1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը կեղծիքների մեջ է մեղադրում ԿԳ նախարարությանը

Շիրակի պետհամալսարանի գրադարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում...ԿԳ նախարարության փաստահավաք խմբի կողմից կազմված ակտում տեղ է գտել տեղեկություն,ըստ որի 2016 թ-ի մայիսին,երբ ռեկտոր էր Վարդևան Գրիգորյանը,իբրև թե մեծ քանակությամբ գրականություն հանձնվել է որպես թափոն, որի փաստաթղթային հիմքերը չկան...Այսօր հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում այդ փաստը հերքել է նաև բուհի նախկին ռեկտորը,ով ասել է."Չկա նման բան, իմ օրոք մակուլատուրա ոչ մի հատ գիրք չի հանձնվել... Իմ ղեկավարման ժամանակ՝ 10 տարվա ընթացքում, 30 հազար միավոր գիրք է ավելացել... Ես ճշտել եմ, որ այդ 15 տոննա գրքերի մի մասը հանձնվել է 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, իսկ մյուս՝ սեպտեմբերին: Այդ ժամանակահատվածում ես ռեկտոր չեմ եղել: Համապատասխան մարմինները կարող են քննություն սկսել և պարզել:"
Խնդրին անդրադարձել է նաև ռեկտոր Սահակ Մինասյանը..."Ես տեղեկատվության չեմ տիրապետում: Տեղեկանք կազմողները խոսել են մարդկանց հետ, գրել են: Դա իմ իրավասությունից դուրս է: Հնարավոր է, որ նախկինի ժամանակ էլ չի եղել, ես տեղյակ չեմ այդ շրջանից: Իմ ժամանակ 6 տոննան է օտարվել, կարծեմ",-ասել է ՇՊՀ ռեկտորը...Ռեկտորի սույն արձագանքը սպասելի էր...Զավեշտալի բան է ստացվում...ԿԳ նախարարության հանձնախումբը Նորիկ Կարապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 2-4-ը բուհում հանդիպումներ է ունենում տարբեր մարդկանց հետ,սակայն չեն հանդիպում գրադարանի նախկին տնօրենի հետ և ինչ-որ անհայտ մեկը կեղծ տեղեկություն է հրապարակում գրադարանի գրքերի ոչնչացման ժամկետի մասին,իսկ ԿԳ նախարարի ենթակաները դա հալած յուղի տեղ դրած ընդունում են և տեղադրում են իրենց կազմած ակտում...Սա շատ պրիմիտիվ է և անլուրջ...Մենք պահանջում ենք պարոն Կարապետյանից հրապարակել այդ զրպարտության հեղինակի անունը... Այլապես,ստացվում է,որ այդ անհայտ ստախոսի ի հայտ գալը գրքասպան ռեկտորի և նրա ընկերոջ՝ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ծրագիրն է,որով փորձ է կատարվում մեղմել ռեկտորի գործած հանցանքը բուհի հանդեպ... 
Այսպես մեկնաբանելով ԿԳ նախարարության ակտում տեղ գտած ապատեղեկատվությունը` ՇՊՀ ռեկտորը նաև ձեռքերը լվանում է և ամեն ինչ բարդում է ԿԳ նախարարության հանձնախմբի վրա,որը և ակտում ամրագրել է այդ սուտը... Այսինքն` հենց Լևոն Մկրտչյանի ենթականերն են պատասխանատու այդ կեղծիքի համար... 
Ռեկտոր Մինասյանի այն միտքը, թե "հնարավոր է, որ նախկինի ժամանակ էլ չի եղել, ես տեղյակ չեմ այդ շրջանից..." ուղղակի չի մեկնաբանվում...Միայն մեկ հարց."Եթե՞ նախկինի ժամանակ չի եղել,ով ղեկավարել է բուհը 15 տարի,ապա ու"մ ժամանակ է ոչնչացվել համալսարանի գրադարանի գրքային ֆոնդի 15 տոննա գիրքը..." Պատասխանը մեկն է՝Սահակ Մինասյանի... Հենց դրա համար էլ նա իրեն հետ քայլի հնարավորություն է թողնում ` մեկնաբանության վերջում "կարծեմ" բառն արտասանելով...Այսինքն`եթե կեղծիքը չանցնի,ապա Մինասյանը կընդունի իր հանցանքը... 
Պահանջում ենք ԿԳ նախարարությունից անհապաղ բացահայտել այն մարդու կամ մարդկանց անունները,ովքեր հայտարարել են,որ 2016 թ-ի մայիսին համալսարանի գրքերը հանձնվել են մակուլատուրա...Չներկայացնելու դեպքում մենք կդիմենք համապատասխան ատյաններ,քանի որ տարածված տեղեկությունը կեղծիք է... 
Հաջորդ հարցը ռեկտոր Մինասյանի "ընդունած" 6 տոննա գրքի օտարումն է,որն ըստ ռեկտորի,տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 29-ին,այսինքն` բաց նամակի և իմ կողմից գրադարանի գրքերի լուսանկարների հրապարակումից 4 օր անց...Սրան ինչպես է արձագանքելու ռեկտոր Մինասյանի մտերիմ ընկերը՝ԿԳ նախարար Լևոն Մկտչյանը... Ուղղակի արդեն ամոթ է,որ ԿԳ նախարարն այսպիսի պրիմիտիվ մեթոդներով է պաշտպանում իր ընկերոջը...
Հ.Գ.Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և հայտարարել. "Անարդարությունը նման է քաղցկեղի՝ ինքնաբերաբար չի բուժվում, ավելին՝ տարածվում է..." Լիովին համաձայն եմ նախագահի այս կարծիքի հետ, քանի որ մեր հարազատ բուհն արդեն վաղուց է հիվանդ այդ ախտով և ցավոք սրտի այն սկսել է տարածվել...

Դեռ հավատս չեմ կորցրել,որ Շիրակի պետհամալսարանը բուժվելու հնարավորություն ունի,չնայած այն հանգամանքին,որ ռեկտոր Մինասյանի գործած հանցանքները և անօրինականությունները ջանադրաբար փորձում է կոծկել և մեղմել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը...

Գագիկ Համբարյան
Դիտվել է 374 անգամ
Պարոն Փաշինյան, եւ պարոն Օսիպյան, ասֆալտին փռ... «Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի ... Բացահայտվել է պլանավորված գողությունների շարք «Կաթողիկոսն էս անառողջ «բազարը» կասեցնելու դի... Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադ... Ապահով Հայրենիք Հզոր Տնտեսությամբ ԱԱՀ վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնո... Ավարտվել է ընտրական իրավունքների խախտման փաստ... Վերին Լարսի անցակետը փակ է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը Փաշինյանի ա... Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը հետևել են զ... Սասուն Միքայելյանն առաջարկում է ԱԺ 28 պատգամա... Թեժ իրավիճակ՝ ԱԺ-ում․ Շարմազանովը զայրացած լք... Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օր... ԱԱԾ. Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնու... Ադրբեջանցի հարբած պաշտոնյաները սկանդալ են սար... «Դա պայքար է լրատվական կայքերի դեմ». Հակոբ Բա... Տարոն Մարգարյանը փախել է Հայաստանից.mamul.am ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» և «մարիխուանա» տեսակի ... Մալաթիայում թեժ պայքար է սպասվում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը գյուղապետերն են. «Ժաման... Ինչո՞ւ է Ծառուկյանը որոշել Պետրոս Ղազարյանին ... «Արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի». ՀՀ փ... «Այդ երևույթը պետք է իսպառ բացառել». Նիկոլ Փա... Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ...
Մալաթիայում թեժ պայքար է սպասվում «Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախընտրական գործընթացների գլխին «ՔՊ»-ում հիմնականում կանգնած է Արարատ Միրզոյանը, թաղերում, տեղերում «ՔՊ» ռեյտինգայինների «տասովկաները» հիմնականում նա է իրականացնում։ Միրզոյանը, որն առաջադրվելու է Հարավ-արեւմտյան-Շենգավիթ ընտրատարածքում, իր վրա շատ վստահ է։ «Յոնջալախում, օրինակ, անցած ընտրություններին ինքը կրեց Ալեքսանյան Սամվելին»,- ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը գյուղապետերն են. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը հին համակարգից ժառանգություն մնացած գյուղապետերն են: Այս կուսակցությունների ներկայացուցիչները մտածում են, որ եթե իրենք գյուղապետերին որոշակի գումար վճարեն, ապա նրանք կկարողանան իրենց համար ձայներ ապահովել: Գյուղապետը ստացած գումարը ոչ թե ընտրակաշառք պետք է բաժանի, այլ ֆինանսապես մոտիվացված լինելով՝ պետք է իր ազդեցության տակ գտնվող համագյուղացիներին ուղղորդի այ Ինչո՞ւ է Ծառուկյանը որոշել Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից. «Ժամանակ» Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանն առաջիկայում կազատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոնի» սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրահանգ է իջեցրել: Պատճառն օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցն է, որտեղ հնչել են անուններ, որոնք Ծառուկյա Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Փաշինյանին. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։         ՀՀԿ-ն գտել է ռեյտինգային թեկնածուների Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Մասնավորապես, ՀՀԿ վերնախավը մեծ հույսեր է կապում Մուրադ Մուրադյանի հետ, ով պետք է առաջադրվի Արարատի մարզում եւ Գալո
website by Sargssyan