1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հոսանքի տատանման հետևանքով փչացած BAXI-ին ու լվացքի մեքենան այդպես էլ ոչ ոք չվերանորոգեց. ՀԷՑ-ում տոտալ «բառդակ» է տիրում

ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» արկածների ու անփութության, անպատասխանատու աշխատանքի մասին բազմիցս էի լսել, բայց էս վերջին շաբաթում համոզվեցի իմ դառը փորձով: Խնդրում եմ, եթե ժամանակ ունեք, կարդացեք ու ասեք՝ եթե ձեզ մոտ էլ է նման բան եղել, դուք ինչպե՞ս եք վարվել...
Անցած հինգշաբթի օրը հոսանքի տատանման հետևանքով փչանում է մեր տան բաքսին, լվացքի մեքենան և ինտերնետը: Փչանում է նաև դիմացի հարևանի հեռուստացույցը: Խափանությունը բացահայտում է ամուսինս՝ երեկոյան տուն վերադառնալով: Սկզբում մտածում ենք՝ մասնագետ բերենք, վերանորոգի, բայց քանի որ վնասի չափը մեծ էր, ու առավել ևս՝ վստահ էինք՝ տան ներսից չէ, որոշում ենք դիմել էլցանցին: Բնակարանը նոր վերանորոգված է, ու լարերն էլ, ըստ այդմ, նոր: Քանի որ Երևանում չէինք, վերադառնալուց հետո շաբաթ օրը զանգում ենք 1-80, օպերատորները փոխանցում են, որ նման դեպքերում պետք է մոտենանք, դիմում գրենք, ուղղորդում են «Տաշիրի» դիմումների ընդունման կետ: Նույն օրը մոտենում ենք «Տաշիրի» տեղամաս և դիմում գրում: Երկու աղջիկ օգնում են, վերցնում դիմումը: Ըստ աշխատակիցների՝ երեք օրվա ընթացքում փորձագետների խումբը կմոտենա և որոշում կկայացնի։ Այնքան հաստատակամ էին խոսում, ասացին՝ տեղում որոշումը կտրվի և հարկ չի լինի կրկնակի այցի կամ հետագա քննարկումների: Զարմանալին այն էր, որ ասում էին՝ լինում է՝ մասնագետներն էլ հետներն են լինում, հենց էդ պահին վերանորոգում են: Մի քանի անգամ հարցրեցի՝ արդյոք երեք օրում կլուծվի, քանի որ ձմեռ է, ցուրտ, պատասխանեցին՝ դե, մաքսիմում՝ 5 օր: Նախապես զգուշացրին մեր կողմից մասնագետ չբերել, որովհետև եթե միջամտություն մեր կողմից լինի, իրենք հոգ չեն տանի ծախսերի մասին: Ինտերնետը քանի որ Յուքոմ էր, ու մեկ շաբաթ չկար, ինչ դարձել էինք բաժանորդ, մոտեցան, անվճար, իրենց հաշվին կոճը փոխեցին, որը ևս վառվել էր:
Անցնում է երեք աշխատանքային օր, մենք սառած, արդեն հիվանդանալ հասցրած, ամուսինս սկսում է զանգել, ու սկսվում է անորոշ պատասխանների շարանը: Վերջապես մի քանի օղակների հետ խոսելուց հետո երեկ ուղարկում են էլեկտրիկ կոչվածին, ով առանց երկար-բարակ նայելու ասում է՝ ախպեր, դե դուք ձեր հաշվին սարքեք էլի, պետքա էլի գնաք, դիմում գրեք, որ ուրիշ խումբ գա, նայի և այլն: 
Էս անգամ արդեն ես եմ սկսում զանգահարել էլցանց։ Սկզբում պատասխանում է մի աղջիկ, չկարողանալով հստակ պատասխան տալ հարցերիս՝ փոխանցում մյուսին, ով էլ սկսում է՝ բա, դե, 3 օր չէ, 10 օր է, փորձագետները կգան, ու բլա-բլա... Այդտեղ ես բարկանում եմ, որ ոչ կոմպետենտ պատասխաններ մի տվեք, դիմում վերցնողն ասում է 3-ից մաքսիմում 5, դուք հիմա սկսում եք, թե բա՝ 10: Երկու աշխատակից, չկարողանալով իմ հարցերին սպառիչ պատասխան տալ, փոխանցում են ինձ՝ կզանգահարի բաժնի պետը, բայց անարդյունք էլի ես եմ զանգահարում արդեն որերորդ անգամ ու վերջապես կապվում եմ բաժնի պետի հետ, ով փոխանցում է, որ խնդիրը մանրամասն կուսումնասիրի, կզանգի: Կրկին զանգ չկար, ես եմ այսօր զանգում, կապնվում բաժնի պետի հետ, և ի՞նչ, պետը ներողություն հայցելով ասում է՝ դե, ոչ մի փորձագիտական խումբ էլ չկա, էդ էլեկտրիկն էր նայելու և այլն: Ես՝ որպես տեղեկացված քաղաքացի, բավականին բարեհամբույր պահանջում եմ, որ այդ դեպքում իմ դիմումին գրավոր պատասխան տան, ոչ թե փչացած հեռախոսի նման ոչ հավաստի տվյալներ, քանի որ եթե մեկ շաբաթ սպասել եմ, պետք է հստակ իմանանք՝ ինչից է խնդիրը, նամանավանդ տան ներսի ապահովիչները հալած են, ու վտանգավոր իրավիճակ է: Պետը համաձայնվում է, որ, անշուշտ, կարելի էր մեկ օրում էլ էդ տեսուչին ուղարկել՝ նայի, ընդունում, որ աշխատակիցները ընթացակարգերը չգիտեն, որ հստակ պատասխան չեն տալիս, իր համար էլ ընդունելի չէ, որ ով զանգում է, իրեն են փոխանցում՝ պատասխանի և հավելում՝ ինչի հենց հաջորդ օրը չեք զանգել դիմումի, որին ի պատասխան հայտնում եմ, որ եթե կա ժամանակահատված՝ նախապես շեշտված, հարգել, սպասել ենք: Առաջարկում է՝ մենք վերանորոգենք, որովհետև ոչ մի փորձագիտական խումբ էլ չկա: Իսկ ինքը նոր ղեկավար է, ցավում է, որ ոչ կոմպետենտ աշխատակիցներ ունեն:
Եզրակացություն․ ՀԷՑ աշխատակիցները չգիտեն ընթացակարգերը, խնդիրների լուծման համար տալիս են ոչ հավաստի ինֆորմացիա, միգուցե և բարեհամբույր ձայնով: Ամենաշատը էս պատմության մեջ ինձ հուզում է, որ ոչ մի հստակ ընթացակարգ չունեն, ու ընդհանրապես ոչ մի տեսակի պատասխանատվություն չեն վերցնում ո՛չ իրենց պատասխանների, ո՛չ էլ բաժանորդի հետ կատարվածը բացահայտելու մեջ:
Արդյունքում մենք կրեցինք մեծ ֆինանսական կորուստ, առողջական խնդիրներ առաջացան, որերոդ օրը ջերմությամբ և գրիպով ենք ու ամենակարևորը՝ ևս մեկ անգամ հաստատվեց էն դիրքորոշումը, որ փոշոտած ընկերություն է, ու ոչ մի ռեբրենդինգ էլ չի օգնել իրենց: Արդյո՞ք մի դիմումը էդքան դժվար է հինգ օրում նայել և պատասխան տալ։ Եթե մենք չզանգահարեինք հազար անգամ, ոչ մեկ չէր էլ կապվի: Ամենավատը, որ բոլոր ծանոթ, բարեկամ, հարևան միանշանակ ասում էին՝ ինչ եք հույսներդ դրել, ոչ մի բան էլ չեն անելու, բայց պնդում էի՝ չէ, կգան, որոշում կտան, կհասկանանք՝ ինչից է... Եթե ոչ մի փորձագիտական խումբ էլ չկար, էդ թաղի էլեկտրիկի տեղը մենք էլ գիտեինք, եթե էդքան սպասելը, աշխատանքի հաշվին տուն վազելը, գումար ծախսելն ու զանգեր անելը հանգեցնելու էր մեզ բոլորիս հայտնի ճանապարհներով աշխատանքի անցած ոչ կոմպետենտ էլեկտրիկ ուղարկելուն, դա ամենաառաջին օրն առանց դիմում գրելու էլ կանեինք... Չէի սպասի, որ այսպես անհետևողական, անպատասխանատու կազմակերպություն է, խորապես հիասթափված եմ:
Պահանջում եմ հստակ որոշում գրավոր օբյեկտիվ հիմքերով և վնասի փոխհատուցում, որը հիմք կհանդիսանա՝ հասկանանք խնդրի աղբյուրը և ըստ այդմ՝ ապահով գործողություններ ձեռնարկենք վերանորոգելու համար:
Էլ ի՞նչ ասեմ, ՀԷՑ-ի անսպասելի նվերը՝ նորապսակ զույգին...
Հ.Գ. Հարկ լինելու դեպքում կգրեմ անունները, ում հետ խոսել ենք...
#էլեկտրականցանցեր #հէց #երևանիքաղաքապետարան#էլեկտրաէներգիա #needyourhelp #Էլցանց#հայաստանիէլեկտրականցանցեր

Դիտվել է 750 անգամ
Ավազակային հարձակում Խոր Վիրապի մոտ․ մեկ անձ ... Վալերի Օսիպյանը պարգևներ հանձնեց ոստիկանությա... Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրք... Արմեն Սարգսյանն իր ֆին գործընկերոջը հրավիրել ... Երկրից դուրս գալու համար, անկախ տարիքից, քաղա... «Վերջին զանգին» շրջանավարտների մասնակցությամբ... Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական ... Սարի-թաղում կատարված դանակահարությունը բացահա... Մեկ օրում բացահայտվել է 33 հանցագործության դե... ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բ... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Սամվել Ալեքսանյանը շրջանավարտների հետ պարում,... «Պետք է մտնես մարդու հոգու մեջ, որ մարդու ս... Ուշադրություն. ովքեր ճանաչում են Էրեբունիում ... Video.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ շրջանավ... ԱԱԾ-ն ձերբակալել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի տնօ... Կալանավորված անձին կկարողանան տեսակցել մերձավ... Լուսինե Բադալյանը՝ մարդկանց պրոպագանդայի գործ... Նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի ա... Զեյնալյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կո... Գյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխ... «ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում ... ԲՀԿ կվերադառնա հայտնի «տրիոն» Արթուր Աղաբեկյան. ամենաանպատրաստ գեներալը նշա... Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքաց...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ...
Նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ Ժամանակ»-ը գրում է. «Բոլորն անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները և երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը: Բայց մարզպետների նշանակումներն ուշանում են, որովհետև նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի վստահել այդքան կարևոր պաշտոնները: Հիմա նո Գյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխարինում են Սեյրան Սարոյանի լուսանկարներով «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի գյուղապետների գերակշիռ մասը աննախադեպ որոշում է ընդունել։ Գյուղապետները իրենց աշխատասենյակներում կախել են ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի մեծադիր լուսանկարը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղապետները միահամուռ որոշել են, որ Սերժ Սարգսյանի լուսանկարին փոխարինելու է իրենց տարածքից ընտրված պատգամավ «ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում է, թե իրեն ստիպել են դուրս գալ ԲՀԿ-ից «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը պարզվում է հարազատ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն լքել է ՀՀԿ-ի սպառնալիքների պատճառով: «Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, մենք բարեկամներ ենք։ Մեր մեջ այն ժամանակ եղել է պայմանավորվածություն։ Եվ ես հիմա առաջին անգամ կխոսեմ դրա մասին։ ԲՀԿ-ից դուրս գալու ժամանակ ես Ծառուկյանի հե ԲՀԿ կվերադառնա հայտնի «տրիոն» «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ն արդեն տեւական ժամանակ զբաղված է իր կառույցների ուժեղացմամբ, երիտասարդների լուրջ ներգրավմամբ եւ խիստ «ինստիտուցիոնալ» պատրաստվում է առաջիկայում սպասվելիք ընտրություններին, քանզի մտածում է՝ երբ «կռվում» են երկուսը, երրորդի բախտը միշտ բերում է։ ԲՀԿ-ում փորձում են ուժեղացնել նաեւ իրենց քաղաքական բլոկը։ Մեր տեղեկություններով՝ կրկին ԲՀԿ կվերա Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա «Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի, դատավորը նախորդ տարի վաճառել է իր մեքենան գնելու համար մեկ ուրիշը: Այսպես, 3 միլիոն 650 հազար դրամով վաճառել է «SUZUKI SX4 1.6» մակնիշի ավտոմեքենան, իսկ 6 միլիոն 300 հազար դրամով գնել «
website by Sargssyan