոտված և հիվանդ «գրքերը հանձնեց մակուլատուրա,երբ կարելի էր դրանց վտանգավորությունը ապացուցել ԿԳ նախարարության փաստահավաք խմբին և փարատել բոլոր կասկածները,որ նա հանցանք է գործել…Կամ եթե այդ 6 տոննա գիրքն արդեն առանձնացված էր,որը պետք է հանձնվեր մակուլատուրա,ապա ինչու այն չներկայացվեց սեպտեմբերի 27-ին համալսարան ժամանած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյաին…Թող ինքն էլ տեսներ այդ «անպիտան» գրքերը,որ էլ ավելի ջանադրաբար պաշտպաներ իր ընկերոջը՝ՇՊՀ ռեկտորին…
Սակայն իրականությունը նրանում է,որ գրադարանի գրքերի մեծ մասը երկու փուլով արդեն էր հանձնված մակուլատուրա դեռ մինչև մեր կողմից սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին հասցեագրված բաց նամակի հրապարակումը…Սահակ Մինասյանի կողմից տրամադրված այդ փաստաթուղթը կեղծիք է…Իսկ 2016 թ-ին և 2017 թ-ի սեպտեմբերի 29-ին իբրև թե մակուլատուրա հանձնված գրքերի վերաբերյալ տեղեկություն կամ ինչ-որ փաստաթուղթ տրամադրողը պետք է պատասխան տա կեղծ վկայություն և փաստաթղթեր կեղծելու համար…
Գրադարանի հետ կապված ամենասարսափելի բացահայտումն ինձ համար այն էր,որ գրքատյաց ռեկտոր Սահակ Մինասյանը գրադարանի գրքերը մակուլատուրա է հանձնել կիլոգրամը 30 դրամով…Սա աննկարագրելի դաժանություն է բուհի հանդեպ և ողբերգություն մեր երկրի համար,որտեղ համալսարանի ռեկտորը կարող է «30 արծաթի» համար գրքեր ոչնչացնել… Ու այս ամենի հեղինակն է իրեն մտավորական համարող Սահակ Մինասյանը…
Հ.Գ.Հետաքրքիր է,սույն ակտը կարդացե՞լ է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը…Ինչպե՞ս կարելի է առանց որևէ ապացույցի և անուններ նշելու մեղադրել մեկին…
Այս ամենից կարելի է ենթադրել,որ ԿԳ նախարարությունը բացահայտ պաշտպանում է գործող ռեկտորին՝զրպարտելով նախորդին,քանի որ ակտում գրադարանի մասին զետեղված այդ տեղեկությունն ընդամենը ասեկոսի մակարդակի է և ապատեղեկատվություն է…
Զավեշտալի է,որ այս մեթոդներով է Լևոն Մկրտչյանը փորձում իր ընկերոջ կողմից բուհի հանդեպ գործած ամենամեծ հանցագործություններից մեկը կոծկել…

Գագիկ Համբարյան

Դիտվել է 1310 անգամ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել է 1 անհայտ կորած, բաց... Թմրանյութեր իրացնելու մեղադրանքով հետախուզվող... Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկ... Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հենրիխ Մխիթարյան.«Ցանկանում ենք խաղալ ոչ այնպ... Բանակցային գործընթացում տեղաշարժեր են նկատվու... Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայեր... Մեր ջուրը կտրում են, տալիս Հովիկ Աբրահամյանին... ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակն... ՊՆ-ում քննությունները չպետք է ստվեր գցեն բանա... Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել... Ծառուկյանի անվտանգության պետը 20 մլն դրամի դի... Բարեփոխումներ՝ անձնագրային ծառայությունների բ... Կարևոր լուր՝ Արծրուն Հովհաննիսյանից Միայնակ` սահմանին Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային... Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զա... Օսիպյանը կատակել է Մանվել Գրիգորյանի լուսանկա... Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ ... Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին ... «Բայց արդյո՞ք ինքն է». Օսիպյանը՝ Մանվել Գրիգո... «Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարու... Չարբախում կատարված դանակահարությունը բացահայտ... Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը մեղադրանք է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային արտագաղթ է սկսվել.«Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաեւ քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել: Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաեւ իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկությունն Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ «Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ Յուրի Գրիգորի Խ Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից «ՊԵԿ-ում տեղի ունեցող լայ­նածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի մեծահարուստ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը: Ավելի վաղ նրա տանը տեղի էր ունեցել խուզարկություն, որը կապվում էր Աբրահամյանի հետ, սակայն ավելի հավանական է Թամրազյանի գործոնը: Նրա փո­խարեն Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղ Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին: Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել:  Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս ա Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ, եւ նա, ըստ էության, ազատ է իր գործողություններում: Այս համատեքստում երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ եթե Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, եւ կկիրառվի խափանման միջոց: «Ժողովուրդ»
website by Sargssyan